TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

ԱՐՑԱԽ

ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարում հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները ԼՂ-ում

15:25 12.01.2024

ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարում հայ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Ղարաբաղում տեղակայման գոտում, հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները: Մենք դրանք համարում ենք իրականությանը չհամապատասխանող: Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են», – ասել է Զախարովան: Նրա խոսքով, ՌԴ […]

̰
Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն արձագանքել է Ալիևի ծավալապաշտական հայտարարություններին

18:18 11.01.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը։ «Ադրբեջանի նախագահը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը։ Պետությունը, որը օրգանապես Հայաստանի և հայկականության հետ կապված տարածքներ է բռնակցել և օկուպացրել, ինչպես, օրինակ, հայկական Նախիջևանը, պատմական Գարդմանը և վերջապես Լեռնային Ղարաբաղը, երեսպաշտորեն խոսում է պատմական անարդարության մասին։ Ադրբեջանի […]

̰
Երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է. ԱՍՀ նախարարություն

17:08 11.01.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ԼՂ մեր հայրենակիցներին հիշեցնում են, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է (ներառյալ)։ Այն անձինք, ովքեր արդեն իսկ ստացել են 100,000 դրամ միանվագ աջակցությունը, բայց մինչ այժմ չեն ներկայացրել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը, կարող են մուտք […]

̰
Արցախից բռնի տեղահանված անձանց պետությունը կաջակցի ուսման, ապա նաև աշխատանքի անցնելու հարցում

12:50 11.01.2024

Արցախից բռնի տեղահանվածներին պետությունը միջնաժամկետ ծրագրերի շրջանակներում  կաջակցի մասնագիտական ուսուցման  և աշխատանքային փորձ ձեռք բերելու հարցերում: Նախագիծն այսօր հաստատվել է գործադիրի նիստում: Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը  վճարովի պրակտիկան է, դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է, դրանից […]

̰
Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդես

12:27 11.01.2024

2023թ․ դեկտեմբերի 14-ից 2024թ․ հունվարի 15-ը, Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում, Փարիզի քաղաքապետարանի և «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդես, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկարներ են։ Ցուցահանդեսի պաշտոնական բացման իր խոսքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել […]

̰
Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհրդի գործադիր գրասենյակը հավանություն է տվել Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջի վերաբերյալ կոչին

11:11 10.01.2024

Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհրդի գործադիր գրասենյակը, որը երկրի ամենամեծ տեղական ինքնակառավարման մարմինն է, միաձայն հավանություն է տվել Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների խորհրդի անդամներ Հոլլի Միտչելի և Քեթրին Բարգերի առաջարկին, որով նրանք խնդրում են ԱՄՆ նախագահին և նրա վարչակազմին կոչ անել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ պատանդներին և դադարեցնել բոլոր ռազմական տնտեսական օգնությունն այս երկրին։ […]

̰
Հռոմի պապը հրատապ է համարել արցախահայության՝ օրինական ու անվտանգ տուն վերադարձի հարցը

18:53 08.01.2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 8-ին ավանդույթի համաձայն Սուրբ Աթոռում ընդունել է հավատարմագրված դեսպաններին և դիվանագետներին: Հռոմի պապի ավանդական ճառի առանցքում այս անգամ խաղաղությունն է եղել։ Հռոմի Պապն անդրադարձել է հակամարտող պետություններին՝ անիմաստ սպանդ անվանելով պատերազմը։ Նորին Սրբությունը մտահոգություն է հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված իրավիճակի համար։ Նա ևս մեկ անգամ խաղաղության կոչ է […]

̰
Ադրբեջանի ԿԸՀ-ն Ղարաբաղում ստեղծել է նախագահական ընտրությունների համար ընտրական հանձնաժողովներ

12:55 08.01.2024

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նախագահական ընտրությունների կապակցությամբ Ղարաբաղում ձեւավորել է տեղամասային ընտրական հանձնաժողովներ, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը։ «Արտահերթ նախագահական ընտրությունների կապակցությամբ այնտեղ արդեն ձեւավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, այդ տեղամասերը հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով։ Այնտեղ աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են, այնտեղ կատարված աշխատանքները կարող են օրինակ ծառայել հանրապետության այլ մարզերում […]

̰
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը հայտարարություն է տարածել ԼՂ անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ

16:10 07.01.2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «32 տարի առաջ, հունվարի 6-ին, Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի պետական անկախության հռչակագիրը։ Մինչ անկախության հռչակագրի ընդունումը Լեռնային Ղարաբաղն անցել էր անկախացման իրավական բոլոր փուլերով։ Դեռ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի […]

̰
Նարեկ Մկրտչյանն ամփոփել է արցախցիներին ուղղված հումանիտար ծրագրերը

15:10 30.12.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոնում» կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալական աջակցության կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ: «Այս ընթացքում մենք կարողացել ենք կարճաժամկետ և միջնաժամկետ որոշ ծրագրեր մեկնարկել: Առաջնային և ամենակարևոր խնդիրները լուծելու համար իրականացվել […]

̰
Ռուսաստանը Ադրբեջանի հետ քննարկում է Ղարաբաղում խաղաղապահների հարցի լուծումը

08:34 30.12.2023

Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին որոշումից հետո Մոսկվան ադրբեջանական կողմի հետ քննարկում է Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հիշեցրել է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»։ […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետը պարգևատրվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերած աջակցության համար

21:41 29.12.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետ Վրեժիկ Արայի Ֆահրադյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։

̰
Ռոբերտ Քենեդին հրապարակել է տեսաուղերձ՝ ԱՄՆ կառավարությանը կոչ անելով ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ

09:14 29.12.2023

Ջոն Քենեդիի եղբորորդին ՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, ով պատրաստվում է պայքարի դուրս գալ ԱՄՆ նախագահ դառնալու համար, հանդես է եկել 2,5 րոպե տևողությամբ տեսաուղերձով: Ռոբերտ Քենեդի կրտսերը հրապարակված տեսաուղերձով խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։ Նա իր խոսքում […]

̰
Այս պահին ՀՀ-ում կենսաթոշակ է նշանակվել և վճարվել ԼՂ-ից բռնի տեղահանված 11785 անձի

19:24 28.12.2023

Այս պահին ՀՀ-ում կենսաթոշակ է նշանակվել և վճարվել ԼՂ-ից բռնի տեղահանված 11785 անձի։ Վերջիններիս կենսաթոշակը հաշվարկվել և վճարվել է հոկտեմբեր ամսվանից սկսած, այսինքն՝ նրանց վճարվել է կենսաթոշակ երեք ամսվա համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին կենսաթոշակ նշանակվել է՝ պահպանելով ԼՂ կենսաթոշակի գործում […]

̰
Ներկայացվել են մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ

17:02 26.12.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, խոսելով ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի մասին, […]

̰
Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիք կհանգրվանի միասնական հարկի տակ․ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նոր նախաձեռնությունը

10:27 26.12.2023

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախաձեռնել է մի ծրագիր, որով նախատեսվում է մեկ միասնական համալիրում բնակարանով ապահովել Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիքի։ Այս մասին հայտարարել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ Միության խորհրդի՝ դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստի ժամանակ։ Ծրագրվում է ավարտին հասցնել խորհրդային տարիներից Գյումրիում ավերիչ երկրաշարժից հետո անավարտ մնացած շինարարական համալիրներից մեկը։ […]

̰
Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան գյուղը կարող է հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մինչև 10 ընտանիքի

10:12 24.12.2023

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան գյուղը հնարավորություն ունի հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մինչև 10 ընտանիքի, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Բարեկամավանում հաստատվել ցանկացողները առնվազն 1 տարի՝ մինչև 2025 թվականի հունվար, չեն վճարի բնակարանի վարձ, ինչպես նաև, կախված ընտանիքի անդամների թվից, կստանան միջինը 400-ից 500 հազար դրամ արժողության տնային կենդանիներ, տնային պարագաներ և այլ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեն ընդունում է ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների լիցենզիաների ճանաչման հայտերը

15:28 23.12.2023

Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման նպատակով, տեղեկացնում են կոմիտեից: Դեկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել 3 օրենքում կատարված փոփոխությունները. 1️⃣««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-374-Ն, 2023թ․) https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186706 2️⃣«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման […]

̰
Շուշիի ճանապարհին վթարի հետևանքով մեկ ադրբեջանցի է մահացել

13:07 23.12.2023

Շուշիի ճանապարհին բետոնախառնիչ մեքենա է շրջվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Վթարի հետևանքով մի հոգի ծանր վիրավորվել է, մյուսը՝ մահացել: Կատարվում է հետաքննություն։

̰
Ադրբեջանի մեջլիսում քննարկում են Արցախում հայերի թողած բնակարաններն ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը

22:25 22.12.2023

Ադրբեջանի մեջլիսում առաջարկել են Արցախի հայերին պատկանող բնակարաններում բնակեցնել ադրբեջանցիներին՝ տալով նրանց սեփականության իրավունք: Ո՞վ է այս «փայլուն» առաջարկի հեղինակը: Արդյո՞ք դա մասնավոր նախաձեռնություն է, թե՞ իշախության հետ համաձայնեցված առաջարկ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս առաջարկը այսօր մեջլիսի առավոտվա նիստում հնչեցրել է պատգամավոր  Հուդրաթ Հասան Գուլիևը: Նա առաջարկել է ադրբեջանցի փախստականներին […]

̰
Բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծումը․ Փաշինյան

23:42 19.12.2023

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպես ասեմ՝ Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, դրանք ենթադրել են Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծում: Այսինքն՝ չի եղել մի […]

̰
Բաքվի իշխանությունները նախագահական ընտրությունների համար հայաթափված Արցախում ընտրատարածքներ են ստեղծում

21:31 19.12.2023

Ադրբեջանում շարունակում են պատրաստվել արտահերթ նախագահական ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ձևավորել է ընտրատարածքներն ու ընտրատեղամասերը: Դրանք ստեղծվել են նաև օկուպացված Արցախում: Ո՞ւմ անուններն են լինելու Արցախում քվեարկողների ցուցակներում, եթե տեղի ողջ բնակչությունը բռնի տեղահանվել է: Թեմային «Հորիզոնի»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած […]

̰
Դեկտեմբերի 19-ի դրությամբ իրականացվել է 10 629 կենսաթոշակի և այլ դրամական վճարումների նշանակում

16:55 19.12.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը: Զարուհի Մանուչարյանը նախ հիշեցրել է, որ դեկտեմբերի 11-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը www.ssa.am հարթակի միջոցով ընդունում է սոցիալական, աշխատանքային, հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների […]

̰
ՀԿԵ-ն երկարացնում է անվճար երթևեկության ակցիան Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար

11:04 19.12.2023

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան: Այս մասին հայտնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն: Ակցիան գործում է հոկտեմբերի 1-ից այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստան են ժամանել սույն թվականի սեպտեմբերի 25-ից հետո: Ակցիայի ոչ լիարժեք երեք ամիսների ընթացքում դրանից օգտվել է 3200 քաղաքացի։ Ավելի վաղ […]

̰
Ադրբեջանում երկարացնում են կորոնավիրուսի հետ կապված կարանտինային ռեժիմը՝ նախագահական ընտրարշավում ընդդիմությանը սահմանափակելու համար

22:04 15.12.2023

Ադրբեջանում սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը: Հիշեցնենք՝ անցած շաբաթ Իլհամ Ալիևը սեփական լիազորություների վաղաժամ դադարեցման ու նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման մասին հրամանագիր էր ստորագրել: Քվեարկությունը կկայանա փետրվարի 7-ին: Ովքե՞ր են առաջին առաջադրված թեկնածուները: Արդյո՞ք հնարավոր է ակնկալել, որ ընտրությունները ժողովրդավարական մթնոլորտում կանցնեն: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, ինչպես որ […]

̰
Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հետ

18:54 15.12.2023

Դեկտեմբերի 15-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հետ՝ քննարկելու նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության միջոցով ավելի մեծ ինտեգրման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Տեղահանվածների իրավունքները պետք է ճանաչվեն և պաշտպանվեն ոչ միայն այս շաբաթ նշվող Մարդու իրավունքների պաշտպանության օրը, այլև յուրաքանչյուր օր»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Առաջիկա շաբաթ օրերին բոլոր տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց

17:55 15.12.2023

Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳ նախարարությունից: Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և […]

̰
Այսօր արցախցիներին տրամադրվող երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետն է

08:15 15.12.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարածել է հայտարարություն, համաձայն որի երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։ Նշված ծրագրի շրջանակում պայմաններին համապատասխանող անձինք դիմումները կարող են լրացնել՝ մուտք գործելով նշված հղումով՝ https://50.socservice.am Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/news/539։ Արցախի տեղեկատվական շտաբից հիշեցնում են, որ ծրագրից կարող […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ ԱՍՀ նախարարությունը հիշեցնում է

19:10 14.12.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ԼՂ մեր հայրենակիցներին հիշեցնում են, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը վաղն է՝ դեկտեմբերի 15-ը։ «Նշված ծրագրի շրջանակում պայմաններին համապատասխանող անձինք դիմումները կարող են լրացնել՝ մուտք գործելով նշված հղումով՝ https://50.socservice.am: Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/news/539։ Հիշեցնենք, […]

̰
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակի, նպաստների և պարգևավճարի վճարումը

16:29 14.12.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 2023 թ. կենսաթոշակի, նպաստների և պարգևավճարի վճարումն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանված ժամանակահատվածում վճարվելիք կենսաթոշակի, պարգևավճարի, պատվովճարի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, չաշխատող անձի մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի իրացման համար հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Աշխատանքի […]

̰
BACK_TO_TOP