21:01 10.02.2020
«Օսկարի» մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթած դերասան Խոակին Ֆենիքսը նշել է, որ Joker ֆիլմում նրա կերպարը տարբերվում է Հիթ Լեդջերի խաղացած «Ջոկերից»: Արարողությունից հետո Ֆենիքսը խոստովանել է, որ չի դիտել «The Dark Knight» ֆիլմը, որտեղ խաղացել է Լեջերը: «Անկեղծ ասած, ես չեմ դիտել նրա ֆիլմը, բայց հասկանում եմ, որ իմ հերոսն արմատապես տարբերվում է Հիթի […]
19:45 10.02.2020
«Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չկայացած իմփիչմենթի թեմային: Ձեռքում պահելով «Օսկար»-ը, որը Բրեդ Փիթը ստացել էր որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասան» «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում ունեցած դերի համար՝ դիմել է ներկաներին. «Ինձ ասացին, որ ես ընդամենը 45 վայրկյան ունեմ խոսելու, ինչը 45 վայրկյանով ավելին է, քան […]
18:50 10.02.2020
ԱՄՆ-ում 91 տարեկանում մահացել է իսպանացի անվանի գրող Կառլոս Ռոխասը: Այս մասին հայտնում է Valparaiso Ediciones հրատարակչատունը: Ռոխասը տասնյակ գրքերի հեղինակ է, արժանացել է գրականության ոլորտում բազմաթիվ մրցանակների: Ռոխասի ստեղծագործությունների մեծ մասը պատմական վեպերն են ու քաղաքական գործիչների, պոետների, նկարիչների կենսագրության գեղարվեստական շարադրանքներ: Նրա գրքերը թարգմանված են աշխարհի մի շարք լեզուներով: 1950-ականների վերջերից Ռոխասն ապրում […]
17:51 10.02.2020
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է թուրք երգչուհի Ասլը Հյունելը Անիի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում և ծափահարում են նրան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ծափահարողների և ձայնակցողների մեջ էր նաև Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) […]
13:06 10.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Շանթ» ՀԸ-ն հերթական անակնկալն է պատրաստել: Բոլոր ժամանակների ամենասիրելի մուլտֆիլմերը Shant kids-ով կհեռարձակվեն միայն հայերեն: Այսպիսով, խորհրդային տարիների մուլտֆիլմերի ոսկե ֆոնդն իր գույներով ու բազմազանությամբ էկրան կբարձրանա հայերեն կրկնօրինակմամբ ու հնչյունավորմամբ: Չարաճճի գայլը, ճարպիկ նապաստակը, մեղրասեր արջուկ Վինի Թուխը, ընկերասեր Չեբուրաշկան ու մյուս մուլտհերոսները փոքրիկների հետ հայերեն կխոսեն SHANT DIGITAL […]
15:26 09.02.2020
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլորին, ովքեր չզլացան շռայլ գնահատականներով արժևորելու իմ «ներդրումը» Դրեզդենի Օպերային Պարահանդեսին նախորդած, մեր հայրենակցուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության առիթով ծագած խնդրահարույց «վեճ»-ի արդար հանգուցալուծման առիթով: Ի սրտե շնորհավորում եմ Ռուզան Մանթաշյանին, (որին ի դեպ անձնապես ծանոթ չեմ) […]
15:11 09.02.2020
Երեքամյա աղջկա՝ դինոզավրերի սիրո և մահվան մասին երգը հիթ է դարձել: Մուլտիպլիկացիոն տեսահոլովակով երգը հայտնվել է աղջնակի հոր՝ Թոմ Ռոզենթալի YouTube-յան ալիքում: Բրիտանիայի եռամյա բնակչուհի Ֆենն Ռոզենթալը հոր հետ դինոզավրերի մասին երգ է ձայնագրել: Dinosaurs in Love-ում խոսվում է այն մասին, թե ինչպես են սողունները սիրահարվել միմյանց, բայց Մեծ պայթյունի հետևանքով նրանք սատկել են և […]
14:07 09.02.2020
Կանադացի պոպ երգիչ Ջասթին Բիբերը պատմել է 13 տարեկանում առաջին անգամ թմրանյութ օգտագործելու իր փորձի մասին: Բիբերը հիշել է, որ ամեն ինչ սկսվել է մարիխուանայից, որը միանգամից կախվածություն է առաջացրել: Ավելի ուշ նա սկսել է օգտագործել ամֆետամին և էքստազի: Երգիչն ասել է, որ սիրել է փորձարկումներ կատարել, միայն թե նրա ամեն քայլին հետևում էին տեսախցիկները: […]
15:30 08.02.2020
Նախագահ Արմեն Սարգսյանը համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ Հայաստանում ստեղծվելիք համատեղ ձեռնարկությունների ծրագրեր է ներկայացրել «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։ Նա մասնավորապես հիշատակել է IBM ընկերությունը, որը 3 ծրագիր է իրականացնելու նախագահի առաջարկած ATOM նախաձեռնության շրջանակներում։ Դրանցից մեկը լինելու է պատմական վերլուծությունների իրականացումը արհեստական բանականության գործիքներով։ «Պատմական վերլուծություն [են անելու] հին հայկական, […]
14:07 08.02.2020
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հրաշալի է հանդես եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռուզան Մանթաշյանն ասել է. «Ուրախ եմ, որ ելույթը կայացավ և հասավ իր տրամաբանական ու հաղթական ավարտին»: Սպասված համերգային երեկոն տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ իր շուրջ համախմբելով հեղինակավոր արվեստագետների […]
21:45 07.02.2020
«Օսկարի» հանձնման հերթական արարողության հյուրերի հեռախոսները կնքվելու են, փոխանցում է Известия-ն: Սմարթֆոնները կտեղադրվեն խիտ ռետինից պատրաստված անհատական ծրարներում և կփակվեն մագնիսական բանալով: Միայն անվտանգության աշխատակիցը կարող է բացել փաթեթները: Արարողությունը նկարահանելու պաշտոնական թույլտվությունն արժե 5 հազար դոլար: Նշենք, որ դեռևս 2019 թ.-ին կինոմրցանակաբաշխությանը հեռախոսներ պահելը թույլատրվում էր:
17:42 07.02.2020
«Արտադրիր Վրաստանում» գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելիի խոսքերով` Hollywood-ի խոշոր ստուդիաների հետ բանակցություններ են ընթանում Վրաստանում մի քանի ֆիլմի ու սերիալի նկարահանումների շուրջ։ Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: «Hollywood-ի հետ բանակցություններն ընթանում են մի քանի ֆիլմի և սերիալի նկարահանումների շուրջ: Համաձայնության հասնելու դեպքում նկարահանումները կսկսվեն այս տարի: Կարող եմ հաստատել, որ Hollywood-ի կողմից հետաքրքրվածությունը բարձր է: Նախկինում […]
14:18 07.02.2020
Իտալացի նկարիչ Ֆաբրիցիո Բիրիմբելին յուրօրինակ նախագիծ է ներկայացրել, որտեղ արվեստի և գիտության համաշխարհային գործիչներին պատկերել է ֆուտբոլի ազգային հավաքականների մարզաշապիկներով: Օրինակ` Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով է պատկերել Սալվադոր Դալիին, որին հանճար էին անվանում, նաև խելագար ու էքսցենտրիկ: Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով նկարիչը պատկերել է հոլանդացի Վինսենտ վան Գոգին, որը փորձում է ամեն ինչ լսել մեկ ականջով. նկարում […]
19:15 06.02.2020
Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն BBC-ի եթերում մի պահ մոռացել է իր գտնվելու վայրի մասին ու փորձել հեռանալ հարցազրույցի ընթացքում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հաղորդավարուհի Ալեքս Ջոնսը հետաքրքրվել է 79-ամյա դերասանից՝ արդյո՞ք նա երազում էր հայտնվել The One Show-ում: Ալ Պաչինոն զարմացել է և կիսով չափ բացել բերանը, տպավորություն է ստեղծվել, թե նա չգիտի, […]
21:57 05.02.2020
Megadeth խմբի ղեկավար Դեյվ Մասթեյնը պատմել է քաղցկեղի լիարժեք բուժման մասին, հայտնում է Loudwire- ը: Իր առողջության մասին Մասթեյնը խոսել է Լոնդոնում կայացած վերջին համերգի ժամանակ: Երաժիշտի խոսքով՝ կոկորդի քաղցկեղի հայտնաբերումից մեկ տարի անց նա անցել է ճառագայթային թերապիայի 51 սեանս և քիմիաթերապիայի 9 սեանս: «Ես 100 տոկոսով ազատվել եմ քաղցկեղից», -բեմից ասել է Մասթեյնը: […]
19:58 05.02.2020
Ալեքպոլյան տպագրության բացառիկ նմուշներ են պահպանվում Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում: Տասնյակ թերթեր, օրացույցներ ու տարեցույցներ ֆոնդային պահոցներից դուրս են հանվում միայն հատուկ ցուցադրությունների ժամանակ: Ալեքսանդրապոլում հրատարակչական գործունեություն ծավալել են 1876 թվականին, առաջին տպագրատունն էլ բացել է ալեքպոլցի հայտնի հրատարակիչ Գևորգ Սանոյանը: Կարճ ժամանակ անց քաղաքում այլ տպագրատներ են բացվել: Հրատարակչական նյութերում ալեքպոլցիները […]
16:42 05.02.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատգամավորներ Հարություն Բաբայանի և Արթուր Մանուկյանի հետ այսօր Ազգային ժողովում ընդունեցինք թատերական ոլորտի ներկայացուցիչներին՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ: ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովի ու թատրոնների ղեկավարների՝ շուրջ մեկ տարի առաջ […]
16:00 05.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի հիմնադիր, նկարիչ-դիզայներ, լուսանկարիչ Տաթև Մնացականյանին: Նախորդ տարի առաջին անգամ Հայաստանում կազմակերպված փառատոնին մասնակցել են լուսանկարիչներ աշխարհի 25 երկրներից: Հայտնի լուսանկարիչների աշխատանքները մոտ մեկ ամիս ցուցադրվել են Երևանում բացված 39 տաղավարներում՝ «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև ՀՀ նախագահի նստավայր և Ազգային ժողով: Փառատոնի շրջանակում հանրապետության նախագահի […]
19:00 04.02.2020
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի նոր ընկերը ձեռնարկատեր Մայքլ Պոլանսկին է, հաղորդում է Page Six-ը: Երգչուհու սիրեցյալը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է: Ներկայումս Պոլանսկին զբաղվում է բարեգործական նախագծերով Parker Group ընկերությունում, որը հիմնել է Facebook-ի համահիմնադիր Շոն Փարքերը: Զույգն աչքի է ընկել փետրվարի 1-ին կայացած Super Bowl-ի ֆուտբոլի ամերիկյան ազգային առաջնության եզրափակիչ խաղում: Առաջին անգամ Գագային ու […]
18:31 04.02.2020
Բուքմեյքերական ընկերությունները թարմացրել են իրենց՝ «Օսկար-2020» կինոմրցանակի կանխատեսումները: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը: Հիմնական անվանակարգերի կանխատեսումների մեջ գործնականում փոփոխություններ տեղի չեն ունեցել: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջատար է համարվում Ռենե Զելվեգերինը: Ըստ վերջին կանխատեսումների՝ դերասանուհու դերակատարությունը Ռուպերտ Գուլդ Ջուդիի ֆիլմում նրան արձանիկ է երաշխավորում: Այս մասին հայտնում է «Բուքմեյքերների Ռեյտինգ» պարբերականը` […]
22:54 03.02.2020
16-ամյա Հակոբ Քասաբյանը ֆրանսիական TF1 հեռուստաալիքով մասնակցել է «Ձայն» երաժշտական շոուին: Քասաբյանը կատարել է ֆրանսիացի հայտնի երգչուհի Լարա Ֆաբիանի «Broken Vow» երգը: Ինքը՝ Լառա Ֆաբիանը, որը ժյուրիի կազմում էր, անմիջապես ճանաչել է Հակոբի կատարմամբ իր երգը: «Սա իմ երգն է: Broken Vow»,- զարմացած ասել է Ֆաբիանը այն պահին, երբ հնչել են առաջին նոտաները: Կատարման ավարտից […]
19:00 03.02.2020
Դերասան Բրեդ Փիթը ստացել է BAFTA կինոմրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվակարգում Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար: Նա չի կարողացել գալ Լոնդոն` մրցանակը ստանալու համար և իր խոսքը փոխանցել է իր գործընկերուհի Մարգո Ռոբբիի միջոցով: Դերասանը կատակել է Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ: «Հեյ, Մեծ Բրիտանիա, դու այժմ մենակ ես, բարի […]
18:37 03.02.2020
Ռուսաստանում որոշել են օտարերկրացիների համար թանկացնել Էրմիտաժի մուտքի տոմսերը։ Այսուհետև այդ տոմսերը օտարերկրացիներին կվաճառվեն 800 ռուբլով (մոտ 6000 դրամ)։ Նույնը կմնան Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին տրամադրվող տոմսերի գները՝ 400 ռուբլի։ Պատկերասրահի տոմսերը կշարունակեն անվճար մնալ մի քանի սոցիալական խմբերի համար՝ երեխաներ, սովորողներ և ուսանողներ, Ռուսաստանի թոշակառուներ և այլն։ Ավելի վաղ, հիշեցնենք, ԵԱՏՄ տեղեկագրերում հրապարակվել էր […]
18:11 03.02.2020
Միացյալ Նահանգներում 63 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանում ճանաչված հայ քանդակագործ Արամ Գրիգորյանը։ ԱՄՆ-ում նրան պատրաստվում էին վիրահատել, սակայն սիրտը չի դիմացել այդ վիրահատությանը։ Գրիգորյանը հիմնականում ստեղծագործել է Ռուսաստանում՝ Նովոսիբիրսկում։ 2000 թվականին նրա ղեկավարությամբ քաղաքի կենտրոնում տեղադրվել է Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակը նշանավորող կոթող, որ նվիրված է եղել հայ-ռուսական բարեկամությանը։ 2008 թվականին նույն քաղաքում տեղադրվել […]
18:05 03.02.2020
BAFTA մրցանակաբաշխության արարողության ժամանակ լեգենդար դերասան Ալ Պաչինոն զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Նա սայթաքել և ընկել է կարմիր գորգի վրա: Միջադեպի լուսանկարները հայտնվել են համացանցում: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 2-ին Լոնդոնում: Բրիտանական կինոակադեմիայի մրցանակակիրներից մեկը եղել է 79-ամյա դերասանը: Royal Albert Hall-ի կարմիր գորգի աստիճաններով բարձրանալիս դերասանը սայթաքել է: Անվտանգության աշխատակիցներն օգնել են […]
09:45 03.02.2020
BBC Culture-ը միասեռական սիրո մասին պատմող «Եվ հետո մենք պարեցինք» վրացական ֆիլմն ընդգրկել է փետրվար ամսվա ընթացքում ցուցադրվելիք ամենասպասված 10 ֆիլմերի ցանկում: «Եվ հետո մենք պարեցինք» ֆիլմը վրաց-շվեդական համատեղ արտադրության է: Վրացի Լևան Աքինի հակասական և սկանդալային աշխատանքը դարձավ վերջին տարիների վրացական ամենահաջող ֆիլմը: Այն պատմում է 2 երիտասարդ պարողի ոչ ավանդական սիրո մասին: Վրաստանում […]
17:30 01.02.2020
2019-ին Գյումրիի թանգարանները գրանցեցին այցելուների ռեկորդային թիվ: Թանգարանների պահանջարկը, դրանց նկատմամբ հետաքրքրությունը հանգեցրել է մշակութային այս կառույցների վերահսկողության խստացման: Քաղաքապետարանը թանգարաններում տեսախցիկներ է տեղադրել այցելուների հստակ թիվ ունենալու համար: Իսկ դեկտեմբերին ավագանին որոշում ընդունեց նաև մուտքավճարների փոփոխության մասին: Մուտքավճարները 100 դրամով ավելացել են, իսկ էքսկուրսիաները` էժանացել: Թանգարանների տնօրենները հաշվարկներ են կատարում, թե այցելուների թվով պայմանավորված, […]
15:27 01.02.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Դիլիջան կատարած արտագնա այցին հաջորդած ժամանցից: «Խմբակցության հերթական «պառակտումը»»,- տեսանյութին կից գրել է նա: Տեսանյութում իմքայլականները Կոմիտասի «Կաքավիկ»-ն են երգում: Պատգամավոր Արթուր Մանուկյանը կիթառ է նվագում, իսկ գործընկերները նրան ձայնակցում են: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել […]