22:18 07.06.2023
Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
10:24 07.06.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանում, որին մասնակցում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ։ Խոսելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականության ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով իր որդեգրած […]
22:01 06.06.2023
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։
20:18 06.06.2023
Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
10:45 06.06.2023
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ «Ադրբեջանի Պն-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը»,-նշված է հաղորդագրության մեջ։
20:55 05.06.2023
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. մայիսի 07-ին անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, համացանցով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի անվամբ բացված բանկային քարտի հաշվից ընդհանուր 250.000 դրամ գումար վերջինիս կողմից օգտագործվող «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցելու և խաղարկելու միջոցով Ստեփանակերտ քաղաքի բնակչին զգալի […]
20:30 05.06.2023
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցների շենքերում: Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու […]
16:40 05.06.2023
2023 թվականի մայիսի 29-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 820 զանգ: Կանչերից 13-ը տեխնածին, 31-ը՝ կենցաղային բնույթի են: Տարվա այս սեզոնին հանրապետության տարածքում ակտիվանում են օձերը: Թունավոր սողունների հայտնաբերման վերաբերյալ 8 կանչ է գրանցվել, որից 5-ը՝ մայրաքաղաքում, 2-ը՝ Ասկերանի շրջանում, մեկը` […]
13:16 05.06.2023
Հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարւթյունից։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
12:35 05.06.2023
2023 թվականի մայիսի 29-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում: Դրանցից 30-ը հանցագործությունների մասին է: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բոլոր դեպքերը բացահայտվել և քննության փուլում է: Հունիսի 4-ին դիակի հայտնաբերման 1 դեպք է գրանցվել Մարտակերտ քաղաքում։ Շրջանային բաժնի […]
10:12 05.06.2023
Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
18:40 04.06.2023
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. հունիսի 02-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում գտնվող առևտրի սրահներից մեկի դիմաց, առանց վառելիքի բացթողման կտրոնի առկայության լիցքավորում կատարելու պահանջի պատճառով նույն քաղաքի մի խումբ բնակիչների միջև առաջացած վիճաբանության ժամանակ նրանց կողմից խմբով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը […]
15:44 04.06.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 4-ի՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է իրականությունը` […]
20:52 03.06.2023
ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։ Նշվում է, որ տուժածներ չկան։
11:30 03.06.2023
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
23:02 02.06.2023
Եղանակի տաքացման հետ պայմանավորված, նկատվում է սողունների ակտիվություն: Օձերը սկսում են տեղաշարժվել և փնտրելով թաքստոցներ, հաճախ մտնում են բնակելի տարածքներ: Շոգ եղանակային պայմաններում օձերը կարող են հանդիպել նաև աղբյուրների մոտ, նկուղներում, այսինքն` ստվերոտ վայրերում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Հաճախ, օրվա շոգ ժամերին, օձերը թաքնվում են թփերի, քարերի տակ, ժայռերի […]
22:40 02.06.2023
Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ, 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները: Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարյուրավոր այլ անձինք Արցախում և Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը՝ չհաշված ոչ […]
21:05 02.06.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ին` ժամը 18։00-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
16:30 02.06.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին: Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ:
16:23 02.06.2023
Այսօր՝ հունիսի 2-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: […]
15:45 02.06.2023
Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը, մայիսի 30-ին հանդիպումներ են ունեցել Պատգամավորների պալատի արտաքին […]
15:07 02.06.2023
Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, որի ընթացքում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը, հաստատվել է շարժման Կանոնագիրը և ընդունվել է հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը: Կանոնագիրը սահմանում է, որ շարժումը ազատ, անվտանգ, երջանիկ և հայկական Արցախ գաղափարի շուրջ կամավոր հիմունքներով […]
22:18 01.06.2023
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ վերջին շրջանում ԱՀ քաղաքացիները տարբեր երկրներից ստանում են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները ցանկանում են երկրում տիրող իրավիճակի, անվտանգային հարցերի, շրջափակման հետևանքների ու հումանիտար վիճակի, քաղաքական իրավիճակի, ինչպես նաև անձնական բնույթի տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։ «Խնդրում և հորդորում ենք […]
20:05 01.06.2023
Այսօր նաև քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով զոհված Վաղարշակ Գրիգորյանի, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Վիկտորյա Գևորգյանի և արցախյան շարժման ընթացքում ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Մենք անհերքելի պատասխանատվություն ունենք երեխաների պաշտպանության համար։ Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են։ Երեխաների […]
16:23 01.06.2023
Այսօր՝ հունիսի 1-ին, ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 12 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 14 երեխա […]
15:48 01.06.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում: Քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Ոլորտային գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են Հանրապետության նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Հանրապետության նախագահը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, նշել է, որ երկրում իրականացվող բոլոր աշխատանքների ու մշակվող […]
15:02 01.06.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ «Ադրբեջանի Պն- ն, հայտարարելով Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների […]
12:42 01.06.2023
Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը: Հրշեջ փրկարարները մինչև առավոտյան ժամը 5-ը ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։ Մայիսի 31-ին տեղացած ուժեղ սելավից Մարտակերտ քաղաքի մի շարք փողոցների առանձնատներ լցվել են անձրևաջրերով: Առաջին ահազանգը «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 17:51-ին: Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները, Մարտակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում տեխնիկական օգնություն […]
11:14 01.06.2023
Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը: Հրշեջ փրկարարները մինչև առավոտյան ժամը 5-ը ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։ Մայիսի 31-ին տեղացած ուժեղ սելավից Մարտակերտ քաղաքի մի շարք փողոցների առանձնատներ լցվել են անձրևաջրերով: Առաջին ահազանգը «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 17:51-ին: Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները, Մարտակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում տեխնիկական օգնություն […]
11:02 01.06.2023
2023 թվականի մայիսի 05-ից ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, դատախազական լիազորության շրջանակաում, պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով նախաձեռնվել է ԱՀ կառավարության 2015թ. հունիսի 08-ի թիվ 353-Ն որոշմամբ հաստատված՝ ԱՀ գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 5.000.000 ՀՀ դրամի անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացի օրինականության ուսումնասիրություն: […]