20:54 22.08.2023
Պարոն Միրզոյան, մամուլում տեղեկություններ եղան ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկման հետ կապված, որ Միացյալ Նահանգները խոչընդոտում է բանաձևի ընդունմանը: Կխնդրեի սրա հետ կապված Ձեր մեկնաբանությունը և ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկումների ժամանակ մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, խոսեցին Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ այլ երթուղիներից, ըստ էության, նկատի ունեին Աղդամի ճանապարհի գործարկման մասին: Հայկական […]
20:33 22.08.2023
Այսօր Բելգիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է բելգիական լրատվամիջոցի հարցին՝ ո՞ր միջնորդությունն ավելի արդյունավետ կլիներ՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների թե՞ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, և արդյո՞ք եվրոպական միջնորդությունը վստահելի է՝ հաշվի առնելով, որ Եվրոպան բազմապատկում է գազի գնումներն Ադրբեջանից: «Իրականում Հայաստանը շահագրգռված է անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և […]
20:13 22.08.2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրից: Տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,-նշված է հաղորդագրության մեջ։
18:22 22.08.2023
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կոչ է անում չթիրախավորել Հակարիի կամրջի անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանված Էլեն Առստամյանին։ «Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք […]
18:07 22.08.2023
Պաշարված Արցախում շարունակում են երեխաներ ծնվել: Հակառակ բոլոր դժվարություններին, հակառակ փաստին, որ երեխաների խնամքի ու հիգիենայի տարրական միջոցներն անգամ խանութներում և դեղատներում բացակայում են, փոքրիկների ծնունդը հույս է բերում ծնողներին:
15:04 22.08.2023
Հայաստանի և Բելգիայի արտաքին գործերի նախարարների միջև Երևանում կայացած քննարկման առանցքում՝ ի թիվս այլ հարցերի, եղել է նաև Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով։ Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Մանրամասն անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի […]
14:41 22.08.2023
Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։
13:09 22.08.2023
Օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին: Ալ. Բորդովը ներկայացրել է Արցախում ռուսական համայնքի գործունեությունը, համայնքային կյանքին առնչվող խնդիրները, իրականացվող միջոցառումները: Այնուհետև կողմերը քննարկել են ռուսական համայնքի և օրենսդիր մարմնի կապի ու համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:
13:01 22.08.2023
Օգոստոսի 22- ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
12:30 22.08.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի ու հաղորդակցման ուղիների նկատմամբ դիտարկման ու հսկման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ և որոնք իբր օգոստոսի 21-ին ճնշվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։
12:14 22.08.2023
Այսօր՝ օգոստոսի 22-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]
11:19 22.08.2023
ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը խնդրում և հորդորում է նախարարության կողմից սննդամթերք ստանալու նպատակով կտրոն ստացած անձանց պահեստ ներկայանալ ձեթի համար նախատեսված տարայով և տեսակավորման համար անհրաժեշտ 5 հատ տոպրակով: «Սննդամթերքը կտրամադրվի միմիայն դրանց առկայության դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
08:42 22.08.2023
Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:
22:43 21.08.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ «Ակնհայտ է, որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները […]
21:50 21.08.2023
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: Ինչո՞ւ հանկարծ համաձայնվեցին արտոնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հունիսի 14-ից սա առաջին նման դեպքն է, երբ թույլ են տվել Արցախից Հայաստան տեղափոխել, բայց միայն առաջին հայացքից է սա թվում […]
20:48 21.08.2023
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 2023 թվականի օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 30 հաղորդում, որից 16-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանք բոլորը բացահայտվել և քննության փուլում են: Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և […]
18:59 21.08.2023
Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի Նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի Գրավոր դիտարկումները։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը։
18:39 21.08.2023
2023 թվականի օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 980 զանգ: Կանչերից 10-ը տեխնածին, 17-ը՝ կենցաղային բնույթի են: Նշված ժամանակահատվածում ավելացել է հրդեհի դեպքերը: Գրանցված 11 կանչերից 7-ը բռնկվել է չոր խոտածածկույթներում, որից 4-ը՝ Ստեփանակերտում և մեկական դեպքեր շրջաններում: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել […]
18:14 21.08.2023
Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել Դիդիե Պարակյանին խորհրդարանական մանդատի մեկնարկի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մարսելի փոխքաղաքապետի երկարամյա պաշտոնավարման օրոք հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում նրա անձնական ներդրման համար: Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի ամիսներ տևող շրջափակման հետևանքով […]
16:05 21.08.2023
Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում այսօր հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։ Շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ, ու մինչ օրս վերջինիս […]
14:35 21.08.2023
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ […]
13:30 21.08.2023
Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 10։15-ից ժամը 10։23-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի-Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։ «Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես […]
07:59 21.08.2023
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 21-ին, ժամը 05:50-ից 6։30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
18:37 20.08.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 20-ին ժամը 15։15-ի սահմաններում փորձել են Քաշաթաղի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
17:07 20.08.2023
Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով, ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի […]
14:46 20.08.2023
Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի մսի 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով, որը փորձ կարվի պահպանել որոշակի ժամանակահատված: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Վաճառքը կիրականացվի Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում, որտեղ սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական […]
10:42 20.08.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ «Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է […]
17:20 19.08.2023
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման […]