TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+33.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Նամակ Աֆրիկայից. Եթովպիայի կորսված հայ համայնքը». BBC-ի անդրադարձը

18:50 02.03.2020

BBC-ն հրապարակել է «Նամակ Աֆրիկայից. Եթովպիայի կորսված հայ համայնք» նյութը: Լրագրող Իսմայիլ Էյնաշեն մեկնել է մայրաքաղաք Ադիս Աբեբայի Պիսասու շրջան՝ իր իսկ հաղորդմամբ «Եթովպիայի վերջին հայերին» գտնելու համար: Հեղինակը պատմում է, որ 19-րդ դարում հայերի ոչ մեծ խումբը կարևոր դեր էր խաղում Մենելիք 2-րդի պալատում: 20-րդ դարում ձևավորվել է հայ համայնք, որը շարունակել է երկրի […]

̰
SHANT KIDS-ի եթերում Մաշան էլ հայերեն կխոսի

22:15 29.02.2020

Shant Kids հեռուստաալիքի եթերում հայերեն կրկնօրինակմամբ և հնչյունավորմամբ եթեր են հեռարձակվում աշխարհահռչակ մուլտֆիլմեր, որոնք տարբեր հեղինակավոր մրցանակների են արժանացել: Արդեն տևական ժամանակ է` Shant Kids հեռուստաալիքի մեր հեռուստադիտողները բացառապես հայերեն կրկնօրինակմամբ ու հնչունավորմամբ մուլտֆիլմեր դիտելու հնարավորություն ունեն: Շուտով  դրանց շարքը կհամալրի ամենառեյտինգային մուլտֆիլմերից մեկը`«Մաշան և Արջը»: Ասել, որ այն փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմերից է` նշանակում է […]

̰
Եթե պիտի լուսանկարչական ժապավեն գնեմ կամ ուտելիք, ժապավեն եմ գնում. Սամվել Կարապետյան

18:30 29.02.2020

Սամվել Կարապետյանի նվիրումը սահմաններ չէր ճանաչում, հիացնում էր նաև օտարներին, որոնք հետաքրքրված էին հայոց պատմությամբ ու մշակույթով: Ստորև ներկայացնենք ամերիկացի գրող և լրագրող, քաղաքագետ և վերլուծաբան Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջով» (Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War ) գրքից մի հատված. «Ուռեկավանք: Անկանխատեսելի անցյալը. Սամվել […]

̰
Զոհրաբ Մնացականյանի գրառումը Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ

16:32 29.02.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում ցավակցական ուղերձ է հղել Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Սամվել Կարապետյանի՝ ականավոր պատմաբանի և միջնադարյան ճարտարապետության ու հայկական պատմական հուշարձանների հետազոտողի կորստով: Նրա Հայկական ճարտարապետության հետազոտությունների հասարակական կազմակերպությունը նշանակալի ներդրում ունի մեր ազգային ժառանգության ընկալման և արժևորման գործում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը: Deeply saddened […]

̰
Երևանում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան. մանրամասներ

15:55 29.02.2020

Երևանում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Կառավարության նախաձեռնությամբ հայտարարված հուշարձանի նախագծի բաց մրցույթում ամիսներ առաջ հաղթել էր քանդակագործ Ալբերտ Վարդանյանի՝ «Ազդեցություն-Հակազդեցություն» ստեղծագործությունը: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/527152284846785/ Վաղը լրանում է 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 12-րդ տարելիցը:

̰
Լեդի Գագան հրապարակել է iPhone-ով նկարահանած նոր երգի տեսահոլովակը

23:45 28.02.2020

Լեդի Գագան YouTube-ում հրապարակել է «Հիմար սեր» երգի տեսահոլովակը: Տեսահոլովակը նկարահանված է iPhone-ով: Երգչուհին ֆուտուրիստական ոճի վարդագույն հագուստով է: Պարում է ավազի վրա՝ ժայռերի պատկերին: Ընդամենը կես օրվա ընթացքում տեսահոլոակը դիտել է 1.3 մլն մարդ:

̰
«Կարմեն»-ի ռեժիսորը երկու շաբաթ գտնվել է արհեստական կոմայի մեջ

23:00 28.02.2020

Ռուս ռեժիսոր և դերասան Ալեքսանդր Խվանը երկու շաբաթ գտնվել է արհեստական ​​կոմայի մեջ: Այս մասին փետրվարի 28-ին հայտնում է StarHit- ը: Կինոռեժիսորի հարազատներն ասում են, որ նրա մոտ ախտորոշվել է երկարատև ծխելու հետևանքով առաջացած թոքային քրոնիկ հիվանդություն: Նշվում է, որ Խվանը շուտով կտեղափոխվի ընդհանուր պալատ, բուժքրոջ օգնության կարիք կունենա: Հարազատները նաև նշում են, որ բուժման […]

̰
Մայր թատրոնը շուտով կունենա գեղեցիկ և բարեկարգված շրջակայք

16:43 28.02.2020

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում հետևյալ տեղեկությունն է հաղորդվում. «2019-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը դիմել էր Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին` թատրոնի շրջակայքը բարեկարգելու նպատակով։ Հուրախություն մեզ 2020-ի հունվարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից ստացանք դրական պատասխան։ Շատ շուտով կսկսվեն Սունդուկյան թատրոնի շրջակայքի բարեկարգման շինարարական աշխատանքները։ […]

̰
Անվճար հրավիրատոմսեր Մարտի 8-ի տոնական ներկայացումների և համերգների համար

13:02 27.02.2020

ՀՀ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այսօրվանից հնարավոր է թատրոնների, համերգասրահների և «Մոսկվա» կինոթատրոնի տոմսարկղերում անվճար ձեռք բերել հրավիրատոմսեր՝ Մարտի 8-ին կայանալիք տոնական ներկայացումներին ու համերգներին մասնակցելու համար։

̰
Երգչուհի Դաֆֆին խոսել է իր նկատմամբ կատարված բռնության մասին

23:07 26.02.2020

Բրիտանացի փոփ երգչուհի Դաֆֆին իր Instagram-ում խոսել է իր նկատմամբ կատարված բռնության մասին: Համաձայն 35-ամյա երգչուհու խոսքերի որին մամուլն անվանել է «նոր Էմի Ուայնհաուս» որոշ ժամանակ առաջ ապօրինի կերպով պահվել է մի վայրում, նրան թմրանյութեր են տվել և բռնաբարել: «Անցած ամբողջ տասնամյակի ընթացքում հազարավոր օրեր ես նվիրվել եմ արևն իմ սրտում կրկին զգալու ցանկությանը, և […]

̰
Ռաֆայելի նկարը Իտալիայում սկանդալ է առաջացրել

21:42 26.02.2020

Իտալիայում սկանդալ է ծագել Ռաֆայելի «Լեո X- ի դիմանկարը կարդինալներ Ջուլիո Մեդիչիի և Լուիջի Ռոսիի հետ» կտավի շուրջ: Ֆլորենսիայի Ուֆֆիցի պատկերասրահի գիտական ​​հանձնաժողովն ամբողջությամբ պաշտոնաթող է եղել՝  նկարչի մահվան 500-ամյա տարելիցի կապակցությամբ գլուխգործոցը Հռոմում ցուցադրելու որոշման հետևանքով: Փորձագետները հայտարարել են, որ 2019-ի դեկտեմբերին նկարը ներառվել է 24 արվեստի գործերի ցանկում, որոնք իրենց վիճակի պատճառով չի […]

̰
Մահացած Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամի համերգաշարը քննադատության է արժանացել

17:30 26.02.2020

Համացանցում են հայտնվել մահացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամի համերգային շրջագայության համերգներից մեկի կադրերը։ Երգչուհու պատկերը և նրա ձայնագրությունը համերգաշար են անցկացնում Մեծ Բրիտանիայում։ https://www.instagram.com/tv/B9BblEqqHst/ Առաջին համերգը, որ եղել է փետրվարի 25-ին, դուր չի եկել հանդիսականների մի մասին։ Նրանք «կեղծիք» են տեսնում համերգի մեջ, պնդում, որ երգչուհու հոլոգրամի շուրթերը ձայնի հետ համաչափ չեն շարժվում և այլն։ […]

̰
Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը

16:15 26.02.2020

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի դրանից՝ այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից […]

̰
Մահացել է Mazzy Star-ի համահիմնադիր Դևիդ Ռոբակը

15:11 26.02.2020

Մահացել է բրիտանական Mazzy Star փոփ խմբի համահիմնադիր Դևիդ Ռոբակը, հայտնում է Pitchfork-ը՝ վկայակոչելով խմբի ներկայացուցչին: Ռոբակը 61 տարեկան էր, մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: Լոս Անջելեսում ծնված Ռոբակը երգչուհի Հոուփ Սանդովալի հետ 1989 թվականին հիմնել է Mazzy Star-ը: Նախկինում Սանդովալն ու Ռոբակը միասին հանդես են եկել Opal խմբում:  

̰
Ազգային պատկերասրահում ՀՀ կենսաթոշակառուների համար մշտական ցուցադրության տոմսերը կլինեն անվճար՝ ամիսը 2 անգամ

15:13 25.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ հրամանով՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում ՀՀ կենսաթոշակառուների համար մշտական ցուցադրության տոմսերը կլինեն անվճար՝ ամիսը 2 անգամ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից: Ժամանակավոր ցուցահանդեսների մուտքը վճարովի է։

̰
Ե՞րբ և որտե՞ղ  կկայանա «Ազգային երգիչ» նախագծի համերգը. մանրամասներ

12:00 25.02.2020

Նոր մատուցմամբ ու կենդանի հնչողությամբ ժողովրդական երգեր, արդեն հայտնի ու սիրված դեմքեր, շքեղ ու լուսավոր համերգասրահ. մարտի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցների համերգը: Ինչպես SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչները բեմում մենակ չեն լինելու. նրանց հետ հանդես կգան նաև «Մեծ փոքրիկներ» նախագծի ամենատաղանդավոր փոքրիկները: […]

̰
Երվանդ Մանարյանին արվեստասեր հանրությունն այսօր ծափահարեց վերջին անգամ

17:48 22.02.2020

Դերասան Երվանդ Մանարյանին արվեստասեր հանրությունն այսօր ծափահարեց վերջին անգամ: Վարպետի հուղարկավորությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից էր: Նրան հրաժեշտ տալու էին գնացել ընկերները, բարեկամները, հասարակական, քաղաքական գործիչները:

̰
Կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

14:43 22.02.2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ լինելու է փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին: «Արդեն մի քանի ամիս է Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա: Համատեղ պատրաստում ենք ստեղծագործություն, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացում: Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ […]

̰
Եղբայրները կհանդիպեն նորեն, իսկ կորուստն իսկապես մեծ է. Մարտին Վարդազարյանը` Երվանդ Մանարյանի մասին

13:00 22.02.2020

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքում  տեղի է ունենում ՀՀ ժողովրդական արտիստ, Երվանդ Մանարյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Վարպետին հրաժեշտ տալու են եկել նրա ընկերները, հարազատները, արվեստագետները, պետական ու քաղաքական գործիչներ: «Նա մինչև վերջ ճանաչված չեղավ, որովհետև այնքան բազմակողմանի տաղանդներով օժտված անձնավորություն էր և, ամենակարևորը, մեծագույն համեստության տեր: Նրա մասին եթե ինչ-որ բան ասել, […]

̰
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարը Համո Սահյան է ասմունքում

12:15 22.02.2020

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերն ընթերցել է Համո Սահյանի հայոց լեզուն գովերգող բանաստեղծություններից մեկը։ Միլերի ասմունքի տեսանյութը ներկայացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

̰
Այսօր տեղի ունեցավ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը

21:52 21.02.2020

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը նաև ակտիվ քաղաքացի էր։ Նրան ճանաչողներն ասում են՝ մասնագիտությունն առաքելություն էր դարձրել ու դա իրականացնում էր ամենայն պատասխանատվությամբ: Ժողովրդական արտիստն այլևս չկա, բայց նրա թողած ժառանգությունն իր ուրույն տեղն ունի թատրոնի ու կինոյի պատմության մեջ: Երվանդ Մանարյանի հոգեհանգիստն այսօր էր: Հոգեհանգստյան արարողությանը մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա […]

̰
«Նախագահական համերգաշար». Ռուսական ռոմանսի երեկո նախագահական նստավայրում՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

21:42 21.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում այսօր երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին: Մեծ հաղթանակի 75-ամյակն, իսկապես, համամարդկային հոբելյան է: Այդ հաղթանակում մեծագույն ներդրում են ունեցել նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները. մեր ժողովրդի ավելի քան 600 հազար զավակներ մասնակցել են Մեծ Հայրենականին: Նրանցից ավելի քան […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը

18:58 21.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը:

̰
Ղազախ աղջկա հայերեն «Գիշեր է» երգը գրավել է կենտրոնասիական շոուի ժյուրիին

18:32 21.02.2020

«Central Asia’s Got Talent» շոուն, որին մասնակցում են Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի բնակիչները, նոր աստղ ունի։ Ղազախ աղջիկը ժյուրիի սիրտը գրավել է հայերեն երգով։ Աիդա Բոլատը շոուի ժամանակ կատարել է Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգն ու արժանացել ժյուրիի անդամների հիացական գնահատականին։ Կատարումը ամբողջությամբ՝ տեսանյութում: https://www.facebook.com/CentralAsiaGotTalent/videos/2450986615172352/?v=2450986615172352

̰
Երվանդ Մանարյանի հոգեհանգիստը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

18:05 21.02.2020

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգիստը: Վարպետին հրաժեշտ տալու են եկել նրա ընկերները, հարազատները, արվեստագետները, պետական ու քաղաքական գործիչները: Հիշեցնենք, որ Երվանդ Մանարյանը մահացել է փետրվարի 20-ին՝ 96 տարեկան հասակում: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 12.00-14.00-ն, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

̰
Ամերիկացուն Մարտիրոս Սարյանի գործերից մեկի անվան տակ վաճառել են կեղծ կտավ

12:49 21.02.2020

Ամերիկացի բարերարը դիմել է Ռուսաստանի ոստիկանությանն այն բանից հետո, երբ գնել է մեկ միլիոն ռուբլի արժողությամբ նկար մերձմոսկովյան շրջանի բնակչուհուց: Նկարը կինը ներկայացրել է որպես անվանի հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի հազվագյուտ գործ: Рен ТВ-ի Экстренный вызов 112 հաղորդման մեջ նշվում է, որ ամերիկացուն գրավել է նկարի համեմատաբար ցածր գինը, քանի որ սովորաբար Սարյանի աշխատանքներն արժեն […]

̰
«Ցարսկոյե սելո»-ում հայ երգիչն ակապելլա կատարել է Կոմիտասի «Կռունկ»-ը

12:30 21.02.2020

Համացանցում լայն տարածում է ձեռք բերում «Ցարսկոյե սելո»-ի Եկատերինյան պալատում արված տեսանյութը: Ժողովրդական երգերի հայ կատարող Նշան Մանուչարյանը պատմական պալատի սրահում ակապելլա երգել է հայ նշանավոր կոմպոզիտոր Կոմիտասի ամենահայտնի գործերից մեկը` «Կռունկ»-ը:

̰
Քիմիկոսները պարզել են, որ Մոնա Լիզայի վրա եղած ճաքերը նրան պաշտպանում են շրջակա միջավայրի ազդեցությունից

22:08 20.02.2020

Եվրոպայից և Միացյալ Նահանգներից քիմիկոսները պարզել են, որ իտալացի նկարիչների բազմաթիվ կտավներ գոյատևել են և հասել մեր օրեր շնորհիվ կրակելյուրի՝ փոքրիկ ճաքերի, որոնք ծածկում են Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզան և Վերածննդի այլ գլուխգործոցներ: Այդ մասին հայտնում է Heritage Science- ը: Գիտնականները պնդում են, որ կրակելյուրով պատված կտավը մնում է կայուն, նույնիսկ այն դեպքերում, երբ […]

̰
«Հարրի Փոթերի» աստղի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

18:13 20.02.2020

Բրիտանացի դերասանուհի, վիպասան Ջուլիա Ուոլթերսի մոտ հայտնաբերվել է երրորդ աստիճանի քաղցկեղ: Այս մասին հայտնում է BBC-ն: «Հարրի Փոթերի» աստղի հաստ աղիքում երկու ուռուցք են հայտնաբերել: Դերասանուհին խոստովանել է, որ առաջին անգամ իր հիվանդության մասին իմացել է 18 ամիս առաջ, այդ ժամանակ մտածել է` բժիշկները սխալվել են: Ավելի ուշ պարզվել է, որ քաղցկեղը տարածվել է կից […]

̰
Երվանդ Մանարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

17:53 20.02.2020

ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` փետրվարի 21-ին, ժամը` 18:00-20:00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այդ մասին տեղեկանում ենք Երվանդ Մանարյանի ֆեյսբուքյան էջից: Վերջին հրաժեշտի արարողությունը` փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

̰
BACK_TO_TOP