21:29 27.04.2023
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը: Նա կարեւորել է եվրոպական երկրների արդարացի, […]
21:21 27.04.2023
ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում` ապրիլի 26-ին, ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Շնորհակալություն, հարգելի նախագահող, Հարգելի գործընկերներ, Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք անդրադարձանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման կարեւորությանը, որը մեր կազմակերպության առջեւ ծառացած էական խնդիրներից է: Երեկ կայացած քննարկման ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի […]
21:11 27.04.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Շնորհակալություն, տիկին նախագահող, Հարգելի գործընկերներ, Նախ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել եւ շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստաթիույին այս զեկույցի համար: Ես ցանկանում եմ տալ մեկ հռետորական հարց: Ինչո՞ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ այս կազմակերպության գոյությունից 70 տարի հետո դեռ […]
20:00 27.04.2023
Ապրիլի 27-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը: Նախքան նստաշրջանի և նիստի օրակարգերի հաստատումը՝ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արմեն Հակոբյանի առաջարկով օրենքի նախագիծը հանվել է նստաշրջանի և նիստի օրակարգերից: Օրակարգի առաջին հարցը ԱՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումն էր, որը ներկայացրել […]
18:14 27.04.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ է նշանակվել Տիգրան Պետրոսյանը, որը նախօրեին ընտրվել էր Խորհրդի անդամների քվեարկությամբ: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից:
17:18 27.04.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Նախագահ Հարությունյանը, ողջունելով նորանշանակ հրամանատարին, ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Երկուստեք կարևորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Հանրապետության […]
15:57 27.04.2023
Կառավարությունն ընդունել է որոշում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 3.5 մլրդ դրամի չափով:
14:49 27.04.2023
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Լիլիթ Գալստյանը: Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ` […]
13:16 27.04.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» […]
12:35 27.04.2023
2023թ. մարտի 26-ին, ժամը 11:05-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածք հանդիսացող ,,Շեխերի երես,, կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել նույն տեղամասում առկա՝ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչներին պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վովա Լևոնի Խաչատրյանի և Ռուբեն Շուրայի Ալավերդյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից […]
12:20 27.04.2023
Ապրիլի 27-ից, մեկնարկում է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը, որի պատասխանատուն Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։ Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, որն առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի կամ աշխատանքի ընդունման […]
11:53 27.04.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետի տեղադրմանը և այս համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայության […]
11:39 27.04.2023
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն: «ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում […]
11:02 27.04.2023
ԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, որում ասվում է. «Հիմք ընդունելավ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 129-րդ […]
10:53 27.04.2023
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն), Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա), Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: «Մենք վերահաստատում ենք 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հրապարակված՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման մեր կոչն ու հիշեցնում Մարդու իրավունքների եվրոպական […]
22:31 26.04.2023
Անկարայում ու Բաքվում արձագանքել են երեկ Երևանում կայացած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը: Ադրբեջանի արգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել: Ի՞նչ է ասվում հայտարարությունում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը դատապարտում է այդ հուշարձանի տեղադրումը և «Նեմեսիս» գործողության մասնակիցներին անվանում է ահաբեկիչներ: Պնդում են, թե Հայաստանը պետական մակարդակով […]
21:59 26.04.2023
Ապրիլի 25-ին ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը նշանակվել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Ավելի վաղ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ղեկավարում էր գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ «2023 թվականի ապրիլի 25-ից ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը նշանակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար»,- ասվում է հաղորդագրության […]
21:20 26.04.2023
Երեկ, ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում նամակ է ներկայացրել Դատարան 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով առաջացած կարևոր զարգացումների վերաբերյալ, շեշտելով, որ անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից Դատարանի ս.թ. փետրվարի 22-ի Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր […]
21:05 26.04.2023
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ վաղը` ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, ցերեկը սպասվում է կարճատեւ անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավային` 3-5 մ/վ արագությամբ, ժամանակ առ ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ։ Օդի ջերմաատիճանը ապրիլի 26-ի գիշերը՝ +11+13°, ապրիլի 27-ի ցերեկը՝+24+29° տաքություն։
20:41 26.04.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի հետ: Զրուցակիցները քննարկել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԵԽ պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի ապօրինի անցակետի տեղադրումը: Լուկաս Ֆուրլասը հավաստիացրել է, որ […]
18:26 26.04.2023
Ապրիլի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգի առաջին հարցը ԱՀ Նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման հարցն էր, որը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ժ. Միրզոյանը: Զեկուցողի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ կառավարման […]
17:26 26.04.2023
Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը: Օրակարգում ընդգրկված են ԱՀ դատախազության 2022թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը, ԱՀ առաջին ընդհանուր իրավասության ատյանի դատարանի դատավորի և ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին հարցերը: Օրենսդրական նախաձեռնություններից օրակարգում […]
14:49 26.04.2023
Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից հայտնում են, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն: «Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը: Իսկ բոլոր […]
12:05 26.04.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային, սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, […]
22:24 25.04.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նախագիծ, որը ենթադրում է Արցախի անկախության ճանաչումը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, արդյո՞ք համաձայնեցված եղել է իշխանության հետ ու որքանո՞վ է հավանական, որ այն կընդունվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրինագծի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հայկական խմբի նախագահի տեղակալ Ադամ Շիֆն է, ով նաև հետախուզության […]
20:54 25.04.2023
Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս […]
20:05 25.04.2023
Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, […]
19:45 25.04.2023
«Հաշվի առնելով համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այն երկարաձգել կամ տրամադրել նոր անձնագիր Արցախի Հանրապետությունում և հիմք ընդունելով խնդրի կարևորությունը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել […]
17:52 25.04.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսիյանն ապրիլի 25-ին հրավիրել է խորհրդակցություն՝ Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) անցակետի տեղադրման և շրջափակումից բխող հումանիտար խնդիրների թեմաներով։ Պետնախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արդեն ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, ինչը լրացուցիչ դժվարություններ և սահմանափակություններ է առաջացրել բնակչության կարիքների բավարարման աշխատանքներում։ Նա այդ թեմայով, […]