01:42 24.10.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը արդյունավետ է համարում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ունեցած հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Atlantic Council-ում քննարկման ընթացքում: «Մենք այստեղ ենք աշխատելու ԱՄՆ մեր գործընկերների հետ: Մենք ունեցել ենք շատ արդյունավետ հանդիպումներ առավոտյան: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ հասնելու շատ կոնկրետ ու կարևոր նպատակների՝ կրակի […]
00:32 24.10.2020
Կոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին Շիֆը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ահա արդեն ավելի քան մեկ ամիս Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ են մղում Արցախի հետ, գնդակոծում խաղաղ բնակիչներին, եկեղեցին, կատարում ռազմական հանցագործություններ: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել են ավելի քան 800 զինծառայող, տասնյակ խաղաղ բնակիչներ։ […]
00:15 24.10.2020
Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Genocidewatch-ն անդրադառնում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին. «Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի և Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքեր ՝ հայկական զորքերի, գյուղերի և քաղաքացիական բնակչության խոցման համար: Քաղաքացիական […]
23:36 23.10.2020
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումներից հետո մամուլի հաղորդագրություն է տարածել Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը: Նա մասնավորապես ասել է. «Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: […]
23:24 23.10.2020
Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
23:00 23.10.2020
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել ըստ էության, Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների հետ Պոմպեոյի առանձին հանդիպումների արդյունքերը ամփոփելով՝ հայտնել է Պետդեպարտամենտը, փոխանցում է РИА «Новости»-ն։ «Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը։ Պետքարտուղարը նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
22:53 23.10.2020
Ճի՞շտ է արդյոք տպավորությունը, որ շփման գոտում կրակի խտությունը համեմատաբար թուլացել է. հարցն այսօր ուղղվել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին. «Այո, թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ: Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի ԶՈւ-երը համապատասխան ուժեր են կորցնում և չեն կարող առաջին օրվա էդ ամենամեծ թափի հետ համեմատվեն հետագա օրերը: Բայց առանձին […]
22:41 23.10.2020
Այս օրերին անգնահատելի է նաև մեր փրկարարների կատարած աշխատանքը: Այս լուսանկարներն արվել են քիչ առաջ, Ստեփանակերտում, թշնամու հրթիռակոծության հետևանքով բռնկված հրդեհի մարման ժամանակ, գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ու կից լուսանկարներ հրապարակել։ «Եթե յուրաքանչյուրս մեր տեղում մեր բաժին աշխատանքը կարողանանք հավուր պատշաճի կատարել, մեր հաղթանակն ավելի կմոտեցնենք»,- գրել է նա:
22:38 23.10.2020
Ադրբեջանի Զինված ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում […]
22:33 23.10.2020
«Մենք վաղվանից քարտեզով որոշակի տեղեկություններ ենք ներկայացնելու»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ուկրաինացի բլոգերների կողմից ներկայացվող քարտեզին: Հովհաննիսյանն ասել է, որ այն, ինչ բլոգերներն են ներկայացնում, լիովին չի արտացոլում իրավիճակը: Քանի որ մարտական գործողությունները հիմա ավելի շատ օջախային են, դրանք քարտեզով ներկայացնելը բնագծային պատկերով հեշտ չի լինի, բայց հայկական կողմը […]
22:27 23.10.2020
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանն այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում հիշեցրել է այն մասին, որ բժիշկներն այսօր պայքարում են երկու ճակատում՝ ռազմաճակատում և նոր կորոնավիրուսի ճակատում: Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգն ասել է, որ բոլոր ուժերը պետք է ուղղվեն ռազմի ճակատ, ինչը նշանակում է, որ պետք է հնարավորն անել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: «Վարակվածները դուրս են մնում հայրենիքի համար պայքարից, դուրս […]
22:20 23.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ևս ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ բացի առաջնագծի գործողություններից, հրթիռակոծվել են Մարտունին և Բերձորը՝ իրենց հարակից բնակավայրերով: Բերձորի տարածաշրջանում 3 արկ է ընկել։ «Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող՝ Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական դիվերսիոն […]
22:08 23.10.2020
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բարբարա Լին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բարբարա Լին Պոմպեոյին կոչ է արել հասկացնել Ադրբեջանին, որ հանդուրժողականությունը չցուցաբերելու դեպքում կասկածի տակ կդնեն ԱՄՆ-ից ստացվող աջակցությունը: Բարբարան Պոմպեոյին կոչ է արել նաև աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ կոչ անելով Ալիևի կառավարությանը դադարեցնել հարձակվողական գործողությունները ինչպես […]
21:50 23.10.2020
Այսօ՛ր, ա՛յս պահին ունենք միայն համազգային երկու գերնպատակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և հավելել․ «Համայն հայության ողջ ներուժն ուղղել Արցախի պաշտպանությանը՝ զինվորագրվելով առաջնագծում և/կամ ի նպաստ ճակատի՝ գործելով թիկունքում, համայն հայության ողջ ներուժն ուղղել Արցախի անկախության ճանաչմանը՝ Սփյուռքի բոլոր օջախներում, միջազգային կազմակերպություններում ու աշխարհի հրապարակներում թմբկահարելով […]
21:35 23.10.2020
Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,- գրել է նա:
21:31 23.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին: Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
21:21 23.10.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։ «Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ […]
21:14 23.10.2020
Մարտունին ռմբակոծվում է: Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
20:50 23.10.2020
«Ալիևի «փառավորներ», որ զրահատեխնիկան թողել ու փախել եք, ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը https://www.facebook.com/arcrun/posts/3459977427371174
20:40 23.10.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում․ «Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3354536424582494
20:32 23.10.2020
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել և հորդորել զգուշանալ ադրբեջանական տեսանյութերից և լուսանկարներից․ «Ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ: Անխոս, դրանք դաժանագույն պատերազմական հանցագործություններ են և պետք է խստագույնս դատապարտվեն ու պատժվեն դրանց հեղինակներն ու խրախուսողները: Մարդու […]
19:51 23.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է առաջնագծում վիրավորված մեր հերոսներին և շնորհակալություն հայտնել նրանց հայրենիքի պաշտպանության անձնվեր գործի համար: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան էջում և տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/345078783221940/
18:45 23.10.2020
Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը։ 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները: Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։ https://www.facebook.com/HayastanAllArmenianFund/posts/3348250921888754
18:07 23.10.2020
Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ադրբեջանն ու Թուրքիան Արցախում անում են նույնը, ինչը նացիստներն արեցին Ռոտերդամում 1940թ. մայիսի 14-ին։ Բայց մեկ է Հաղթելու ենք ու Ալիևին իր շրջապատով նիդեռլանդահայերն ասելու են՝ «Բարի գալուստ Հաագա»»։ https://www.facebook.com/tbalayan/posts/10158734055369839