TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

ԱՐՑԱԽ

Կյանքը պատերազմական Արցախում. Լուսանկարների շարք Ստեփանակերտից

16:42 22.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարների շարք է ներկայացրել Ստեփանակերտից: Պատերազմական Արցախի մայրաքաղաքում մնացողների կենցաղային պայմաններն ու անկոտրում ոգու մասին են պատմում դրանք: Չնայած դժվարություններին՝ նրանք վստահ են, որ Հաղթելու ենք:   https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/815307925971803

̰
Ինչպե՞ս ձևավորել կամավորական ջոկատներ. ուղեցույց

16:20 22.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է ինֆոգրաֆիկա, որում ներկայացված են այն քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել կամավորական ջոկատներ կազմելու համար: Ըստ այնմ՝ անհրաժեշտ է. Ձևավորել կամավորական ջոկատ, Ընտրել հրամանատար, Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ, Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ և Հաղթել:

̰
Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք․ Աննա Հակոբյան

16:00 22.10.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այս օրերին առաջնագծում զոհված զինծառայողներից Ալենի լուսանկարը: «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ, ու դա եղավ քո՛ շնորհիվ։ Դո՛ւ կանգնեցիր մինչև վերջ։ Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։ Դո՛ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո՛ւ չհավատացիր թուլամորթներին […]

̰
Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ամուսնական զույգի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին

15:59 22.10.2020

Ռեժիսոր Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովրդի բարեկամ,աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ոմն տենոր յուսիֆ էյվազով վիլայաթ օղլիի և իր սիրեցյալ տիկնոջ՝ աննա նետրեբկոյի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին, ինչի պատճառով համերգի իրականություն դառնալը հարցի տակ է: Այս պահին բանակցություններ են գնում, քանի որ մեծանուն […]

̰
ԱՀԿ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեպքերի աճով

15:55 22.10.2020

ԱՀԿ-ի ներկայացուցիչը նաև հակամարտության կողմերին կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և բուժհաստատությունները, որոնք օգնություն են տրամադրում հիվանդներին և վիրավորներին։

̰
Քիմն իր ծննդյան օրվա համար ամենաշատը կցանկանար, որ մարդիկ շարունակեին միանալ մեզ՝ Արցախում ապրող հայերին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար. Էրիկ Իսրայելյան

15:46 22.10.2020

Պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը Instagram-ում արված գրառմամբ հիշեցրել է, որ հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ծննդյան լավագույն նվեր» է անվանել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությունը, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Նա նաև հայտնել է, որ Քիմ Քարդաշյանն իր ծննդյան օրը կցանկանար, որ մարդիկ շարունակեին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախում բնակվող հայերին։ Պրոդյուսերը շնորհավորել […]

̰
Սամադ Սեյիդովի հայտարարությունը բալիստիկ հրթիռներով Գյանջան ռմբակոծելու մասին պարզապես կեղտոտ սուտ է․ Միքայել Մելքումյանը` ԵԽԽՎ-ում

15:35 22.10.2020

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրացրել եմ արհեստական բանականության ռազմականացման աղետալի հետևանքների հարցը արցախյան հակամարտության գոտում: Այս մասին գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Արհեստական բանականությունն ի շահ հանրության օգտագործելու մասին խոսելիս պետք է ասենք, որ հաճախ դա հանգեցնում է մի շարք խնդիրների։ Այդ խնդիրների մի մասը հստակ վերաբերում է մարդու իրավունքներին։ Մենք ուզում ենք […]

̰
Կատալոնիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի հարձակումները քաղաքացիական բնակչության վրա

14:42 22.10.2020

Կատալոնիայի խորհրդարանը սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցությունները։

̰
WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը Արցախից վերադարձել է ՌԴ՝ մանրամասներ ներկայացնելով պատերազմից

14:33 22.10.2020

Ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության «Բաց եթեր» («Открытый эфир») հաղորդման հերթական թողարկումը նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը։ Հաղորդմանը հյուրն է եղել WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, որն Արցախյան պատերազմի առաջին օրերից առաջնագծից ներկայացնում էր իրավիճակը։ Լրագրողը վերադարձել է Մոսկվա և հաղորդման ընթացքում պատմել Արցախում գտնվելու օրերի, Ադրբեջանի զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի ռմբակոծության մասին։ «Բաց եթերի» […]

̰
Հսկայական քանակի հումանիտար օգնությունը հավաքվում է և ուղղվում հիմնականում Երևանում տեղավորված արցախյան ընտանիքներին. Արծրուն Հովհաննիսյան

14:18 22.10.2020

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրեց «ՀՈԳ ՏԱՐ» նախաձեռնության գործունեությունը Երևանի Հալաբյան փողոցում։ «Մեծ աշխատանք է կատարվում. հերթական մեծ նախաձեռնությունը, որն ունի կոնկրետ հումանիտար բնույթ։ Հսկայական քանակի հումանիտար օգնությունը՝ սննդամթերքն արկղերով հավաքվում է և հիմնականում ուղղվում է արցախյան ընտանիքներին, որոնք այսօր տեղավորված են մեծամասամբ Երևանում։ Շնորհակալ եմ բոլորիդ, հպարտ եմ, որ հայ […]

̰
«50 PLUS». Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը

14:15 22.10.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ  երեկոյան ազդարարեց «50 PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկը, որն արդեն ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի հայ համայնքներում  բավական թափ է առել՝ ներգրավելով հազարավոր մարդկանց: Սա մի նոր շրջափուլ է Հայրենիք-Սփյուռք արդեն բյուրեղացած կապերի։ Նախաձեռնության տրամաբանությունն է հիմնադրամի նվիրատուներին քաջալերել ընտրելու ամսական պարբերականությամբ աջակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին։ Դրա համար անհրաժեշտ է Հիմնադրամի կամ […]

̰
ԵԿՄ հերթական խումբն ուղևորվեց առաջնագիծ

14:01 22.10.2020

ԵԿՄ հերթական խումբն ուղևորվեց առաջնագիծ: Այս մասին տեղեկացրին ԵԿՄ վարչությունից։

̰
Մի՛ լռեք, այլ արդար եղեք․ արցախցի կանայք ու երեխաները բողոքի ցույցով եղել են ՀՀ ԱՄՆ դեսպանատան մոտ

13:50 22.10.2020

Պահանջատեր ենք, մեր հողն ու սուրբ օջախը չենք տա թշնամուն․ արցախցի կանայք ու երեխաներն այսօր էլ իրենց բողոքն արտահայտել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ։ Հենց Արցախի ճանաչումն էլ կլինի նորի սկիզբը, անվտանգության երաշխիքը, խաղաղ ապրելու և արարելու գրավականը։ Ուստի արցախցիները վստահ են, որ հաղթանակ լինելու է։ Կրկին ապացուցելու կարիք չունենք, այդ մասին գիտեք դուք էլ՝ […]

̰
Հիասքանչ է. Սերժ Թանկյանը՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի ճանաչման մասին

13:47 22.10.2020

System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը ողջունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիասքանչ է: Ժամանակն է, որ բոլոր ազգերի խորհրդարանները, կոնգրեսները, դաշնային ու տարածքային մարմինները կանգնեն Արցախի ու Հայաստանի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանա-ջիհադական ագրեսիայի»:  

̰
Տեսանյութով ներկայացվել է Իրանի խաղաղ բնակիչների տների գնդակոծումը Ադրբեջանի կողմից

13:33 22.10.2020

Իրանական Azariha-ի Telegram ալիքը ցույց է տվել Իրանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տների ավերումը Իրանի սահմանի մոտ ադրբեջանական զորքերի գործողությունների պատճառով, հայտնում է Infoteka24-ը: «Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն Բաքվի ուժերը տեղակայվել են արևելք-արևմուտք ուղղությամբ: Մյուս կողմից, ադրբեջանցիներն անօդաչու թռչող սարքեր են ուղարկում Իրան և Իրանի սահմանին տեղակայել են թաքֆիրիստներ (ահաբեկիչներ՝ խմբ.): Ժամանակը չէ՞, որ […]

̰
Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով. Արայիկ Հարությունյան

13:21 22.10.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են […]

̰
ԼՂ հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի հյուսիս-արևմուտքում

13:10 22.10.2020

Ղարաբաղյան հակամարտության գոտուց 71 հրթիռ է ընկել Իրանի հյուսիսարևմտյան Խոդաֆարին քաղաքի տարածքում: Այս մասին հայտարարել է Արևելյան Ադրբեջան նահանգի անվտանգության և քաղաքականության հարցերով նահանգապետի տեղակալ Ալիյար Ռաստգուն, հայտնում է Iranpress-ը: «Հրթիռներն ընկել են մի քանի գյուղերի վրա, սակայն, բարեբախտաբար, զոհեր չեն եղել»,- ասել է նա: Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կողմերին զգուշացրել են նման […]

̰
Կյանքն է պատասխանը. արցախցի զինվորական Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային

12:56 22.10.2020

Շենգավիթ ԲԿ-ն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից ներկայացնելով հայ կնոջ արիության վառ օրինակ․ «Կյանքն է պատասխանը։ Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, սմերչի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորյան։ Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության […]

̰
̰
Էջմիածինը Հադրութին նվիրաբերել է UAZ HUNTER ամենագնաց․ կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է

12:30 22.10.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ: Էջմիածին համայնքի կողմից մեր քույր քաղաք Հադրութին նվիրաբերվում է 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց, որը ձեռք է բերվել էջմիածնեցի գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով: Աստված ձեզ հետ, մեր քաջե՛ր: Էջմիածնի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է: […]

̰
Ամերիկյան ViaSat ընկերությունն այլևս Թուրքիային չի մատակարարի դրոնների տեխնոլոգիաներ

12:22 22.10.2020

Ընկերությունն ասում է, որ պահանջելու է Վաշինգտոնից բացատրել, թե ինչպես է օգտագործում Թուրքիան իրենց տրամադրած տեխնոլոգիաները։

̰
Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով․ Արծրուն Հովհաննիսյան

12:20 22.10.2020

Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
«Հավատում եմ մեր հաղթանակին»․ Արայիկ Հարությունյանը խրամատից տեսաուղերձ է հղել

11:59 22.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խրամատից տեսաուղերձ է հղել ժողովրդին․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր տղաների հետ հանդիպումից հետո որոշել եմ խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին: Այն ներկայացնում եմ ստորև` հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս […]

̰
Երաժիշտներն Արցախի համար․ կանցկացվի խաղաղության համերգ՝ Սերժ Թանկյանի, Տիգրան Համասյանի մասնակցությամբ

11:51 22.10.2020

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ աշխարհահռչակ երաժիշտներ Սերժ Թանկյանը և Տիգրան Համասյանը հայ և օտարազգի տասնյակ արվեստագետների հետ հոկտեմբերի 28-ին՝ հայաստանյան ժամանակով 22:00-ին, հանդես կգան առցանց համերգային նախագծով: Այս ընթացքում կատարված նվիրատվությունները կկրկնապատկվեն OneArmenia նախաձեռնության կողմից և կուղարկվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Ձեր նվիրատվությունը կարող եք կատարել հիմա։ Համերգը կհեռարձակվի ONEArmenia նախաձեռնության ֆեյսբուքյան, յութուբյան […]

̰
Պետդումայում հայտնել են, որ ԼՂ-ի պատճառով Ռուսաստանը կարող է դեսանտային օպերացիա իրականացնել

11:25 22.10.2020

Խորհրդարանականը համաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ հակամարտությունն առայժմ չունի դիվանագիտական լուծում Ադրբեջանի գործողությունների պատճառով։

̰
«Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն»․ Փաշինյանը Հրանտ Մաթևոսյան է մեջբերել

11:04 22.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերում է արել Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքից․ «Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

̰
ՄԻՊ աշխատանքային խմբերը հերթական այցերն են իրականացրել Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ

10:51 22.10.2020

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար: Աշխատանքային խմբերի կազմում են եղել իրավաբաններ, բժիշկ և հոգեբան, որոնք ծանոթացել են նրանց առաջնային կարիքների գնահատման ընթացքին և ուսումնասիրել դիմումները: Ուսումնասիրվել են Արցախից […]

̰
Իրանական զորավարժություններ, վարձականների մասին նոր բացահայտումներ. քննարկում ՇԱՆԹ-ի տաղավարում

10:48 22.10.2020

Արցախում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ մեծածավալ զորավարժություններ են անցկացվում. Ռուսաստանի անցկացրած զորավարժություններից հետո այս անգամ Իրանն է ձեռնամուխ եղել մեծ զորավարժությունների: Նշվում է, որ անցկացվող գործողություններն օդային պաշտպանությունն ամրացնելուն միտված զորավարժություններ են: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հայաստանի կողմից Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելու մասին Ադրբեջանի հայտարարությունը ցինիկ սուտ է

10:09 22.10.2020

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է: Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰ ̰
BACK_TO_TOP