TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

ԱՐՑԱԽ

Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետը ցեղասպանություն որակեց Արցախում տեղի ունեցողը

17:08 30.08.2023

Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչներ եկել են Հայաստան իրենց աջակցությունը և բարեկամությունը հայտնելու Արցախի ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ նշելով, որ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների և քաղաքական հայացքների ներկայացուցիչներ, որոնց բոլորին միավորում է Հայաստանը և Արցախը: «Մենք այսօր այստեղ ենք, […]

̰
Առանց Երևանի և Բաքվի շահերը հաշվի առնելու՝ հնարավոր չէ իրավիճակի հանգուցալուծում․ Զախարովա

15:59 30.08.2023

Ռուսաստանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական գործողություններում հարկավոր է հաշվի առնել երկու երկրների դիրքորոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոստումը՝ ակտիվացնել միջնորդական ջանքերը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։ «Մի կողմից՝ մենք բազմիցս ասել ենք այն մասին, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը […]

̰
ՌԴ խաղաղապահները բետոնե արգելապատնեշներով և փշալարերով փակել են Ադրբեջանի «հումանիտար օգնության» ճանապարհը

15:42 30.08.2023

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները բետոնե արգելապատնեշներով և փշալարերով փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համացանցում տարածված տեսանյութերից երևում է՝ ինչպես են խաղաղապահները փշալարերով և բետոնե արգելապատնեշներով փակել են ճանապարհի այն հատվածը, որտեղ հասել և կանգնել են այսպես կոչված «հումանիտար» օգնությամբ» ադրբեջանական բեռնատարները։ Ճանապարհը փակել են […]

̰
ԼՂ պետական նախարարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ սեպտեմբերի 1-ին մեկնարկելիք նոր ուսումնական տարվան ընդառաջ

13:38 30.08.2023

ԼՂ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ սեպտեմբերի 1-ին մեկնարկելիք նոր ուսումնական տարվան ընդառաջ: ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ներկայացրել է ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների և նախապատրաստական աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները: «Նախարարն ընդգծել է հատկապես գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղության և […]

̰
Լաչինի միջանցքից առևանգված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ-ն դիմում է ներկայացրել ՄԻԵԴ

13:31 30.08.2023

Ս. թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:

̰
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

22:09 29.08.2023

Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես նշել է, որ խախտված են […]

̰
Ալիևյան ցեղասպան ռեժիմը որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել․ Արտակ Բեգլարյան

22:04 29.08.2023

Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել, գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Նրանք սպասել են մինչև իրենց ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախում ալյուրի սղությունը հասնի կրիտիկական մակարդակի և հազարավոր ընտանիքներ ընդհանրապես հաց չունենան, որից հետո Կարմիր մահիկի բեռնատարներով ալյուր […]

̰
ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

21:12 29.08.2023

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռեւս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ […]

̰
Ի՞նչ նկատի ունեն Բաքվում, երբ խոսում են Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու մասին

20:48 29.08.2023

Ինչի՞ հետ է կապված այն, որ Բաքվում հենց հիմա հանկարծ որոշեցին Արցախին օգնություն ուղարկել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր առավոտյան Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության նախագահը հայտարարեց, որ կազմակերպությունը երկու բեռնատար մեքենա է տեղափոխելու Արցախ, որով սնունդ, այլուր, հացահատիկ պետք է հասցնեն։ Այդ ամենն անվանել է մարդասիրական օգնություն: Կարևոր է ընդգծել որ, սովորաբար […]

̰
ԼՂ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք

20:24 29.08.2023

ԼՂ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Նշվում է, որ տուժածներ։

̰
Ստեփանակերտում ցորենի սղության պատճառով այսօր և վաղը յուրաքանչյուր ընտանիքի կվաճառեն մեկական հաց

18:57 29.08.2023

«ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը» տեղեկացնում է․ «Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց: Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և […]

̰
ԼՂ նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արցախի լիակատար պաշարման պայմաններում անելիքների շուրջ

18:21 29.08.2023

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին ԼՂ Ազգային ժողովի դահլիճում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել, որին մասնակցել են ԼՂ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներ, ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հասարակական մի խումբ գործիչներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ: «Օրակարգում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցն […]

̰
Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է ԼՂ հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար միջազգային համայնքի ներգրավվածությունը

14:21 29.08.2023

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: ԱԽ քարտուղարը շնորհավորել է «Չանդրայաան 3» առաքելության լուսնի վրա կատարած բարեհաջող վայրէջքի առիթով: Վերոնշյալի շրջանակներում քննարկվել է տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր, […]

̰
Փարիզի քաղաքապետը կժամանի Հայաստան՝ ուղեկցելու ԼՂ-ի համար նախատեսված հումանիտար օգնության շարասյունը

13:31 29.08.2023

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և մի շարք խոշոր շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն օգոստոսի 30-ին կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որտեղ այս պահին Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում նաև Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնության շարասյունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտնում է, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու […]

̰
Եթե Ադրբեջանը իրոք հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ պարզապես պիտի չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը. Լուսինե Ավանեսյան

13:05 29.08.2023

Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել: Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, ոը հետևաբար, այդ քայլը ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։ «Քաշաթաղի ( […]

̰
Անթույլատրելի է 21-րդ դարում 120 հազար մարդկանց պաշարման մեջ պահելու Ադրբեջանի քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Սլովենիայի գործընկերոջը

10:23 29.08.2023

Օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Անդրադառնալով […]

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

10:09 29.08.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները, օգոստոսի 28-ին, ժամը 23։50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։

̰
ՊԲ-ն կրակ չի բացել Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

23:21 28.08.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 28-ին` ժամը 19:20-ից 20։55-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել ԱՀ Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:

̰
Ինչո՞ւ Ֆրանսիան չի շտապում հաստատել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախին սատարող բանաձևի նախագիծ է ներկայացրել

21:37 28.08.2023

Ֆրանսիայի արտգործնախարարությունը պաշտոնապես չի հաստատում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Փարիզը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ ներկայացնել Արցախում հումանիտար իրավիճակի ու Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ: Որքանո՞վ են հավաստի տեղեկությունները և ովքե՞ր կարող են խանգարել, եթե Ֆրանսիան իսկապես ներկայացնի բանաձևի հայանպաստ նախագիծ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Տեղեկություններն այն մասին, […]

̰
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

20:33 28.08.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով:

̰
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք

20:26 28.08.2023

ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ տուժածներ չկան։

̰
Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ․ ՀՀ ԱԳՆ-ն՝  ԼՂ բնակիչների առևանգման մասին

20:03 28.08.2023

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի […]

̰
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ԼՂ մեկնելու պատրաստակամություն է հայտնել

19:56 28.08.2023

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Նա նշել է, որ վերահաստատում է իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու համար մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների հաղթահարման գործում։ «Արմենպրես»-ի […]

̰
Եվս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել. Արցախի ՄԻՊ

17:20 28.08.2023

Օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է Արցախից Հայաստան քաղաքացիական անձանց հերթական տեղափոխումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է 170 անձանց տեղափոխություն։ Ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ, տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: […]

̰
Բունդեսթագի պատգամավորը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա

16:40 28.08.2023

Գերմանա-հայկական ֆորումի նախագահ, Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, կոչ է արել Դաշնային կառավարությանը մեծացնել դիվանագիտական ​​ճնշումն Ադրբեջանի կառավարության վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Գերմանա-հայկական ֆորումի պաշտոնական կայքը, արտաքին գործերի դաշնային նախարար Աննալենա Բերբոքին ուղղված իր նամակում Մանսմանը նկարագրել է տագնապալի հումանիտար իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը։ «Մենք […]

̰
Արցախի նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել

16:11 28.08.2023

ԱՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 245-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983 […]

̰
Արցախում սակրավորները հայտնաբերել են 2 միավոր գնդիկաբեկորային ավիառումբ

15:05 28.08.2023

2023 թվականի օգոստոսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 942 զանգ, որից 7-ը՝ տեխնածին, 16-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Մեկ շաբաթվա ընթացքում, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը կատարել են փակված 5 դռան և 8 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ մեկ քաղաքացի տեղափոխվել է […]

̰
22 տարեկան ուսանողի են առևանգել․ ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ

14:28 28.08.2023

Մոտ 1 ժամ առաջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ԼՂ-ից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից 22 տարեկան ուսանողի են առևանգել, մյուսին հարցաքննում են: Այդ մասին  Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:  

̰
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից ՀՀ գնացող երիտասարդին

14:19 28.08.2023

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբը։ Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով: Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական […]

̰
Կրակոցներ՝ Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ

13:21 28.08.2023

Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 […]

̰
BACK_TO_TOP