10:43 17.10.2020
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր անունը «սև ցուցակում» ներառելը։ Ցուցակում հայտնված մարդկանց մուտքն Ադրբեջան արգելվում է։ Ռուս պատգամավորին ցուցակում ներառել են հոկտոմբերի 16-ին՝ ԼՂ այցի համար։ Միլոնովը նշել է, որ նման գործողություները կարող են վկայել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման դժկամության մասին։ «Ես զինվորական չեմ, ոչ էլ լրտես ու գաղտնի զենք։ Ես […]
10:34 17.10.2020
Արցախի հերոսը. Մերօրյա հերոսներից մեկը՝ Էդգար Մարկոսյանը, ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ: Մանրամասները՝ տեսանյութում։
10:29 17.10.2020
«STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս, հայազգի Գարիկ Իսրայելյանն իսպանական հայտնի RTVC հեռուստաընկերության «Atlántico Noticias» հաղորդման ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ «Առաջին անգամ է, որ հարցազրույց եմ տալիս ոչ թե աստղագիտության կամ սև խոռոչների, այլ ավելի զգայուն ու կարևոր թեմայի վերաբերյալ։ Նախ, ուզում եմ շեշտել երեք կարևոր դիտարկում, որոնք հայտնի են ԵՄ-ին, Ֆրանսիային, […]
10:15 17.10.2020
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել: Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել: Ընդհանուր վնասների […]
08:38 17.10.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը […]
08:32 17.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մեր գոյության այս ծանր պատերազմում հաղթանակը այլընտրանք չունի, սակայն հաղթանակը հեշտ չի տրվելու, այն ծանր է ու կախված է յուրաքանչյուրիցս։ Ամեն մեկիցս առանձին ու անհատական է կախված հաղթանակը։ Ամեն մեկս պիտի հարց տանք թէ ինչ ենք արել հաղթանակի համար։ Ամեն օր […]
08:16 17.10.2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը։ «ԼՂ հարցով փակ խորհրդակցությունները ծրագրված են երկուշաբթի՝ 15։00-ին »,-ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ քննարկումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի հիման վրա։
08:07 17.10.2020
Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել […]
02:00 17.10.2020
Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ: Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում […]
01:01 17.10.2020
Հանուն ինչի են պատերազմում կողմերը՝ կա՞ արդյոք գիտակցություն Հայաստանում և աշխարհում, թե ինչ պայքար է մղում հայկական կողմը, արդյոք միջազգային հանրությունը համարժեք է արձագանքում այս պատերազմին: Այս հարցերի շուրջ Հեռանկարի տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
00:30 17.10.2020
Ռուսական «Կոմերսանտ» թերթի դիվանագիտական և ռազմական աղբյուրները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը սեպտեմբերի 28-30-ն անձամբ ղեկավարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` թերթը ծավալուն հոդված է հրապարակել, որում մանրամասն ներկայացվում է Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի ռազմատեխնիկական մասնակցությունը: Թերթը հայտնում է, որ ռազմական գործողությունները նախօրոք ծրագրվել և սադրվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքական և […]
00:18 17.10.2020
Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ է վիրավորվել: Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի По предварительным данным в селе Шош Аскеранского района пострадали трое мирных жителей. Состояние одного из раненых тяжелое. Общине был […]
00:02 17.10.2020
Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
00:00 17.10.2020
Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում` Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը: Նա հայտնեց, որ երթի մասնակիցները «Արցախ», «Հայաստան», «Հաղթելու ենք» «Ալիև ջիհադիստ», «Էրդողան մարդասպան» վանկարկելով Վիլսոնի պալատից շարժվել են դեպի Ազգերի պալատ, որտեղ գտնվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը: Գասպարյանի […]
23:03 16.10.2020
Իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը գրել է, որ երկու օր առաջ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանը Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով 22.10.2020թ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին անգամ դիմում էր ներկայացվել […]
22:50 16.10.2020
Կրկին հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։ Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
22:45 16.10.2020
«Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցրել, մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ ինդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացնենք»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Այլ մանրամասները՝ տեսանյութում։
22:43 16.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Libération թերթին, որի թարգմանությունը ներկայացվում է ստորև. Libération – Պարոն վարչապետ, ինչո՞ւ չի գործում հրադադարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև Ադրբեջանը, ըստ էության, մերժեց դա: Չնայած հայտարարությունն ընդունվել է համատեղ, բայց նաև ակնհայտ է, որ Թուրքիան թույլ չի տվել Ադրբեջանին պահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Որովհետև դեռ հնարավոր հրադադարի քննարկումների ժամանակ Թուրքիայի […]
22:35 16.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին: Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Եղբայրներ, ես շատ կուզենայի, որ այսօր ձեր առաջ ելույթ ունենալով ասեի, որ այլևս կայունությունը և խաղաղությունը մեր հայրենիքում վերականգնված է և հայրենիքն այլևս ձեր զինվորական ծառայության կարիքը չունի ու այլևս ունի կրկին ձեր քաղաքացիական ծառայության կարիքը: Բայց […]
22:32 16.10.2020
Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցին մասնակցել է նաև ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը: «Այժմ փորձելու եմ ձեզ ներկայացնել այս փոքր հերոսին, իրականում ինքը հսկա է, որովհետև այս երիտասարդը խոցել է 5 տանկ, մեկ ՀՄՄ և 1 «Տոս»: Հակատանկիստ է»,- Հարություն Դոխոյանին այսպես է ներկայացրել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ինքը՝ հերոսը, նախ խոսել է այն […]
22:20 16.10.2020
«Վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից ու հերտանային պատրաստությունից հետո անցել են լայնածավալ հարձակման»,- ասյօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կիռառվել են անգամ օդային հարձակման միջոցներ: Ըստ Հովհաննիսյանի՝ առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հայկական կողմին հյուսիսային հատվածում հաջողվել է ետ շպրտել ադրբեջանմական ԶՈւ ներկայացուցիչներին, […]
22:18 16.10.2020
ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների՝ հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ: Այդ մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ռազմական դրության ընթացքում փողոցներում […]
21:30 16.10.2020
Բարձրագույն դատական խորհուրդը ԵՄ Դատական խորհուրդների միությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ քայլեր՝ դատապարտելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ներդրում ունենալ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից։ «Հարգելի՛ պարոն Դոնատի և գործընկերներ Դիմում ենք ձեզ՝ համոզված լինելով, որ դուք պետք է տեղեկացված լինեք այն աղաղակող և […]
21:15 16.10.2020
Մեր հողն է այդպիսին, հերոս ու գեներալ ծնող, երկիրն էլ ՝ Բերդ՝ Շուշիի նման: Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) այս խոսքերն ավելի արժեքավոր ու հուսադրող են դառնում հատկապես այս օրերին: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այցելել է Արցախի հերոս գեներալին։ Մանրամասները՝ տեսանյութում․
19:10 16.10.2020
«Կատարեք ձեր գործը կամ գնացեք տուն»․ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Հնչել են վանկարկումներ, կոչեր, որ միջազգային գերագույն ուժերը անտարբերությամբ չվերաբերեն Ադրբեջանի ագրեսիային։ Կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ և խոստացել նրանց փաստարկները, դժգոհությունները փոխանցել ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակին։ «Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է», «Կանգնեցրեք ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային»․ ահա […]
19:07 16.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ ««Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը […]