21:50 03.05.2020
Հայտնի երգչուհի Մադոննան երկրպագուներին է ներկայացրել հատակը լվանալու անկեղծ տեսահոլովակ և արխիվային լուսանկարներ: Տեսանյութը հայտնվել է աստղի Instagram- ի պաշտոնական էջում, հայտնում է Корреспондент-ը: Տեսանյութի կադրերում հայտնվել են լուսանկարներ՝ աստղի մի քանի կերպարներով: Արխիվային սև և սպիտակ լուսանկարների շարքում Մադոննան նաև ցույց է տվել, թե ինչպես է լվանում հատակը: View this post on Instagram […]
21:23 03.05.2020
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփն անձեռոցիկից կրծկալ է պատրաստել: Դերասանը զվարճալի տեսանյութը հրապարակել է Instagram- ի իր էջում, հայտնում է Корреспондент-ը: Նա որոշել է զվարճացնել իրենց օրերը մեկուսացման մեջ անցկացնող երկրպագուներին: Հին ֆիլմերի ոճով ստեղծված տեսանյութի շրջանակներում սև շապիկով Դեփը նստել է փոքր սեղանի շուրջ, ցուցադրել սպիտակ անձեռոցիկ, իսկ հետո նրա հետ որոշ գործողություններ կատարել: […]
10:45 03.05.2020
Avengers-ի ռեժիսորներ՝ եղբայրներ Ջո և Էնթոնի Ռուսսոները կդառնան Hercules-ի պրոդյուսերները, որը Disney-ի անիմացիոն ֆիլմի ռեմեյքն է: Ինչպես նշում է The Hollywood Reporter- ը՝ վկայակոչելով Disney- ին ինսայդերներին, նոր Hercules-ի սցենարով կզբաղվի The Expendables- ի սցենարի հեղինակը: Նշենք, որ Hercules մուլտֆիլմը թողարկվել է 1997-ին և կատակերգական ձևով պատմել հունական Հերկուլեսի առասպելը: Այն փաստը, որ Disney-ը պատրաստվում […]
21:07 02.05.2020
«Ավատար» ֆիլմի «Թվիթերի» պաշտոնական էջում նոր կադր է տեղադրվել Ջեյմս Քեմերոնի բլոկբաստերի սիքվելի նկարահանումից: Դրանում ամերիկացի դերասանուհի Սիգուրնի Ուիվերն է (առաջին մասում նրա հերոսուհին մահանում է): Գրում է РИА Новости-ն: «Պրոդյուսեր Ջոն Լանդաուն դերասաններ Սիգուրնի Ուիվերնի և Ջոել Մուրի հետ այցելել է «Զոնա 26»՝ նոր տեսարաններ նկարելու»,- ասվում է լուսանկարի մեկնաբանության մեջ: Առայժմ հայտնի չէ՝ […]
18:00 02.05.2020
Մեծ Բրիտանիայից Նիքոլաս Մակքարտին 14 տարեկանում հասկացել է, որ ցանկանում է դաշնակահար դառնալ: Շատ մանկավարժներ չէին հավատում տղային. նա առանց աջ ձեռքի էր ծնվել: Բայց Նիքոլասը գնաց իր երազանքի հետևից և գերազանցությամբ ավարտեց Երաժշտության թագավորական քոլեջը: Հիմա նրան ծափահարում են համերգային տարբեր հարթակներում, իսկ 2012-ին երաժիշտը հանդես է եկել Պարալիմպիկ խաղերի փակման արարողությանը:
20:00 01.05.2020
Հրաշալի աշխատանք #6, գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից ներկայացրել տեսահոլովակների մրցույթի մասնակից աշակերտներից մեկի աշխատանքը։ ««Մնա տանը» տեսահոլովակների մրցույթը, որը հայտարարել էինք շաբաթներ առաջ, մոտեցավ ավարտին: Աշակերտների ուղարկած տեսանյութերից ընտրել ենք 6-ը, որոնք մեկը մյուսից տարբերվող են և գերազանց կատարված: Հերթով կհրապարակեմ: ✅Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, 5-ի առաջին դասարան»,- […]
17:21 01.05.2020
«Машина времени» ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ, նկարիչ Անդրեյ Մակարևիչն ամուսնացել է չորրորդ անգամ։ Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Երաժիշտը չի հանրայնացրել իր ընտանեկան կարգավիճակի փոփոխությունները: «Չեմ սիրում, երբ սկսում են PR անել անձնական կյանքը»,- ասել է նա: Երաժիշտը նաև խոստովանել է, որ իրեն երջանիկ մարդ է համարում:
20:07 30.04.2020
Լևոն Մալխասյանի «ոչՊաշտոնական» համերգը՝ ջազի միջազգային օրվա կապակցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:20 29.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ. «Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Գրեթե չորս տասնամյակ է, ինչ համաշխարհային մշակութասեր հանրությունը տոնում է Պարի միջազգային օրը: Այս տոնը միավորում է մարդկանց, կամրջում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մշակույթները, թույլ է տալիս […]
13:00 29.04.2020
Հնդիկ հայտնի դերասան Իրֆան Կհանը հիվանդանոցում մահացել է: Այդ մասին հայտնում է Opindia հրատարակությունը: Նշվում է, որ Բոլիվուդի աստղը նախօրեին շտապ հոսպիտալացվել է հաստ աղիքի վարակի պատճառով: Դերասանը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Իրֆան Կհանը 53 տարեկան էր, նա մահացել է Մումբայ քաղաքում: 2018թ. դերասանի մոտ ախտորոշվել է նեյրոէնդոկրին ուռուցք: Հայտնի է, որ նա բուժվել է […]
19:30 28.04.2020
«Հարրի Փոթեր» ֆանտաստիկ կինոսագայի աստղ Էմմա Ուոթսոնը հանդիպում է ամերիկացի գործարար Լեո Ռոբինթոնի հետ, որը նախկինում զբաղվում էր մարիխուանայի վաճառքով: Գրում է Daily Mail-ը: Զույգին համբուրվելիս մի քանի անգամ «բռնեցրել էին» դեռ նախորդ տարվա հոկտեմբերին: Այդ ժամանակ 30-ամյա Ռոբինթոնը սոցիալական ցանցերից ջնջել էր իր էջերը՝ փորձելով թաքցնել սիրավեպը: Զույգի ընկերն ասել է, որ 30-ամյա Էմման […]
17:56 28.04.2020
Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտուն Ադոյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից: «Ցավալի լուրն այսօր արձանագրեց տխուր իրողությունը: Կյանքի ու մահվան պայքարում մահը հաղթեց, ու Մարտուն Ադոյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Ադոյանի բացառիկ ջանքերով վերապրեց «Մոսկվա» կինոթատրոնը՝ Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ չթողնելով կինոյի առաջնագիծը: Նրա ջանքերով էր նաև, […]
13:55 28.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած՝ «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում անցյալ տարի նախագահական նստավայրում անցկացվեց հայկական ռոմանսի երեկո: Այդ օրն ունկնդիրը մասնակից դարձավ անմոռանալի մի երեկոյի, որի ինքնատիպ զարդն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների եռակի ոսկե մեդալակիր և երեք «Գրան պրի»-ների դափնեկիր Անահիտ Մխիթարյանի կատարումներն […]
20:09 27.04.2020
Այսօրվա ոչՊաշտոնական համերգի ընթացքում միաձուլվելու են ազգային նվագարաններն ու տարբեր ազգերի ֆոլկ գործիքները, դրանք հաﬔմվելու են էլելկտրոնային որոշ գույներով և արդյունքում ստացվելու է շատ օրիգինալ երաժշտություն: ՀՀ կառավարությունը ներկայացնում է Գաթա բենդի «ոչՊաշտոնական» համերգը։
17:36 27.04.2020
Ռուսական «Лучше всех!» մանկական հաղորդաշարին է մասնակցել մանկական «Եվրատեսիլի» և ռուսական «Голос дети» շոուների մասնակից Միշա Գրիգորյանը: «Հեռու լեռներում ապրում է այս գեղեցիկ տղան: Նա երգում է ինչպես սոխակ, թեև արծիվ է»,- փոքրիկ հյուրին ներկայացրել է հաղորդավար Մաքսիմ Գալկինը: Միշան պատմել է, որ արդեն համերգներով է հանդես գալիս, սակայն չի ցանկանում դրանով գումար վաստակել։ Մաքսիմ […]
13:00 27.04.2020
2019 թվականի ամենաշահութաբեր ֆիլմը «Վրիժառուները. Վերջնախաղ» (Avengers. Final) ֆիլմն է, որն իր ստեղծողներին բերել է 890 միլիոն դոլար, հայտնում է Deadline-ը: Առավել շահութաբեր ժապավենների երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Սառցե սիրտը» (Frozen 2) մուլտֆիլմը, որը վարձույթներում հավաքել է 599 միլիոն դոլար: Երրորդ տեղում է 580 միլիոն դոլար արժողությամբ «Առյուծ արքա» անիմացիոն ֆիլմը: Չորրորդ տեղում է «Ջոկեր»-ը՝ […]
21:39 26.04.2020
Հաջորդ ոչՊաշտոնական համերգի ընթացքում միաձուլվելու են ազգային նվագարաններն ու տարբեր ազգերի ֆոլկ գործիքները, դրանք հաﬔմվելու են էլելկտրոնային որոշ գույներով և արդյունքում ստացվելու է շատ օրիգինալ երաժշտություն: Միացե՛ք Գաթա բենդի կենդանի համերգին վաղը՝ 20:00-ին ՀՀ կառավարության պաշտոնական էջում։
10:54 26.04.2020
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրել է, որ «Հայաստանը» երգն այժմ հասանելի է հեռարձակելու և ներբեռնելու համար բոլոր թվային ծառայությունների վրա այս հղումով։ «Երգից ստացված հասույթի 100% -ը նվիրաբերվելու է @mystepfoundation- ին, որը ղեկավարում է Հայաստանում բազմաթիվ նշանակալից նախաձեռնություններ, որոնք ուղղված են հանրային առողջության, կրթության, մշակույթի, սոցիալական բարեկեցության, շրջակա […]
14:51 25.04.2020
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները. 1․ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (ավտոսրահների) կողմից վաճառված տրանսպորտային միջոցների գրանցում (հաշվառում), գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում, 2․ տրանսպորտային միջոցների խոտանում, 3․ ուժը կորցրած կամ ժամկետը լրացած վարորդական վկայականների […]
13:41 25.04.2020
Հաջորդ անգամ, երբ առաքիչն ուշացնի ձեր պատվերը, մի՛ զայրացեք, գրում է Лента-ն: Գուցե երաժշտության նկատմամբ ունեցած կարոտը նրան ստիպել է նստել երաժշտական գործիքի առաջ և նվագել: В следующий раз, когда курьер будет задерживаться с вашим заказом, не сердитесь. Возможно, тоска по музыке вынудила его сесть за клавиши и немножечко поиграть pic.twitter.com/1zqE2aT1Rs — Лента.ру (@lentaruofficial) April […]
09:47 25.04.2020
«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում: Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին: Հիմնադրամը հրաշալի բարեգործական […]
19:30 24.04.2020
Ռուսական Comedy Woman կատակերգական շոուի հեղինակ և մասնակից Նատալյա Եփրիկյանը Հայաստանում ինքնամեկուսացման ժամանակ իր Instagram-ում հրապարակել է ևս մեկ լուսանկար: Եփրիկյանը երկրպագուներին ցույց է տվել երեխայի հետ իր լուսանկարը, որն արվել է Դիլիջանում: «Դեմքի արտահայտության վարպետության դաս … Կարծում եմ՝ ինձ մոտ վատ չի ստացվում»,- լուսանկարին կից գրել է նա: Երեխայի տեսքը Նատալյա Եփրիկյանի երկրպագուներին […]
19:00 24.04.2020
Եկատերինա Երկրորդի մասին պատմող «Մեծը» սերիալի թրեյլերն արդեն համացանցում է: Այն հրապարակվել է Hulu ընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում: Կատակերգական տարրերով հագեցած սերիալը նկարել է Թոնի Մակնամարը: Ապագա կայսրուհու դերում հանդես է եկել դերասանուհի Էլ Ֆաննինգը: Սյուժեի կենտրոնում երիտասարդ Եկատերինան է, որն ամուսնանում է Պյոտր Երրորդի հետ: Նրան մարմնավորում է Նիքոլաս Հոլթը: Նոր շոուի պրեմիերան պլանավորված […]
12:49 23.04.2020
Հոլիվուդյան դերասանուհի Շիրլի Նայթը մահացել է ապրիլի 22-ին, ԱՄՆ-ում: Դերասանուհին 83 տարեկան էր, հայտնում է Hollywood Reporter-ը: Նայթը մահացել է Տեխասի Սան Մարկոս քաղաքում՝ իր դստեր՝ դերասանուհի Քեյթլին Հոփկինսի տանը: Շիրլի Նայթը երկու անգամ առաջադրվել էր «Օսկար» մրցանակի «Երիտասարդության քաղցրաձայն թռչուն» և «Մթություն աստիճանների վերևում» ֆիլմերում դերերի համար: Նա նաև «Ոսկե գլոբուս», «Էմմի», «Թոնի» մրցանակների […]
19:30 22.04.2020
Կորոնավիրուսի համավարակը Netflix-ին հետևորդների ռեկորդային թիվ է բերել և մեծ եկամուտներ: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը: Նշվում է, որ համավարակի սկզբից հետևորդների թիվն ավելացել է 15,7 միլիոնով: Բացի դրանից՝ ընկերության եկամուտը միայն հունվարից մարտ ամիսներին կազմել է 709 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը կրկնապատկվել է: Ընդհանուր հաշվով, Netflix-ի հետևորդների թիվը […]
19:15 22.04.2020
«Ընկերներ» սերիալի դերասանները մասնակցել են All In չելենջին: Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի Instagram-ում հայտնվել է լուսանկարների կոլաժ, որում նա «Ընկերներից» Քորթնի Քոքսի, Լիզա Կուդրոուի, Մեթ Լեբլանի, Մեթյու Փերրիի և Դեյվիդ Շվիմերի հետ նստած է Նյու Յորքի ֆոնին՝ կրկնելով «Ճաշը երկնաքերի վրա» հայտնի լուսանկարը: 6 երկրպագու կհրավիրվի «Ընկերների» վերամիավորման նկարահանումներին Warner Bros-ի ստուդիայում: Դա անելու համար հարկավոր […]
17:16 22.04.2020
2019թ. ամռանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել էր քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում, ծանոթացել նրա աշխատանքներին: ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Մոդեռն ոճն ազգային մտածողության հետ հաջողությամբ համադրող քանդակագործի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում և այլուր, և, իհարկե, նրա ծննդավայր Գյումրիում։ Նախորդ հանդիպումից գրեթե մեկ տարի […]
17:12 22.04.2020
Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը երրորդ անգամ հայր է դարձել: Այն մասին, որ դերասանի 36-ամյա կինը՝ Ալեխանդրա Սիլվան, երկրորդ անգամ է ծննդաբերել, հայտնում է HOLA հրատարակությունը: Նրանց երկրորդ որդու անունը դեռ հայտնի չէ: Նշվում է, որ զույգը ինքնամեկուսացման մեջ է գտնվում Նյու Յորքի մերձակայքում գտնվող ագարակում: Նորածինը դարձել է Գիրի և Սիլվայի երկրորդ ընդհանուր երեխան: Բացի […]
19:30 21.04.2020
Ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմը (իսկական անունը՝ Մարշալ Մեթերս) տոնել է թմրանյութերի օգտագործումը դադարեցնելու 12 տարին: Համապատասխան հրապարակումն աստղն արել է իր Instagram-ի իր միկրոբլոգում: 47-ամյա կատարողը տեղադրել է մի նշան, որի վրա գրված է 12: Սոցցանցում հրապարակված գրառումն արդեն ստացել է ավելի քան 1,2 միլիոն հավանում և 23,5 հազար մեկնաբանություն: View this post on […]