12:49 28.08.2023
2023 թվականի օգոստոսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 164 հաղորդում, որից 156-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 152-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են: Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք […]
12:22 28.08.2023
Այսօր՝ օգոստոսի 28-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 6 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]
21:12 27.08.2023
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Այս մասին հաղորդվում է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի օգոստոսի 27-ի տեղեկատվական տեղեկագրում։ «Զոհեր չկան։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
19:05 27.08.2023
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 27-ին` ժամը 12:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Քարվաճառի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
18:43 27.08.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով: Հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: «Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի […]
09:59 27.08.2023
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․ «Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները: Լուրերը, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են։ Թեև տարբեր խնդիրներ կան հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, այնուամենայնիվ առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել […]
19:56 26.08.2023
Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման 20-օրյա գործունեությունը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրավերներին: Երկրում ստեղծված բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղված ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարվել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվ շփումների վերականգնման […]
14:29 26.08.2023
Ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին X-ի (Twitter-ի) իր միկրոբլոգում Բաքվի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որակել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օրեցօր ավելի ու ավելի է բարդանում։ Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սնունդը որպես զենք օգտագործելը (Weaponizing food) խախտում է Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածը, որը «հանցագործություն է մարդկության դեմ»,- «Արմենպրես»-ի […]
14:19 26.08.2023
Արցախում գործող բուժհաստատությունները Արցախի հանցավոր շրջափակման ամբողջ ընթացքում և հիմա բավականին մեծ աշխատանք են կատարել և շարունակում են կատարել մեր ժողովրդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այդ աշխատանքը հատկապես բարդ ու ծանր է, երբ չկան պատշաճ բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններն ու պարագաները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Այս ամենից […]
13:17 26.08.2023
Շաբաթ և կիրակի օրերին Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները. այն կմեկնարկի երկուշաբթի օրվանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, […]
18:08 25.08.2023
Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով ՝ դրանք ճիշտ օգտագործել: Պետք է չվախենալ […]
15:35 25.08.2023
Օգոստոսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված և նախանշվող քայլերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել վերջին երեք տարներին այս […]
13:00 25.08.2023
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու պատճառով կանգնած են սովամահության եզրին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիական Le Figaro պարբերականը։ Նշվում է, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկելու Հայաստան։
12:30 25.08.2023
Այսօր՝ օգոստոսի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]
21:38 24.08.2023
Հայաստանի կառավարությունը Արցախին կտրամադրի 4 մլրդ դրամի միջպետական վարկ, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շահառուներին էլ կհատկացնի 450 մլն դրամ, կրթաթոշակները կբարձրցվեն, կհիմնանորոգվեն ճանապարհներ, կամուրջներ: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիտում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:25 24.08.2023
«Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է Ստեփանակերտ քաղաքի բնակչությանը, որ ջրառներում ջրի սակավության, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների և դիզվառելիքի բացակայության պատճառով շուրջօրյա ջրամատակարարման 6-րդ գոտու ներքոհիշյալ հասցեները ջրազրկվել են: Ընկերության աշխատակիցների կողմից կատարվում է հնարավոր ամենը՝ ժամ առաջ ջրամատակարարումը վերականգնելու համար։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 1. Հովհ. Թումանյան 1-54, 2. […]
19:40 24.08.2023
Օգոստոսի 23-ին ՄԱԿ կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի փորձագիտական կարծիքը՝ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման և ՄԱԿ կողմից կանխարգելման գործիքակազմի կիրառման հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ-պետություների և մի […]
12:17 24.08.2023
Երևանը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ ըստ իրենց հասած հավաստի տեղեկությունների՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ծրագրեր է մշակվում: Մինչդեռ վարչապետը հիշեցրել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում են Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներ, և նրանք չեն կարողանում […]
12:10 24.08.2023
Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը ս․թ․ օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը։ «Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում, բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու […]
09:30 24.08.2023
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը ` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
23:01 23.08.2023
BBC-ադրբեջանական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը. Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են լրատվամիջոցների հարցին։ «Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան կողմը մշտապես […]
20:45 23.08.2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում:
19:37 23.08.2023
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Հարգելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցվի: Դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ»:
18:27 23.08.2023
Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։ Անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի՝ ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը վերացնելու հրատապությունը: Շեշտվել է այդ ուղղությամբ առկա բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ ԵՄ […]
18:03 23.08.2023
Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամին և առկա լրջագույն մարտահրավերներին։ Արարատ Միրզոյանն նշել է, որ ԼՂ 120000 ժողովրդին սովահարության մատնելով և արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ […]
15:54 23.08.2023
Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ և շնորհավորել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ-ից:
14:40 23.08.2023
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։ Միացյալ Նահանգների դեսպանատունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց․ Պատրաստվո՞ւմ է ձեր երկիրը բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի […]
14:03 23.08.2023
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ […]
23:16 22.08.2023
Օգոստոսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիի հետ։ Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ԼՂ 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ շրջափակման հետևանքով […]
22:33 22.08.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 22-ին` ժամը 19:20-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։