ԱՀԿ-ն Լեդի Գագայի հետ համատեղ բժիշկների համար համերգ է կազմակերպում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ԱՀԿ-ն Լեդի Գագայի հետ համատեղ բժիշկների համար համերգ է կազմակերպում

12:14 08.04.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Լեդի Գագայի հետ կազմակերպում է առցանց համերգ բժշկական անձնակազմի համար: Այս մասին հաղորդվել է ԱՀԿ պաշտոնական կայքում:

Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի մասնակցությամբ One World Together at Home կոչվող օնլայն-համերգը նախաձեռնել են ամբողջ աշխարհում COVID-19 համաճարակի դեմ պայքարող բժիշկներին աջակցելու նպատակով:

Լեդի Գագան նշել է, որ Apple-ը 10 միլիոն դոլար է նվիրել համերգը կազմակերպելու համար, և տարբեր տեխնոլոգիական ընկերություններ հավաքել են ևս 35 միլիոն դոլար:

Ելույթ են ունենալու Բիլի Այլիշը, Էլթոն Ջոնը, Փոլ Մաքքարթնին, Սթիվի Ուանդերը, Ջոն Լեջենդը, Ալանիս Մարիսեթը, Անդրեա Բոչելլին, Քրիս Մարտինը, Բիլլի Ջո Արմսթրոնգը (Greenday), Դևիդ Բեքհեմը և այլք:

Համերգի ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի ապրիլի 19-ին YouTube- ում, Instagram-ում և այլ հարթակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին Սանայում

10:00 05.05.2025

Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին Սանայում

ԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Սանայում տեղակայված թիրախներին, որը գրավել էին հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը առնվազն երեք ավիահարված է հասցրել այն պահեստներին, որոնք օգտագործում էին հութիները՝ Սանայի հարավում գտնվող Աս-Սավադ շրջանում զենք պահելու համար: Ավելի վաղ «Անսար Ալլահ»-ի կողմից վերահսկվող Al […] ...

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

09:51 05.05.2025

Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում մայիսի կեսերին թագավորություն այցի ժամանակ հանդիպելու հարցը: Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադիր է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ իր նախատեսվող շրջագայության ընթացքում։ «Չգիտեմ, պետք է մտածենք այդ մասին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել

09:40 05.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել

Գազայի հյուսիսում Իսրայելի նոր հարվածների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազա եւ Բեյթ Լահիա քաղաքների բնակելի շենքերին։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է 15 մարդ, կան նաեւ անհետ կորածներ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստանի Հանրապետություն

09:33 05.05.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստանի Հանրապետություն

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասին

09:30 05.05.2025

Իրանը հայտարարել է 1200 կմ հեռահարությամբ նոր հրթիռի հաջող փորձարկման մասին

Իրանը հաջողությամբ փորձարկել է 1200 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրա խոսքով՝ հրթիռը «արձակվել է ավելի քան 1200 կմ հեռավորությունից», այն ունակ է ճշգրիտ հայտնաբերելու և խոցելու թիրախները, ինչպես նաև դիմադրում է միջամտությանը։ Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար […] ...

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

09:22 05.05.2025

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։ «Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 […] ...

BACK_TO_TOP