11:35 07.02.2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալմանը։ Դրանում մասնավորապես ասվում է. «Բաքվի օդանավակայանում ձերբակալվել, ապա որոշ ժամանակ պահվելուց հետո Թուրքիա է արտաքսվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության շվեյցարացի պատվիրակ Նիկ Գուգերը։ Այս կասկածելի իրողությունը, որը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանվել ո՛չ Բաքվի, ո՛չ Շվեյցարիայի կողմից, անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջան-Եվրոպա վտանգված […]
22:18 06.02.2024
Վաղը Ադրբեջանում կկայանան նախագահական արտահերթ ընտրությունները, իսկ այսօր՝ լռության օրն է: Քարոզչությունն այսօր արգելված է: Իսկ այն ընդանրապես եղե՞լ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Որպես այդպիսին, ընտրարշավ չի եղել այս անգամ, իսկ այն ինչ եղել է, ընտրարշավ անվանել դժվար է: Ինքը՝ Ալիևը, հրաժարվել է հանրային, հրապարակային ելույթներից, անգամ չի այցելել մարզեր, միայն […]
22:44 05.02.2024
Բաքվի լրատվամիջոցները տեղեկություն են տարածում այն մասին, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի կազմակերպության ներկայացուցիչները մեկնել են Արցախ, որպեսզի այցելեն այնտեղ մնացած հայերին և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադառնալով՝ Արտյոմ Երկանյանը նշել է․ «Ենթադրում եմ՝ դա ավելի շուտ քարոզչական նպատակ հետապնդող միջոցառում էր»: Իրականում քանի հայ կարող է հիմա լինել Արցախում: «Մամուլում տարածվում են […]
18:22 05.02.2024
Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1763-Լ և առաջնային սպառողական ծախսերը հոգալու ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1957-Լ Որոշումների շրջանակներում dimum.ssa.am հարթակում, որը հայտնի է 100.000 դրամ սոցիալական աջակցությունից, այսօրվանից հնարավոր է տեսնել […]
11:54 05.02.2024
Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժվող քաղաքացիների մեծ մասը վերադարձել է Հայաստան։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մոտ երկու տասնյակ պացիենտ բուժման նպատակով մեկնել էր արտերկիր՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա, ԱՄՆ և այլ երկրներ։ Պայթյունից տուժած մեկ բուժառու ներկայում բուժում է […]
17:21 02.02.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին: Մինչ ծրագրի ներկայացումը, Զարուհի Մանուչարյանը երկու կարևոր նորություն է հաղորդել, որոնք վերաբերել են բնակվարձերին, կոմունալ վճարներին ու կենսաթոշակներին: Ըստ այդմ՝ 40 000+10 […]
10:42 01.02.2024
Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) Մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել են Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները, ազգային շահերը և ժողովրդավարական նկրտումները Կապիտոլիումի բլրի ճեպազրույցում, որտեղ հանդես են եկել ներկայացուցիչներ Բրեդ Շերմանը և Ջեյմս Կոստան (D-CA); Հանդիպումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից։ «Մենք այստեղ ենք՝ պահանջելու Արցախի փախստականների […]
10:38 31.01.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։ ԼՂ-ից […]
11:32 30.01.2024
ՀՀ Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունվարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի անվտանգությանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ժամանակ Արթուր Խաչատրյանին ուղեկցում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարության հետ հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը։ Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուեյն Մոլընի և […]
14:28 29.01.2024
Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը մշտապես Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է: Այդ հարցը բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում: Եթե կհիշեք՝, 2020 թվականի […]
23:04 27.01.2024
Հաջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ հունվարի 27-ին և 28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում են Եվրոպայի հայությունը և տասնյակ եվրոպական կազմակերպություններ, որոնք իրենց ազգային կառավարություններին և համաեվրոպական ղեկավար կառույցներին իրենց պահանջն ու հորդորն են ներկայացնելու։ Այդ առիթով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի չորս խմբակցություններ ուղերձ […]
16:10 27.01.2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում միջազգային կառույցներին Ադրբեջանի կատարած հանցանքների ուսումնասիրությունը սկսել երեք տասնամյակ առաջ ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության և նախիջևանահայության՝ հանցանքներով և բռնարարքներով ուղեկցված բռնի տեղահանումից և պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցեղասպանության ուսումնասիրումից։ «Եվրոպական խորհրդարանում կայացել է «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագրով […]
23:14 26.01.2024
Ադրբեջանը շահարկում է ականապատ դաշտերի նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնությունը և այն դարձնում էսկալացիայի ու բացասական հռետորաբանության առիթ, նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով Հայաստանը նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։ Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական […]
18:26 26.01.2024
Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այս մասին հայտնում են «Հումանիտար կենտրոն»-ից, որտեղ այսօրվանից վերսկսվել են ուղիղ միացումները: «Ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից, այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ որևէ կերպ, հարկադրաբար տեղափոխվել […]
19:07 25.01.2024
Ադրբեջանը երկարաձգել է Լեռնայում Ղարաբաղում ղեկավար պաշտոններ զբաղեցրած ու Բաքվում ապօրինաբար պահվող անձանց կալանքի ժամկետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ևս 4 ամսով երկարաձգվել են ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԼՂ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ԼՂ ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքի […]
18:27 25.01.2024
Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի և դրա տրամադրման կարգի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը […]
13:00 25.01.2024
Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը ևս 4 ամսով երկարաձգվել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ «ԼՂ նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոցի ժամկետը երկարաձգվել է։ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 4 ամսով»,-«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանից:
11:39 25.01.2024
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համապարփակ քննարկումից հետո նման եզրահանգման են եկել Եվրոպական խորհրդարանում կայացած համագումարի մասնակիցները, որը կրում էր «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագիրը։ Համագումարին մասնակցած ԵԽ պատգամավորները վստահեցրել են, որ անելու են […]
16:30 24.01.2024
Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությանը։ «Լեռնային Ղարաբաղում մենք ականատես եղանք ևս մեկ հումանիտար ճգնաժամի, որն առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ սուր հումանիտար ճգնաժամը վերածվեց տարածաշրջանից հայ բնակչության զանգվածային արտագաղթի։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները […]
11:37 24.01.2024
Ի աջակցություն Արցախի՝ Եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի կունենան տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում: Եվրոպայի հայությունը, ինչպես նաև տասնյակ եվրոպական կազմակերպություններ, հունվարի 27-28-ը հավաքների և զանազան այլ գործողությունների միջոցով, իրենց ազգային կառավարություններին, ինչպես նաև համաեվրոպական ղեկավար կառույցներին հորդորելու […]
16:55 21.01.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ եւ նախագահութեամբ գումարուած «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ի երկօրեայ նիստերը (19-20 Յունիւար 2024) հասան իրենց աւարտին։ Առկայ հարթակը, որ մինչ այժմ ունեցած է առցանց եօթը նիստեր, ներառած էր հայկական առումով ընդլայնուած աշխարհագրութիւն. արդարեւ, Հայաստանէն, Արցախէն, Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, հարաւային Ամերիկայէն, Զուիցերիայէն, Ֆրանսայէն եւ Լիբանանէն պատմաբաններ, իրաւագէտներ եւ քաղաքագէտներ երկօրեայ նիստերով քննարկեցին […]
14:27 21.01.2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հաթերք գյուղի գերեզմանատանը իրականացված ադրբեջանական վանդալիզմին։ Հայտարարության մեջ ասվում է. «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված տեսագրությունից պարզ է դարձել, որ ադրբեջանցիները կրկին դիմել են վանդալիզմի հայկական հոգևոր-մշակութային արժեքների և ինքնութենական սիմվոլների նկատմամբ։ Այս անգամ թիրախավորվել է Հաթերք գյուղի գերեզմանատունը։ Ադրբեջանցիների կողմից շրջվել են շատ հուշաքարեր, գերեզմանաքարերն օգտագործվել […]
22:22 19.01.2024
Իլհամ Ալիևը ֆինանսավորում է հատկացրել ուդիների քրիստոնեական համայքին: Մասnագետների գնահատմամբ` այդ ֆինանսավորումը ուղղակի կապ ունի Արցախում հայկական ժառանգույթունը յուրացնելու պլանների հետ: Որքա՞ն փող է հատկացվել և ինչպե՞ս են ուդիները մտադիր «իրացնել» Արցախի հայկական եկեղեցիները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախագահ Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն, պահուստային հիմնադրամից ֆինանսավորում կհատկացվի Ադրբեջանում գործող տարբեր կրոնական կազմակերպություններին: […]
13:27 18.01.2024
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում տեղի են ունեցել «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին» բանաձևի ընդունման շուրջ լսումները: Սենատը ընդունել է բանաձևը՝ գրեթե միաձայն: Ինչի՞ մասին է այս փաստաթուղթը և ի՞նչ կտա բանաձևի ընդունումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թիվ 157 բանաձևը, որի գլխավոր նախաձեռնողը «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն էր, ընդունվեց ձայների՝ 336 կողմ և […]
11:34 17.01.2024
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտիներում։ Այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի հարթակում: «Այսօր ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է 1500 պարեկությունը դեպի սահմանամերձ շրջաններ։ Առաքելությանը հանձնարարված է տեղում դիտարկել և զեկուցել իրավիճակը։ ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 գործող բազաներից՝ Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, […]
11:23 17.01.2024
Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հունվարի 17-ին, քննարկելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող միջկուսակցական բանաձևը, որն ուղղված է եռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և ՀՀ-ի դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ «Դատապարտում ենք 2023-ի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի […]
16:11 16.01.2024
Մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։ Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ ✅ մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում, ✅ աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, ✅ մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։ Առաջին բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով […]
22:19 15.01.2024
Համաշխարային մամուլը անդրադառնում է Արցախում Ադրբեջանի կողմից հայերի համար նախատեսված համակենտրոնացման ճամբարի կառուցման թեմային: Այդ մասին հոդված է հրապարակվել ամերիկյան պարբերականներից մեկում: Ի՞նչ նոր փաստեր են հայտնի դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռևս 2021թ.-ին Կոռնելի համալսարանում գործող Caucasus Heritage Watch խումբը տեղեկացրել էր` իրենց վերլուծությունները հաստատում են, որ Արցախի արևելյան հատվածում ինչ-որ […]
18:56 12.01.2024
Առաջիկա շաբաթ օրերին Միգրացիայի և քաղաքացիական ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց Չնայած այն հանգամանքին, որ ԼեռնայինՂարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրերին սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այսուհանդերձ տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր […]
16:09 12.01.2024
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ-ում էթնիկ զտումների վերաբերյալ պնդումներին։ Զախարովան նշել է, որ Երեւանը պետք է համապատասխան ապացույցներ ներկայացնի։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, կցանկանայի, որ դրա վերաբերյալ ներկայացվեր որևէ փաստ, փաստաթուղթ կամ հայտարարություն միջազգային որևէ կազմակերպությունից, որը Երևանում հեղինակավոր է համարվում, օրինակ՝ ՄԱԿ-ը կամ մեկ այլ կազմակերպություն։ Մենք […]