18:30 29.02.2020
Սամվել Կարապետյանի նվիրումը սահմաններ չէր ճանաչում, հիացնում էր նաև օտարներին, որոնք հետաքրքրված էին հայոց պատմությամբ ու մշակույթով:
Ստորև ներկայացնենք ամերիկացի գրող և լրագրող, քաղաքագետ և վերլուծաբան Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջով» (Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War ) գրքից մի հատված.
«Ուռեկավանք: Անկանխատեսելի անցյալը.Սամվել Կարապետյանը իր գրասենյակի հատակին փռեց մոտ երկու քառակուսի մետր մակերեսով գծագրական թղթի գլանափաթեթը: Գունավոր բծերով ծածկված այդ սպիտակ թուղթը հեռվից հիշեցնում էր Ջեքսոն Պոլլակի աբստրակտ կտավները: Բայց դրա գլխին կանգնած Սամվելը նման էր ռազմական գործողությունների պլանը մշակող գեներալի:Մեր դիմաց Կովկասի քարտեզն էր՝ հիմնված կայսերական Ռուսաստանում 1914 թվականին անցկացված մարդահամարի արդյունքների վրա: Սամվելը ճշտել էր Սեւ և Կասպից ծովերի միջև ընկած բոլոր մեծ ու փոքր բնակավայրերի էթնիկ պատկերը… Սամվելի ասածն այն էր, թե ադրբեջանական լեռնալանջերի իրական տերերը հենց հայերն են եղել:
Սամվել Կարապետյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենակատաղի՝ հեռավոր անցյալի շուրջ մղվող հակամարտության առաջատար մարտիկներից է: Նրա աշխույժ գրասենյակը, որ գտնվում է Արվեստի ինստիտուտի վեցերորդ հարկում, գլխավոր շտաբ է հիշեցնում: Պատերը երիզող պահարաններում պահվում են փաստաթղթեր, հազարավոր լուսանկարներ, Լեռնային Ղարաբաղի երկու հարյուրից ավելի քարտեզներ: Պատերին փակցված պաստառներին ու օրացույցներին Ղարաբաղի եկեղեցիների լուսանկարներն են:Ուռեկավանքի գերեզմանատան ծառի վրա բացվում էին առաջին բողբոջները՝ տերևների կանաչներով զարդարելով միջնադարյան եկեղեցու գորշ պատերը: Այս եկեղեցին ու գերեզմանատունը առաջին կանգառն էին Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններով Սամվելի ու իմ գիտարշավ-ուղևորության: Սամվելն այստեղ գալիս է ամեն գարուն, երբ եղանակը մեղմ է, և տերեւները դեռ չեն ծածկում հուշարձանները, որոնք նա լուսանկարում է:Սամվելն ու իր երկու կին օգնականները աշխատանքին ձեռնամուխ են լինում գերմանական կազմակերպվածությամբ: Նախևառաջ Էմման և Նարինեն սկսեցին ճկուն ոլորակով չափագրումներ կատարել: Ամրակներով ու մատիտներով մաքրում էին եկեղեցու ներսի տապանաքարերի վրայի հողն ու կեղտը, որպեսզի կարողանան կարդալ փորագրությունները: Սամվելը կարդաց հայերեն տառերով փորագրվածն ու ասաց, թե ով է թաղված այդտեղ: Սամվելի արտաքինը տպավորիչ է` բարձրահասակ է, շարժուն, անհանգիստ աչքեր ունի, ամբողջովին մերկ ու փայլուն գանգ:
Տապանաքարերի տակ, ինչպես բացատրեց Սամվելը, թաղված էին եպիսկոպոսներ և իշխաններ Բեգլարյանների տոհմից: Բեգլարյանների տոհմը 15-19-րդ դարերում Ղարաբաղը կառավարող մելիքների հինգ տոհմերից մեկն էր…Սամվելն ու իր օգնականները քայլում էին Բեգլարյանների ընտանեկան գերեզմանատան ցողածածկ խոտի վրա. տպավորությունն այնպիսին էր, թե կինոնկարահանող խումբը տարածքը նախապատրաստում է նկարահանման: Նրանք հեռացնում էին թփուտներն ու ընձյուղները, մեկառմեկ մաքրում ու չափագրում էին տապանաքարերը, պատճենահանում դրանց փորագիր արձանագրությունները: Այնուհետև Սամվելը լուսանկարեց բոլոր տապանաքարերը առանձին-առանձին: Լուսանկարները այնուհետ թվայնացվում ու պահվում են CD-ների վրա:
Պատմությամբ Սամվելը սկսել է զբաղվել 1978 թվականից, երբ 17 տարեկան էր: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակելու փոխարեն նա ոտքով անցավ ամբողջ Լեռնային Ղարաբաղը՝ խորհրդային էժանագին «Սմենա» լուսախցիկով լուսանկարելով հանդիպած բոլոր հայկական հուշարձանները: Երկու տարի հետո, երբ առաջին անգամ եկել էր Թալիշ, ամբողջ ամռան ընթացքում ոտքով անցել էր Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը՝ հազար կիլոմետրից ավելի՝ գիշերելով վրանում կամ գյուղական տներում: Այսպես ծնվեց նրա առաքելությունը:
«Ադրբեջանում չկա որևէ շրջկենտրոն, որի ոստիկանության կամ ՊԱԿ-ի բաժանմունքում մեկ անգամից ավելի բերման ենթարկված չլինեմ»,- ասում է նա:
«Եթե պիտի լուսանկարչական ժապավեն գնեմ կամ ուտելիք, ես ժապավեն եմ գնում»,- ասում է Սամվելը:
«Ամեն անգամ մի թուրք կամ ադրբեջանցի քեզանից մի փոքր հող է ուզում ու ասում. մի փոքրիկ տարածք տուր, որ ապրեմ, իսկ մի քանի տարի անց քեզ մնում է մի չնչին տարածք, մնացածն արդեն իրենն է»,- ասում էր Սամվելը:… Սամվելին անհնար էր կանգնեցնել: Անգամ օրվա մութ ժամերը նա օգտագործում էր իր երկարատև պատերազմի համար նոր նյութեր հավաքելու նպատակով»:
14:15 15.08.2025
Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերինՂրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում ս.թ. օգոստոսի 14-15-ը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել մաքսային և տեխնիկական կանոնակարգերին և ներքին շուկայի խոչընդոտների վերացմանը: Այցի շրջանակներում Եվրասիական միջկառավարական […] ...
13:55 15.08.2025
«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։ Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։ Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։ Քասեմը նաև մեղադրել է […] ...
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...
13:30 15.08.2025
Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...
13:17 15.08.2025
Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...