TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.62 oC

ԱՐՑԱԽ

Արցախի բուժհաստատություններում մասնակիորեն վերսկսում են պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները

16:23 20.05.2023

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է, որ մայիսի 22-ից նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում մասնակիորեն վերսկսում են պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները՝ պայմանավորված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների ներկրմամբ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ապրիլի 29-ից դադարել էին Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների  հետ

10:03 20.05.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ`նրանց առաջարկով։ Նախագահը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել է ներքին և արտաքին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։ Երկրի ղեկավարն ընդգծել է այս ճգնաժամային պայմաններում ներքին կայունության ու փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը՝ այդ հարցում կարևորելով նաև ներկաների դերը:

̰
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

08:42 20.05.2023

Մայիսի 19-ին ժամը 22:41-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրդեհը մարելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ծառայության տնօրեն` գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները։ […]

̰
Արցախում 1310 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

16:57 19.05.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1310 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 7 օրվա ընթացքում աճելով շուրջ 70 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ վերջին […]

̰
Կարող ենք փաստել, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ․ Արարատ Միրզոյան

13:42 19.05.2023

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։ Արարատ Միրզոյանը, ողջունելով Լավրովին, նշել է. որ սա հերթական հնարավորությունն է՝ խոսել ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է Radar Armenia-ն։ «Ինչպես միշտ, Հայաստանը կառուցողական է․ մենք խաղաղության ենք ձգտում։ Ցավոք սրտի, ռեալ իրավիճակն այլ է․ մենք […]

̰
Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ քննարկվել են Արցախի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները

13:30 19.05.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ։ Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, շեշտվել է ստեղծված իրավիճակում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը։ Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկայում լսելու է բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները, քննարկելու է առաջարկները։ «Քաղաքական խորհրդակցությունների ավարտին ընդունվելու են որոշումներ, որոնք […]

̰
Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և Կաշենի հանքավայրի ուղղությամբ. ՊԲ

10:08 19.05.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ […]

̰
Սարսանգի ջրամբարի բնապահպանական ճգնաժամը դրսևորվում է միկրոկլիմայի կտրուկ փոփոխությամբ, աղբյուրների ցամաքմամբ և բուսատեսակների ու կենդանատեսակների կորստով

16:50 18.05.2023

Արցախի Հանրապետության 158 օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 129 օր է՝ Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի բնապահպանության կոմիտեն. «Այդ միջոցով Ադրբեջանն իրականացնում է էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին, ինչպես […]

̰
ԱՄՆ-ի օգնությունը Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով չի հասնում Լեռնային Ղարաբաղ. ԱՄՆ ՄԶԳ ղեկավար

15:23 18.05.2023

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան օգնության ուղարկումն Արցախ հնարավոր չէ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսական Քրիս Սմիթը հարց է բարձրացրել՝ արդյոք ամերիկյան որևէ օգնություն հասնում է Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդիկ շարունակում են շրջափակման ենթարկվել Ադրբեջանի կողմից: «Լեռնային […]

̰
Արցախում սահմանաչափից բարձր գնով ապրանքի վաճառքի ցանկացած դեպք արձանագրելու պարագայում կիրառվելու է օրենքով սահմանված տույժի նշանակում

21:37 17.05.2023

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից հայտնում են, որ վերջին շրջանում արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր և բողոքներ, երբ իրացման մի շարք կետերում, սպառողներին մոլորության մեջ գցելով, վաճառվում են սահմանված առավելագույն գներից բարձր գներով ապրանքներ։ «Չնայած այն հանգամանքին, որ բավական ժամանակ է` մի շարք տնտեսվարողների նկատմամբ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել են վարչական վարույթներ, որոնց […]

̰
Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է՝ կասկածելի անձանց հետ կապ չհաստատել և ժամանակին տեղեկացնել ԱԱԾ-ին՝ չեզոքացնելու սպառնալիքները և խուսափելու պատժից

16:51 17.05.2023

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ծառայության կողմից ծավալվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շարունակվում է բացահայտվել և չեզոքացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի ձևավորման համար հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից կիրառվում են տարբեր մեթոդներ և հնարքներ: Մասնավորապես, ադրբեջանական հետախուզական մարմնի […]

̰
Արցախի բնակելի շենքերից մեկում օձի ձագ է հայտնաբերվել

16:03 17.05.2023

Մայիսի 17-ին ժամը 13:12-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակելի շենքի 1-ին մուտքի 4-րդ հարկում օձի ձագ են նկատել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքների արդյունքում […]

̰
Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի՝ ԼՂ-ում էթնիկ զտումներին ուղղված քաղաքականությունից հրաժարվելու հրամայականը

15:58 17.05.2023

Մայիսի 17-ին Ռեյկյավիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և […]

̰
Արցախում հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ

15:34 17.05.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները: Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված […]

̰
ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը Պետդեպին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայկական հուշարձանները փրկելու համար

21:23 16.05.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է կրանական ազատության միջազգային հանձնաժողովի զեկույցը: Այն առնչվում է  2022 թվականին աշխարհի տարբեր երկրներում խղճի ազատությանը վերաբերող խնդիրներին: Ադրբեջանը ներառվել է լրջագույն խնդիրներ ունեցող երկրների շարքում: Զեկույցում հիշատակվում են մասնավորապես հայկական հոգևոր ժառանգության նկատմամբ բարբարոսական հարձակումները: Անցած տարիների համեմատ դիմամիկան ինչպիսի՞ն է Ադրբեջանում: Հայկական հոգևոր ժառանգության թեման ի՞նչ համատեսքտում է հիշատակվում զեկույցում […]

̰
Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել կտրոնների տրամադրման մասին

15:40 16.05.2023

Հաշվի առնելով, որ քաղաքացիների մի մասն արդեն սպառել է սննդի կտրոնները, և նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել կապված տեխնիկական մի շարք խնդիրների հետ՝ Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտնում է, որ լայն սպառում ունեցող մի շարք ապրանքների, մասնավորապես՝ ձեթի և շաքարավազի կտրոններ ստանալու համար այս անցումային շրջանում քաղաքացիները կարող են դիմել կոմիտե՝ Ազատամարտիկների […]

̰
Արցախից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան

12:56 16.05.2023

Այսօր Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։ Հիշեցնենք, որ […]

̰
Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը․ Արցախի ԱԳՆ

21:46 15.05.2023

Արցախի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն է տարածել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ։ «Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով, հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են […]

̰
Արցախի նախագահն արձագանքել է հանրահավաքի մասնակիցներին և առաջարկել է սկսել քննարկումներ

19:38 15.05.2023

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից Արցախի նախագահին է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանսրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը․ «Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ […]

̰
ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. ԵՄ դեսպան

13:49 15.05.2023

Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը բարձրացվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով մայիսի 14-ին կայացած բանակցությունների վերաբերյալ հարցին: Դեսպանը նշեց, որ […]

̰
Արցախում սակրավորները հայտնաբերել են շուրջ 151 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

12:46 15.05.2023

2023 թվականի մայիսի 8-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 2034 զանգ, որից 13-ը՝ տեխնածին, 32-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել են փակված 4 դռան և 14 վերելակի բացում: Բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով 2 ելք է կատարվել: […]

̰
Մուրադ Պետրոսյանի հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով

14:05 14.05.2023

Մայիսի 13-ին կյանքից հեռացել է Արցախի հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ: Մուրադ Պետրասյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 18:00-ին՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում:

̰
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ

12:51 14.05.2023

Ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել: Հեռագրում ասված է. «Խոր ցավով ու ափսոսանքով տեղեկացա Արցախի նվիրյալ զավակ, ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան մասին։ Մուրադ Պետրոսյանը կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և առաջիններից մեկն է բարձրացրել մեր պայքարի դրոշը, դարձել համաժողովրդական […]

̰
Անաչառ, սկզբունքային անհատականություն էր, ճշմարիտ հայրենասեր. ԱՀ ԱԺ նախագահի ցավակցական հեռագիրը Մուրադ Պետրոսյանի մահվան առթիվ

23:45 13.05.2023

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել Մուրադ Պետրոսյանի մահվան առթիվ, որում ասվում է. «Սրտի ցավով տեղեկացանք պետական-քաղաքական, հասարակական գործիչ, ԱՀ ԱԺ 1-ին և 2-րդ գումարումների պատգամավոր Մուրադ Ազատի Պետրոսյանի անժամանակ մահվան մասին։ Մուրադ Պետրոսյանի գործունեությունը մեծ ներդրում է Արցախի Հանրապետության պետական համակարգի պատմության մեջ: Թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում ծավալած իր նվիրական […]

̰
Կյանքից հեռացել է Արցախյան շարժման առաջամարտիկ Մուրադ Պետրոսյանը

23:08 13.05.2023

Այսօր՝ մայիսի 13-ին, Ստեփանակերտում իր մահկանացուն է կնքել հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան շարժման առաջամարտիկ Մուրադ Պետրոսյանը: Մուրադ Ազատի Պետրոսյանը ծնվել է 1948թ. հունվարի 1-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: 1954-1964թթ. սովորել է Շուշիի թիվ 2 ռուսական դպրոցում: 1965թ. ընդունվել է Երևանի շինարարական տեխնիկումը: 1967թ. ձերբակալվել է զինամթերքի առևանգման կասկածով: 1968թ. Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է […]

̰
Արցախում փաստացի բնակվող ու աշխատանք չունեցող քաղաքացիները 40 000 դրամի աջակցություն կստանան

22:48 12.05.2023

Գրեթե ամենօրյա ռեժիմով առերեսվելով Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները կրող քաղաքացիների հետ և խորապես գնահատելով ու գիտակցելով նրանց առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն աջակցելու պետության ողջամիտ պարտականությունը, Արցախի Հանրապետության կառավարության և Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությամբ մշակվել ու այսօր ընդունվել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված 8-րդ միջոցառումը, որով 2023թ. մայիս ամսվա համար 40.000 […]

̰
Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

20:57 12.05.2023

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագիրը՝ 2023 թվականի մայիսի 12-ի դրությամբ։ «Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Մարտակերտի, […]

̰
Քննարկվել են արցախցիների կրթության իրավունքի վրա Արցախի շրջափակման ազդեցության հետևանքները

19:28 12.05.2023

Այսօր Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատուների կողմից ներկայացվել են արցախցիների կրթության իրավունքի վրա Արցախի շրջափակման ազդեցության հետևանքները: Հատկապես հիմա, երբ դպրոցն ավարտելուց հետո հարյուրավոր երիտասարդներ փորձում են հիմք դնել հետագա բարձրագույն կամ մասնագիտական կրթության, շրջափակման հետևանքով զրկված են Արցախից դուրս կրթություն ստանալու […]

̰
Արցախի առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և մառախուղ

17:20 12.05.2023

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում մայիսի 13-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և մառախուղ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի ՝ + 10…+ 14°, ցերեկը՝ + 15…+ 18° տաքություն:

̰
Արցախում 1240 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

16:53 12.05.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,240 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 2 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար (իսկ վերջին […]

̰
BACK_TO_TOP