21:47 13.07.2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: Նշվում է, որ տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:34 13.07.2023
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում ունենալու ենք ծանր ու անդառնալի հետևանքներ, որը մենք թույլ տալ չենք կարող, ուստի վաղվանից սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Սիրելի՛ արցախցիներ, […]
19:10 13.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման […]
15:45 13.07.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 13-ին` ժամը 11:15-ին և ժամը 14։10֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։
14:20 13.07.2023
ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Ա. Գրիգորյանը և Ս. Փաուերը մտքեր են փոխանակել գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և ընդլայնման հեռանկարների շուրջ՝ ինչի համատեքստում քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները՝ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: ԱԽ քարտուղարը ներկայացրել […]
12:30 13.07.2023
Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Ա․Հարությունյանը մեվղավոր է ճանաչվել պետական դավաճանության համար։ «Ի լրումն դատախազության կայքում 31.10.2022թ. տեղադրված՝ ,,Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան,, վերտառությամբ հաղորդագրության/. Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված ԱՀ քրեական […]
21:21 12.07.2023
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն հուլիսի 12-ի տեղեկագրում՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
19:57 12.07.2023
Հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետով՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով ինչպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այնպես էլ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները։ Այս մասին […]
19:51 12.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է մի խումբ փաստաբանների։ Քննարկվել են փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադաձ է կատարվել փաստաբանների՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։ Նախագահ Հարությունյանը ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը:
17:00 12.07.2023
Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է […]
16:56 12.07.2023
Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպության գործողությունները։ Այն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ-ն: Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների […]
14:20 12.07.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 12-ին` ժամը 09:25-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
13:09 12.07.2023
Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ծավալված բոլոր գործողությունները՝ կեղծ էկո-ակտիվիստների ցույցերից մինչև միջանցքում անցակետի տեղադրում և հանրահռչակված «պատժիչ» նպատակներով տեղաշարժի արգելափակում, ապացուցում են, որ այս քայլերը հստակորեն ծրագրված են […]
11:28 12.07.2023
Հուլիսի 11-ին ժամը 22:03-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի տարածքում ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Սարուշենի հրշեջ-փրկարարական ջոկի ծառայողները: Ժամը 22:44-ին կրակն ամբողջությամբ մարված էր: Մասնակիորեն այրվել է Սարուշեն համայնքի բնակիչ Վ. Ա.-ին պատկանող «ԿԱՄԱԶ» […]
10:00 12.07.2023
Հուլիսի 12-ին՝ ժամը 09:00- ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Միևնույն ժամանակ հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 23:25-ի սահմաններում […]
23:06 11.07.2023
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները իրականացրել են ամրաշինական աշխատանքներ և որոնք, իբր հերթական անգամ, կասեցվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցների աարդյունքում: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվության նպատակը սեփական ստորաբաժանումների՝ հրադադարի պարբերական խախտումների արդարացումն է»,-նշված է հաղորդագրության մեջ։
21:00 11.07.2023
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել նորից հանդիպելու հնարավորության եւ ջերմ ընդունելության համար: ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Ֆրանսիայի ամբողջ քաղաքական դաշտը համախմբող մեր երկրների բարեկամությունը ձեւավորվել է նաեւ Սենատի նախագահ Լարշեի ծանրակշիռ […]
17:11 11.07.2023
Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում այսօր՝ հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների ետվերադարձը դեպի Արցախ: «Ավելի քան 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար: «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար […]
16:47 11.07.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ «Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական […]
16:07 11.07.2023
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձող բուժառուների և նրանց ուղեկիցների, ինչպես նաև դեղորայքի առանց այն էլ սահմանափակ քանակի մուտքն Արցախ՝ այս անգամ «մաքսանենգության» կեղծ պատրվակով: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Աշխարհի ոչ մի […]
16:00 11.07.2023
Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից սկսած՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակ արգելում է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նպատակներով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- […]
10:18 11.07.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Կեղծ է նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը իրենց գործողությունների արդյունքում իբրև թե դադարեցված ինժեներական աշխատանքների մասին։ Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ Ադրբեջանի ՊՆ […]
09:42 11.07.2023
Լաչինի անցակետով անցումը ժամանակավորապես դադարեցվել է. այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը՝ պատճառաբանելով, թե Լաչինի սահմանային անցակետում արձանագրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով մաքսանենգության փորձեր։ Ծառայությունը հայտնել է որ հարուցվել է քրեական գործ, և այն փակ կմնա, մինչև անհրաժեշտ քննչական միջոցառումների ավարտը։
22:49 10.07.2023
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ Արցախում ստեղծված ծայրահեղ վիճակի մասին քննարկում են ունեցել «Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի» միջազգային ուսանողների հետ: «Խոսել ենք Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետեւանքների, ադրբեջանական անօրինական ներխուժումների, Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակելու եւ արցախցիներին արտաքին աշխարհից մեկուսացված պահելու մասին: Արդեն 211-րդ օրն է Արցախը լիակատար շրջափակման […]
21:05 10.07.2023
Արցախի քաղաքացիական հասարակության բաց նամակը միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը, որ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ, դիմում է աշխարհի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որոնք կոչված են ապահովելու միջազգային իրավունքի պատշաճ կատարումը։ 2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ հերթական սադրանք […]
20:57 10.07.2023
2023 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 18:42-ին, փաստաբանի կողմից Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ բողոք է ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:30-ից սկսած Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից խոչընդոտվում է պաշտպանի տեսակցությունը ԱԱԾ համակարգում գործող ՁՊՎ֊ում պահվող պաշտպանյալի հետ։ Փաստաբանը նշել է, որ կասկածներ ունեն, որ իրենց պաշտպանյալը ենթարկվել է բռնության։ Այս […]
20:37 10.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիվ քաղաքականության հետևանքով խորացող հումանիտար և անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։
15:35 10.07.2023
ԱՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանն անդրադարձել է այս օրերին ոլորտի լուրջ խնդիրներին ու մտահոգություններին: «Առաջին հերթին, երբ ես դարձա նախարար, ինձ անհանգստացրեց այն իրողությունը, որ օրեր շարունակ մեզանից հեռանում են մեր լավ կամ միջին կարգի մասնագետները, որը խնդիր է առաջացնում բուժօգնությունը կազմակերպելու, իսկ եթե մասնագետը չկա, մեծանում է մարդանց […]
15:28 10.07.2023
Հուլիսի 10-ին ժամը 13:43-ին, ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ա. Հովհաննիսյան փողոցում օձ է հայտվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ Տեղզննման աշխատանքների արդյունքում օձը հայտնաբերվել է։