TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

ԱՐՑԱԽ

Ինչո՞ւ են Մոսկվայում ազատ արձակել հայ ծերունուն գլխատած ադրբեջանցի բլոգերին

23:22 21.02.2024

Գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի բլոգեր Քամիլ Զեյնալլին, ով մեղադրվում է Արցախում հայերի դաժան սպանությունների մեջ: Որոշ չստուգված տեղեկությունների համաձայն, նա ավելի ուշ ազատ է արձակվել: Ի՞նչ է հայտնի այդ ադրբեջանցու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Քամիլ Զեյնալլին հայտնի անձնավորություն է, հանրային դեմք է, հայտնի սպորտսմեն ու ֆիտնեսի մարզիչ: […]

̰
Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը

10:14 20.02.2024

Այսօր՝ փետրվարի 20-ին լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը: 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև […]

̰
ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց պարտավորությունները խախտել են, ԼՂ-ում հայ չկա. ՀՀ վարչապետ

14:11 19.02.2024

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր: Այդ իմաստով այն, որ Լեռնային Ղարաբաղում հայ չկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն այս մասին խոսել է՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և «Զանգեզուրի […]

̰
Կառավարությունը մտադիր է ՀՀ քաղաքացիությունը պարտադիր դարձնել բնակարանային ապահովության առաջարկվելիք ծրագրից օգտվող ԼՂ բնակիչների համար

11:21 19.02.2024

Կառավարության տեսլականը այն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք վերադառնալու ցանկություն կամ հնարավորություն չունենան, ապա պետք է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պլաններ ունի ՀՀ կառավարությունը՝ կապված ԼՂ-ից բռնի տարհանված քաղաքացիների հետ. […]

̰
Հերթական բարբարոսությունն Արցախում. ադրբեջանցիները քանդել են Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանի հուշարձանը

11:00 19.02.2024

Վանդալները շարունակում են պայքարը Արցախի հայկական ժառանգության դեմ: Այս անգամ նրանք ապամոնտաժել են ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանի հուշարձանը։ Այս մասին հայտնում է Karabakh Records տելեգրամյան ալիքը: Գրառմանը կից նշցվում է, որ նման գործողություններով Ադրբեջանը փորձում է ջնջել Արցախի ողջ հայկական ժառանգությունը։

̰
Ալիևը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարման անհրաժեշտության մասին

22:15 16.02.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ներկայիս նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպմանը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ ՄԽ-ի պաշտոնական լուծարմանը։ «Ադրբեջանի նախագահը կարևորել է ԵԱՀԿ-ում մի շարք մեխանիզմների պաշտոնական վերացումը, որոնք անցյալի մնացորդներ են, մասնավորապես այնպիսի բացարձակապես ոչ ակտիվ կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն»,- զրույցի մանրամասները […]

̰
Արցախցիներին աջակցելու հերթական ծրագիրն է մշակվում

18:27 16.02.2024

Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով Կառավարությունն իրականացնում է երկու ծրագիր: «Հումանիտար կենտրոնում» այսօր ներկայացվել են այդ ծրագրերը, պատասխանել են նաև արցախցիներին հուզող այլ հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԼՂ-ի բուհերում սովորած 1897 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կրթական ծրագրերում. Սարգիս Հայոցյան

18:10 16.02.2024

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնում» այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Սարգիս Հայոցյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում բարձրագույն կրթություն ստացող անձանց կրթական իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող երկու ծրագրերին: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության 2023 թվականի թիվ […]

̰
Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոն կատարած երկշաբաթյա այցի ընթացքում ներկայացրել են արցախցիների անվտանգ վերադարձի անհրաժեշտությունը

09:14 16.02.2024

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ավարտել են իրենց երկշաբաթյա աշխատանքային այցը Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականներին, վարչակազմի պաշտոնյաներին ու իրավապաշտպան խմբերի լայն շրջանակների կոչ են արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի 150․000 հայության դեմ իրականացված ցեղասպանության համար, ինչպես նաև աջակցելու արցախցի փախստականներին՝ ապահովելու վերջիններիս անվտանգ վերադարձը: Հայ դատի Ամերիկայի […]

̰
ԱՍՀ նախարարությունը ԼՂ մեր հայրենակիցներին հորդորում է զերծ մնալ իրենց անձնական տվյալները ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ հանրայնացնելուց

18:55 15.02.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ մեր հայրենակիցներին հորդորում է սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ իրենց անձնական տվյալները (այդ թվում՝ անուն-ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ հանրայնացնելուց (օրինակ՝ Facebook, Google Docs)։ «ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ։ Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, […]

̰
Մեթյու Միլլերն անդրադարձել է ԼՂ ժողովրդին ԱՄՆ կողմից աջակցություն տրամադրելու հարցին

11:56 15.02.2024

ԼՂ-ի ժողովրդին աջակցություն տրամադրելու մասին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությանը ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նրան հարց է ուղղվել, թե արդյոք պետդեպարտամենտը լրացուցիչ ռեսուրսներ փնտրում է այդ նպատակով: «Կան հավելյալ ռեսուրսներ, որոնք եղել են մարդասիրական օգնության լրացուցիչ խնդրանքում: Ես չտեսա Ազգային անվտանգության խորհրդականի բոլոր դիտողությունները: Բայց մարդասիրական օգնություն կար […]

̰
Հուշարձանների ավերումն անթույլատրելի է. Զախարովան՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների վանդալիզմի մասին

19:30 14.02.2024

Անթույլատրելի է Հայրենական Մեծ պատերազմին, Սովետական Միության զինվորականներին նվիրված հուշարձանների ավերումը՝ անկախ այն փաստից, թե որտեղ, ում կողմից է արվում կամ ինչպիսի մակարդակի վրա են գտնվում մեր հարաբերությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանների […]

̰
Ադրբեջանի հետ քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է. Զախարովա

18:52 14.02.2024

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը շարունակելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ռուս-ադրբեջանական հերթական շփման ուղղությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է, նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը՝ համատեղ պարեկության իրականացմամբ, մշակութային հուշարձանների, կրոնական ժառանգության պահպանմամբ»,- […]

̰
Բաքվում ակնարկում են, որ պատրաստ են քննարկել այն քաղաքական գինը, որը Մոսկվան պետք է վճարի Արցախում իր խաղաղապահներին պահպանելու համար

22:26 13.02.2024

Բաքվում արձագանքել են Արցախում տեղաբաշխված ռուս խաղաղապահների լիազորությունները ևս 5 տարով երակարացնելու՝ Մոսկվայի առաջարկին: Խնդրին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ի՞նչ է ասել նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, որ շուտով սպասվում է ռուս-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում […]

̰
ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպես կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակարանի սեփականատերը չի ներկայացնում հաշվառելու համաձայնություն

20:16 13.02.2024

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, թե ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպես կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակելի տարածության սեփականատերը չի ներկայացնում վերջինիս հաշվառելու համաձայնություն: Նշված դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 20.1 կետի համաձայն՝ փաստացի հիմունքներով, այսինքն՝ դիմումում նշված հասցեում բնակվելու […]

̰
ԵՄ մարդասիրական օգնությունը Արցախից տեղահանված հայերի համար ավելացվել է 5․5 մլն եվրոյով

17:22 13.02.2024

ԵՄ մարդասիրական օգնությունը Ղարաբաղից տեղահանված հայերի համար ավելացվել է 5․5 մլն եվրոյով: Այս մասին հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից: «Այսօր Հանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանված հայերին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։ Մարդկանցից շատերը, ովքեր Հայաստան են փախել նախորդ տարի տեղի ունեցած լայնածավալ արտագաղթի ընթացքում, իրենց հետ վերցրել են […]

̰
Ինչո՞ւ են Բաքվում դժգոհում Հայաստանի տրամադրած ականապատ դաշտերի քարտեզներից

22:27 12.02.2024

Բաքվում չգնահատեցին Երևանի ցուցաբերած բարի կամքը։ Ադրբեջանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ Հայաստանի կողմից վերջերս տրամադրված ականապատ դաշտերի քարտեզները անորակ են ու չեն կարող հիմք հանդիսանալ ականազերծման համար: Եթե քարտեզների որակից դժգոհ են, ինչո՞ւ են այդ դեպքում շարունակում պահանջել նոր քարտեզներ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անգամ այսքանից հետո Ադրբեջանի՝ հենց նույն հարցերով […]

̰
Մտքեր են փոխանակվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ

21:58 12.02.2024

Փետրվարի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։ Վերջինիս […]

̰
Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ. կներկայացվեն նախատեսվող նոր ծրագրի իրականացման պայմաններն ու ընթացակարգը

18:42 12.02.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է լինել նախարարության օրակարգային հարցերից․ այս պահին քննարկվում են միջոցառումների շարունակականության ընթացքին վերաբերող մանրամասները։ Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որի շրջանակում կներկայացվեն նախատեսվող նոր ծրագրի իրականացման պայմաններն ու ընթացակարգը։ «Հիշեցնենք, որ հայրենակիցների համար իրականացվել/իրականացվում […]

̰
Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացն ավարտին հասցնելու համար. Ադրբեջանում ՌԴ դեսպան

11:02 12.02.2024

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հարցազրույց է տվել «Известия»-ին, որի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացն ավարտին հասցնելու համար: Հարցին, թե որն է այսօր Ռուսաստանի դերն այս վիճելի հարցի վերջնական լուծման գործում, նա պատասխանել է. «Այո, Ղարաբաղի հարցը փակված է։ Այս բոլոր տարիներին Ռուսաստանը ջանքեր է […]

̰
ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը. ՆԳՆ

10:22 12.02.2024

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար անձը դիմում է բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, մասնավորապես՝ անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր` սեփականության կամ օգտագործման […]

̰
Մարտունու շրջանում արկի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

15:54 10.02.2024

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արկի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մեղվանոցի տարածքում, պայթյունի հետևանքով աջ ձեռքի ծանր վնասվածք է ստացել Ալեսկերով Սամիրը։ Կատարվում է հետաքննություն:

̰
Ռուսաստանը Ղարաբաղում խաղաղապահների ներկայության պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ․ Գալուզին

11:48 10.02.2024

Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում իրավիճակի արմատական ​​փոփոխության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական ​​փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա։ Գալուզինի խոսքով՝ Ադրբեջանի հետ երկխոսությունը կառուցողական է։ «Բոլոր […]

̰
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին․ ՌԴ ԱԳՆ

11:33 10.02.2024

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան, եթե նրանք ցանկանան։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ցավոք, ղարաբաղահայության մեծ մասը հեռացավ տարածաշրջանից: Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր: Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք վերադառնան՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք […]

̰
Շարունակվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերը

17:17 09.02.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ, դեռևս ամիսների առաջ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկումների հիման վրա նախանշվել են մի քանի ուղղություններ նրանց զբաղվածության […]

̰
Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 հաղորդակցություն. ԿԽՄԿ

09:38 09.02.2024

2023 թվականին հակամարտությունների սրման առնչությամբ Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև փոխանակվել է 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրություն և հեռախոսազանգ։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: «Մենք պարբերաբար այցելում էինք կալանավորված անձանց և օգնում նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,- նշվում է ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Բաքվում պահվում են պաշտոնական թվով 23 […]

̰
Իլհամ Ալիևի նոր ռեկորդը․ ընտրություններում նա հավաքել է 46 անգամ ավելի շատ ձայն, քան իր գլխավոր մրցակիցը

22:52 08.02.2024

Իլհամ Ալիևը երեկ կայացած արտահերթ նախագահական ընտրություններում թարմացրել է իր մանդատը ու կշարունակի իշխել ևս 7 տարի: Հիշեցնենք՝ նա արդեն 21 տարի է, ինչ նախագահ է: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ալիևը քանի՞ տոկոս է հավաքել, երկրի ո՞ր շրջաներում է արձանագրվել Ալիևին աջակցության ամենաբարձր ցուցանիշը: Թեմային «Հորիզոնի» ռտաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրատարածքների մեծ մասում արդյունքներն ամփոփվել […]

̰
ԼՂ-ում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է

14:37 08.02.2024

Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է, մեկնարկել է երկրորդ` վերականգնողական փուլը: Հետայրվածքային սպիներ, վերքերի բորբոքում, վիրակապություններ, ֆիզիոթերապևտիկ մերսումներ. երևանյան բժշկական կենտրոններից դուրս գրված ու արտասահմանյան կլինիկաներից վերադարձած գրեթե բոլոր պացիենտները շարունակում են ամբուլատոր վերականգնողական բուժումը: ԱՆ Այրվածքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում մեկ […]

̰
29 տարի՝ գահին․ Իլհամ Ալիևը նախագահ է դառնում 5-րդ անգամ

22:53 07.02.2024

Այսօր Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական արտահերթ ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվել են նաև բռնազավթված Արցախում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այո, ինչպես և կարող էինք ակնկալել, անձամբ նախագահ Ալիևը և երկրի առաջին փոխնախագահ Ալիևան քվեարկել են Ստեփանակերտի ընտրատարածքում, թեև գրանցված են Բաքվի համապատասխան ընտրատարածքում: Եվ ինչպես գիտեինք, ինչպես սպասում էինք, Արցախում կազմակերպվել […]

̰
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ընտանիքի անդամների հետ քվեարկել է Ստեփանակերտի ընտրատեղամասում

12:26 07.02.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ընտանիքի անդամների հետ քվեարկել է Ստեփանակերտի ընտրատեղամասում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։ Նշվում է, որ մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում քվեարկելու իրավունք ունի քաղաքացիների կեսից ավելին՝ 6 միլիոն 478 հազար 623 մարդ։ Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն։

̰
BACK_TO_TOP