17:52 23.10.2020
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայերը բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի (շվեդերեն՝ riksdag) շենքի դիմաց։ «Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան ու Ադրբեջանը ևս մեկ ցեղասպանություն իրագործեն հայերի նկատմամբ»,- հայտարարել են նրանք: https://www.facebook.com/hayernaysor.diaspora/videos/1237628243278143
17:45 23.10.2020
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է աշխարհասփյուռ հայերին և ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշումներ, բանաձևեր կամ հայտարարություններ ընդունելու վերաբերյալ որոշման նախագծի տարբերակ: Նշում է, որ այն ամբողջությամբ կամ հատվածաբար կարող են օգտագործել իրենց ասելիքը ներկայացնելու համար: «Ցանկացած ջանք, որն ուղղված կլինի քաղաքային խորհուրդներում, խորհրդարաններում, կառավարություններում […]
17:24 23.10.2020
Կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ ԱԻՊԾ-ը նաև տեղեկացնում է, որ ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Րոպեներ անց ծառայությունը թարմացրեց տեղեկատվությունը՝ նշելով. «Այս պահին թշնամական ուժերը […]
17:00 23.10.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Դոյչե Վելլեին, որը ներկայացնում ենք ստորև․ Դոյչե Վելլե. Ներկայումս մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում, որը ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից, բայց, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Արդեն հարյուրավոր զոհեր են արձանագրվել: Դուք մասնակցել ենք հրադադարների հաստատման շուրջ երկու միջնորդավորված բանակցություններում: Բայց մարտերն, […]
16:58 23.10.2020
Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող էսկալացիայի համատեքստում։ Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների զինյալներին տարածաշրջան […]
16:46 23.10.2020
BBC-ի ռուսական ծառայությունը ադրբեջանական Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի ռազմական գերեզմանատանը ԼՂ պատերազմում զոհված զինվորականների 25 թարմ գերեզման է հայտնաբերել։ Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին: Սեպտեմբերի վերջից ի վեր հայտնվել են մի շարք նոր գերեզմաններ: Նրանց մեծ մասի վրա նշված […]
16:29 23.10.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը ներկայացնում ենք ստորև․ «Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին: Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով […]
16:26 23.10.2020
Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նույն օրը տեղի ունեցավ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանը նշեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ժամանակահատվածում։ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որն […]
16:17 23.10.2020
Իրանի զինվորականները Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ուժեղացրել են իրենց սահմանների պաշտպանությունը, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեկարչին: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ «Իրանի զինված ուժերը, ամրապնդելով պաշտպանական սահմանները, հայտարարում են, որ երկրի սահմանամերձ շրջանների և այնտեղ բնակվող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է»,- ասված է բարձրաստիճան զինվորականի […]
15:37 23.10.2020
Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքը մտել է իր օդային տարածք, հայտնում է Discover24.ru-ն: Նշվում է, որ ադրբեջանցիները սխալմամբ կամ նպատակաուղղված անօդաչու թռչող սարք են արձակել Իրանի կողմ, որը պետք է ընկներ խոշոր բնակավայրում: Հնարավոր է՝ Բաքուն ծրագրում էր հետագայում ամբողջ մեղքը գցել […]
15:26 23.10.2020
Այսօր առավոտից հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ ՄԻԵԴ-ի առջև։ Գլխավոր պահանջն այն է, որ Եվրոպան և ամբողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը։ Մասնակիցների ձեռքերում «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ձեր լռությունը հանցանք է», «Կանգնեցրեք մարդասպան Էրդողանին», «Դադարեցրեք ահաբեկչությունը» գրություններով պաստառներ են: Քիչ առաջ ակցիայի մասնակիցները ՄԻԵԴ-ի ներկայացուցչին են հանձնել են իրենց նամակները, որտեղ […]
14:55 23.10.2020
Ներկայացվել է տեսանյութ, որը, ըստ TolishMedia-ի, մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանի հասարակության մեջ օրեցօր աճում է դժգոհությունը երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից և ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական բանակի անհաջողություններից: Իսկ Ալիևի ռեժիմի՝ իշխանության մնալու քաղաքականությունը միայն արհեստականորեն դանդաղեցնում է երկրի փլուզման գործընթացը և համազգային ճգնաժամը:
14:33 23.10.2020
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն բերելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահ Պուտինն ասում է, որ ինքն ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ես […]
14:24 23.10.2020
Հարգելի քաղաքացիներ տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի հետ և պատկան այլ մարմինների հետ։ Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք։ Նախ մեր ջանքերը մեկտեղելը ավելի արդյունավետ է, հետո որոշ մարդիկ օգտագործում են մեր անունը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
14:11 23.10.2020
Ինչպես տեղեկացնում են Հայակական միասնական տեղեկատվական կենտրոնից, հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: По последним данным о потерях противника были поражены еще 4 БПЛА, 8 единиц бронетехники, есть 80 погибших. Since the last update the new losses of Azerbaijan are: 4 UAVs, 8 armored vehicles, 80 […]
14:04 23.10.2020
ԵԽԽՎ-ում քննարկվում է «Թուրքիայում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ նոր ճնշումներ. հրատապ անհրաժեշտություն Եվրոպայի Խորհրդի չափանիշների պահպանման համար» վերտառությամբ զեկույցը: Ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշել է․ «Տարօրինակ չէ, որ ադրբեջանցի պատգամավորները ավելի ակտիվորեն են պաշտպանում Թուրքիային, քան անգամ թուրք պատգամավորները, չէ՞ որ Ադրբեջանը քայլ առ քայլ վերածվում է […]
13:58 23.10.2020
ԱՀ ՊԲ-ից տեղեկացնում են, որ փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը: Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը՝ թշնամական 2 […]
13:40 23.10.2020
Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
13:15 23.10.2020
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 27 զինծառայողի անուն․ Մարանջյան Էդվարդ Արտուշի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Գևորգ Զոհրաբի, ծնվ. 1984թ. Հովհաննիսյան Գոռ Զոհրաբի, ծնվ. 1986թ. Ավագյան Արա Սենիկի, ծնվ. 1981թ. Հարությունյան Նարեկ Սենիկի, ծնվ. 1988թ. Գաբրիելյան Իգոր Գրիգորի, ծնվ. 1977թ. Համբարձումյան Համբարձում Ալբերտի, ծնվ. 1989թ. Ավետյան Գեղամ Ժորայի, ծնվ. 1971թ. Դանիելյան Գարիկ […]
12:48 23.10.2020
Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը: Այս մասին լուսանկարին կից գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Նրանք այն երեխաներից են, որոնք հոկտեմբերի 8-ին գտնվում էին Ղազանչեցոցի ապաստարանում ադրբեջանական հարվածների ժամանակ»,-նշել է նա:
12:46 23.10.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղում վիրավորվածներին: Այս մասին DPA-ին հայտնել է Ելիսեյան պալատին մոտ կանգնած աղբյուրը: Մանրամասները հայտնի կդառնան առաջիկա օրերին: Նշվում է, որ մինչ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
12:05 23.10.2020
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հստակ ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակավայրերի դեմ կիրառում է արգելված կասետային զինատեսակներ: Այս մասին գրված է կազմակերպության զեկույցում: 2020 թվականի հոկտեմբերի ընթացքում HRW-ի փորձագետները Լեռնային Ղարաբաղում վավերագրել են կասետային զինատեսակների օգտագործման 4 դեպք: Ավելին՝ կազմակերպության սպառազինությունների հետ կապված հարցերով պատասխանատու Ստեֆան Գուսը հայտնել է, որ կասետային […]
11:31 23.10.2020
Արցախցի փոքրիկների մարտական ոգին բարձր է։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել Շուշիից։ Լուսանկարիչ` Արեգ Բալայան
10:35 23.10.2020
Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Պետդեպարտամենտի կայքը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամով 17:30-ին) նախատեսված է Մայք Պոմպեոյի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին)՝ Հայաստանի ԱԳ նախարարի հետ:
09:41 23.10.2020
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով […]
09:29 23.10.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից […]
08:53 23.10.2020
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Չորս շաբաթ է անցել, և Ադրբեջանը խախտել է հրադադարի երկու պայմանավորվածությունները և շարունակում է արցախցիների անխտիր թիրախավորումը: Ադրբեջանի ուղերձը հստակ է՝ բռնություն և ոչ բանակցություններ: ԱՄՆ-ը պետք է այլ ուղերձ հղի՝ եթե հարձակումը շարունակվի, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- գրել է Շերմանը: […]