21:27 29.03.2024
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է Արցախում մնացած հայերի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Ալիևան ծանոթացել է հայերի սոցիալական խնդիրներին: Հերթական քարոզչական միջոցառո՞ւմն է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե իհարկե, հերթական քարոզչական միջոցառումն է: Սաբինա Ալիևան հնադիպել է Արցախում մնացած հայերի հետ՝ Ստեփանակերտում գործող այսպես կոչված խոցելի սոցիալական […]
18:37 28.03.2024
Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:33 28.03.2024
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը […]
14:21 28.03.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, վճարումը կիրականացվի նույն տրամաբանությամբ՝ աջակցել […]
20:44 26.03.2024
Մի նախկին պաշտպան Արման Թաթոյանի Լոնդոնում ՄԹ խորհրդարանի անդամների հետ հանդիպման հաջորդ օրը «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով Խորհրդարանի քննարկմանն օգտագործվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք աշխատանքների արդյունքները: Ինչպես հայտնում են հիմնադրամից, բարձրացվել է նաև Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:49 26.03.2024
Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: «Հարգելի՛ գործընկերներ, Վեց ամիս է անցել այն օրից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա եւ գրավել այն: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տեւած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների եւ […]
18:48 25.03.2024
Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն էր վերլուծել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ իրականացված կլոր սեղանի […]
18:34 21.03.2024
Այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մարզպետերը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն […]
11:49 21.03.2024
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ռուպա Հաքը հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարդ է՝ շեշտելով, որ այս տարածաշրջանում ժողովրդավարական Հայաստանն ունի թշնամական հարևան՝ ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով ու հայերի դեմ էթնիկ դրդապատճառներով հանցագործություններով։ Պատգամավորն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու այնտեղ իրականացրած էթնիկ զտմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, […]
23:20 17.03.2024
Հայքի մշակույթի օմբուդսմենը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամբողջապես հայաթափված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են ոչնչացնել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող համալիրները եւ հուշարձաններ։ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում այս անգամ էլ հայտնվեց Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Հուշարձանների բացումը տեղի ունեցել 2016 թ.-սեպտեմբերի 7-ին։ Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ […]
15:57 17.03.2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևեր, որոնք կարծես թե առավել առարկայական են դարձնում աշխարհի կողմից ադրբեջանական հանցանքների ընկալումը։ Բանաձևերում կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ադրբեջանի նախագահը արդեն երկար ժամանակ է, ինչ իր ելույթներում անընդհատ շեշտում է, որ էներգետիկ մատակարարումների […]
17:00 16.03.2024
Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել ԵՄ առաջնորդներին ապահովել, որ ԵՄ-ն ակտիվ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը X-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ կցելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական […]
17:40 15.03.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին: Զարուհի Մանուչարյանը, անդրադառնալով զբաղվածության պետական աջակցության ծրագրին, ներկայացվել է, որ այն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդ բաղադրիչը՝ […]
10:48 15.03.2024
Սույն թվականի մարտի 12-ին «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետև՝ Ցանց) հիմնադիր համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը, Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Մարիամ Ավագյանը, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ Անահիտ Քոսակյանը, «Վերադարձ […]
12:48 14.03.2024
Ֆրանսիայի դիրքորոշումը ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ հակասում է համաշխարհային հանրության կարծիքին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Ցավոք, պետք է նշեմ մի երկրի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ, որը բացարձակ հակասության մեջ է համաշխարհային հանրության հետ, խոսքը Ֆրանսիայի մասին է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացմանը:
13:26 12.03.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, պահվող այլ անձանց վերադարձն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարեց՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում պահվող՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ու ռազմական գործիչների տեղափոխումը Հայաստան կամ երրորդ երկիր իրականացնելու […]
12:33 12.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց մարտի 12-ի ասուլիսին՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդն ի վիճակի եղան 100 հազար մարդ ընդունել և հասցեագրել նրանց կարճաժամկետ կարիքները։ «Առջևում բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների երկարաժամկետ կարիքների հասցեագրումն է, […]
22:40 11.03.2024
Ադրբեջանում հայտնել են, որ ցուցադրվելու է Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը: Հարցազրույցից որոշ կադրեր են հեռարձակել: Ի՞նչ է հայտնի հարցազրույցի մասին: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Քիչ բան է հայտնի։ Գիտենք, որ հարցազրույցը Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունն է արել: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ նման հարցազրույց է […]
00:00 07.03.2024
Մարտի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև առկա համագործակցությանը, այն խորացնելու հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։ Դեսպան Տոլմաջյանը բարձր է գնահատել Հայաստանին և Լեռնային […]
14:56 06.03.2024
Արցախյան 32 կազմակերպություններ բաց նամակ են հղում ՀՀ Կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման, քննարկվող ծրագրերի վերաբերյալ: «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով ասուլիսի ընթացքում բանախոսները հնչեցրել են այդ բաց նամակ-հայտարարության առաջարկային կետերը և պատասխանել լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:
18:23 04.03.2024
Փետրվարի 29-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նոր միջոցառման հիմնական սկզբունքները, որը կգործի կացարանների և կոմունալ վճարների ծախսերի կատարման աջակցության ծրագրի ավարտից հետո։ Կարևորելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի մասնակցությունը՝ նախարարության նախաձեռնությամբ հրավիրվել էին սոցիալական աջակցության հարցերով հետաքրքրված և […]
11:13 04.03.2024
Հայքի մշակույթի Օմբուդսմենը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է գրանցվել։ Այս անգամ ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։ «Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունն իրականացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, 2019թ. ապրիլի 7-ին։ Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 […]
16:00 02.03.2024
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային մատչելիության ծրագրի և արցախցիներին ուղղված պետական այլ ծրագրերում իրականացված վերջին փոփոխությունների մասին մանրամասներ են ներկայացվել «Հումանիտար կենտրոն»-ում: Մանրամասները՝ տեսանյութում:
17:25 01.03.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության նախատեսվող ծրագրի վերաբերյալ: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը լինելու է հիմնականում երեք ուղղություններով: Ըստ այդմ՝ տրամադրվելու […]
23:31 29.02.2024
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին քանդելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իտալացի պատգամավորը մասնավորապես գրել է․ «Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուր հիշատակին նվիրված կիսանդրին։ Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության և մշակույթի մեջ»։ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամը Արևմուտքին […]
00:08 29.02.2024
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս – Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հռոմի պապը նրանց ուղղած իր խոսքում նշել է՝ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու […]
16:35 27.02.2024
Ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀԱՊԿ-ին տրված այդ մեկ հարցն այդպես էլ անպատասխան է մնացել: ԱԺ նախագահը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև գերիների թվին, խոսել նրանց վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքի և այն մասին, թե արդյո՞ք հնարավոր է նոր պատերազմ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:48 26.02.2024
Հայաստանում կալանավորվել է մի անձ, որը գտնվում է Ռուսաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման մեջ: Դեռևս պարզ չէ, թե արյոք նա կարտահանձնվի Ռուսաստանի իրավապահներին: Ի՞նչ է արել այդ անձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր հայտնի դարձավ, որ 31-ամյա այդ քաղաքացին կալանավորվել է Երևանի Շահամիրյանների փողոցում գտնվող մի տնից: Նա 2019թ.-ի ապրիլից Ռուսաստանի կողմից […]
17:16 23.02.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար առողջապահության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի, ինչպես նաև սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի վերաբերյալ: Արտակ Ջումայանի ներկայացմամբ՝ առողջության առաջնային պահպանման կենտրոններում արդեն հաշվառվել է 70 495 […]
22:08 22.02.2024
Անզեն արցախցի ծերունուն գլխատած ադրբեջանցի մարդասպան Քամիլ Զեյնալլին, ով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ ձերբակալվել էր, ազատ է արձակվել ու գիշերը վերադարձել է Բաքու: Հակառակ Հայաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման, Ռուսաստանի իրավապահները նրան արտահանձնել են: Ռուսաստանի իրավապահները օրենքով պարտավո՞ր էին արտահանձնել կասկածյալին: Ի՞նչ մնարամասներ են հայտնի. «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ, հիշեցնեմ, որ […]