TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC

ԱՐՑԱԽ

Թուրքիան միացել է Ադրբեջանին՝ Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով․ Ջոն Ինյառիտուն՝ Իսպանիայի Կոնգրեսում

21:05 20.10.2020

«Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի և Միջին Արևելքի մշտական հակամարտություններում, միացել է Ադրբեջանին՝ Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով»,- Արցախի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այսօր Իսպանիայի Կոնգրեսում հայտարարել է պատգամավոր Ջոն Ինյառիտուն: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պատերազմի 24-րդ օրվա ժամանակագրությունը

20:53 20.10.2020

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին։   Պատերազմի 24-րդ օրվա իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը՝ տեսանյութում:

̰
Պարո՛ն Էրդողան, մահմեդականը սուտ չի խոսում․ իսլամիստ զինյալը բողոքում է Էրդողանից

20:30 20.10.2020

Օրերս Սիրիայում մեծ աղմուկ է բարձրացել Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ: Հարցն այն է, որ մի շարք ահաբեկչական հրոսակախմբեր այն կարծիքին են, որ Էրդողանն, այսպես ասած, ծախել է իրենց: Թեմային ավելի մանրամասն հետևել է հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մակրոնն ու Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն ու խնդրի կարգավորմանն ուղղված քայլերը

19:56 20.10.2020

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Վլադիմիր Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերականգնմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերի մասին: Ընդգծվել […]

̰
Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն․ Շուշան Ստեփանյան

19:46 20.10.2020

«Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն»․ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կից տեղադրելով լուսանկար խոցված հերթական ԱԹՍ-ից։

̰
ՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերի շրջաններին հարվածներ հասցնելու մասին Ադրբեջանի հայտարարությունը

19:25 20.10.2020

ՀՀ ՊՆ֊ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/813718389464090

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է 132մլն 502 հազար դոլար

19:10 20.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է մինչ այս պահը Արցախի համար կատարված ֆինանսական հանգանակությունների չափը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին նվիրաբերած գումարը կազմում է 132. 502. 955.85 դոլար: Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է  ավելի քան 1,881,842,160.8 դրամ։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/198843768423078

̰
Ջորջ Քլունին տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայերին

16:42 20.10.2020

Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայերին: «Ողջույն: Ափսոս՝ չենք կարող միասին լինել այս երեկո: Անսովոր ժամանակներ են, հատկապես՝ Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ խաղաղություն կհաստատվի: Դա ամենագլխավորն է, […]

̰
Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում

16:34 20.10.2020

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։ Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն […]

̰
Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են․ Պեսկով

16:18 20.10.2020

Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շարունակվում է աշխատանքը մարտական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն դուրս բերելու համար։ Ավելին ես ձեզ չեմ կարող ասել»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընթանում […]

̰ ̰
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին կշնորհվի Ազգային հերոսի կոչում․ Փաշինյան

15:54 20.10.2020

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան Ազգային հերոսի կոչման: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք Հայոց բանակին»,- գրել է […]

̰
Հեռացրեք այդ քաղցկեղը, որը հենց ինքը՝ Էրդողանն է, քանի դեռ այն չի տարածվել. La Casa de Papel սերիալի հայ աստղ

15:47 20.10.2020

Իսպանական հայտնի «La Casa de Papel» սերիալի հայկական արմատներով աստղ Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձ է հրապարակել՝ աշխարհին տեղեկացնելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին։ «Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա։ Դա հստակ փորձ է Էրդողանի Թուրքիայի և Ալիևի Ադրբեջանի կողմից հայ […]

̰
Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․ ՀՀ ՊՆ խոսնակ

15:36 20.10.2020

Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ «Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»,- գրել է նա։

̰
ԱՀ նախագահն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

15:13 20.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և նշել, որ այն ծավալապաշտական նկրտումները, որոնք ունեն Ադրբեջանի գործող իշխանությունները, պետք է անպայման քաղաքական գնահատական ստանան: Անդրադառնալով ռազմաճակատում […]

̰
ԵԽ-ի հույն պատգամավորը կոչ է արել այցագրային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար, իսկ հայերի համար այցագրային ռեժիմը չեղարկել

15:01 20.10.2020

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Էվա Կայիլին դիվանագիտական անձնագիր ունեցող ադրբեջանցիների շենգենյան այցագրերն անվավեր ճանաչելու և Ադրբեջանի քաղաքացիների համար այցագրային հատուկ ռեժիմ սահմանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Եվրամիություն, գրում է greekcitytimes.com-ը։ Պատգամավորը նշել է, որ դա պետք է դիտարկվի որպես Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների բացահայտ ոտնահարման հետևանք։ Միևնույն ժամանակ նա կոչ է […]

̰
Պատմությունը տարբեր ժամանակներում մեզ կանգնեցրել է մարտնչելու հարկադրանքի առջև՝ խոփերը զենքի վերածելու, անգամ խաչը՝ սրի. Գարեգին Բ

14:54 20.10.2020

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հարցազրույց է տվել իտալական «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորև․ – Ձերդ Սրբություն կաթողիկոս, վարչապետ Փաշինյանը, ում հետ հարցազրույց եմ վարել, երկու օր առաջ, խոսում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին իբրև մի նոր ցեղասպանություն: Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ: – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում և հրապարակային այլ […]

̰
Եվս 43 զոհված զինծառայող ունենք․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

14:46 20.10.2020

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 43 զինծառայողի անուն․   Այվազյան Արամ Նվերի, ծնվ. 1997թ. Սաղաթելյան Արտյոմ Համլետի, ծնվ. 2001թ. Գևորգյան Դավիթ Արսենի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Գագիկ Վարուժանի, ծնվ. 2000թ. Շաշիկյան Տիգրան Հապետնակի, ծնվ. 2000թ. Ավդալյան Լևոն Ռոբերտի, ծնվ. 1995թ. Սահակյան Սևակ Հենրիկի, ծնվ. 2001թ. Խանումյան Արամ Գերասիմի, ծնվ. 2000թ. Հակոբյան […]

̰
Մարտունիում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել հիվանդանոցից

14:42 20.10.2020

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Փոքրիկի վիճակն արդեն լավ է: Ինքնազգացողությունը՝ հրաշալի։ Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Երեխան գլխի շրջանում բարդ վիրահատություն էր տարել, վնասվածքներ ուներ նաև վերջույթներում։ Մի խումբ սրտացավ մարդկանց […]

̰
Երբ վճռական մեր մարտը հաղթենք, կտեսնենք՝ ինչ հարգանքով կվերաբերեն միջազգային կազմակերպությունները. Շավարշ Քոչարյան

14:36 20.10.2020

Այսօր ԱԺ-ում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկումից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Լրագրողները հետաքրքրվել են միջազգային կառույցների արձագանքներով, հարց ուղղել՝ դրանք բավարարո՞ւմ են հայկական կողմին, Շավարշ Քոչարյանը պատասխանել է․ «Տարբեր արձագանքներ կան, շատ կարևոր է մեր դիրքորոշման հստակությունը, մենք էլ պետք է հստակեցնենք, շատ տեղեր կան, […]

̰
ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ. Շավարշ Քոչարյան

14:23 20.10.2020

Ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին. ԱԺ-ում այսօր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել են լրագրողները։ «Դրա համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ, այդ կրակոցները գնահատել որպես ագրեսիա, վաղ է դիմելու համար, եթե եղավ հարձակում Հայաստանի վրա, այո, մենք նախ պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, ու ինքնապաշտպանության ենք […]

̰
Մարզումներ ռազմաճակատ մեկնելուց առաջ. ՊՆ-ը տեսանյութ է հրապարակել

14:15 20.10.2020

Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված հերոսների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է հրապարակել։

̰
Շավարշ Քոչարյանը ներկայացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը

14:06 20.10.2020

ԱԺ-ում փակ քննարկումից հետո ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանք հետաքրքրվել են հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղարի հետ ԱԳՆ-ների հանդիպման օրակարգի մասին, Քոչարյանը մանրամասնել է. «Շատ կարևոր է, որ առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ էին Ռուսաստանը, Ֆրանսիան, որովհետև երկրորդ փորձը զինադադարի փորձում էր առաջ տանել ֆրանսիական կողմը, և հիմա ամերիկյան կողմի միանալն […]

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

13:51 20.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։

̰
Արցախը` խաղաղության սպասումով

13:33 20.10.2020

Արցախը` խաղաղության սպասումով։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել։ Լուսանկարիչ` Արեգ Բալայան

̰
Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

13:24 20.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ: Նշենք, որ երեկ Փաշինյանը փակ քննարկման ձևաչափով հանդիպել էր նաև արտախորհրդարանական ուժերի հետ։

̰

12:52 20.10.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանն այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է վերջին 20 օրերի իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից փաստերը նենգափոխող քայլերին: Որպես օրինակ՝ նշել է․ «Մի քանի իմ գործընկերներ՝ օմբուդսմաններ, ինձ պաշտոնական նամակներ են գրել, իրենց համերաշխության խոսքն ասել, որ անթույլատրելի են զինված բախումները, աջակցում են Հայաստանի ժողովրդին, ըստ […]

̰
Բռնության տեսարաններ տարածելով, երեխաների, տարեցների թիրախավորելով՝ պարարտ հող են ստեղծում լրացուցիչ դաժանությունների համար. Թաթոյան

12:38 20.10.2020

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր բաց և փակ նիստեր են, որոնց ընթացքում քննարկվում է պատերազմական իրավիճակը: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունների և Ադրբեջանի իրավական պատասխանատվության մասին հիմնական զեկույցով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան: Նա ներկայացրել է իրավիճակն ու իրենց գործողությունները, կանգ առել կարևոր […]

̰
Քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի կողմից Արցախին աջակցելու ուղղությունները

12:35 20.10.2020

Վլադիվոստոկից Կալինինգրադ. Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռավար հանդիպում է ունեցել Ռուսաստանի տասնյակ երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հայ համայնքի կողմից Արցախին աջակցության ուղղությունները, ֆինանսական և հումանիտար օգնության կազմակերպման մանրամասները, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համակարգումը:

̰
Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ. Լևոն Արոնյան

11:57 20.10.2020

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն ասել է, որ վերադառնում է Հայաստան: «Այժմ աշխարհում ամեն հայի համար գլխավոր հիմնախնդիրը պատերազմն է։ Ես վերադառնում եմ հայրենիք և կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ հաղթահարելու այս աղետը։ Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ»,- ասել է Լևոն Արոնյանը:

̰
BACK_TO_TOP