14:07 01.09.2023
Արցախի Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Այդ մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:
13:06 01.09.2023
ԱՄՆ ներկայացուցիչների պալատում 2024 թվականի ֆինանսական տարվա նախաշեմին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներն առաջարկել են պաշտպանության հատկացումների օրինագծի մի շարք փոփոխություններ, որոնք նախատեսում են արգելել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։ ԱՄՆ կոնգրեսականների այս նախաձեռնությունը տեղի է ունենում Արցախում արդեն գրեթե ինն ամիս շարունակվող շրջափակման ֆոնին։ Ներկայացուցիչների պալատին […]
11:56 01.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի […]
10:52 01.09.2023
Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի և շրջակա համայնքների պահեստներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի մի […]
09:05 01.09.2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, Հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության և գիտության նվիրյալներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այս ծանր օրերին Արցախի կրթօջախներում նորից հնչում են առաջին զանգի ղողանջները: 3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրության […]
23:15 31.08.2023
Հումանիտար ավտոշարասյան միջոցով Արցախի ժողովրդին հրատապ օգնություն հասցնելու համար օգոստոսի 29-ից 31-ը Հայաստան ժամանած ֆրանսիայի քաղաքական մի խումբ գործիչներ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամիը, ինչպես նաև Մարսել, Լիոն քաղաքների, Լուարի երկիր, Օքսիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոների ներկայացուցիչները […]
22:55 31.08.2023
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ ու կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել միջանցքը հումանիտար, կոմերցիոն փոխադրումների ու ուղևորափոխադրումների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը, այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարությունում։ «Մենք խորապես անհանգստացած ենք արժանապատիվ գոյության պահպանման համար անհրաժեշտ սննդամթերքի, դեղամիջոցների ու այլ ապրանքների շարունակվող արգելափակման […]
21:49 31.08.2023
Իսպանիայում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արտգործնախարարների նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ […]
21:29 31.08.2023
Ինչպիսի՞ն է նախագահ ընտրելու ընթացակարգը: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում Արցախում հավանական իշխանափոխության լուրը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օրենքի համաձայն, եթե Արցախի նախագահը հրաժարական տա, իսկ այժմ նա հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, ԱԺ-ը 3 օրվա ընթացքում ընդունում է այդ հրաժարականը կամ մերժում: Եթե ընդունում է, նախագահի պաշտոնակատար է դառնում ԱԺ նախագահը: […]
19:39 31.08.2023
Օգոստոսի 31-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված գործադրվող ջանքերը։ Տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին […]
18:08 31.08.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք քրիստոնեական համայնքների առաջնորդներ օգոստոսի 29-ին նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խորը մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակի հեղինակները կոչ են անում ԱՄՆ նախագահին օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ վերջ դնելու Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև ջանքեր […]
16:08 31.08.2023
Այսօր՝ օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում […]
15:28 31.08.2023
Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իր դիմումի համաձայն՝ ազատվել է պետնախարարի խորհրդականի պաշտոնից։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղյակ եք Արցախի Հանրապետության պետական նախարարի փոփոխության ու նախագահի առաջիկա հրաժարականի մասին: Տեղեկացնեմ, որ իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից: Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ ունեցել թե՛ այսօրվա և թե՛ նախընթաց […]
14:28 31.08.2023
France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Փարիզ, Մարսել,Ստրասբուրգ, Լիոն քաղաքների և Իլ-դը-Ֆրանս, Օ-դը-Ֆրանս, Օվերնյ-Ռոն-Ալպ, Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազուր, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ուղղված հումանիտար օգնությանը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
14:12 31.08.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 31-ին` ժամը 10:55-ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։
13:24 31.08.2023
ԼՂ պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, որին տրվել են լայն լիազորություններ: Այդ մասին նշված է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում: «Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական […]
13:09 31.08.2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ի հրապարակումը։ «Ես և իմ ֆրանսիացի գործընկերը (խմբ․՝ Կատրին Կոլոննան) օրակարգում նաև ներառել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ մարդկանց վիճակն […]
13:00 31.08.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. այս մասին հայտնել է Արայիկ Հարությունյանը, որը, ինչպես արդեն հայտնել ենք, հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախի նախագահի պաշտոնից: Արցախի պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: «Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր […]
12:55 31.08.2023
Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց Արցախի նախագահի պաշտոնից: Իր ուղերձում նա նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր […]
12:48 31.08.2023
Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ-ի տարածքը ազատել հայերից: Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 […]
12:10 31.08.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը. «ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, […]
22:06 30.08.2023
Որտե՞ղ են հիմա գտնվում Բաքվից ուղարկված բեռնատարները. Ադրբեջանի կողմից Արցախ ուղարկված իբրև թե մարդասիրական օգնության թեմային «Հորիզոնի» տաղավարում դարձյալ անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության ուղարկած երկու բեռնատարներն այժմ Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ են՝ Ասկերանի ու Աղդամի այդ հատվածում, և ադրբեջանական «Կարմիր մահիկի» կազմակերպության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը պարզաբանել է, որ ադրբեջանցիները ռուս […]
21:43 30.08.2023
Կանադայի սենատի անդամ, Կանադայի սենատի նախկին խոսնակ Լեո Հուսակոս խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ «Ավելի քան 120 հազար էթնիկ հայ անելանելի վիճակում է հայտնվել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պատճառով, մինչդեռ Արևմուտքը բութ մատն է բարձրացնում ու աչքով անում նրան: Ամոթ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Լեո Հուսակոսը։
21:34 30.08.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին։ Հարց է հնչել հնարավոր համարո՞ւմ եք, որ դիվանագիտական հարթակում Ստեփանակերտի և Երևանի ջանքերը կարող են ստիպել Բաքվին հեռացնել Լաչինի շրջանում տեղադրված հսկիչ անցակետը, ի՞նչ գործիքներ կան դրա համար, արդյո՞ք հավատում եք, որ Բաքուն կենթարկվի որևէ պահանջի՝ առանց ուժային պարտադրանքի։ […]
20:03 30.08.2023
Որպես 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածների թոռ և ծոռ՝ ինձ համար անընդունելի է, որ այսօր ևս ոտնահարվում է ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը և պարզապես գոյության իրավունքը։ Այս մասին այսօր Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը։ «Արցախի արտաքին գործերի նախարարը մեզ ասել է, որ երկու օրվա ալյուրի պաշար է մնացել։ Օրըստօրե իրավիճակը դառնալու […]
19:50 30.08.2023
Ֆրանսիական դիվանագիտությունը պետք է դուրս գա իր հարմարավետության գոտուց և սկսի գործել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով: Պատրիկ Կարամը փոխանցեց նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս […]
19:03 30.08.2023
Ադրբեջանը արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան […]
18:14 30.08.2023
Այսօր տեսակապով ողջունել եմ Արցախի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների ու շրջանների հումանիտար օգնության շարասյունը ուղեկցող պատվիրակության անդամներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Արցախի իշխանություններն ու ժողովուրդը երախտապարտ են Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, ովքեր Արցախի համար ծանր ժամանակահատվածում հավատարիմ են […]
17:55 30.08.2023
«Արցախ- Ֆրանսիա» բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը 2020թ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում և Արցախի շրջափակման պայմաններում։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից, շրջանակի անդամները միաժամանակ ողջունում են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից Արցախին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, որը քաղաքական և հումանիտար լուրջ […]
17:42 30.08.2023
Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում է ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ռըտայոն, որը Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում, այս մասին ասել է օգոստոսի 30-ին Գորիսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ «Այն, ինչ այսօր […]