TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

ԱՐՑԱԽ

Նշված տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ. ԱՀ ոստիկանություն

18:29 21.04.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր` ապրիլի 21-ին, հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել։ Ինչպես հայտնում են Արցախի ոստիկանությունից, նշված տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ ժամանակահատվածում: Ավելին, նրանց կողմից հրապարակված տեսանյութում երևում է ջրատար մեքենա, որով, հաստատ, հնարավոր չէ զենք […]

̰
Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները

18:09 21.04.2023

Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները՝ խուսափելու համար սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: «Հաշվի առնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու և դեղորայքի ու բժշկական պարագաների բնականոն մատակարարման խնդիրների պատճառով Արցախում պլանային բոլոր վիրահատությունները դադարեցվել էին, ինչը հանգեցրել է շուրջ 1,130 վիրահատության չեղարկման: Շրջափակման […]

̰
Արցախի ԱԳ նախարարը ՌԴ վերլուծաբաններին ու փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

10:30 21.04.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերլուծաբանների և փորձագետների հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են շրջափակման, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։

̰
Եվրոպայի խորհուրդը պետք է գործնականում ցույց տա, որ իր կողմից հռչակված արժեքները քաղաքական և տնտեսական շահերից վեր են. Արթուր Թովմասյան

21:01 20.04.2023

Արցախի Հանրապետության բնակիչների շրջանում այս ընթացքում լայն տարածում է գտել այն կարծիքը, որ իրենք լքված են միջազգային հանրության կողմից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել սեփական միջազգային պարտավորությունները՝ առանց իր համար որևէ հետևանքների: Այս առնչությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը հարցադրում է կատարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, թե ինչպիսի ակնկալիքներ կան, մասնավորապես, Եվրոպայի խորհրդից՝ կազմակերպություն, […]

̰
Ալիևի վերջին հայտարարություններին են անդրադարձել Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Ղազարյանը

15:58 20.04.2023

Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Ալիևի վերջին հայտարարություններին են անդրադարձել նաև Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ու ԱՀ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն ​​քննարկել […]

̰
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ

15:02 20.04.2023

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ […]

̰
Մենք այդ իրավունքն ու վճռականությունն ունենք՝ սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը տնօրինելու. Բեգլարյան

13:13 20.04.2023

Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի երեկվա հայտարարություններին ու շեշտել, որ նա շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը: «Բռնապետ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը երկու օր առաջ տված հարցազրույցում հերթական անգամ սպառնալիքներ ու վիրավորանքներ է հնչեցրել հայ ժողովրդի և Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների հանդեպ: Նա շարունակում է էթնիկ զտման […]

̰
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ». Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյան

09:19 20.04.2023

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր։ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ […]

̰
ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու

14:44 19.04.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սրտանոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 10 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում […]

̰
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները ներկայացրել են Հայոց ցեղասպանության կրթական ակտը

11:31 19.04.2023

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներ Աննա Էշուն (D-CA), Դեյվիդ Վալադաոն (R-CA), Թեդ Լիոն (D-CA) և Գաս Բիլիրակիսը (R-FL) կրկին ներկայացրել են Հայոց ցեղասպանության կրթական ակտը, երկկուսակցական միջոցառում, որը հիմնված է ԱՄՆ Կոնգրեսի և Նախագահի կողմից այս հանցագործության պաշտոնական ճանաչման վրա՝ ֆինանսավորելու Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, […]

̰
«Լեռնային Ղարաբաղի շրջափակում. արդյո՞ք ուժը գերակա է իրավունքի նկատմամբ». համաժողով Ֆրանսիայում

11:12 19.04.2023

Ապրիլի 13-ին Ֆրանսիայի հեղինակավոր Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Արցախի ներկայացուցչության հետ համագործակցաբար, կազմակերպել էր «Լեռնային Ղարաբաղի (Արցախ) շրջափակում. Արդյո՞ք ուժը գերակա է իրավունքի նկատմամբ» խորագիրը կրող համաժողով։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: Համաժողովին որպես բանախոսներ հանդես եկան Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, «Le Figaro Magazine» պարբերականի փոխտնօրեն Ժան Քրիստոֆ-Բյուիսոնը […]

̰
ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ հարցեր

11:02 19.04.2023

Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն: Քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցեր: […]

̰
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել բնակչությանը կտրոնային ապրանքների և վառելիքի իրացման հարցերի շուրջ

09:51 19.04.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ապրիլի 18-ին պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին և կենսական նշանակության ապրանքների մատակարարմանն ու վաճառքին։ Լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները: Քննարկվող գլխավոր թեման Հայաստանից Արցախ հումանիտար […]

̰
Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել

20:35 18.04.2023

ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Հաղորդագրության մեջ նշված է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում։

̰
Արցախը լրիվությամբ հոսանքազրկելու կապակցությամբ Արայիկ Հարությունյանը աշխատանքային օրը տեղափոխելու որոշում է կայացրել

20:29 18.04.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով 2023 թվականի ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Արցախի Հանրապետությունը լրիվությամբ հոսանքազրկվելու հանգամանքը, հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2023 թվականի ապրիլի 22-ը՝ շաբաթ օրը: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

̰
Արցախում ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է շաբաթ

18:48 18.04.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով 2023 թվականի ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Արցախի Հանրապետությունը լրիվությամբ հոսանքազրկվելու հանգամանքը, հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2023 թվականի ապրիլի 22-ը՝ շաբաթ օրը: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

̰
Արցախի 1100 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

15:30 18.04.2023

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1100 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 326 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ […]

̰
Ապրիլի 20-ին Արցախն ամբողջապես կհոսանքազրկվի

13:56 18.04.2023

«Արցախէներգո» ընկերությունից հայտնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով Արցախի Հանրապետությունն ամբողջապես կհոսանքազրկվի: Հոսանքի նախատեսվող անջատումը պայմանավորված է 110 կՎ «Սարսանգ-Ստեփանակերտ» ՕԳ-ում ուժեղ քամու հետևանքով առաջացած վթարները վերացնելու անհրաժեշտությամբ՝ հայտնում են «Արցախէներգոյից»:

̰
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթին

11:05 18.04.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ, «Սեր Արցախ» բարեգործական նախագծի հեղինակ, Վեսթբրուքի (ԱՄՆ) քաղաքային խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին: Զրուցակիցները քննարկել են շրջափակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները։ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված […]

̰
Վարույթ է ընդունվել ադրբեջանական դիրքերից Մարտունու շրջանի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

20:09 17.04.2023

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի […]

̰
Մեկ շաբաթում Արցախի ԱԻՊԾ-ն հայտնաբերել է 252 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

13:36 17.04.2023

Ապրիլի 10-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 870 զանգ, որից 25-ը՝ տեխնածին, 24-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա տնթացքում կատարել են փակված 6 դռան և 11 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 4 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: Հրշեջ փրկարարներն […]

̰
Հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին տեղեկությունները կեղծ են. ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե

15:27 16.04.2023

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հաղորդմամբ՝ շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են: Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ: Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։ Ուստի, կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։ Կեղծ լուրերի […]

̰
Կարմիր խաչի ուղեկցությամբ 9 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ

14:40 16.04.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ 12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների […]

̰
Ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ

11:45 15.04.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են […]

̰
Արցախի հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում

10:15 15.04.2023

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ` ապրիլի 15-ին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ` 15-20 մ/վ արագությամբ։ Միաժամանակ կդիտվի փոփոխական ամպամածություն։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին կտատանվի 12-16, իսկ ապրիլի 16-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճան սահմանում։

̰
«Արցախփոստ»-ը ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն

09:28 15.04.2023

«Արցախփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը և դրա հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները հատկապես ազատ տեղաշարժի հետ կապված՝ տեղեկացնում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն լրջագույն դժվարություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության մասով, ինչի պատճառով շրջափակման մեկնարկից ի վեր մեր գործունեությունը խաթարվել […]

̰
Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Արցախը. ամփոփում է Արամ Սարգսյանը

21:00 14.04.2023

Այս շաբաթ Ադրբեջանը դիմեց սադրանքի: Դարձյալ արտաքին խաղացողների կողմից տարբեր հայտարարություններ հնչեցին: Ի՞նչ լծակներ կարող են գործի դրվել: Արդյունավետ գործելու ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Արցախը: Այս ամենի ողջ ենթատեքստին ու հարցերի շրջանակին անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Արցախի նախագահը ստորագրել է մի շարք հրամանագրեր

13:54 14.04.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանագրերի՝ Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ – Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

̰
Արցախի առողջապահության նախարարն այցելել է բժշկական հիմնարկներ

12:11 14.04.2023

ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է ԱՀ ԱՆ «Հակապալարախտային դիսպասնսեր» ՓԲԸ: Այցի շրջանակներում գործաադիր տնօրեն Կարինե Անդրյանի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է դիսպանսերի շենքային պայմաններին, հանդիպել բուժանձնակազմի հետ: Նախարարը շրջել է առանձին ռենտգեն և դիագնոստիկ բաժանմունքներով, ծանոթացել բուժսարքավորումների հագեցվածությանը և իրականացվող ծառայություններին: Քննարկվել են դեղորայքային ապահովվածության, կադրային քաղաքականության, իրականացվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված […]

̰
Արցախի պետնախարարը հանդիպել է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի աշխատակազմին

20:46 13.04.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ապրիլի 12-ին հանդիպել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում պետական նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի աշխատակիցներին Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքում կատարած և իրականացվող աշխատանքի համար։ Ներկայացնելով հիմնադրամի նորանշանակ ղեկավարին, պետական նախարարը նշել է, որ հիմնադրամի հետ կապված կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանրային գնահատականներ, մի […]

̰
BACK_TO_TOP