TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.41 oC

ԱՐՑԱԽ

ԱՄՆ 17 կոնգրեսականներ միացել են Ադրբեջանին զենքի վաճառքը թույլատրող լիցենզիայի արգելափակմանն ուղղված կոչին

09:08 02.05.2023

ԱՄՆ Կոնգրեսի տասնյոթ ներկայացուցիչներ միացել են կոնգրեսական Ադամ Շիֆին (D-CA)՝ կոչ անելով Բայդենի վարչակազմի առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին արգելափակել առաջարկվող լիցենզիան, որը թույլ է տալիս  ամերիկյան արտադրության գերհզոր հրացաններ վաճառել Ադրբեջանին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից: Շիֆի նամակը հաջորդում է անցյալ ամիս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (D-NJ) կողմից […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում քննարկել են հաշտեցման ճանապարային քարտեզը

22:10 01.05.2023

Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Եռակողմ հանդիպումներին նախորդել են Էնթոնի Բլինքենի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Դրանք կրել են պրոտակոլային բնույթ, քանի որ երկար չեն տևել: Օրինակ՝ հայտնի է, որ Բայրամովի հետ հանդիպման համար նախատեսված է եղել ընդամենը […]

̰
Այդ կետից առևանգելու, թալանելու, սպանելու են. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական անցակետում արձանագրված միջադեպի մասին

21:52 01.05.2023

Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետում տեղի ունեցած միջադեպի մասին «Հորիզոն»-ի  հարցերին պատասխանել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Այդ անցակետը վերածվելու է գեստապոյի հենակետի, որ այդտեղից առևանգելու են, բռնաբարելու են, սպանելու են, ձերբակալելու են, թալանելու են արցախահայությանը: Մենք տեսել ենք, թե դա ինչ է: Երբ 1991 թվականին ադրբեջանական օմոնը Ստեփանակերտի օդանավակայանում […]

̰
Ասկերանի շրջանում ՌԴ խաղաղապահ զորակազմը գրանցել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում

21:40 01.05.2023

Արցախում` Ասկերանի շրջանում, ՌԴ խաղաղապահ զորակազմը գրանցել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա ամփոփագրից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածներ չկան։ Հաղորդվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում տեղի ունեցածի առնչությամբ:

̰
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

18:55 01.05.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նիստում քննարկվել են Արցախի Հանրապետությունը  Հայաստանի Հանրապետությանը  կապող  Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի կողմից ԱՀ քաղաքացիների ազատ երթևեկությանը  խոչընդոտող անօրեն  գործողություններին, դրանց հետագա կանխմանը և առնչվող այլ հարցեր: Ներկայացվել է օպերատիվ վիճակը միջանցքի տարածքում, ընդգծվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների […]

̰
Միրզոյանը և Բլինքենը անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին

18:08 01.05.2023

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:    

̰
Քիչ առաջ ավարտվել է ռուս խաղաղապահների նորանշանակ հրամանատարի հետ Արցախի իշխանությունների հանդիպումը

17:55 01.05.2023

Քիչ առաջ ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը: Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն […]

̰
Մոտ 10 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում

10:47 01.05.2023

Մայիսի 1-ին ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում։ Բնական աղետի պատճառած վնասների չափը ճշտվում է։

̰
Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը

10:16 01.05.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը և մտահոգություն հայտնել այնտեղ անցակետ ստեղծելու կապակցությամբ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բլինկենը զրուցել է Ալիևի հետ՝ «ընդգծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների […]

̰
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ. եղանակը Արցախի Հանրապետության տարածքում

10:09 01.05.2023

Արցախի Հանրապետության տարածքում մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամին հարավ-արևելյան` վայրկյանում 7-9 մ/վ արագությամբ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Ադրբեջանցիները, Գորիսից Արցախ վերադարձող քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները. ԱՀ պետնախարար

08:17 01.05.2023

2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների […]

̰
Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը և խոչընդոտներ ու վտանգներ է հարուցում Արցախի քաղաքացիների անխափան տեղաշարժի նկատմամբ

08:02 01.05.2023

Հաշվի առնելով ադրբեջանական հերթական տեղեկատվական մանիպուլյացիան Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) դրված անցակետով Արցախի քաղաքացիների իբր ազատ տեղաշարժի շուրջ՝ Արցախի տեղեկատվական շտաբը իրազեկում է, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը և խոչընդոտներ ու վտանգներ է հարուցում Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի նկատմամբ: Ադրբեջանական անցակետի գոյությունն ու Շուշիի հատվածում փակ ճանապարհն ինքնին ամենամեծ խոչընդոտներն ու […]

̰
Կարկուտը նյութական մեծ վնասներ է պատճառել Մարտակերտի շրջանի բնակիչներին. ԱԻՊԾ տվյալները

22:38 30.04.2023

Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքում։ Ինչպես տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նախնական տեղեկություններով կարկուտից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, իսկ 1 անասնաֆերմայի պատ փլվել է ու 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշվել […]

̰
Այսօր Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել

20:24 30.04.2023

Այսօր Արցախի Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել: Տարածքային կառավարման մարմնի և պետական լիազոր մարմինների կողմից վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները: Պետությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացիների առջև բնական աղետի հարուցած խնդիրները մեղմելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման […]

̰
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Օղակ» գործողության 32-րդ տարելիցի կապակցությամբ

15:46 30.04.2023

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել «Օղակ» գործողության 32-րդ տարելիցի կապակցությամբ. «Ուղիղ 32 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, սկսվեց «Օղակ» («Кольцо») գործողությունը, որի անվանումն արդեն իսկ վկայում էր դրա պատժիչ բնույթի մասին։ 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս մի քանի փուլով իրականացված գործողության հիմնական նպատակն էր ուժով ճնշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կամարտահայտությունն ու ստեղծել պայմաններ հայրենի […]

̰
Արցախի նախագահը միացել է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

12:57 30.04.2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միացել է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, […]

̰
«Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգությունը» թեմայով միջազգային համաժողով՝ Քյոլնում

20:32 29.04.2023

Ապրիլի 28-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով։ Համաժողովը կազմակերպվել է Գերմանիայի Կաթողիկե եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու և Գերմանիայի Հայոց Թեմի համագործակցությամբ։ Ժոողվին հրավիրված էին մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից և այլ երկրներից։ Հայկական կողմից համաժողովին մասնակցել են Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր Աթոռ […]

̰
Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ևս 16 բուժառու տեղափոխվել է Հայաստան

15:53 29.04.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 10 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու […]

̰
Քիչ առաջ բանակցությունների արդյունքում Ստեփանակերտ հումանիտար բեռ մատակարարող մեքենաների շարժը թույլատրվել է

12:31 29.04.2023

Երեկ մոտ ժամը 21:00-ից մինչև այսօր մոտ 11:10-ը Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Քիչ առաջ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել […]

̰
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցած ՀՀ պատգմավորները տարբեր ձևաչափերով ներկայացրել են ԼՂ-ի հումանիտար ճգնաժամը 

23:21 28.04.2023

Ապրիլի 23-28-ը Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին մանսակցել են ԱԺ պատգամավորները՝ խորհրդարանի փոխնախագահ, կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Մինչ նստաշրջանի աշխատանքերը մեր երկրի պատվիրակները Եվրոպայի խորհրդի շենքի դիմաց տեղադրված խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նստաշրջանի օրակարգում թեեւ Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ հարց չկար, այդուհանդերձ, մեր երկրի […]

̰
Ադրբեջանական անցակետը, տարածաշրջանի մասին միջազգային ուղերձները. ամփոփում է Արմինե Մարգարյանը

20:15 28.04.2023

Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանը հերթական սադրանքին գնաց և անցակետ տեղադրեց: Այս իրավիճակում ի՞նչ ուղերձներ են հնչում Ֆրանսիայից ու ոչ միայն Ֆրանսիայից: Այս հարցերին անդրադարձել է ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Արմինե Մարգարյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում:  

̰
Արցախի ԱԳ նախարարը բրազիլական ԶԼՄ-ների լրագրողներին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

19:47 28.04.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 27-ին  Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։ Տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ Արցախի հանդեպ դրսևորած հետաքրքրության […]

̰
Լուծարվել է Արցախի գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը

18:56 28.04.2023

ԱՀ դատախազության սահմանադրական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, դատախազության բնականոն գործունեության առավել օպտիմալ կառավարման նպատակով աշխատանքի հավասարաչափ բաշխում կատարելու անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով բավարար ծանրաբեռնվածության բացակայության հանգամանքը, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը 22.04.2023թ. հրաման է ստորագրել գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

̰
Ադրբեջանցի կեղծ բնապահպանները հայտարարել են Լաչինի միջանցքում իրենց ակցիան դադարեցնելու մասին

17:19 28.04.2023

Ադրբեջանցի կեղծ բնապահպանները, որոնք դեկտեմբերի 12-ից փակել էին Լաչինի միջանցքը, ապրիլի 28-ին, ժամը 18։00-ից կդադարեցնեն իրենց ակցիան, որը սկսել էին բնապահպանական կեղծ պատրվակներով՝ արգելափակելով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ադրբեջանական «Azertag» գործակալությունը: Նշվում է, որ Շուշիում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Այդին Քերիմովը հանդիպել է, այսպես կոչված, «էկոակտիվիստների» 10 ներկայացուցիչների հետ, […]

̰
Ադրբեջանցիները հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ

17:10 28.04.2023

Ապրիլի 28-ին՝ ժամը 12:15-ին, Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում` Ասկերան […]

̰
Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ևս 13 բուժառու տեղափոխվել է Հայաստան

15:18 28.04.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են […]

̰
Բնակչությանն իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով․ Արցախի պետնախարար

12:09 28.04.2023

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է կտրոններով ապրանք ձեռք բերելու գործընթացին։ «Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում և մանրածախ վաճառքի կետերին իրացվում է պետության կողմից և կազմակերպմամբ: Այդ ոլորտում ձևավորված մոտեցումների վերանայման արդյունքները արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների […]

̰
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն ընդունել է բրազիլական ԶԼՄ-ների ներկայացուցիչների

11:45 28.04.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։ Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ Արցախի հանդեպ դրսևորած հետաքրքրության համար, ընդգծել, որ նման […]

̰
Կտրոնային համակարգի ապրանքները զբաղվածություն ունեցող քաղաքացիներին իրացվում են աշխատավայրերում. Գուրգեն Ներսիսյան

09:42 28.04.2023

Կտրոնային համակարգի ապրանքները ձեռք են բերվում պետության կողմից ու կազմակերպմամբ, իսկ զբաղվածություն ունեցող քաղաքացիներին ապրանքներն արդեն իրացվում են աշխատավայրերում կամ դրանց մոտակայքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում և մանրածախ վաճառքի կետերին […]

̰
Միխայիլ Գալուզինն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

22:07 27.04.2023

Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպաններ Վաղարշակ Հարությունյանի և Փոլատ Բյուլբյուլօղլուի հետ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից։ Քննարկվել են Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները։ Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև […]

̰
BACK_TO_TOP