20:54 22.08.2023
Պարոն Միրզոյան, մամուլում տեղեկություններ եղան ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկման հետ կապված, որ Միացյալ Նահանգները խոչընդոտում է բանաձևի ընդունմանը: Կխնդրեի սրա հետ կապված Ձեր մեկնաբանությունը և ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկումների ժամանակ մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, խոսեցին Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ այլ երթուղիներից, ըստ էության, նկատի ունեին Աղդամի ճանապարհի գործարկման մասին: Հայկական կողմի համար սա ընդունելի՞ տարբերակ է՝ հաշի առնելով նաև Արցախում ստեղծված իրավիճակը․ այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
«Ձեր հարցին ի պատասխան պետք է ասեմ, որ բարեբախտաբար Հայաստանի պահանջով իրականացված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը հրապարակային էր, և ոչ միայն հայ ժողովուրդը, այլև բոլորն աշխարհում հնարավորություն ունեին լսելու բոլոր անդամ երկրների, ինչպես նաև հրավիրյալների՝ նրանց, ովքեր ցանկություն էին ունեցել մասնակցել նիստին, դիրքորոշումները:
Դուք Միացյալ Նահանգներից էիք հարցնում: Ի պատասխան ասեմ, որ ես չեմ կարծում, և քանի որ աշխարհը տեսնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, իսկ իրականացվողը որևէ այլ կերպ անվանել, քան էթնիկ զտումներ, մի քիչ դժվար կլինի: Դուք ասում եք ԱՄՆ-ը խափանում է Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները որևէ կերպ պատրաստվում են կամ կցանկանան մաս կազմել կամ նպաստել էթնիկ զտումների այդ քաղաքականությանը, մի քիչ դժվար պատկերացնելի կլինի ինձ համար:
Ես կարծում եմ և հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը և նաև գիտակցում են, որ հնարավոր ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը կօգներ հանգուցալուծել այս իրավիճակը, հանգուցալուծել, լուծում տալ, վերջ տալ հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգին»,-ասաց Միրզոյանը:
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին23:34 05.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նշել է. «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Վերջին երեսուն տարում այսպիսի հարաբերություններ մենք չենք ունեցել, իհարկե, դրանք ավանդույթներով են ձևավորվել և պայմանավորված են մեր ժողովուրդների պատմական կապերով: Այդտեղ առանձնահատուկ դեր ունի […] ...
23:27 05.05.2025
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողովՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։ Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ավարտել է […] ...
23:20 05.05.2025
Կայծակ և ամպրոպ՝ Երևանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ֆիքսվել է Երևանի երկնքում հզոր կայծակի փայլատակման պահը: ...
23:16 05.05.2025
2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը նվիրված հանդիպումՄայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է […] ...
23:12 05.05.2025
Թրամփը հրավիրել է Էրդողանին ԱՄՆԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ վերջինս իրեն հրավիրել է այցելել Միացյալ Նահանգներ։ Թուրք առաջնորդն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «ԱՄՆ նախագահ, իմ սիրելի ընկեր Դոնալդ Թրամփի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցը շատ արդյունավետ, իմաստալից և անկեղծ էր։ Ես փոխանցեցի, որ շատ ուրախ կլինեմ որքան […] ...
23:01 05.05.2025
Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը: Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից՝ մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ ...