TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC

ԱՐՑԱԽ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չափազանց կարևոր է. Սերժ Թանկյան

12:43 21.10.2020

«Ես ամեն օր արթնանում և աղոթում եմ, որ ռմբակոծությունը դադարեցվի», – Forbes ամերիկյան հեղինակավոր հանդեսին տված հարցազրույցում, խոսելով Արցախում ընթացող պատերազմի մասին, ասել է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ «Ժամանակ առ ժամանակ վշտացած ենք, հպարտ, բարկացած: Որպես հայ ունենում ենք զգացմունքների փունջ՝ գործ ունենալով անարդարության հետ ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ […]

̰
Հադրութից Արաքս ընկած մարտագծում օպերատիվ իրադրությունը ժամ առ ժամ փոփոխվում է․ Սենոր Հասրաթյան

12:21 21.10.2020

Արդեն տեսանելի է, որ Հայոց զինվորն, աստիճանաբար հարմարվելով պարտադրված նորօրյա սերնդի պատերազմի պայմաններին, մտնում է մարտական գործողությունների նոր շրջան: Այս մասին գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Դա ոչ միայն նկատելի է շուրջ 200 կմ-ոց ռազմաճակատային գծի հյուսիսային, հյուսիսարևելյան, արևելյան և հարավարևելյան հատվածներում, որտեղ թշնամին շաբաթներ շարունակ հուսահատ ճիգեր է գործադրում ճեղքելու հայկական […]

̰
«Արյունոտ» լվացք․ բողոքի լուռ ակցիա Տորոնտոյում

11:44 21.10.2020

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Կանադայի Տորոնտո քաղաքում հայ երիտասարդները գեղարվեստական ինստալյացիա են ցուցադրել: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող պատերազմական հանցագործությունները ներկայացվել են պատկերների ու լռության լեզվով: Տեսանյութը հասանելի է այս հղմամբ։    

̰
Իսպանացի պատգամավորներն աջակցություն են հայտնել հայ համայնքին

11:09 21.10.2020

«Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» (Unidas Podemos) դաշինքի պատգամավոր Էնրիկե Սանտիագոն իր թվիթերյան էջում հրապարակել է երեկ Մադրիդում Իսպանիայի Կոնգրեսի դիմաց հայ համայնքի իրականացրած բողոք ակցիայի լուսանկարներով: Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ պատգամավորը նաև հավելել է, որ կուսակցական ընկերներով իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին՝ Արցախի հակամարտության հետևանքով Հայաստանի նկատմամբ սանձազերծված […]

̰
Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում

10:42 21.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից […]

̰
Հայ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանում Գերմանիայի դեսպանատան շենքի դիմաց

10:27 21.10.2020

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան շենքի դիմաց բողոքի ակցիայի են դուրս եկել հայ երիտասարդները: «Պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ագրեսոր թշնամուն և հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին», -նշեց ցուցարաներից մեկը: Երիտասարդները կմնան դեսպանատան շենքի առջև այնքան, մինչև դեսպանը լսի իրենց և խոստանա, որ պահանջի վերաբերյալ քայլեր կձեռնարկի: Ակցիայի մասնակիցները գերմաներենով կոչեր են անում և այդկերպ ևս մեկ […]

̰
Հարավային ուղղությամբ հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

10:02 21.10.2020

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։ Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում

09:58 21.10.2020

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը, հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, […]

̰
Բելգիայի 30-ից ավելի ականավոր գործիչներ Արցախի հարցով հանդես են եկել կոչով

08:43 21.10.2020

Բելգիայի 30-ից ավելի ներկայացուցիչներ՝ գիտական, քաղաքական, մշակութային ոլորտներից, հանդես են եկել կոչով՝ ուղղված Բրյուսելին և Եվրոպային։ Այս մասին հայտնում է La Libre.be-ն։ Նրանք հորդորում են դատապարտել հարձակումներն Արցախում և Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, արգելված զինատեսակների օգտագործումը, պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ մասնակցության և վարձականներ ներգրավելու համար, արգելել Թուրքիայի մասնակցությունը հարձակումներին։ Բռնության անհապաղ դադարեցման և երկխոսության պայմանների […]

̰
Բանակի հզոր ժպիտը

00:00 21.10.2020

Բանակի հզոր ժպիտը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը լուսանկար է հրապարակել։ Լուսանկարը՝ Սիփան Գյուլումյանի, Արցախ, առաջնագիծ

̰
Սադրանքներին չպետք է տրվել․ Ա․Հովհաննիսյան

23:59 20.10.2020

«Ինչպես Հադրութն են գրավել, ինչպես Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանն են գրավել, այսքանը կասեմ»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ադրբեջանմական կողմից այսօր տարածված լուրերին, թե Զանգելանն էլ արդեն իրենց հսկաղության տակ է: Ավելի վաղ Հովհաննիսյանը խոսել էր ապատեղեկատվությանը չտրվելու կարևորության մասին՝ ասելով, որ հաճախ ադրբեջանական դիվերսիոն խմբերը ներթափանցում են հայկական տարածքներ, […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության մասին բանաձև

23:49 20.10.2020

Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության մասին բանաձև։ Բանաձևի հեղինակը պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է։ «Առաջ գնալն է ազատության ճանապարհը: Այդ պատճառով էլ կոչ եմ անում ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- նշել է Նապոլիտանոն:

̰
Ֆրանսիայի Վիեն քաղաքը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը․ Վիենի փոխքաղաքապետ

23:46 20.10.2020

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը ընդունեց Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշել է, որ քաղաքապետ Սիերի Կովակսի հետ քննարկել են հարցը և որոշում կայացրել այն ընդգրկել ավագանու նիստի օրակարգում: «Առաջացավ պահանջ, որ դիմենք Ֆրանսիայի կառավարությանը, որպեսզի այն ճանաչի Արցախի Հանրապետությունը, որովհետև տեսնում ենք, որ դիվանագիտական մյուս ճանապարհներով խնդրի […]

̰
Նահաջները հաճախ նաև մարտավարական հնարքներ են. Ա․Հովհաննիսյան

23:41 20.10.2020

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի այն գրառման մասին, թե հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջել է․․․ «Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում», – գրել էր Ստեփանյանը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողները փորձել են մանրամասներ իմանալ բնագծերի վիճակի մասին, ինչին ՀՀ ՊՆ ներկայացուցիչը պատասխանել է․ «Իշխանաձորում կլինի, Խուդաֆերինի կամուրջ […]

̰
Չկան բետոնե սահմանագծեր, կա հնարավորինս քիչ զոհ ունենալու սկզբունք. ՊՆ ներկայացուցիչը՝ նահանջի ու դրա նշանակության մասին

23:34 20.10.2020

«Մենք առաջին օրվանից էլ ասել ենք՝ մենք բնագծեր չենք պահելու որտեղ շատ զոհեր պիտի տանք, սա մեզ համար ինչ-որ բետոնե բնագծեր չեն: 5-րդ սերնդի պատերազմում, որտեղ թիկունքի խորության վրա խոցվող թիրախների քանակը կարող է նույնքան լինել, ինչքան առաջնագծում, իմաստ չունի շատ հաճախ էդ բնագծերի համար ավելորդ զոհեր տալ: Պետք է շատ հաճախ քաշվել, հարմար դիրք […]

̰
Եթե ուզում եք, միացեք ԶՈՒ-ին, մտեք պայքարի մեջ ու տեսեք, որ որևէ բան չեն թաքցնում․ Ա․ Հովհաննիսյան

23:12 20.10.2020

  «Շատ հաճախ էդ մոնիտորների հետևը նստած, ես կասեի, նույնիսկ, պահ մտած, ներողություն արտահայտությանս համար, հեշտ է խորհուրդներ տալ, եթե ուզում եք, կամենում եք, միացեք ԶՈՒ-ին, մտեք պայքարի մեջ ու տեսեք, որ որևէ բան չեն թաքցնում, գնացեք ձեր աչքով տեսեք», -այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով լուրերին, թե շատ հաճախ […]

̰
ՀՀ ԶՈՒ-ից դարձյալ հիշեցնում են սմարթֆոնների վտանգավորության մասին

23:04 20.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը դարձյալ հիշեցրել է սահմանին սմարթֆոնների օգտագործման վտանգի մասին: Դրանք օգնում են թշնամուն տեղորոշել օգտագործողի գտնվելու վայրը: «Որ տվյալ զինծառայողը իր զանգով չտեղորոշվի, իր կյանքը, ստորաբաժանման կյանքը վտանգի չենթարկի, անտեղի ինֆորմացիաների արտահոսք չլինի՝ պատերազմական իրավիճակում ցանկացած տեղեկատվություն, եթե այն մշակված չէ, կարող է վնաս պատճառել մեր զինված ուժերին»,- ասել է Հովհաննիսյանը:

̰
Մեզ չեն հաղթելու. կամավոր

23:01 20.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ճեպազրույցին մասնակցել է նաև կամավոր Հարություն Բաղդասարյանը, ով կռվել է հարավային ուղղությամբ, վիրավորվել է և այժմ բուժման մեջ է: «Շատ լավ եմ դուխավորված, շատ ընտիր մեր մարտական դաշտում կռիվը տանում ենք: Դե, ինչ անենք, երեք պետության դեմ կռվում ենք: Չեն էլ հաղթելու մեզ, ինչ էլ ուզում են անեն, մեզ չեն […]

̰
Հայ զինվորների դիերը հանելու խնդիրը հիմնականում հարավում է. Ա. Հովհաննիսյանի պարզաբանումը

22:47 20.10.2020

«Կենտրոնական հատվածում, եթե չեմ սխալվում, մենք դիակ հանելու խնդիր չունենք էլ: Այսինքն՝ մենք որևէ բնագիծ հետ չենք քաշվել, որպեսզի դիակ մնա, որ այդ խնդիրը լինի, խնդիրը միշտ եղել է հատկապես հարավում, հյուսիսում էլ քիչ է եղել, բայց եղել է հիմնականում առաջին շաբաթը՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 1, 2-ը»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ […]

̰
Առաջին խոցումը մեծ ոգևորություն պարգևեց մեզ բոլորիս, ու հասկացանք, թե ինչի ենք մենք ընդունակ.  Հարություն Դոխոյան

22:40 20.10.2020

Առաջին խոցումը մեծ ոգևորություն պարգևեց մեզ բոլորիս, ու հասկացանք, թե ինչի ենք մենք ընդունակ. հակառակորդի 7 զրահատեխնիկա խոցած Հարություն Դոխոյանն ապաքինվելուց հետո ռազմաճակատ կվերադառնա: Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել  ադրբեջանական «Բայրաքթար». Արծրուն Հովհաննիսյան

22:37 20.10.2020

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական  ուժերը  հարձակում են սկսկել   հյուսիսային և հարավային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Այդ  ընթացքում մեր զորքին հաջողվել  է  կասեցնել  հակառակորդի գրոհները: Երեկվանից  մեր ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել  ադրբեջանական ԱԹՍ-ներ, ընդ որում, մեկը  1920 թվականի արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ  է: Մարտերը  այժմ էլ շարունակվում են, բայց ոչ այնքան ինտենսիվ, որքան […]

̰
Իմ գործընկերոջ հետ խորհրդարան եմ ներկայացրել ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև. ֆրանսիացի պատգամավոր

22:30 20.10.2020

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կիրակի օրը ներկա է եղել հայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիային, որին մասնակցում էր ավելի քան քսան հազար մարդ: «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հայ ժողովրդի իրավունքներն իրենց հողի վրա: Ֆրանսիան պետք է օրինակ ծառայի և առաջին շարքում լինի, որովհետև ոչ ոք […]

̰
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվության տարածումը. Արծրուն Հովհաննիսյան

22:22 20.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ևս ճեպազրույցը սկսել է՝ վաղ առավոտից ունեցած տվյալները ներկայացնելով: «Օրվա ընթացքում մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության, ընդ որում,  2020 թվականի սեպտեմբերի արտադրության «Բայրաքթար» տեսակի թռչող սարքեր», – ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ այս պահին էլ իրավիճակը […]

̰
Աստծո օրհնությամբ, հզոր հավատքով ելնում ենք մարտի․ կա՛մ հիմա, կա՛մ երբեք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

22:06 20.10.2020

Աստծո օրհնությամբ, հզոր հավատքով ելնում ենք մարտի։ Կա՛մ հիմա, կա՛մ երբեք։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դիմում է կոչով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

21:51 20.10.2020

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ»,-գրել […]

̰
Չեխիայի հայերը, ի պաշտպանություն Արցախի, ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան

21:42 20.10.2020

Ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ. Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։ Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ ի պաշտպանություն Արցախի` ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան։ «Կազմակերպեցինք օնլայն ստորագրահավաք, որը 3 օրում հավաքեց մոտ 3 հազար ստորագրություն։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք հենց թղթի […]

̰
ՄԱԿ-ի 4 բանաձևերի հիմնական դրույթներն ու ԼՂ անկախացման իրավական հիմքերը

21:25 20.10.2020

Ադրբեջանը թե՛ հիմա, թե՛ ԼՂ հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերի ընդունման հենց սկզբից անընդհատ շահարկում է դրանք, և  միջազգային հանրության մոտ փորձ է անում տպավորություն ստեղծել, թե ՄԱԿ-ը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Տեսանյութում վերհիշենք ՄԱԿ-ի 4 բանաձևերի հիմնական դրույթներն ու ԼՂ անկախացման իրավական հիմքերը։

̰
Գնդապետ Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

21:17 20.10.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գնդապետ Ստեփան Գևորգյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել […]

̰
Մեր աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում, գործելու ժամանակն է. Բուայե

21:07 20.10.2020

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն քիչ առաջ հայտնել է, որ Սենատի բոլոր խմբակցություններին կոչ է արել միանալ՝ Ադրբեջանին ու Թուրքիային դատապարտելու, ինչպես նաև ԼՂ անկախությունը ճանաչելու իր նախաձեռնությանը: «Մեր աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում, գործելու ժամանակն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բուայեն:

̰
BACK_TO_TOP