22:31 19.04.2020
Նրանց համերգներին վառ տպավորությունների պակաս չի լինում։ Մնացեք տանը և ստացեք դրական լիցքերի Ձեր չափաբաժինը ։ Վաղը, 20:00-ին, միացե՛ք The BAMBIR-ի ու Lav Eli-ի համատեղ #ոչՊաշտոնական համերգին կառավարության պաշտոնական էջում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
11:30 19.04.2020
Կորեական Terius Behind My Back սերիալում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2018-ին Netflix-ով, հայտնաբերվել է կորոնավիրուսի համավարակի կանխատեսում, հայտնում է Independent-ը: Սերիալի տասներորդ սերիայում հերոսները քննարկում են կորոնավիրուս կոչվող մահացու հիվանդությունը և դրա ազդեցությունը շնչառական համակարգի վրա: Սերիալում բժիշկները նշում են, որ հիվանդության ինկուբացիոն շրջանը երկու օրից մինչև երկու շաբաթ է, իսկ թոքերը ախտահարվում են […]
19:50 18.04.2020
Ամերիկացի կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկին հայտարարել է, որ 2000-ականների սկզբին առաջարկել է ֆիլմ նկարահանել Բեթմենի մասին, որտեղ գլխավոր դերը պետք է խաղար Խոակին Ֆենիքսը, բայց նրա և կինոընկերության ճաշակները չեն համընկել: Այդ մասին ռեժիսորը պատմել է Empire–ին: Ըստ Արոնոֆսկու՝ Warner Bros. կոնցեռնը դիմել է նրան «Ռեքվիեմ երազանքի համար» ֆիլմի հաջողությունից հետո: Նրան խնդրել են ներկայացնել Բրյուս […]
19:15 18.04.2020
Ամերիկացի պրոդյուսեր ու սցենարիստ Մարկ Ֆրոսթը, որը ռեժիսոր Դեևիդ Լինչի հետ ստեղծել է «Թվին Պիքս» սերիալը, ակնարկել է հեռուստաշոուի հնարավոր շարունակության մասին: Այդ մասին ասել է IndieWir պարբերականին տված հարցազրույցում: «Ես երբեք չեմ ասում երբեք: Ո՞վ կսպասեր, որ մենք կվերադառնանք գրեթե 25 տարի հետո: Ընդ որում՝ «Վերադարձը» (հեռուստաշոուի երրորդ սեզոնը) հաջողություն ունեցավ»,- ասել է Ֆրոսթը: […]
18:12 18.04.2020
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացնում են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների իրազեկման առցանց արշավ՝ որպես շարունակություն տարվա սկզբին մեկնարկած «Հուշարձանների պահպանության նպատակով իրազեկման արշավ» նախաձեռնության: «Սա պատեհ առիթ է՝ ևս մեկ անգամ մեր ուշադրությունն ուղղելու դեպի առավել վտանգված ու խոցելի հուշարձանները: Ճանաչենք և պահպանենք մեր ժառանգությունը: Կարմիր կամուրջ […]
18:00 18.04.2020
Երաժիշտ Փոլ Մակքարթնին կարծում է, որ Beatles-ը «ավելի լավն» էր, քան Rollling Stones-ը՝ իր փառքի գագաթնակետին: Այս մասին հայտնում է NME-ն: Նրա կարծիքով՝ Բիթլզը մեծ ազդեցություն է ունեցել երաժշտության վրա: «Նրանց արմատները բլյուզում են: Երբ նրանք ինչ-որ բան են գրում, դա ավելի մոտ է բլյուզին: Մենք ավելի շատ ազդեցություն ունեինք»,- ասել է Մաքքարթնին: Սակայն նա […]
15:38 18.04.2020
«Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել գորգի ստեղծման ընթացի մասին ու կից հետևյալ գրառումն արվել. «#ՄնաՏանը #ԹանգարանըԿգաՏուն Զուր չէ, որ ամենաարժեքավոր գորգերը հայկական գորգերն են»:
18:30 17.04.2020
Բրիտանացի երգչուհի և դիզայներ Վիկտորյա Բեքհեմը Instagram-ում գրառում է կատարել, որում հայտարարել է, որ բոլորին հրավիրում է համացանցում տոնել իր ծննդյան օրը: Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը դառնում է 46 տարեկան։ «Խնդրում եմ միանալ իմ վիրտուալ ծննդյան տոնակատարությանը: Դիջեյ Fat Tony-ին կատարելու է իմ սիրելի երգերը»,- գրել է Spice Girls-ի նախկին մասնակիցը։ Պարային երեկույթը տեղի կունենա […]
16:32 17.04.2020
«Ամեն օր ավելի ու ավելի եմ հիանում մեր մշակույթի գործիչների կամքով ու լավատեսությամբ։ Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իմ շատ սիրելի մաեստրո Տիգրան Մանսուրյանի և դիրիժոր Օհան Դուրյանի տիկնոջ՝ տիկին Ալիս Դուրյանի հետ։ Շատ ուրախ եմ, որ նրանց տրամադրությունը բարձր է, շարունակում են ստեղծագործել և իրենց գործունեությամբ ոգևորել մյուսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի […]
15:04 17.04.2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 6-12 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու նկարչական մրցույթի։ https://en.unesco.org/covid19/cultureresponse/childrens-drawing-campaign Մինչև մայիսի 17-ը երեխաները կարող են նկարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն հուշարձանները, որոնք կարևոր են իրենց համար: Նկարում կարող է պատկերված լինել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ինչպես իրենց հայրենիքի մշակութային վայրերը, այնպես էլ որևէ այլ երկրի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում կարելի է ուսումնասիրել Համաշխարհային ժառանգության […]
22:24 16.04.2020
BBC-ի հաղորդավար Օուայն Ուին Էվանսը ևս այս օրերին աշխատում է տանից: Եղանակի տեսությունը հաղորդելուց հետո նա անակնկալ ուներ…Իր կատարմամբ տեսանյութը Twitter-ում արդեն հավաքել է 1,4մլն դիտում: Ведущий Би-би-си Оуайн Уин Эванс работал из дома. И после прогноза погоды началось…. Ролик уже собрал более 1,4 млн просмотров в “Твиттере” pic.twitter.com/gCEXqasPw0 — bbcrussian (@bbcrussian) April 16, 2020
19:15 16.04.2020
Գերմանական խոշորագույն ռոք միջոցառումներից մեկը՝ Rock am Ring փառատոնը, չեղարկվել է։ Ենթադրվում է, որ դրա անցկացման ժամանակ կորոնավիրուսային պանդեմիան դեռ հաղթահարված չի լինելու։ Այս մասին հայտնում է փառատոնի կայքը։ Փառատոնը և այլ խոշոր մշակութային միջոցառումները Գերմանիայում արգելվել են մինչև օգոստոսի վերջ։ Փառատոնի բոլոր տոմսերն արդեն իսկ վաճառված էին։ Հիմա կազմակերպիչները պետք է տոմսերի գումարները վերադարձնելու […]
17:34 16.04.2020
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի և երգչուհի Լիլիթ Պիպոյանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: «Սա նոր չէ, մշտապես Աննա Հակոբյանը տարբեր առիթներով իր ուշադրության կենտրոնում է պահում արվեստագետներին, մշակույթի երախտավորներին: Համավարակի հետևանքով առկա իրավիճակով պայմանավորված՝ Աննա Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես է Հովհաննես […]
14:44 16.04.2020
Հայաստանի Ազգային կինոակադեմիայի տեղեկացմամբ՝ ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն հայկական կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր։ «Շնորհավորում ենք կինոինդուստրիայի աշխատակիցներին, հայ մշակութասեր հանրությանը, հատկապես՝ կինոարվեստը գնահատող և արժևորող բոլոր մարդկանց: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի, պրոֆեսիոնալ գիլդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև կինոյի ոլորտի այլ գործիչների և կազմակերպությունների նախաձեռնությամբ կյանքի կոչվեց այս հրաշալի գաղափարը՝ […]
20:15 15.04.2020
Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը միացել է Վրաստանի կառավարության՝ տանը մնալու հորդորներին: Ադամյանցիներն առաջարկում են ամեն շաբաթ օր, ժամը 18:00-ին դիտել տարբեր ժամանակներում բեմադրված ներկայացումների տեսագրությունները:: Տեղեկացնում է Aliq.ge-ն: Առաջիկա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, թատրոնի յութուբյան ալիքում կցուցադրվի վրաց ռեժիսոր Դիմիտրի Խվթիսիսաշվիլիի բեմադրությամբ՝ «Գլխավոր դերը» ներկայացումը: Հեղինակը ևս ազգությամբ վրացի է՝ Թամար Բարթաիան: Պիեսը պատմում է թատրոնի […]
18:55 15.04.2020
2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հ. Ազոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ մեկ անգամ կրակել են իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով փամփուշտի գնդակը վնասել է բնակարանի պատշգամբի պատուհանի ապակին՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ […]
12:26 15.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 15-ը մշակույթի միջազգային օրն է: «Մշակույթի միջազգային օրը սահմանվել է ի պատիվ 1935 թվականի ապրիլի 15-ին ընդունված Պատմական հուշարձանների ու գեղարվեստական և գիտական հաստատությունների պահպանման մասին դաշնագրի: Այն միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես Ռերիխի դաշնագիր` ի պատիվ ռուս հայտնի նկարիչ և մշակութային գործիչ […]
19:30 14.04.2020
Նորվեգացի դերասան Քրիստոֆեր Խիվյուն, որն առավել հայտնի է դարձել «Գահերի խաղը» սերիալից, ապաքինվել է COVID-19-ից: Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում: «Մենք լիովին ապաքինվել ենք կորոնավիրուսից, որով ես և ամենայն հավանականությամբ վարակվել էր նաև կինս: Մի քանի շաբաթ մեկուսացած և հետո ինքնամեկուսացած մնալուց հետո որևէ ախտանշան այլևս չունենք, մեզ հետ ամեն բան կարգին […]
13:22 14.04.2020
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի հայրենակիցնե՛ր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, հորդորներով, կամ տեղեկատվական նյութերով, որոնց հիմնական նպատակը եղել է փոխվստահության մթնոլորտում հարկ վճարողներին և հանրությանն օժանդակություն տրամադրելը` իրենց հարկերը վճարելու և պարտադիր վճարներ իրականացնելու սահմանադրական պարտականությունը կատարելու համար։ Այս կապակցությամբ, վստահ […]
19:30 13.04.2020
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը հայտարարել է, որ աշխարհում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը հիշեցնում է իր սարսափ գրքերից մեկի բովանդակությունը: Այդ մասին հայտնում է NPR-ն: Խոսքը 1978թ. լույս տեսած «Դիմակայություն» վեպի մասին է: «Մարդիկ ինձ ասում են. «Էհ, մենք կարծես հայտնվել ենք Սթիվեն Քինգի գրքի մեջ»: Նա նաև հավելել է, որ զղջում է դրա համար: Քինգը նաև […]
22:14 12.04.2020
Հաջորդ #ոչՊաշտոնական համերգը միավորելու է տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող երաժիշտների։ Վաղը` 20:00-ին, կառավարության պաշտոնական էջի ուղիղ եթերում տեղի կունենա Արտո Թունչբոյաջյանի և աշխարհահռչակ Armenian Navy Band-ի համերգը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
21:51 12.04.2020
Ճապոնացի Պիկո Տարոն (Kazuhito Kosaka) վերստին երգել է 2016-ի իր հիթը՝ Pen-Pineapple-Apple-Pen-ը՝ կատարելով կորոնավիրուսի հետ կապված փոփոխություններ, հայտնում է Gazeta-ն: Երգի նոր տարբերակը YouTube- ում է: Պարային տեսահոլովակում նա ցույց է տալիս, թե ինչպես ձեռքերը լվանալ օճառով: Նա PPAP հիթի Pen-Pineapple-Apple-Pen-ը փոխարինել է Pray-for-People-And-Peace-ով: Տեսահոլովակը մեծ թվով դիտումներ է ունեցել: Հիշեցնենք, որ 2016-ին Pen-Pineapple-Apple-Pen երգը […]
21:40 12.04.2020
Բրիտանացի երգչուհի Ադելն ամուսնալուծությունից հետո ամուսնուն կտա իր ունեցվածքի զգալի մասը՝ 190 մլն դոլար, գրում է The Sun-ը: Սայմոն Կոննեկիի հետ Ադելն ապրել է 8 տարի, երեքը՝ պաշտոնապես ամուսնացած: Ամուսնական պայմանագրի բացակայության ու ամուսնալուծութան խիստ օրենքների պատճառով Ադելը ստիպված է ամուսնուն տալ իր խնայողությունների մեծ մասը: Ըստ օրենքի՝ ամուսնության համատեղ տարիների ընթացքում ձեռք բերված գույքը […]
19:00 12.04.2020
Անդրեա Բոչելին այսօր՝ Սուրբ Զատիկի օրը, համերգ է տալիս Միլանի դատարկ տաճարում. համերգը կարելի է դիտել ուղիղ հեռարձակմամբ։ Իտալացի հանրահայտ տենորի խոսքով՝ այն կմարմնավորի սերը, հույսն ու ապաքինումը։ «Կենդանի երաժշտության շնորհիվ, միավորելով աշխարհի բոլոր ծայրերում ծափահարող ձեռքերը, մենք մեր գիրկը կառնենք վիրավոր Երկրագնդի արագ բաբախող սիրտը»,- ասել է Բոչելին: Համերգը կհեռարձակվի երգչի Youtube-յան ալիքով: «Ես […]
15:01 12.04.2020
Disney Studio- ն առցանց հրապարակել է «Տանն Օլաֆի հետ» մուլտսերիալի առաջին դրվագը, որի գլխավոր հերոսը «Սառցե սիրտը» մուլտֆիլմի ձնեմարդն է, հայտնում է Gazeta-ն: Նախագծի առաջին սերիան տևում է մոտ 40 վայրկյան. Օլաֆը սառույցի վրա խաղում է փոքրիկ ձնեմարդու հետ: Մուլտսերիալի հեղինակ Հայրամ Օսմոնդը նկարահանումը կատարել է տանը, Ջոշ Գադը կերպարների ձայնը նույնպես հնչեցրել է տնից: […]