10:15 01.06.2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, որում ասվում է. «Իմ սիրելի΄ փոքրիկ բարեկամներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այսօր դուք այն դիմավորում եք անասելի ծանր պայմաններում, երբ ձեր հայրենիքը վտանգված է, ու մեծերի մտահոգություններն ու հոգսերը կամա-ակամա […]
09:57 01.06.2023
Ամերիկայի հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական հավատացյալների հոգևոր առաջնորդները միավորել են ուժերը՝ նախագահ Բայդենին ուղղված հզոր հրապարակային նախազգուշացումով, որ Արցախին Ադրբեջանի ենթակայության տակ դնելը «մահվան դատավճիռ է այս սուրբ հողի հայերի համար»: Երեկ Սպիտակ տուն ուղարկված նամակում եկեղեցու առաջնորդները գրել են. «Մենք՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներս, կոչ ենք անում ձեզ ամուր կանգնել […]
09:23 01.06.2023
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հունիսի 1-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Արցախում մեծացող երեխաներին սպառնացող վտանգներին: Իր խոսքում մասնավորապես ասել է. «Այսօր, երբ բոլորդ Հայաստանում և այլուր նշում եք Երեխաների պաշտպանության օրը, մի պահ հիշեք, որ Արցախում արդեն շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում: 30 հազար երեխա, […]
08:42 01.06.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցեր: Այսօր՝ մայիսի 31-ին, տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պաշտպանը նշել է, որ ստեղծված իրավիճակն Արցախում խոցելի է դարձրել մարդու իրավունքների պաշտպանությունը: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններից նաև երեխաներ են տուժում՝ փաստացի […]
22:13 31.05.2023
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ, ոում մասնավորապես ասվում է. «ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։ Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ […]
22:00 31.05.2023
Մայիսի 31-ին ժամը 17:13-ին, ճգնաժամային կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի 2 տուն տեղացած հորդառատ անձրևի պատճառով լցվել է անձրևաջրերով, ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ժամը 17:28-ին տեղեկություն է ստացվել, որ Խնապատ համայնքի բնակելի տներից մեկի նկուղային հարկը լցվել է անձրևաջրով: Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները տեխնիկական օգնություն են […]
21:11 31.05.2023
2023թ. փետրվարի 21-ին Ա.Գ.-ն փաստաբան Վ.Պ.-ի միջոցով հայցադիմում է ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Վ.Ղ.-ի հետ 05.05.2011թ. կնքված փոխառության գործարքն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար գանձելու պահանջների մասին: ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը ուսումնասիրելով հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն: […]
20:41 31.05.2023
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին (2023 թվականի մայիսի 31-ի դրությամբ) տեղեկագիրը։ «ԼՂ Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- նշված է ՌԴ ՊՆ պաշտոնական […]
16:23 31.05.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին այցելել է Արցախի Գերագույն դատարան և հանդիպել դատավորների և դատական համակարգի ծառայողների հետ։ Արայիկ Հարությունյանը խոսել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից և դատական համակարգից ունեցած ակնկալիքների մասին։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը հերթականն էր մայիսի 23-ից մեկնարկած հանդիպումների շարքում, որոնք […]
15:03 31.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանին: Վերջինս փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի նախապատրաստման շրջանակներում: Այս համատեքստում, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Վարչապետն արձանագրել է, որ […]
09:22 31.05.2023
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) առաջնորդներն ու աջակիցներն անցած շաբաթ խորհրդակցել են ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (D-NJ) հետ՝ խրախուսելու Դաշնային կառավարությանը՝ աջակցելու Արցախի Հանրապետությունում հայերի ինքնորոշման իրավունքին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակից: Բայդենի վարչակազմը ներկայումս նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, որոնք «կինտեգրեն» ժողովրդավարական Արցախը Ադրբեջանի […]
23:38 30.05.2023
Մայիսի 30- ին ժամը 18:41-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ռ. Մարտիրոսյան փողոցում բնակելի տուն օձ է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տան բնակիչներին օգնություն ցուցաբերելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային ԱԻ բաժնի փրկարարները։ Որոնողական աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
22:39 30.05.2023
Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ռուսական իրավապահ մարմինների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել, որը կարճ ժամկետում թույլ կտա չեզոքացնել այն երևույթները, որոնք նպաստում են շուկայում տարբեր ապրանքատեսակների գնաճի, անառողջ մրցակցության ու տնտեսական շահերի բախման: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Հումանիտար բեռնափոխադրումներով կազմակերպվող անհրաժեշտ սննդամթերքը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության […]
18:11 30.05.2023
Արցախի Պաշտպանության նախարարությունը հրապարակել էադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը Հիշեցնենք, մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին […]
13:16 30.05.2023
Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ […]
11:33 30.05.2023
Ադրբեջանը Բերձորում հողին է հավասարեցրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հետաքրքիր է՝ արձագանք կլինի՞ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ոչնչացմանը, ռեպորտաժներ կամ թոք շոուներ կլինե՞ն, որտեղ հայրենասերներն իրենց «կպատառոտեն» մեր մեծ հաղթանակը պղծելու համար։ […]
11:27 30.05.2023
ԱՀ Առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ հունիսի 3-ին, ժամը 11։30-ին (ընդամենը 1 օր՝ 15 տեղ), ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում (հիվանդանոցի մասնաշենք, 5-րդ հարկի դահլիճ) տեղի կունենա «Ծննդաբերության հոգեբանությունը արտակարգ իրավիճակներում» ծրագրի քննարկում Արցախի ապագա մայրիկների հետ։ Հանդիպումը նախատեսված է արտակարգ իրավիճակներում հղիության հոգեբանական առանձնահատկություններին և մասնակիցները ձեռք կբերեն ճգնաժամային իրավիճակների հաղթահարման […]
10:55 30.05.2023
ԱՀ ԱԳՆ-ն Արցախի հայտարարություն է տարածել Արցախի հասցեին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքների կապակցությամբ, որում ասվում է. «2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի […]
10:30 30.05.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
23:55 29.05.2023
Այսօր տեղի է ունեցել հումանիտար ապրանքների մատակարարման, տեղական գյուղատնտեսական մթերքի իրացման, շուկայում մանրածախ ու մեծածախ գների վերահսկման, տեղական արտադրողին աջակցելու հարցերի շուրջ հերթական խորհրդակցությունը: Ոլորտների պատասխանատուները ներկայացրել են իրենց զեկույցները, վերջին շրջանում կատարված աշխատանքները, դրանց ընթացքում ի հայտ բերված թերություններն ու կատարելագործման ենթակա ուղղությունները: Քննարկման արդյունքներով որոշվել է առավելագույնս աջակցել տեղական գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին և […]
23:40 29.05.2023
Արցախի Հանրապետության տարածքում տեղացած հորդառատ անձրևի և քամու ուժգնացման հետևանքով կոտրվել են ծառեր, շինությունից պոկված թիթեղները և ապակիները վնասել են ավտոմեքենաներ, ինչպես նաև էլեկտրալարեր։ Մայիսի 29-ին ժամը 18:38-ին, ոստիկանության ՃՈ ՕԿԿ տեսուչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով, Ստեփանակերտ-Շոշ ավտոճանապարհի տարբեր հատվածներում ծառեր են կոտրվել և խոչնդոտում են երթևությանը` […]
21:28 29.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյան – Նախ և առաջ, պարոն վարչապետ, ուզում եմ մեկ անգամ ևս իմ աջակցությունը հայտնել Ձեզ և կառավարությանը՝ այն քաղաքականության վերաբերյալ, որն իրականացնում եք կառավարության հետ միասին, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Դրա հետ կապված անցած շաբաթ կարևոր իրադարձություններ էին մեր […]
21:21 29.05.2023
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: «Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր […]
20:44 29.05.2023
Սեփական սեռական պահանջմունքների բավարարման շարժառիթով և ակնհայտ տասնչորս տարին չլրացած Ն. Ջ.-ի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու դիտավորությամբ՝ Գ. Ս.-ն 2023թ. մայիսի 04-ից մինչև մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Իվանյան 2-րդ նրբանցքի և Հեքիմյան փողոցի տարածքում վերջինիս նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից: Փաստի առթիվ 16.05.23թ. ԱՀ ոստիկանության […]
20:02 29.05.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել […]
18:35 29.05.2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը մեկնաբանություն է տարածելԱդրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ի հայտարարությունների վերաբերյալ։ «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ […]
11:57 29.05.2023
Մոսկվայում նախորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ քննարկման թեմաներից մեկը եղել է ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակն ու Լաչինի միջանցքի ապօրինի փակումը, հայկական կողմը թեման քննարկել է նաև ՌԴ-ի գործընկերների հետ, քննարկման արդյունքները գոհացնող չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի […]
11:25 29.05.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
11:42 28.05.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, 105 տարի է անցել այն օրից, երբ, շուրջ վեց դար մնալով առանց պետականության, հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետությունը, վերականգնեց սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ […]
21:38 27.05.2023
Մայիսի 27-ին ժամը 14:31-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում պայթյուն է եղել: Դեպքի հանգամանքները պարզելու և փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով, պայթյունի վայր են մեկնել ՆԳՆ ԱԻՊԾ հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները` ՆԳ նախարար Կարեն […]