23:25 11.04.2020
Այսպես մեղմ հնչում է կորոնավիրուսը, եթե նրա ամինաթթուները և պրոտեինները վերածվում են նոտաների ու երաժշտական գործիքների։ Հենց այդպես էլ վարվել են MIT-ի մասնագետները։ Ստացված երաժշտությունը տեղադրել են SoundCloud հարթակում։ Այստեղ համադրվել են ճապոնական կոտո լարային գործիքի, զանգակների և ֆլեյտայի ձայները՝ կրկնելով սինթեկիկ կոդը, որ ստացվել է վիրուսի բաղադրիչներից։
20:00 11.04.2020
Լոս Անջելեսի դատախազությունը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի նկատմամբ նոր մեղադրանքներ է առաջադրել: Դրանք վերաբերում են սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, գրում է The Guardian-ը: Մեղադրանքում նշված է, որ Վայնշտեյնը 2010 թվականի մայիսի 11-ին Բևեռլի Հիլզի հյուրանոցներից մեկում սեքսուալ գործողություններ է կատարել մի կնոջ նկատմամբ: Կնոջն առաջին անգամ հարցաքննել են վկայի կարգավիճակով 2019 թվականին: «Անցած ամիս նա […]
19:46 11.04.2020
«Մաշան և արջը» անիմացիոն սերիալի հերոսները նոր դրվագում պատմում են հիգիենայի կանոնների մասին, նաև խոսում այն մասին, թե ինչ կարելի է անել, երբ չես կարող դուրս գալ տնից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: «Ի՞նչ անել տանը» կոչվող տեսանյութում հավաքված են սերիալի ամենից տարածված մասերը: Մուլտսերիալի հեղինակները պատմել են, որ հերոսներին ինքնամեկուսացման ուղարկելով՝ միացել են All […]
19:35 11.04.2020
ԱՄն-ում չեղարկվել է արվեստի ու երաժշտության Burning Man ամենամյա փառատոնը: Այդ մասին հայտնել են փառատոնի կազմակերպիչները: «Մենք կայացրել ենք դժվարին որոշում՝ չկազմակերպել Black Rock City 2020 թվականին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նրանք հայտնել են, որ կվերադարձնեն նախօրոք վաճառված տոմսերը: Կազմակերպիչները կոչ են արել նաև գումար հանգանակել Burning Man նախագծին օժանդակելու համար: Burning Man փառատոնն անցկացվում […]
19:00 11.04.2020
Ամերիկյան Julien’s Auction աճուրդում վաճառվել է The Beatles-ի Hey Jude երգի ձեռագիրը՝ գրված Փոլ Մակքարտնիի կողմից, ասվում է աճուրդի տան կայքում: Լոտը վաճառվել է 910 հազար դոլարով: Աճուրդի տան կայքոում նշված է եղել, որ ձեռագրի նախնական արժեքը կազմել է 140-180 հազար դոլար: Hey Jude երգը գրվել է 1968թ.: Այն առաջադրվել էր «Գրեմմի» մրցանակի 1989թ. «Տարվա […]
14:30 11.04.2020
«Իմ մեծագույն շնորհակալությունը Ձեզ: Ես Ձեզ շա՜տ եմ խնդրում, Ձեզ լավ նայեք …»,- դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել բուժաշխատողներին: «Խոնարհվում եմ ձեր առաջ: Վստահ եմ՝ բոլորը միանում են ինձ, մերսի»,- եզրափակել է խոսքը Նարեկ Դուրյանը: Մանրամասները՝ «Բոհեմ» թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված տեսանյութում:
21:59 10.04.2020
«National Geographic» ամսագիրը հրապարակել է հոդված՝ նվիրված հնագույն հայկական Անի քաղաքին, որի ավերակները հիմա Թուրքիայի տարածքում են: Պարբերականը նշում է, որ Անին ծաղկել է միջնադարում՝ դառնալով Հայաստանի մայրաքաղաքը: Հայտնի է եղել որպես 1000 ու 1 եկեղեցիների քաղաք: Քաղաքում ապրել է 100 հազար մարդ: «Հայաստանի միջնադարյան թագավորությունը դուրս է եկել այսօրվա Հայաստանի սահմաններից: Հին ժամանակներում այդ […]
19:15 10.04.2020
Հոլիվուդյան ազատազրկված պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը «հաղթել է» կորոնավիրուսը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նրան ազատ են արձակել 14-օրյա կարանտինից։ Նա մեկուսացել էր Նյու Յորքի նահանգի Wende ուղղիչ հաստատությունում։ Պրոդյուսերի մոտ տենդ, ջերմություն ու հազ էր նկատվել, որից հետո նրա կորոնավիրուսի թեստը դրական էր եղել: Վայնշտեյնն ապաքինվել է՝ չնայած բարձր ճնշմանը, սրտի, ողնաշարի հետ կապված […]
21:33 09.04.2020
Այս ուրբաթ երեկոն ևս անցկացրեք տանը՝ վայելելով կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի սիրված մեղեդիներն ուղիղ եթերում։ #ոչՊաշտոնական համերգը կսկսվի 20:00-ին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
18:50 09.04.2020
Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգին հնչել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Նշվում է, որ 2020 թվականի մարտի 4-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` […]
18:36 09.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ներկա իրավիճակում կոմպոզիտորի գործունեությամբ, մինչև կորոնավիրուսի համավարակը նախատեսված ծրագրերով և դրանց հետագա […]
18:29 09.04.2020
Համացանցում հայտնվել է դերասանների այն ցանկը, որոնք ամենից շատ են բացասական կերպարներ կերտել: Այս մասին հայտնում է Guarantor loans-ը: Անսպասելիորեն առաջին տեղում է հայտնվել Ռոբերտ դե Նիրոն: Կինեմատոգրաֆում նա մարմնավորել է 19 բացասական կերպարի: Դե Նիրոն Դոն Կառլեոնեի դերն է խաղացել «Կնքահայրը» ֆիլմում, նաև մարմնավորել է Ջիմ Քոնվեին «Փառավոր տղաները» ֆիլմում և այլն: 17 բացասական […]
17:20 09.04.2020
87 տարի առաջ՝ այս օրը, ֆրանսիացի քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում ծնվեց որդի: Տղան փոքր ժամանակ շատ լավիկն էր, ու հայրը նրան օգտագործում էր որպես մոդել իր թմբլիկ կուպիդոնների համար: Դրանք մինչև հիմա էլ կարելի է տեսնել Փարիզի հրապարակներում՝ շատրվանների մոտ: Դպրոցում չար էր, անընդհատ անկարգություն էր անում: Անկառավարելի վարքագծի պատճառով նրան անգամ հեռացրել են դպրոցից: […]
13:06 08.04.2020
Ամերիկացի երգիչ Ջոն Փրայնը 73 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Reuters-ը: Փրայնը COVID-19-ի ախտանշաններով հոսպիտալացվել էր մարտի 26-ին, ամերիկյան Նեշվիլ քաղաքում: Երգչի մահը վրա է հասել վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից: Rolling Stone-ը հայտնել է, որ թեստի դրական պատասխանը Ջոնի ու նրա կնոջ մոտ հաստատվել էր մարտի 17-ին: Դա տեղի է ունեցել […]
12:14 08.04.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Լեդի Գագայի հետ կազմակերպում է առցանց համերգ բժշկական անձնակազմի համար: Այս մասին հաղորդվել է ԱՀԿ պաշտոնական կայքում: Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի մասնակցությամբ One World Together at Home կոչվող օնլայն-համերգը նախաձեռնել են ամբողջ աշխարհում COVID-19 համաճարակի դեմ պայքարող բժիշկներին աջակցելու նպատակով: Լեդի Գագան նշել է, որ Apple-ը 10 միլիոն դոլար է նվիրել համերգը […]
10:21 08.04.2020
“Will From Home” («Ուիլը՝ տանից»)․ այսպես է կոչվում աշխարհահռչակ դերասանի ու ռեփերի նոր սոցցանցային սերիալը, որը նա նկարում ու ցուցադրում է կարանտինային պայմաններում։ Արդեն իսկ հասանելի է սերիալի առաջին մասը։ https://www.instagram.com/p/B-hhMXyhNF8/?utm_source=ig_embed Այս սերիալով դերասանը զվարճացնում է իր հետևորդներին, քանի դեռ նրանք նույնպես ինքնամեկուսացման մեջ են։ Առհասարակ Սմիթը զարգացած էջեր ունի սոցցանցերում, և սերիալի առաջին իսկ […]
21:52 07.04.2020
Հայաստանի պետական ջազ նվագախումբը ելույթ է ունեցել Երևանի բակերից մեկում։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:11 07.04.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի կատարումներով։
19:30 07.04.2020
Երգչուհի Ալլա Պուգաչովան ցույց տվել, թե ինչով են զբաղվում իր երեխաներն ինքնամեկուսացման ընթացքում: Աստղը նկարահանել է տեսանյութ և հրապարակել այն Instagram-ի իր էջում, հայտնում է Корреспондент-ը: Տեսանյութում երևում է, որ Պուգաչովայի և Գալկինի 6-ամյա որդին՝ Գարրին, ֆրանսերեն է սովորում: Տղան սովորում է առցանց, պլանշետով: Երգչուհին նաև ցույց է տվել իր դստերը՝ Լիզային, որն այդ ժամանակ […]
14:35 07.04.2020
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում նաև շեշտակի աճել է: Այսօր` ապրիլի 7-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: «Ունենք այդ տվյալները և տեսնում ենք, որ պետական կառույցների հետևորդների քանակը բազմապատկվում է, և խնդիր ունենք այնպես […]
19:00 06.04.2020
Ռեժիսոր Տայկա Վայտիտին գրել է «Ինստագրամում», որ հեռանում է կինոյից: «Ջոջո ճագարը» ֆիլմի անվանի ռեժիսորը լուսանկարներ է հրապարակել իր կարած տիկնիկներից և կատակել, որ այսուհետև հենց դրանով է զբաղվելու: «Դա ճիշտ որոշում է, եթե հնարավոր է աշխարհին այդքան ուրախություն և օգուտ բերել կարուձևով»,- գրել է ռեժիսորը: Կարուձևով ու տիկնիկների ստեղծմամբ Վայտիտին սկսել է զբաղվել կորոնավիրուսի […]
18:45 06.04.2020
AMC-ն կցուցադրի «Քայլող մեռյալները» ֆիլմի 10-րդ սեզոնի 16-րդ սերիան: Այս մասին հաղորդվում է հեռուստաընկերության Twitter-ի էջում: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի հաջողվել ավարտին հասցնել նախատեսածը: Ապրիլի 5-ից մայիսի 1-ը 10-րդ սեզոնի 8 սերիաներն անվճար հասանելի կլինեն հեռուստաընկերության կայքում և հավելվածում:
16:30 06.04.2020
Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը համացանցը հուզել է իր և դստեր համատեղ պարով: Տեսանյութը նա հրապարակել է Instagram-ի իր էջում: Հոլովակում 2 տարեկան աղջնակը նստած է հոր ծնկներին և երաժշտության հետ համահունչ շարժվում է: Հոլովակը հավաքել է 3 միլիոնից ավելի դիտում: https://www.instagram.com/p/B-nQJueBLaX/
15:54 06.04.2020
Hermes նորաձևության տան նախկին դիզայներ Լեյլա Մենշարին մահացել է 93 տարեկան հասակում Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն՝ հղում անելով նորաձևության տան մամուլի ծառայությանը: Պարբերականի տվյալներով՝ նա վարակված էր կորոնավիրուսով: Մենշարին 1961 թվականին մտել է Hermes-ի թիմ և աշխատել այնտեղ մինչև 2013 թվականը: