TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+13.38 oC

ԱՐՑԱԽ

Վե՛ր ելեք պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնելու հայ ճակատագրի համար. Արցախի ՄԻՊ

21:27 15.07.2023

Արցախում ընթացող համաժողովրդական հանրահավաքի ժամանակ դիմել է սփյուռքում ապրող հայրենակիցներին կոչ անելով միանալ նոր ցեղասպանությունը կանխելու փորձին: «Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ, ձեզանից շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, ինչ է նշանակում հայրենազրկվել, ինչ է նշանակում ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու՝ հայրենիքի կարոտը սրտում անթեղած։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, ձեզ խնդրում […]

̰
Համաժողովրդական հանրահավաք Արցախում. օր 2-րդ

20:10 15.07.2023

Համաժողովրդական հանրահավաք Արցախում. օր 2-րդ

̰
Ռուսաստանն Ադրբեջանին խստորեն կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը

16:43 15.07.2023

Ռուսաստանը խստորեն կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը: ՌԴ ԱԳՆ մտահոգիչ է համարել, որ այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով։ «Հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Բնակչությունը սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս […]

̰
Դեկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր շրջափակված են Ադրբեջանի կողմից. ԵԽ պատգամավոր

16:12 15.07.2023

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի շրջափակման փաստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽ պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Դեկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր շրջափակած են Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի մեղսակցությամբ։ Լեռնային Ղարաբաղ. հազարավոր մարդիկ ցույց են […]

̰
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնական ուղերձով դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին

13:43 15.07.2023

Հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնական ուղերձով դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին։ Արցախյան խորհրդարանի անունից իր հարգանքի հավաստիքը հայտնելով գործընկերներին՝ նա դիմել է Արցախի Հանրապետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ անկախության ճանաչմանը աջակցելու խնդրանքով։ Փաստելով, որ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի […]

̰
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Ասկերանի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

11:29 15.07.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին ժամը 10։00-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ «Այս կերպ Ադրբեջանի Պն- ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ […]

̰
ՊԲ ստորաբաժանումները չեն ճնշում Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը․ Արցախի ՊՆ

11:06 15.07.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարում է, թե իբր վերջին նման միջադեպն արձանագրվել է հուլիսի 13֊ին, […]

̰
Արայիկ Հարությունյանը հրատապ ահազանգ-դիմում է հղել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախում անվտանգային ու հումանիտար վերահաս աղետի կանխման նպատակով

09:27 15.07.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի […]

̰
Բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն նաև ԼՂ հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր. ԵՄ պաշտոնյա

23:58 14.07.2023

Բրյուսելում վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։ «Մեր համոզմամբ, առաջնորդների մակարդակով հանդիպումները առանցքային նշանակություն ունեն խաղաղ կարգավորումն առաջ մղելու և նոր բախումներից խուսափելու համար», – ընդգծել է եվրոպացի դիվանագետը։ Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը կքննարկվեն օրակարգի բոլոր հարցերը, […]

̰
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոստացել է, որ Լաչինի միջանցքը կբացվի միայն հիվանդներին տեղափոխելու համար

22:31 14.07.2023

Ադրբեջանի իշխանությունները այսօր ակնարկել են, որ Լաչինի միջանցքը շուտով կարող է վերաբացվել հումանիտար բնույթի որոշ փոխադրումների համար: Այս հայտարարությանը «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ: Այդ հանդիպման նախաձեռնողը ԿԽՄԿ-ն  է: Հանդիպման ժամանակ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը […]

̰
Արցախի պետնախարարը հայտարարել է հաջորդ հավաքի տեղն ու ժամը

21:47 14.07.2023

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել հաջոորդ հավաքի վերաբերյալ։ «Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրվա ընթացքում ոտքով մոտ երկու տասնյակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բավականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայացվեն վերջին երկու օրվա […]

̰
Վիտալի Բալասանյանի կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ ԱՀ դատախազություն

20:50 14.07.2023

2023 թվականի հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վ. Բ-ին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վ. Բ.-ն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Հայտնում են ԱՀ դատախազությունից։ Այնուհետև, Վ. Բ.-ին խուզարկության կատարման վայրից հեռացնելու […]

̰
Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց

20:41 14.07.2023

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է․ նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։ « Պարոն Բալասանյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, այժմ նրան բժիշկները հետազոտում են»,- ասել է Մարտիրոսյանը։ Հուլիսի 14-ին Արցախի իրավապահ մարմինները ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին […]

̰
Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու

20:12 14.07.2023

Այսօր՝ հուլիսի 14-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկացնում  են ԱՀ առողջապահության նախարարությունից։ 8 բուժառուներ, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում […]

̰
Չեմ կարծում, թե տպավորություն կա այնտեղ, որ ՀՀ-ն անգործության մեջ է. Կոնջորյանը՝ Արցախից հնչած մեղադրանքների մասին

20:07 14.07.2023

Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի, Արցախից հնչած հայտարարությունների, տեղի ունեցող բանակցությունների և նաև խորհրդարանական աշխատանքների շուրջ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Ըստ իշխող խմբակցության ղեկավարի՝  ՀՀ-ն ուշի-ուշով ոչ միայն հետևում է Արցախի շուրջ ընթացող գործընթացներին, այլև ամենօրյա աշխատանքի կիզակետում է գտնվում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ՀՀ […]

̰
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ

20:00 14.07.2023

Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

̰
Արցախի պետնախարարը հանդիպել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ

18:16 14.07.2023

Այսօր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի և Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի մասնակցությամբ հանդիպել ենք Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի և այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Մեր կողմից Ա. Լենցովին է ներկայացվել Արցախում ստեղծված […]

̰
Հասկանում ենք իրավիճակը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելու քաղաքացիական քայլերը․ վարչապետի խոսնակը՝ Արցախում մեկնարկած շարժման մասին

18:08 14.07.2023

Հայաստանի իշխանությունները հասկանում են ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետևանքները միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկած անժամկետ շարժմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը դադարեցնելու պահանջով։ «Հայաստանի իշխանությունները հասկանում են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով […]

̰
Արցախի նախագահը հրատապ ահազանգ-նամակներով դիմել է միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախում անվտանգային ու հումանիտար վերահաս աղետի կանխման նպատակով

17:45 14.07.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի […]

̰
Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ

16:13 14.07.2023

Հուլիսի 14- ին, ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմում կորուստներ չկան։

̰
Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ․ խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվում

14:52 14.07.2023

Արցախում համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են ռուսական խաղաղապահ զորակազմի զորակայան, որտեղ կներկայացնեն իրենց պահանջը՝ դադարեցնել Արցախի շրջափակումն ու հումանիտար աղետը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ, որից հետո ինքը կվերադառնա և կներկայացնի հանդիպման արդյունքները։ «Մեր […]

̰
ԵԱՀԿ վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից. Սարգիս Խանդանյան

12:49 14.07.2023

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամառային նստաշրջանի ընթացքում ընդունել է Հայաստանի պատվիրակության անդամների առաջարկները, Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, բացել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 30-հուլիսի 4-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանի աշխատանքներն ասուլիսում ամփոփել է հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: Վեհաժողովի ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր […]

̰
Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Արցախին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը. Բայրամով

12:17 14.07.2023

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը: Միաժամանակ Բայրամովը հայտարարել է նաև բժշկական նպատակներով Լաչինով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա լինի Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ։ […]

̰
Հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ից պահանջեցին միջազգային բոլոր կառույցներին ներկայացնել ամբողջ իրականությունն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

12:12 14.07.2023

Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական հահրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության գրասենյակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ով հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների անունից պահանջ է ներկայացնում և ակնկալում է, որ ամենասեղմ ժամկետում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Արցախի գրասենյակն Արցախում տիրող իրավիճակի […]

̰
Սյունիքում եւ Արցախում կստեղծվեն շարժական առաջնային խնամքի միավորներ

11:56 14.07.2023

ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը և Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամը նախօրեին ստորագրեցին «ՄոբՄեդ» իրավաբանական անձի հիմնադրման պայմանագիրը, որի նպատակն է Սյունիքում և Արցախում շարժական առաջնային խնամքի միավորներ ստեղծելն ու գործարկելը: Պայմանագիրը ստորագրեցին ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը և Santé Arménie-ի լիազորված անձ Արսէն Մեքինեանը։ «Այս պայմանագիրը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք […]

̰
Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով ականանետ և նռնականետ

11:45 14.07.2023

Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Տեղի է ունենում Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժում

10:13 14.07.2023

Տեղի է ունենում Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժում:

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ասկերանի շրջանի օկուպացված  տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

09:18 14.07.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Արցախում սկսում ենք համաժողովրդական շարժում՝ աշխարհին ու ողջ հայությանը ներկայացնելու վերահաս աղետը. Արտակ Բեգլարյան

09:12 14.07.2023

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արցախում սկսում են համաժողովրդական շարժում՝ աշխարհին ու ողջ հայությանը ներկայացնելու վերահաս աղետը և պահանջելու բոլոր դերակատարներից կատարելու Արցախի ժողովրդին պաշտպանելու պարտականությունները: «Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն ու գործնական քայլերով իրենց սատարումը կբերեն Արցախին, քանի […]

̰
Արցախի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը

08:03 14.07.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման […]

̰
BACK_TO_TOP