TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

ԱՐՑԱԽ

ՀՀ-ում կձևավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ. ԱՀ նախագահ

19:27 21.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Երկրի ղեկավարն անդրադարձել է ստեղծված պատերազմական իրավիճակին և նշել, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվել երկարաժամկետ գործողությունների: Նախագահ Հարությունյանի խոսքերով՝ թիկունքային աշխատանքներում պետք է ներառվեն ինչպես ենթակառուցվածքների գործուն վիճակի ապահովման, սննդի ժամանակին մատակարարման, թոշակ-աշխատավարձերի վճարման, այնպես էլ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի […]

̰
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք Հայրենիքի պաշտպանությանն են ուղղված

19:19 21.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է կատարել՝ նշելով այն քայլերը, որոնք ստեղծված իրավիճակում գործելուն են ուղղված․ Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի): Քայլ 2. Ընտրել հրամանատար: Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ: Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում: Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ: Քայլ 6. Հաղթել: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2787420498244994

̰
Հարավային ուղղությամբ հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում․ Ա․Հովհաննիսյան

18:58 21.10.2020

Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/3454084587960458

̰
Իսրայելական և թուրքական զինատեսակներից բացի, հակառակորդը արցախյան բանակի դեմ կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ․ ՊԲ

18:53 21.10.2020

Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, […]

̰
Շառլ Միշելն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը

18:29 21.10.2020

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը: Այս մասին նա հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո: «Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կրկնել եմ մեր խոր մտահոգությունը ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հումանիտար մեծ կորուստների են հանգեցրել: Կողմերը […]

̰
Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի

18:22 21.10.2020

Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի․ Արցախի տեղեկատվական շտաբն ինֆոգրաֆիկա է հրապարակել։

̰
ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ

17:53 21.10.2020

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում հրապարակվել է «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դեմ Ադրբեջանի կողմից թիրախային հարձակումները՝ որպես պատերազմական հանցագործություն և հանցագործություն մարդկության դեմ» արտահերթ զեկույցը անգլերենով: Զեկույցում ներկայացվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նպատակային խոցման փաստերը և դրանց վերլուծությունը միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների հետ

17:45 21.10.2020

Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին և ստեղծված իրավիճակին։

̰
Մանե Գևորգյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ուղերձները

17:30 21.10.2020

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ուղերձները․ – Առանց Արցախի չկա Հայաստան և, հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Իսկ դա այսօր նշանակում է զենք վերցնել և կռվել հանուն այդ իրավունքների: – Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակից, չի թողնում: Չկա միջանկյալ տարբերակ: […]

̰
Մենուա Հովհաննիսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը

17:16 21.10.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք […]

̰
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը երգում է Շուշիի եկեղեցում

17:03 21.10.2020

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը երգում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:  

̰
Ձեռքբերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով․ Մնացականյանը՝ Լավրովին

17:00 21.10.2020

Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման օրակարգում էին ԼՂ հակամարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման […]

̰
Եվս 62 զոհված զինծառայող ունենք․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

16:52 21.10.2020

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 62 զինծառայողի անուն.   Պահեստազորային Ղուկասյան Դավիթ Երվանդի, ծնվ. 1980թ. Սարգսյան Արթուր Գագիկի, ծնվ. 2000թ. Աղաջանյան Ազիզ Սամվելի, ծնվ. 2001թ. Ահարոնյան Գերասիմ Վարդանի, ծնվ. 2001թ. Արևջանյան Սպարտակ Ռոբերտի, ծնվ. 1998թ. Երիցյան Սերգեյ Մանուկի, ծնվ. 2001թ. Թադևոսյան Հրաչ Անտոնի, ծնվ. 2001թ. Ավետիսյան Խաչատուր Վարդանի, ծնվ. 2001թ. […]

̰
Ադրբեջանում հարգանք կա միայն փողի նկատմամբ. Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարված կնոջ մեկնաբանությունը

16:46 21.10.2020

Лезгинский почти интеллектуальный клуб ֆեյսբուքյան հանրային խմբում օգտատեր Յարքար Մագոմեդովը գրառում է կատարել հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշ դարձած, իր լուսանկարով բոլորին հայտնի Ալբերտ Հովհաննիսյանի մասին։ «Ալբերտ Հովհաննիսյանը ազգի՝ ազատության համար պայքարի խորհրդանիշն է։ Պատերազմի առաջին օրերին արված այս լուսանկարը տարածվել է ամբողջ աշխարհում։ Տղան, շատ չանցած, զոհվել է»,- գրել է նա։ Ibragimova Hanum անունով օգտատերը […]

̰
Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած և բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի. Փաշինյան

16:44 21.10.2020

Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած և բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված: «Ինչո՞ւ: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք։ Ի՞նչ […]

̰
Մոսկվայում տեղի է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

15:58 21.10.2020

Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ու կից լուսանկարներ հրապարակել։

̰
Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր համարեցին այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը

15:46 21.10.2020

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը»), Արկադի Խաչատրյանը («Լուսավոր Հայաստան») և Իվետա Տոնոյանը («Բարգավաճ Հայաստան») եվրոպական կողմի առաջարկով տեսակապով հանդիպում ունեցան Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ։ Հայկական կողմի ներկայացուցիչներն […]

̰
Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

15:35 21.10.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շրջանի հեռախոսազրույցներից բացի, հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից: Բանակցությունների ընթացքում քննարկվել են […]

̰
Արցախից ժամանած քաղաքացիների կենսաթոշակների վճարումը սկսվել է

15:27 21.10.2020

Արցախից ժամանած քաղաքացիների կենսաթոշակների վճարումը կսկսվել է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Կանխիկ եղանակով վճարումներն իրականացվում են «Հայփոստ»-ի գրասենյակներում: Ցուցակներում հանդիպող անճշտությունները կամ տեխնիկական խնդիրները միշտ չէ, որ հնարավոր է լուծել (հասկանալի պատճառով), սակայն դրանք չեն ազդի կենսաթոշակների տրամադրման վրա. անկախ ժամկետից և վայրից դրանք կվճարվեն ամբողջությամբ, հենց […]

̰
«Observateurs de France 24»-ը հրապարակել է Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանների ներկայությունը փաստող տեսանյութեր

15:17 21.10.2020

«Observateurs de France 24»-ը կադրեր է հրապարակել, որոնք ապացուցում են Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների ներկայությունը: Նշվում է, որ չնայած Ադրբեջանն ու Թուրքիան հերքում են վարձկան ահաբեկիչներին պատերազմում ներգրավելու հանգամանքը, բայց միջազգային լրատվամիջոոցների վկայություններն այլ բան են փաստում: Հոդվածում ներկայացված է չորս տեսանյութ: Առաջին տեսանյութում վարձկանները հատուկ ճամբարում են, որտեղ վարժանքներ են իրականացվում: Նրանք […]

̰
Տեղի է ունեցել խորհրդակցություն Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ

15:09 21.10.2020

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում է. «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:

̰
̰
Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել. նա ողջ է․ Ա․ Հովհաննիսյան

14:48 21.10.2020

Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի «Մարտական խաչ»-ով։ Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Վերջին տվյալներով՝ խոցվել է հակառակիորդի ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ

14:37 21.10.2020

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ По последним данным о потерях противника были поражены еще 2 БПЛА, 4 единиц бронетехники, есть 150 погибших. Since the last update the new losses of Azerbaijan are: 2 UAVs, 4 armored vehicles, […]

̰
Ազատազրկումն ավելի լավ է, քան անփառունակ մահը պարտադրված պատերազմում. թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը

14:29 21.10.2020

Ինչպես հայտնում է TolishMedia-ն, ադրբեջանական բանակը սրընթաց տրոհվում է: Դա տեղի է ունենում ոչ միայն ղարաբաղյան բանակի հզոր պաշտպանության, այլ նաև թալիշների, լեզգինների և մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների շնորհիվ, որոնց Բաքվի բռնապետը ուղարկում է առաջնագիծ՝ փորձելով ավելացնել զոհերի թիվը երկրի բնիկ ժողովուրդների շրջանում: Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները չեն ցանկանում զոհվել բռնապետի, նրա ռեժիմի և առհասարակ Ադրբեջանի համար: […]

̰
Վլադիմիր Սպիվակովը համերգի հասույթը փոխանցելու է արցախցի երեխաների օգնության հիմնադրամին

13:56 21.10.2020

Հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովն առաջիկա համերգի հասույթը փոխանցելու է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա կինը՝ հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան։ Հանգանակությունն իրականացնում է Հայերի ասամբլեան։ Բարեգործական մարաթոնի բոլոր միջոցները կուղղվեն Արցախի երեխաների հումանիտար օգնությանը՝ ապահովելով նրանց կարիքները, այդ թվում` սննդի, կացարանի, բժշկական և նյութատեխնիկական աջակցության։ Հայերի ասամբլեան ամբողջ […]

̰ ̰
Արցախում այս պահին կարիք կա մասնագետ կամավորների` հիմնականում համեմատաբար անվտանգ հատվածներում աշխատելու համար

13:30 21.10.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին Արցախում մեր աշխատանքի մի մասն էր նաև կարիքների գնահատումը, որոշ բաներ տեղում կկարողանանք կարգավորել ու կազմակերպել ինքներս, բայց մի հարցով պետք է դիմենք բոլորիդ օգնությանը. Արցախում այս պահին կարիք կա մասնագետ կամավորների` հիմնականում համեմատաբար անվտանգ հատվածներում աշխատելու համար. Վարորդ Հացթուխ […]

̰
Իշխանության և կյանքի համար մտավախությունների պատճառով Ալիևը մի քանի օր է՝ բնակվում է Թուրքիայում. Волна Каспия

13:17 21.10.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր է՝ չի բնակվում իր երկրի տարածքում՝ գերադասելով գտնվել Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող իր պալատներից մեկում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների ու ադրբեջանցիներին ուղղված ուղերձների ժամանակ, գրում է Волна Каспия-ն՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրներին։ Թերթում նշվում է, որ Ադրբեջանի բռնապետի նման անսպասելի վարքագիծը կապված է իր իշխանության և կյանքի համար […]

̰
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա

12:49 21.10.2020

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ռուսական կողմի հետ խորհրդակցությունների նպատակով մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։  

̰
BACK_TO_TOP