TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+13.38 oC

ԱՐՑԱԽ

Բրյուսելում հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումը, ցավոք, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ արդյունք չտվեց. Փաշինյան

12:50 20.07.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացման և բրյուսելյան եռակողմ բանակցությունների մասին: Մասնավորապես շեշտել է. «Բրյուսելում հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումը, ցավոք, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ արդյունք չտվեց. մեր համոզմունքը, սակայն, մնում է նույնը: Բրյուսելում վերահաստատվեց ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից միմյանց՝ […]

̰
Այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. վարչապետ

11:56 20.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, բրյուսելյան եռակողմ վերջին բանակցություններին և այլ հարցերի: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա Եվրոպական […]

̰
Արցախում մարդասիրական աղետալի հետևանքները և անհապաղ միջազգային միջամտության անհրաժեշտությունը. ԱՀ օմբուդսմենն ահազանգում է

11:50 20.07.2023

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատանում է. Բոլոր խանութներն ու մթերային ապրանքները դատարկ են։ Սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների իսպառ բացակայությունը տառապանք է պատճառում 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխայի։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ կից ներկայացնելով տեսանյութ: Նշվում է, որ օմբուդսմենի գրասենյակը տեղից հայտնում է՝ […]

̰
Սովահարությունը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է նորմալացվի. ՀՀ մի շարք կազմակերպությունների արձագանքը՝ Շառլ Միշելին

17:53 19.07.2023

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն անհանգստություն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին մամուլի հայտարարության վերաբերյալ։ Կազմակերպությունների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև. «Մենք մտահոգված ենք, որ հայտարարությունը նույնացնում է Լաչինի միջանցքը և Աղդամը՝ որպես ներկայիս հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ: Այս առաջարկն անտեսում է այն փաստը, որ հումանիտար ճգնաժամի սկզբնաղբյուրն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շարունակական շրջափակումն է, […]

̰
Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով

15:25 19.07.2023

Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասնայանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 4 հոդվածով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը: «Նրան մեղադրանք է առաջադրվել գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար»,-մանրամասնեց փաստաբանը: […]

̰
Արցախի ԱԺ նախագահն ուղերձով դիմել է միջազգային հանրությանը և միջկառավարական ինստիտուտներին

13:40 19.07.2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն արդեն որերորդ անգամ միջազգային հանրության և միջկառավարական ինստիտուտների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդու նկատմամբ աննախադեպ բռնության, մարդկության դեմ զանգվածային հանցագործության փաստերի վրա: «Շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքում ստեղծելով ամենաբարդ համակենտրոնացման ճամբարը, Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի (ԼՂՀ) Հանրապետության քաղաքացիների վրա փորձարկում է գիտության վերջին ձեռքբերումները՝ ուղղված մի […]

̰
Քրիստոնյա հայերին ինտեգրելու փոխարեն Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ․ Մարուքյան

13:21 19.07.2023

Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ անգամ ապահովելու այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առջև։ Այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի  միկրոբլոգում։ Մարուքյանը վկայակոչել է  Ադրբեջանի այն պնդումը, թե իրենք ցանկանում են ինտեգրել Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մարուքյանն նշել է, որ միջազգային հանրությունն այդ առիթով Ադրբեջանից […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքները խափանելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է տարածել. ՊԲ

10:13 19.07.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18- ին ժամը 21։15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 152 օր շարունակ լրիվ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

22:38 18.07.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,640 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 620 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ […]

̰
Մեծ Հայրենականի վետերանը պատմեց, որ կռվել է Ստալինգրադում, գրավել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կյանքի վերջում կարող է սովից մեռնել. Դավիթ Բաբայան

20:41 18.07.2023

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, որ շրջափակման ու պաշարման մեջ են հայտնվել նաեւ Մեծ Հայրենական պատերազմի մի քանի վետերաններ՝ բոլորը համարյա 100 տարեկան։ «Վերջերս հանդիպեցի նրանցից մեկին: Պապը զարմանալի խոսքեր ասաց: Նա պատմեց, որ կռվել է Ստալինգրադում, Կուրսկի տակ, գրավել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կյանքի վերջում […]

̰
Արցախի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ

17:12 18.07.2023

Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները ողջունում և շնորհակալություն են հայտնում 470 եվրոպական ՀԿ-ներին և միավորումներին, որոնք նամակ են հղել Եվրոպական միությանը և Եվրոպական խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Չափազանց կարևորում ենք եվրոպական գործընկերների կոչը՝ […]

̰
Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել․ Արցախի ՆԳՆ

12:08 18.07.2023

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։ Արցախի ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։ Նախարարությունը միաժամանակ կո’չ է անում, տուրք չտալ […]

̰
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել

09:37 18.07.2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել Հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդարանի ղեկավարը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին: ԱԺ նախագահը նշել է, որ […]

̰
Եվրոպական դատարանը կրկին պահանջել է Բաքվից բացել Լաչինի միջանցքը բժշկական օգնության կարիք ունեցող արցախցիների համար

22:44 17.07.2023

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը, որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում […]

̰
Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, ապա դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների․ Հարությունյան

22:33 17.07.2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղերձով է հղել։ Նա նշել է, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անողներին։ «Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների՝ և՛ Արցախում, և՛ դրանից դուրս։ Պահն օրհասական է, Աստված պահապան […]

̰
Դիմում եմ ծայրահեղ միջոցի՝ միանում եմ նստացույց անող քաղաքացիներին․ Արայիկ Հարությունյան

22:22 17.07.2023

Դիմում եմ ծայրահեղ միջոցի՝ հենց այս պահից միանում եմ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։ «Այս նստացույցին միանալն իմ սահմանադրական, քաղաքացիական ու ազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ծայրահեղ քայլ է։ Այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ քայլ չեմ գտել։ Այն որևէ կերպ էականորեն չի ազդելու պետական կառավարման համակարգի գործունեության վրա, և բոլոր մարմիններն ու պաշտոնյաները շարունակելու […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին

21:35 17.07.2023

Ռուսաստանը միշտ հարգել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դա չի հերքում Ղարաբաղում իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել էր, որ Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչության հուլիսի 15-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ չի համապատասխանում դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրին։ «Հուլիսի 15-ի ՌԴ ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ […]

̰
ԼՂ-ում Ռուսաստանի պատասխանատվության գոտում խախտվել է հրադադարի ռեժիմը

21:27 17.07.2023

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, զոհեր չկան, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «Մարդակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,-նշված է տեղեկագրում։

̰
Արմեն Գրիգորյանը Մաթիաս Լյութենբերգի հետ հանդիպմանն ընդգծել է  միջազգային հանրության ջանքերի մեկտեղումը ԼՂ-ում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով

18:43 17.07.2023

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգին: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ, ինչի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում թույլ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հետևել ՄԻԵԴ-ի՝ Լաչինի որոշումների կատարմանը Ադրբեջանի կողմից

18:15 17.07.2023

Ադրբեջանը շարունակում է խախտել կոնվենցիոն պարտավորություները՝ չկատարելով ՄԻԵԴ-ի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում նշել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանի կողմից  որոշման չկատարումը կոնվենցիոն պարտավորությունների խախտում է և խաթարում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հիմնական […]

̰
Հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով

17:26 17.07.2023

Պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։ Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկվել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։ Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00-ն, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ 7։45, 8։20, 14։15, 17։30, 19։00։ Միջհամայնքային երթուղիները շարունակելու […]

̰
Մեկ շաբաթում Ադրբեջանը 4 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և կրակել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողների ուղղությամբ

14:43 17.07.2023

Հուլիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացել դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։ Հուլիսի 11-ին ժամը 13:00-ին Չարեքտար գյուղի բնակիչ Ա.Ա.-ն հեռախոսով հաղորդել է այն մասին, որ իրենց տան ուղղությամբ լսվել են արձակված անկանոն կրակոցների ձայներ: Գետավանի բաժանմունքի օպերլիազորը […]

̰
29 հաղորդում, որից 17-ը՝  հանցագործությունների մասին․ Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է շաբաթը

14:17 17.07.2023

2023 թվականի հուլիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 29 հաղորդում, որից 17-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 13-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի […]

̰
Արայիկ Հարությունյանն այսօր ուղերձով է հանդես գալու

13:12 17.07.2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր հանդես է գալու ուղերձով։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր, ժամը 22:00-ին հանդես կգամ ուղերձով: Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը: Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»,-գրել է Հարությունյանը:

̰
ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը

10:55 17.07.2023

Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես […]

̰
Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք

22:04 16.07.2023

Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

̰
ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտվել է հրադադարի ռեժիմը

21:40 16.07.2023

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, զոհեր չկան, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Ծանր իրավիճակներում ընդհանրապես միավորման կոչեր են անում, ոչ թե տարանջատման և բոլորին մեղադրելու. Արամ Սարգսյան

21:52 15.07.2023

Աշխարհը վաղուց բացի պատերազմներից, բանակցային գործընթացներից, վարում է մի այլ պատերազմ, որի անունը հիբրիդային պատերազմ է, որը շատ ծանր պատերազմ է, որը հոգեբանորեն ազդում է մարդու վրա, նրան հուսազրկում, հուսալքում է, և այս ուղղությամբ Հայաստանը լուրջ անելիքներ ունի. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում նշել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Մենք ի՞նչ ենք անում, մենք Ադրբեջանի, […]

̰
Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

21:42 15.07.2023

Մարտունու և Շուշպի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել. Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հուլիսի 15-ի տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստերի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը […]

̰
Շառլ Միշելն անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը. մանրամասներ բրյուսելյան եռակողմ հանդիպումից

21:34 15.07.2023

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցքի ապաշրջափակումն ու նշում, որ ստեղծված իրավիճակը չի բխում որևէ կողմի շահերից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, Միշելը նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։ «Քննարկվեցին հստակ քայլեր, որպեսզի օգնենք իրավիճակը նորից […]

̰
BACK_TO_TOP