18:50 02.03.2020
BBC-ն հրապարակել է «Նամակ Աֆրիկայից. Եթովպիայի կորսված հայ համայնք» նյութը: Լրագրող Իսմայիլ Էյնաշեն մեկնել է մայրաքաղաք Ադիս Աբեբայի Պիսասու շրջան՝ իր իսկ հաղորդմամբ «Եթովպիայի վերջին հայերին» գտնելու համար:
Հեղինակը պատմում է, որ 19-րդ դարում հայերի ոչ մեծ խումբը կարևոր դեր էր խաղում Մենելիք 2-րդի պալատում: 20-րդ դարում ձևավորվել է հայ համայնք, որը շարունակել է երկրի վրա տնտեսական և մշակութային ազդեցություն ունենալ:
Հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում նա նկատել է, որ այն քիչ է բաց լինում, իսկ եկեղեցական համայնքն ընդամենը 100 հոգուց է բաղկացած, որտեղ հիմնականում տարեց մարդիկ են:
«Եկեղեցին համայնքի սիրտն է: Այս համայնքը սկսել է աճել Հայլե Սելասիե կայսեր պաշտոնավարման տարիներին՝ 1930-1974թթ.: Նրա ղեկավարման օրոք Եթովպիան սկսեց արագ մոդեռնիզացվել, և հայ պալատականները, գործարարներն ու առևտրականներն այդ անցման մեջ կարևոր դեր են խաղացել»,- ասում է պարբերականը:
Եթովպացի ապագա կայսրը 1924թ. այցելեց Երուսաղեմի հայկական եկեղեցի, որտեղ հանդիպեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված որբերի: Հայլե Սելասիեն 40 որբերի տեղափոխեց Եթովպիա՝ խոստանալով նրանց խնամել: Երեխաները երաժշտության դասերի գնացին, կազմավորվեց Եթովպիայի փողային նվագախումբը, իսկ նրա ղեկավարի պաշտոնը ստանձնած Գևորգ Նալբանդյանը դարձավ կայսերական հիմնի հեղինակը:
Հայկական համայնքը իր առավելագույն թվին հասավ 60-ականներին. այդ ժամանակ համայնքը բաղկացած էր 1200 հոգուց: 70-ականներին, երբ կայսրը տապալվեց, համայնքը սկսեց թուլանալ: Նոր իշխանությունները սկսեցին խլել հայերի ունեցվածքը, հայերից շատերը սկսեցին փախչել երկրից: Մնացողներն էլ ամուսնացան տեղացիների հետ, որով էլ ձևավորվեց հայ-եթովպական մշակութային խառնուրդը:
Այստեղի հայ համայնքն ունի սեփական հանրային ակումբը՝ իր ճաշարանով, որտեղ կարելի է ավանդական հայկական ճաշատեսակներ փորձել:
09:30 15.08.2025
Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտումՀնդկաստանը չափազանց կախված է էներգամատակարարումներից, և հանրապետությունը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա առթիվ։ «Ինչ վերաբերում է էներգիային, մենք բոլորս գիտենք, որ մեր էներգետիկ կարիքների համար, լինի դա բենզին, դիզելային վառելիք, թե գազ, մեծապես կախված ենք բազմաթիվ երկրներից: Մենք ստիպված ենք միլիարդավոր […] ...
09:18 15.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...
09:10 15.08.2025
Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներԻրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
09:00 15.08.2025
Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համարՌուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...
08:50 15.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:41 15.08.2025
F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska LandmineF-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...