12:27 25.04.2023
Ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոններում նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է զանգերի թիվը, փոխարենը նվազել դեպքերի ու պատահարների քանակը: Գրանցված 1253 զանգից 17-ը տեխնածին են, 16-ը կենցաղային բնույթի կանչեր են: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կանչերին՝ կատարելով փակված 3 դռան և 4 վերելակի բացում: Փրկարարների […]
10:39 25.04.2023
Ապրիլի 24-26-ը Հայաստանում է գտնվում Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը՝ իր գրասենյակի աշխատակիցների հետ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին Ֆուրլասը մեկնել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ, դիտարկումներ իրականացրել Բերձորի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում, որտեղ՝ Հակարի գետի կամրջի վրա, […]
09:14 25.04.2023
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆն (D-CA) ապրիլի 24-ին ներկայացրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությունը ստացած բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից: «Մենք միանում ենք կոնգրեսական Շիֆին՝ կոչ անելով ամերիկյան կողմից ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է ANCA-ի գործադիր […]
08:05 25.04.2023
Այս շաբաթավերջին պատիվ էր կանգնել հայ համայնքի կողքին, երբ մենք ոգեկոչում էինք Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջքւմ գրում է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` ներկայացնելով լուսանկարներ։ «Մենք երբեք չպետք է մոռանանք. Եվ մենք պետք է պայքարենք, որպեսզի Ադրբեջանը այլեւս չահաբեկի Հայաստանի ու Արցախի ժողովրդին»,-գրել է նա:
23:11 24.04.2023
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակել է Արցախը: «Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակեց Լեռնային Ղարաբաղը՝ ապօրինաբար անցակետ տեղակայելով Լաչինի միջանցքի սկզբնամասում, որը ենթադրվում էր, որ պետք է կապի ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը։ Եվ այժմ 120 հազար մարդ պատանդառվել է մի երկրի կողմից, որտեղ նրանց ատում են։ Եվ այս […]
22:43 24.04.2023
Արցախը Հայաստանին կապող մայրուղուՀՀ-ի հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Ես անձամբ եմ կապի […]
21:33 24.04.2023
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում։ «Քննարկել ենք Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու մասին Ադրբեջանի միակողմանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին»,-ասել է նա։ Բորելը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է […]
21:00 24.04.2023
Ֆրանսիայի սենատի անդամ Վալերի Բուայեն Թվիթերի իր միկրոբլոգում կիսվել է հոդվածով, որը պատմում է ֆրանսիացի Սենատի պատվիրակների Հայաստան այցի մասին, նրանք եկել են Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով: Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը՝ ի դեմս Արևելյան քրիստոնյաների հետ կապի խմբի նախագահ Բրունո Ռետյոյի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինազի և Քրիստին Լավարդի, ապրիլի 23-ին մեկնել […]
20:35 24.04.2023
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. զոհեր և վիրավորներ չեն եղել. այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ապրիլի 24-ի տեղեկագրում: Նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հետաքննում է այս փաստը: Ըստ տեղեկագրի՝ 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի […]
15:03 24.04.2023
2023 թվականի ապրիլի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Գրանցված հաղորդումներից 34-ը հանցագործությունների մասին է: Դրանցից 32-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված կենցաղային հողի վրա […]
13:25 24.04.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ, նաև անդրադարձել Արցախում տիրող իրավիճակին ու սպառնալիքներին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին: Մարդկության դեմ […]
11:55 24.04.2023
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունն հարաբերականորեն կայուն է: «Մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարբերականորեն կայուն է»,-ասաց նա՝ հավելելով, որ որևէ փոփոխության դեպքում ՊՆ-ն կհայտնի: Նա պատասխանեց նաև Տեղ գյուղում ստեղծված իրավիճակի մասին հարցին՝ հայտնելով, որ Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, այդ հատվածում որևէ […]
11:38 24.04.2023
Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի […]
11:35 24.04.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:
10:39 24.04.2023
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆրանսիական կողմը հայտարարել է, որ Ադրբեջանի քայլերը «հակասում են պարտավորություններին, որոնք ձեռք են բերվել կրակի դադարեցման համաձայնագրի շրջանակում և վնասում են բանակցային գործընթացին»։ «Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետևել միջազգային պարտավորություններին, մասնավորապես, կյանքի կոչել փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի […]
10:09 24.04.2023
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ռուսական Խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակ անընդունելի է, քանի որ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ դրույթի կոպիտ խախտում է։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաև ՌԴ-ին ուղղված կոչով է հանդես եկել՝ մասնավորապես գրելով. «Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը […]
09:31 24.04.2023
Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Ծրագրված և իր ծավալներով նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության ու բռնի տեղահանության՝ զրկվելով հայրենիքում սեփական ինքնության պահպանման հնարավորությունից: Այս ոճրագործությունը, որն իրականացվեց մի […]
00:19 24.04.2023
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է այսօրվա միջադեպին ու նշել, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ։ «Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել անցակետի կառուցման ու կահավորման աշխատանքներ: Ադրբեջանը կատարել է մի գործողություն, որի անթույլատրելիության և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ […]
20:18 23.04.2023
Շուրջ 2 տարի է, ինչ ահազանգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին։ Այսօր Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Սա նշանակում է, որ 120 հազար խաղաղ հայեր հայտնվել են Լեռնային […]
17:39 23.04.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը: Արցախի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներս միաձայն ընդունել ենք հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. […]
13:40 23.04.2023
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Արցախի իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով […]
23:43 22.04.2023
Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել: Վերոնշյալ […]
23:21 22.04.2023
ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը կապ չունի ականի վրա պայթած Ադրբեջանի ՊՆ բեռնատարի հետ. Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են և Ադրբեջանի համար միայն Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի քարոզչություն են»։ The Republic of Armenia has nothing to do with the truck of the Azerbaijani Ministry […]
17:00 22.04.2023
Այսօր՝ ապրիլի 21-ին, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Քննարկվել է հանրապետությունում ստեղծված իրավիճակը, շրջափակման հետևանքով առաջացած տարաբնույթ հարցեր: Պետնախարարը խոսել է գործող և նոր սոցիալական աջակցության ծրագրերից, անդրադարձել կտրոնային համակարգի, վառելիքի և պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման խնդիրներին, հումանիտար բեռնափոխադրումներով իրականացվող […]
16:12 22.04.2023
Արցախը շրջափակված է ավելի քան 130 օր։ Ներսում սուղ են պայմանները, իսկ տեղաշարժը հնարավոր է միայն ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջնորդությամբ։ Արցախի ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին «Հորիզոնի» տաղավարում հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանն առցանց ձևաչափով զրուցել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:36 22.04.2023
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին՝ ժամը 11:38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ բացօթյա հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել տեղանքը և մոլորվել: Անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ […]
12:19 22.04.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ միանում է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձը փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավելի քան 4 ամիս է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, ինչի հետևանքով երկրում առաջացել են սոցիալական լուրջ խնդիրներ: Հազարավոր քաղաքացիներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Թեև առկա հնարավորությունների […]
21:44 21.04.2023
Ապրիլի 18-20-ը Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,130 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 337 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, […]
20:03 21.04.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել կոչով, որում ասված է․ «Արցախի Հանրապետության չորսամսյա շրջափակումը առաջացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքներ. մարդկանց սոցիալական նվազագույն կարիքներն ապահովվում են մեծ դժվարությամբ՝ հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, իսկ հազարավոր անձինք զրկվել են իրենց եկամտից: Թեև Արցախում բնակվող բոլոր քաղաքացիները շրջափակման մեջ են հավասարապես, այդուհանդերձ, սոցիալական կարգավիճակով ու շրջափակման հետևանքների […]