TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.62 oC

ԱՐՑԱԽ

Հրդեհ Ստեփանակերտի բնակարաններից մեկում. կա տուժած

20:33 27.05.2023

Մայիսի 27-ին ժամը 13։40-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 56 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հրդեհը շիջելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ […]

̰
Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել

18:53 27.05.2023

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ ծնունդ է գրանցվել։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոն ՓԲ ընկերության  գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովն ասել է, որ երեք նորածիններն էլ տղաներ են:  «Եռյակը լույս աշխարհ է  եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ […]

̰
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

11:13 27.05.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցն էր: Քննարկվել են արտաքին քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր: Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են առկա հիմնախնդիրների լուծմանը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:

̰
Գուրգեն Ներսիսյանը մասնակցել է Թաղավարդի հիմնական դպրոցում վերջին զանգի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

22:40 26.05.2023

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի հետ այցելել է Թաղավարդ համայնք, մասնակցել Թաղավարդի հիմնական դպրոցում վերջին զանգի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը և շնորհավորել դպրոցի շրջանավարտներին: «Ուսուցչական կոլեկտիվն ու շրջանավարտները կազմակերպել են անչափ հուզական և խորախորհուրդ միջոցառում: Բոլորի աչքերում փայլող արցունք կար»,-գրել է Ներսիսյանը:

̰
Երևանում անցկացվում է Հայաստան-Սփյուռք երկօրյա խորհրդաժողովը

19:07 26.05.2023

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայերի մասնակցությամբ Երևանում անցկացվում է Հայաստան-Սփյուռք երկօրյա խորհրդաժողովը, որի շրջանակում քննարկվելու են Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին վերաբերող համազգային, օրախնդիր հարցեր: Հնչում է ՀՀ օրներգը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցում պատերազմներում ընկած հայորդիների հիշատակին: Հայաստան- Սփյուռք՝ «Հայ ազգի և պետականության մարտահրավերներին ընդառաջ. մտածենք ազատ, խոսենք միասին» խորագրով խորհրդաժողովին […]

̰
Արայիկ Հարությունյանը ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին հրամանագրեր է ստորագրել

19:01 26.05.2023

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է […]

̰
ԱՀ ԱԺ հանձնաժողովային համատեղ նիստում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2022թ․ բյուջեի կատարողականները

17:46 26.05.2023

Մայիսի 26-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները: Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական պաշտպանության հաստատված ծախսը 2022թ.կազմել է 29 մլրդ 537 մլն ՀՀ դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 28 մլրդ 922 մլն ՀՀ դրամ։ […]

̰
Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ

17:06 26.05.2023

Այսօր՝ մայիսի 26-ին Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Դեռևս տասնյակ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն: […]

̰
Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով, միջազգային մեխանիզմների հովանու ներքո. Արթուր Հովհաննիսյան

16:25 26.05.2023

Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է միջազգայնորեն ճանաչված իր 29.800 քկմ տարածքի սուվերենության պահպանմամբ եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության իրացմամբ, որը, մեր պատկերացմամբ, պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով, միջազգային երաշխավորության հովանու ներքո. այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների […]

̰
Արցախի շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք

15:47 26.05.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,340 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ վերջին […]

̰
Պուտինն ասել է, որ իրավիճակը Ղարաբաղում զարգանում է կարգավորման ուղղությամբ

23:57 25.05.2023

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում զարգանում է կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը։ «Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, չնայած դժվարություններին և խնդիրներին, որոնք դեռ բավարար կան, այնուամենայնիվ, իրավիճակը զարգանում է դեպի կարգավորում: Այդ ոլորտներից մեկը տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ աշխատանքներն են»,- ասել է Պուտինը։

̰
Արցախի ԱԳ նախարարը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

16:50 25.05.2023

Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, որում ներկայացրել է ԱՀ կառավարության մտահոգություններն Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգների կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, նշվել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածում Արցախում իբր ապօրինի ռազմական գործունեության, […]

̰
ԿԽՄԿ-ի նախագահի հետ ԱԳ փոխնախարարը քննարկել է ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները

11:06 25.05.2023

Մայիսի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը և ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների, ինչպես […]

̰
Արցախում նոր կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հաջորդ շաբաթ

10:53 25.05.2023

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 24-ին ավարտվել է հին կտրոնների տրամադրման գործընթացը: Ինչպես արդեն հայտարարվել է, քաղաքացիները դեռևս կարող են գնումներ կատարել հին կտրոնների միջոցով: Նոր կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հաջորդ շաբաթ, որի մանրամասները կներկայացնենք առաջիկա օրերին:

̰
ՄԻ պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանին

09:33 25.05.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր: Անդրադարձ է կատարել ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, երեխաների, կանանց […]

̰
Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը

09:21 25.05.2023

Արիզոնայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման իրավունքը Արիզոնայի նահանգի Ներկայացուցիչների տան նախագահ Բեն Թոմայի հրապարակած հռչակագրով. այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ կարևոր քայլ արցախահայության համար արդարության ճանապարհին», – նշել է ANCA-ի Ազգային […]

̰
Մարտակերտի շրջանում թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ

00:00 25.05.2023

Մայիսի 24-ին ժամը 17։08-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Աղաբեկալանջ համայնքում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած Մարտակերտի փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, տրանսպորտային միջոցից հանել ու տեղափոխել անվտանգ տարածք։ ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս՝ տանը, տրանսպորտային միջոցում կամ այլ փակ […]

̰
Բոլոր ջանքերը գործադրում ենք Արցախին բանակցային մաս դարձնելու համար. Նիկոլ Փաշինյան

19:27 24.05.2023

Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք Արցախին բանակցային մաս դարձնելու համար, բայց այն, որ ե’ւ Հայաստանում, ե’ւ Ղարաբաղում այդ գործընթացին խանգարողներ կլինեն, դա անակնկալ է. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել և՛ դռնբաց, և՛ դռնփակ ռեժիմով հանդիպել ընդդիմության հետ եւ պատասխանել […]

̰
Գիշերը Ճարտար քաղաքում բնակելի տուն է այրվել

15:37 24.05.2023

Մայիսի 24-ին ժամը 01։14-ին, Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Ճարտար քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը։ Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել Մարտունու ՀՓՄ-ից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև ոստիկանության շրջանային բաժնի ծառայողները։ Հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը […]

̰
Գների վերահսկման աշխատանքների արդյունքներով՝ Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել է 92 վարչական վարույթ

14:24 24.05.2023

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտնել է, որ մարտ ամսից սկսված գների վերահսկման աշխատանքների արդյունքներով Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից՝ հարուցվել է 92 վարչական վարույթ, ներկա պահին վարույթ է ընթանում 26 տնտեսվարողի մասով, կիրառվել է ընդհանուր 6,000,000 դրամի տուգանք, կասեցվել է մեկ տնտեսվարողի տնտեսական գործունեություն, ինչպես նաև 2-րդ անգամ խախտում է հայտնաբերվել 2 տնտեսվարողի […]

̰
Ալիևը կառուցողական չէ ու ռազմական հանցագործ է, բայց Հայաստանը պետք է բանակցի ու պայքարի․ Արթուր Հովհաննիսյան

19:05 23.05.2023

«Որևէ մեկը չի վիճում այն փաստի հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառուցողական չէ և ռազմական հանցագործ է, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ թողնի բախտի հույսին և չպայքարի»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ում լրագրողները խնդրել են նաև մեկնաբանել Հայաստանի և […]

̰
Խախտումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության. Արցախի ՊԵԿ

17:52 23.05.2023

Արցախի պետական եկամուտների կոմիտեն, ի գիտություն տնտեսվարող սուբյեկտների, տեղեկացնում է, որ ապրանքաշրջանառության հատուկ կարգի դրույթների պահպանման նպատակով հանրապետությունում գործող մանրածախ վաճառքի կետերում իրականացվում են ուժեղացված հսկողական միջոցառումներ։ «Լայն սպառման ապրանքատեսակների՝ հաստատված գներից բարձր գներով իրացման կամ իրացվող ապրանքատեսակների վրա գնապիտակների բացակայության ցանկացած դեպք արձանագրվելու պարագայում խախտումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության»,- ասված […]

̰
Արցախում 1325 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

17:47 23.05.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,325 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ վերջին […]

̰
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն

09:13 23.05.2023

Մայիսի 22-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով: Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր: Նախքան օրակարգային հարցի քննարկումը, ելույթով հանդես է եկել խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Խոսելով ՀՀ վարչապետի մայիսի 22-ին կատարած հայտարարությունների մասին՝ ընդգծել է. «Ի̉նչ իրավունքների անվտանգության և երկխոսության մասին կարող է խոսք […]

̰
ՌԴ խաղաղապահներն արձանագրել են Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտման դեպքը

22:10 22.05.2023

Ռուս խաղաղապահները ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք են արձանագրել։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում: Նշվում է, որ տուժողներ չկան: ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է իրականացնում փաստի առնչությամբ:

̰
Այսօր կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով

20:47 22.05.2023

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի մայիսի 22-ին` ժամը 23:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով:

̰
Բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրների քննարկման նպատակով հանդիպումներ և անհատական ընդունելություններ ենք կազմակերպել. ԱՀ պետնախարար

14:51 22.05.2023

Չորս նախարարների հետ երեկ բնակչության հետ հանդիպումներ և անհատական ընդունելություններ ենք կազմակերպել Մարտակերտի շրջանի Հաթերք և Մարտակերտ համայնքներում՝ հանրության հետ պատշաճ հաղորդակցության ապահովման և բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրների քննարկման նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Մեր հայրենակիցներին ենք ներկայացրել շրջափակմամբ պայմանավորված իրավիճակը և կառավարության կողմից իրականացվող […]

̰
Ռուսաստանին դուրս մղելու, «քշելու» կամ որևէ ձևով հարաբերությունները խզելու որևէ ազդակ չենք ստանում, չենք ստացել և չեմ կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի. Փաշինյան

14:27 22.05.2023

«ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության չի մատնանշում, թե ո՞րն է իր պատկերացրած ՀՀ տարածքը»,- ասուլիսին Շանթ ՀԸ լրագրող Վահագն Հակոբյանի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ֆունդամենտալ պրոբլեմը սա է: Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90%-ը կվերանա»,- ասել է վարչապետը: Հարցին, թե այս առումով […]

̰
Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորներն Արցախում հայտնաբերել են շուրջ 142 միավոր ռազմամթերք

11:55 22.05.2023

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2023 թվականի մայիսի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1556 զանգ: Կանչերից 5-ը տեխնածին, 25-ը՝ կենցաղային բնույթի են: Շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան և 10 վերելակի […]

̰
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք

10:35 22.05.2023

Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։ը: Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

̰
BACK_TO_TOP