11:40 20.10.2020
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: «Այսօր` ժամը 10։00-ին, այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ` գնդերեցների մասնակցությամբ, օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց Բանակը՝ ի նպաստ […]
11:26 20.10.2020
«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցցանցերի իր էջերում ակտիվորեն դատապարտում է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած ագրեսիան։ Այս անգամ նա իր միլիոնավոր հետևորդների ուշադրությունը հրավիրել է ԱԹՍ-ների հարվածներից դպրոցների վնասման դեպքերի վրա։ «Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով Հայաստանում դպրոցին հարվածելը պատերազմական հանցագործություն է»,- գրել է նա։ Drone strikes on a school in Armenia by […]
10:40 20.10.2020
Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
10:02 20.10.2020
Անշուշտ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու ՊԲ հրետանավորների գրագետ գործողություններին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ վերջիններս իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Նման հրետանավորներից է դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Հակոբյանը՝ իր ենթակաների հետ: Վերջիններս, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են […]
09:32 20.10.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:
09:04 20.10.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերուն ուղղած իր շրջաբերական նամակին մէջ շեշտեց, թէ «Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է։ Յատկապէս Սփիւռքը, իր քարոզչական ու յարաբերական լայն կարելիութիւններով կոչուած է Արցախի ճանաչման դրօշը բարձր պահել։ Արդարեւ, քաղաքներու, նահանգներու ու կազմակերպութիւններու կողմէ ճանաչման գծով առնուած որեւէ քայլ իր կարեւոր նպաստը կրնայ ունենալ միջազգային համայնքին […]
08:45 20.10.2020
Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հանդիպմանը՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ: Իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Որպես տարածաշրջանային […]
08:40 20.10.2020
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակն այդ հատվածում այսօր շատ ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ»,- ասաց Պողոսյանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը […]
08:19 20.10.2020
Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ։ Այս մասին գրում է Razm.Info-ն։ Արցախի ՊԲ-ն երեկ երեկոյան տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվել են խոցված ադրբեջանական ԱԹՍ-ները: Ըստ կայքի՝ կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն […]
08:09 20.10.2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Այս մասին ԼՂ հարցով Անվտանգության խորհրդում կայացած փակ խորհրդակցություններից հետո լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է TASS-ը։ «Այժմ անհրաժեշտ է ապահովել իրականացումը (խոսքը կրակի դադարեցման մասին է), դա ամենահրատապ հարցն է, քանի որ այդ պայմանավորվածությունը […]
01:17 20.10.2020
Մոլեռանդ, մինչև ատամները զինված, մոտիվացված և պատրաստված. այն, որ սիրիացի գրոհայինները մասնակցում են ղարաբաղյան նոր պատերազմին, հաստատել է միանգամից մի քանի հեղինակավոր աղբյուր։ Ինչպես օրերս հայտնել է ամերիկյան The Wall Street Journal-ը, ծայրահեղականներին հակամարտության գոտի են տեղափոխում մոտավորապես հարյուր հոգանոց խմբերով: Լավ վճարում են։ ՌԻԱ «Նովոստի»-ն փորձել է պարզել, թե ինչպես է ամեն ինչ կազմակերպված […]
00:35 20.10.2020
Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն: Այս մասին ֆեյսբուքյան […]
23:47 19.10.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին արդեն երկրորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններով: ՊԲ-ից հայտնում են, որ բանակի ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ […]
23:08 19.10.2020
«Կույր մի՛ եղեք», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Ճանաչե՛ք Արցախը». այսպիսի կոչերով այսօր արցախցի կանայք ու երեխաներ, հարյուրավոր հայաստանցիների հետ բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև: Նրանք պատմել են, որ այն, ինչ կատարվում է Արցախում, պատերազմ չէ, այլ ահաբեկչություն, և որ իրենց հայրերն ու ամուսինները կռվում են միջազգային ահաբեկիչների դեմ: Այսօր բողոքի ակցիա է իրականացվել նաև […]
22:26 19.10.2020
Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Արցախը, ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, արդեն ավելի քան երեք շաբաթ է հերոսաբար դիմակայում է Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների եռյակ դաշինքին»,- գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։
22:25 19.10.2020
«Շատ դեպքերում դիակները միջդիրքային տարածություններում են կամ դիրքերի առջևում: Նման բանով զբաղվելու համար լիարժեք անվտանգ միջավայր է պետք: Ընդ որում, դրել ենք հստակ պայման՝ միջազգային դիտորդների առկայությունը»,-այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը ծրագրում է թաղել ադրբեջանական զոհերի դիակները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում […]
22:18 19.10.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր կայացած ասուլիսին մասնակցել է նաև Արիության մեդալով հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը: «Իմ կոչն այն է, որ բոլորս կանգնենք մեր երկրի կողքին, մեր բանակի կողքին և պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված, այլ կենդանի հերոսներ: Բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ […]
22:12 19.10.2020
«Այսօր վաղ առավոտյան նորից մարտերը շարունակվել են: Հյուսիսային և հարավային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել: Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո: Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին: Կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նաև ասել է, որ […]
20:44 19.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վարչապետն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին: Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև մի շարք հարցերի:
20:34 19.10.2020
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող կրթական ծրագրերի 104 շրջանավարտ նամակով դիմել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շրջանավարտներն ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և մի շարք այլ պահանջներ են ներկայացրել Միացյալ Թագավորությանը: Նամակի հեղինակները […]
20:08 19.10.2020
Նորվեգիայի հայկական համայնքն այս օրերին բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հայկական համայնքի բողոքի ձայնն արտահայտվում է՝ ինչպես լուռ ակցիաներ կազմակերպելով, այնպես էլ հայրենիքին աջակցող ելույթներով, հայրենասիրական երաժշտությամբ։ Ցույցերին մասնակցում են հարյուրավոր հայեր՝ հստակ պահանջներով։ «Նորվեգիայի կառավարությանը պահանջներ ենք ներկայացրել, որոնք եղել են 4 կետերով, որում ասում ենք, որ ցանկանում ենք Նորվեգիայի կառավարությունը դատապարտի […]
19:35 19.10.2020
Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, բայց կշարունակի բուժվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ։ «Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց […]
19:30 19.10.2020
Պատգամավորների պալատում «Առաջ, Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինին աջակցության խոսքն է հղել հայ ժողովրդին և կոչ արել միջազգային հանրությանը ջանքերն ուղղել հակամարտության կարգավորմանը․ «Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հայցում ենք Իտալիայի կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման: Հարկավոր […]