TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+17.8 oC

ԱՐՑԱԽ

Իրանում երկու օր կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր-եղբայրների. իրանագետ

10:00 24.07.2023

Իրանագետ Տիգրան Դավուդյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում, էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանը ողջունելի նախաձեռնությամբ է հանդես եկել. այսօր և վաղը ժամը 12:00-ից կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր֊եղբայրների։ «Իրանի պայմաններում սա հարմար հնարավորություն է իրանցի բարեկամ ժողովրդի մոտ մեր հարցերը բարձրաձայնելու համար»,- գրել էգրել է նա:

̰
Հուլիսի 25-ին նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում

23:17 23.07.2023

Հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման […]

̰
Արցախի պետնախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հացահատիկ հավաքող կոմբայնի գնդակոծմանը

22:00 23.07.2023

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է հուլիսի 23-ին Ադրբեջանի կողմից հացահատիկ հավաքող կոմբայնի գնդակոծմանը։ «Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչության համար հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ, որից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են: Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի […]

̰
Լրագրողների միջազգային կազմակերպություններն Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին կոչ են անում ապահովել լրագրողների տեղաշարժի ազատությունը ԼՂ-ում

17:38 23.07.2023

Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների տեղաշարժի ազատությունը Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ հայտարարել է Լրագրողների եվրոպական ֆեդերացիան․ «Երեկ Էնթոնի Բելանջերի և Մուշֆիք Ալասգարլիի հետ միասին փորձել ենք մտնել Ստեփանակերտ՝ քաղաք, որը Ադրբեջանի միջազգային ճանաչված մասն է, սակայն բնակեցված է […]

̰
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ

14:08 23.07.2023

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

̰
ԼՂ լրագրողների համայնքը կոչով դիմել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին

23:25 22.07.2023

ԼՂ լրագրողների համայնքը կոչով դիմել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին․ «Հարգելի լրագրողներ և Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներ, Հաշվի առնելով, որ դուք՝ շուրջ 120 լրատվամիջոցներից և 50 երկրներից, այցելել եք Ադրբեջան՝ նրա բռնապետական ​​ռեժիմի հրավերով, Հաշվի առնելով աշխարհում խոսքի ազատության ապահովման հարցում Ադրբեջանի ամենաբացասական ցուցանիշներից մեկը, այդ թվում՝ ներկայումս ազատազրկման և […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին և դերակատարներին գործուն ջանքեր գործադրել՝ կանխելու վերահաս էթնիկ զտումը

18:20 22.07.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի բնակչության հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ․ «Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ արդեն 7 ամսից ավելի Արցախի հայ բնակչությունը գտնվում է հումանիտար շրջափակման մեջ, ինչի հետևանքով մարդասիրական աղետն օր օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով անդառնալի հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների: Մասնավորապես, […]

̰
«Կարմիր խաչ»-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 13 բուժառու

15:45 22.07.2023

Հուլիսի 22-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու ուղեկցողների հետ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում […]

̰
Ալեն Սիմոնյանն ու Արթուր Թովմասյանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

15:21 22.07.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։ Արցախի ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել վերջին օրերին վերաբերող զարգացումներից։ Զրուցակիցներն անդրադարձել են ճգնաժամի հետևանքով ստեղծված դրությունից համատեղ լուծումներ գտնելու […]

̰
Ռյաբկովը մեկնաբանել է Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար իրավիճակը

11:38 22.07.2023

Մոսկվան վստահ է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը ձեռք կբերվի, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ընկերների հանդիպման ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք միանգամայն վստահ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ողջամիտ քաղաքական գործիչները նման խելամիտ և պատասխանատու մոտեցում ունեն այն դիրքորոշմանը, որը բոլոր փուլերում […]

̰
Ստեփանակերտի ամենաբնակեցված ու բանուկ թաղամասը երեկոյան՝ խավարի մեջ

11:22 22.07.2023

Արցախցի լրագրող Մարութ Վանյանը ներկայացրել է Ստեփանակերտի ամենաբանուկ թաղամասի տեսքը երեկոյան՝ խավարի մեջ, կից գրել է. Ստեփանակերտի ամենաբնակեցված ու բանուկ թաղամասն այսպիսի տեսք ունի. Ոչ իշխանություն, ոչ ժողովուրդ. տեսք ունի. Ոչ իշխանություն, ոչ ժողովուրդ. The most populated and busy neighborhood in Stepanakert looks like this. No power, no people. pic.twitter.com/pEftV4AoXR — Marut Vanyan (@marutvanian) July […]

̰
«Ադրբեջանի կառավարությունը սովամահ է անում 120 հազար մարդու».  Լինդսի Սնելը զարմացած է Շուշիի «գլոբալ մեդիա ֆորում»-ին արտասահմանցի լրագրողների մասնակցությունից

11:12 22.07.2023

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ով մեկնաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը, թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ Շուշիում Ադրբեջանի կողմից կազմակերպված «գլոբալ մեդիա ֆորում»-ին, որը, նշում է նա, փակվեց բանկետով։ «Կրկին Ադրբեջանի կառավարությունը սովամահ է անում կողքին ապրող 120 հազար մարդու: Եվ ես զարմանում եմ, թե արտասահմանցի լրագրողներից քանիսն են […]

̰
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 422 մլն ԱՄՆ դոլարի վնաս

22:38 21.07.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 620 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ […]

̰
ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում

21:47 21.07.2023

ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Այս մասին նշված է ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի ամենօրյա տեղեկագրում: Զոհեր և վիրավորներ չկան «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

̰
Ստեփանակերտում ջրամատակարարումը վտանգված է 

20:06 21.07.2023

Շուրջօրյա էներգամատակարարման բացակայության պատճառով Արցախում ջրամատակարարումը վտանգված է։ Այս մասին հայտնում են Ջրմուղ-կոյուղի ՓԲԸ-ից։   «Մինչև հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն»,- ահազանգում է ընկերությունը։

̰
Հերթեր Ստեփանակերտում՝ կաթնամթերքի ու հացի համար

15:58 21.07.2023

Արցախում բազմաթիվ խանութների դիմաց արդեն օրեր շարունակ հերթեր չկան: Պարզապես բոլորը գիտեն, որ այդ խանութներում էլ ոչինչ չկա: Հերթերի շարքերը ձգվում են հիմնականում կաթնամթերքի արտադրամասի դիմաց: Վառելիքի բացակայության պատճառով արտադրանքի մեծ մասն արդեն չեն կարողանում խանութներ հասցնել և վաճառում են հենց տեղում: Վերջին օրերին նույն պատկերն է նաև հացի արտադրամասերի հարևանությամբ: Այս դեպքում էլ վառելիքի […]

̰
Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերությունները առանց հաշվի առնելու ԼՂ-ում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները․ Միրզոյան

14:43 21.07.2023

Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին: Ստորև ներկայացվում է լրագրողի հարցերն ու դրանց պատասխանները: Հարց. Շաբաթ օրը Բրյուսելում կրկին խաղաղության շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ո՞րն է բանակցություններում Ձեզ համար ամենակարևոր կետը։ Պատասխան. Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց […]

̰
Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է

12:40 21.07.2023

Մայրաքաղաքը սանիտարական ճգնաժամի շեմին է: Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը: Հաղորդագրությունում նշվում է, որ «Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը:

̰
Արարատ Միրզոյանի՝ Ավստրիա այցի ընթացքում տեղի է ունեցել երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպումը

11:26 21.07.2023

ԱԳ նախարարի Ավստրիա այցի ընթացքում տեղի է ունեցել երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան միկրոբլոգում: Նշվում է, որ քննարկվել են առկա մարտահրավերները։ «Ներկայացվեցին բանակցային գործընթացի մանրամասները։ Հրամայական է անհապաղ միջազգային ջանքեր գործադրել՝ ուղղված Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորմանը»,-ասվում է հաղորդագրությունում: During FM’s visit to🇦🇹,meeting […]

̰
Արցախի ԱԺ-ն կոչ է անում ՀՀ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար

10:57 21.07.2023

Արցախի Հանրապետության ԱԺ-ն ուղերձ է հղել, որում ասվում է. «2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ։ Եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով Արցախի (Լեռնային […]

̰
Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 2023 թվականի փետրվարի 20-ին առաքելության մեկնարկից ի վեր 500-րդ պարեկությունը

10:51 21.07.2023

Փետրվարի 20-ին ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշել է 2023 թվականի փետրվարի 20-ին առաքելության մեկնարկից ի վեր 500-րդ պարեկությունը, այս մասին հայտնել է թվիթերյան միկրոբլոգում: Թե ինչպիսի պարեկություն է իրականացվում, ներկայացրել է տեսանյութում: Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում մեկ այլ հրապարակմամբ տեղեկացրել է, որ Գորիսի օպերատիվ կենտրոնից դիտորդները ժամանել են EUMA 5⃣0⃣0⃣ , որը նախատեսված էր դիտարկել ռազմական […]

̰
Միայն քաղաքական լուծումները կարող են խաղաղություն բերել. անհապաղ միջոցներ ձեռնարկեք. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների ղեկավարներին

10:38 21.07.2023

Արցախի ԱԺ նախագահն ուղերձով դիմել է ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների ղեկավարներին, որում ասվում է. «Արցախի Հանրապետությունում ապրող ժողովրդի հիմնական մեղքը նրանում է, որ մենք անմեղ ենք: Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով: Մի […]

̰
Ադամ Շիֆը Ամերիկայի հայկական համագումարի երիտասարդների հետ խոսել է Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների և պատերազմի ռիսկերի մասին

10:15 21.07.2023

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է իր խոսքերով՝ մի տպավորիչ խմբի՝ Հայկական հիմնախնդիրների հանրային ըմբռնման և իրազեկման խթանմամբ զբաղվող Ամերիկայի հայկական համագումարի պրակտիկանտների հետ հանդիպմանը: «Մենք խոսեցինք Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին՝  Կոնգրեսին և վարչակազմին պատերազմի ռիսկերի մասին տեղեկացնելու և նրանց կատարած աշխատանքի կարևորության մասին իրազեկելու համար։ Ես հպարտ եմ, որ ճանաչում […]

̰
Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն վաղ առավոտից շուկայում հսկողություն կիրականացնի՝ առկա սակավ մթերքի վաճառքի խախտումները բացառելու նպատակով

21:56 20.07.2023

Պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ վաղվանից Ստեփանակերտի կենտրոնական շուկայում պետական տեսչությունների կառավարման կոմիտեն շուկայի կազմակերպիչ իրավաբանական անձի հետ միասին կիրականացնի ոչ միայն վերահսկողություն, այլ նաև հսկողություն` առավոտյան ժամը 9-ից մինչ շուկայի աշխատանքների ավարտը: Կոմիտեի համապատասխան տեսչության աշխատակիցները կիրականացնեն աշխատանքներ տեղական առկա սակավ մթերքի վաճառքի գների կարգավորման ուղղությամբ, իսկ այլ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվող իրավաբանական […]

̰
Էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է. Գեղամ Ստեփանյան

21:52 20.07.2023

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը արցախցիներին կոչ է անում հնարավորինս բարձրաձայնել, որ ԼՂ-ում վիճակն օրհասական է: Մասնավրապես գրել է. «Արցախում գտնվող սիրելի՛ հայրենակիցներ, շատ են ասում, որ ՀՀ-ում հանրությունը տեղեկացված չէ, թե ինչպիսի իրավիճակ է Արցախում, կարծես թե մենք Արցախում ենք միայն հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ և հասարակության մի փոքր […]

̰
Հուլիսի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների 1819 շահառուներին փոխանցվել է 579,6 մլն դրամ

14:54 20.07.2023

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը: 2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1819 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 579,6 […]

̰
Արցախի կառավարությունը ներկայացնում է հարկային մարմնի էլեկ­տրոնային համակարգի խափանումների դեպքում հարկային հաշիվների դուրսգրման կարգը

14:30 20.07.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ի գիտություն հարկ վճ­արողների՝ տեղեկացնում է, որ հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակար­գի (online.tax.nk.am­/invoice) խափանումնե­րի պատճառով հարկային հաշիվներ դուրս գրել­ու անհնարինության դե­պքերում՝ համաձայն Ար­ցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 18­-ի N 767-Ն որոշման,​ ապրանքի մատակարարո­ւմը (առաքումը, տեղափ­ոխումը) պարտադիր կար­գով իրականացվում է թղթային կրիչի վրա լրա­ցված և հարկ վճարողի կողմից վավերացված (ս­տորագրված և կնիքի […]

̰
Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդես է եկել ելույթով Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում

13:44 20.07.2023

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում ելույթով հանդես է եկել Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

̰
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստարջան

13:33 20.07.2023

Արցախի Հանրապետության ԱԺ-ից հայտնում են, որ հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստարջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

̰
Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովը նիստ է անցկացրել

12:56 20.07.2023

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովը նիստ է հրավիրել: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Քննարկման է ներկայացվել Ազգային ժողովի ուղերձի ընդունման մասին հարցը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ հարցը կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

̰
BACK_TO_TOP