TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+32.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

150 րոպե Կոմիտաս՝ Կոմիտասի 150-ամյակին

15:01 11.10.2019

Հանրային ռադիոն Կոմիտասի 150-ամյակին նվիրված ներկայացրել է Կոմիտաս 150 տարի/րոպե եռասկավառակ ալբոմը: Ալբոմում ընդգրկված է 150 րոպե ընդհանուր տևողությամբ 53 կատարում՝ ակադեմիական տարբերակներից մինչև ժամանակակից մշակումներ: Ի դեպ, այս ձայնասկավառակը թողարկվել է սահմանափակ տպաքանակով և վաճառքի ենթական չէ: Ձայնասկավառակի օրինակները տրամադրելու են երաժշտական գրադարաններին, կրթօջախներին ու ձայնադարաններին:

̰
Թուրքերը դեռ արյան ծարավ են. երգչուհի Շերը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

14:29 11.10.2019

Հայկական ծագումով աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ում ևս մեկ անգամ անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ Շերը գրել է, որ մինչ այդ գործողությունները նա արդեն տեղյակ է եղել այն մասին, թե ինչպիսին են թուրքերը: Նա իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին։ «Կներեք, որ շարունակում եմ քրդերի վերաբերյալ գրառումներ […]

̰
Ենթադրում եմ` թարգմանիչները կաշկանդվում են Թումանյանի մեծությունից. Խաչատուրյան

14:06 11.10.2019

Երբ հայ գրողի համար գիտաժողով կազմակերպելու առումով նպաստում է միջազգային այնպիսի հռչակավոր կառույց, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, սա արդեն մեծ ձեռքբերում է: Լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը: Նա մասնակցում էր Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «Արևելք-Արևմուտք. Հ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովին: «Հայտնի […]

̰
Թումանյանի անձնական իրերի մեջ 2 եռաչափ խոշորացույցներ կան, նա իր ժամանակի նորարարներից էր. Խաչատուրյան

13:57 11.10.2019

Հովհաննես Թումանյանը նորարարության իր ժամանակի առաջամարտիկներից էր, նրա մասին շատ կարդալիս կարելի է նորարարության հուշումներ ստանալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը: «Թումանյանն իր ժառանգությամբ անընդհատ նորարարության մղող ու դրդող է: Նա իր ժամանակի նորարար է եղել: Նա գաղափարական առումով էր նորարար, տղամարդկանց ու կանանց հարաբերությունների […]

̰
Նոբելյան կոմիտեին քննադատել են Սլոբոդան Միլոշևիչի ընկերոջը մրցանակ տալու համար

13:40 11.10.2019

Ավստրիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Փիթեր Հանդկեին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի շնորհումը առաջ է բերել հասարակական դժգոհություն, հայտնում է BBC-ն: Մշակույթում ունեցած ներդրման համար նա կստանա 9 միլիոն շվեդական կրոն (740 հազար եվրո), դիպլոմ և մեդալ: Շվեդիայի ակադեմիայի այս որոշումը դժգոհության ալիք է առաջացրել քաղաքական և հասարակական գործիչների շրջանում: Քննադատության պատճառն այն է, որ Հանդկեն […]

̰
Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ ասվեց, որ գրադարանում գրքերս մաշվել են. Նունե Սարգսյան

13:25 11.10.2019

Արդյո՞ք հեշտ է գրել երեխաների համար. ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին այսօր լրագրողները հարցրել են մանկագրության մասին՝ հաշվի առնելով, որ նա հայտնի մանկագիր է Հայաստանում ու արտերկրում: «Երեխաները հատուկ ազգ են, երեխաները ոչ թե թերի մեծահասակներ են, այլ հասարակության հետաքրքիր խավ են, որ ունեն իրենց ուրույն լեզուն, հարաբերությունները, սպասումները: Չենք կարող թերագնահատել մեր հասարակության այս […]

̰
Թումանյանի մանկական գրքերը նույնքան մատչելի են մեծերի համար. Նունե Սարգսյանը մասնակցել է գրողի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

13:22 11.10.2019

Թումանյանն ուներ փոքրիկներին հասկանալու տաղանդ: Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովի ընդմիջմանն այս կարծիքը հայտնեց ՀՀ նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը: «Թումանյանի գրած մանկական գրքերը նույնքան մատչելի են մեծերի համար: Մենք՝ մեծահասակներս, հաճույքով կարդում ենք «Քաջ Նազարը», տեսնում ենք, որ այն կատարվում է մեր կյանքում, պատահում է մեր շուրջը, բայց այս հեքիաթը նպատակաուղղված էր երեխաներին: Թումանյանի […]

̰
Մանուկները մեր ապագան են, մենք պիտի աշխատենք նրանց տալ ճիշտ թարգմանված գրականություն. ՀՀ նախագահի տիկին

12:52 11.10.2019

Հովհաննես Թումանյանի թանգարանն անցկացնում է երկօրյա միջազգային գիտաժողով, որը նվիրված է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին: Գիտաժողովի թեման նվիրված է Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը: Գիտաժողովին ներկա է եղել նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Նա իր ելույթում անդրադարձել է թարգմանչական արվեստին ու կարևորել մանուկներին ճիշտ թարգմանված գրականություն տրամադրելը: «Ի՞նչ է թարգմանությունը. այս պահին ուզում եմ ասել […]

̰
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ամենահայտնի հայ ազգականի մասին

18:30 10.10.2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր հայտնի սկեսրոջ` հայ և խորհրդային ​​ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ծննդյան օրվա առթիվ Instagram-ում լուսանկար է հրապարակել: Լուսանկարի նկարագրության մեջ Սիմոնյանը գրել է, որ Խորհրդային ​​միությունում ծնված մարդիկ Էդմոնդ Քեոսայանին ճանաչում են ժողովրդին հայտնի կերպարների և արտահայտությունների միջոցով: «Եվ իմ երեխաները նրան ճանաչում են Տիգրանի աշխատասենյակում և սկեսուրիս ննջասենյակում դրված դիմանկարներից […]

̰
Հայտնի են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

16:20 10.10.2019

Նոբելյան հանձնաժողովն այսօր հայտարարել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գրողների անունները։ Այս տարի շնորհվել է միանգամից երկու մրցանակ, դրանցից մեկը 2018 թվականին է վերաբերում, քանի որ անցյալ տարի սկանդալի պատճառով այդ մրցանակի հանձնումը հետաձգվել էր։ 2018 – լեհ գրող Օլգա Տոկարչուկ՝ բուռն երևակայության համար, որը էնցիկլոպեդիկ կրքով ներկայացնում է սահմանների հատումները որպես կենսակերպ, 2019 […]

̰
Սերժ Թանկյանի հետ սելֆիներ անելու համար հերթ էր գոյացել

12:35 10.10.2019

WCIT 2019 համաժողովում իր ելույթից հետո Սերժ Թանկյանը հանդիպել է նաև երկրպագուների հետ: Ստորագրությունների ու սելֆիների հերթ էր գոյացել դռների մոտ:  

̰
Սերժ Թանկյանը՝ Հայաստանում բնակվելու, համերգներ տալու ծրագրերի, բնապահպանական գործունեության մասին

22:50 09.10.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի երրորդ և վերջին օրը լրագրողներին հաջողվել է զրուցել աշխարհահռչակ երաժիշտ System of a Down  խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ: Երաժիշտը խոսել է Հայաստանում բնակվելու, համերգներ տալու ծրագրերի, բնապահպանական գործունեության մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը համերգ է տվել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

21:00 09.10.2019

Հայ երաժիշտների հետ համերգային ծրագրով հանդես գալու և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն այստեղ հնչեցնելու ցանկությունը իտալացի դաշնակահարին դարձյալ Հայաստան է բերել: Այս անգամ հայաստանյան շրջագայությունն այլ ուղղություն է վերցրել։ Աշխարհահռչակ դաշնակահարի` Անտոնիո Կոնսալեսի սեփական նախաձեռնությունն է եղել Գյումրիում ելույթ ունենալ Սիմֆոնիկ նավագախմբի  հետ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ «Հայաստանցի իմ երաժիշտ ընկերներս են պատմել ձեր […]

̰
Շիշլիի մէջ Յակոբ Պարոնեանի արձանի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ

20:31 09.10.2019

Շիշլիի Ազգային Գերեզմանատան մէջ, 5 Հոկտեմբեր 2019, Շաբաթ, ժամը 16.00-ին, Պատրիարքական Տեղապահ Բարձր. Տ. Սահակ Եպս. Մաշալեանի նախագահութեամբ, յայտնի երգիծաբան Յակոբ Պարոնեանի արձանի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ։ Մշակութային այս ձեռնարկին իրենց մասնակցութիւնը բերին՝ Հայր Աբրահամ Վրդ. Ֆրատեան, Հոգշ. Տ. Յարութիւն Աբղ. Տամատեան, Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քհնյ. Տամատեան, Արժ. Տ. Պարթեւ Քհնյ. Գարաքաշեան, Արժ. Տ. […]

̰
Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ

19:30 09.10.2019

«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը: Պեղումներին […]

̰
Երգչուհի Մայլի Սայրուսը հիվանդանոց է տեղափոխվել

19:15 09.10.2019

Երգչուհի Մայլի Սայրուսը հիվանդանոց է ընկել տոնզիլիտի պատճառով: Այդ մասին նա պատմել է իր Instagram-ի սթորի բաժնում: Նրան արդեն այցելել են ընկերները, ովքեր ծաղիկներ են բերել երգչուհու համար և օգնել նրան «ձևափոխել» հիվանդանոցային խալաթը: Սայրուսին այցելել է նաև իր նոր ընկերը` Քոդի Սիմփսոնը: Մայլին ցույց է տվել, որ Քոդին կատարում է հատուկ իր համար գրված […]

̰
Գետնանցումներից ու մետրոյի կայարաններից՝ բեմ. համացանցի աստղ դարձած փախստական կնոջ կյանքի ուղին

19:00 09.10.2019

Լոս Անջելեսի գետնանցումներում ու մետրոյի կայարաններում երգելու միջոցով գումար վաստակող փախստական կինը՝ Էմիլի Զամուրկան, արդեն ինտերնետային աստղ է դարձել: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացվում է կնոջ անցած ուղին: Կնոջ աստղային ժամը սկսվել է այն բանից հետո, երբ տեղի ոստիկաններից մեկը տեսագրել է Էմիլի Զամուրկայի կատարումն ու այն տեղադրել համացանցում: Աղբյուրի փոխանցմամբ՝ անհայտ երգչուհու տաղանդն […]

̰
Իմ 5 տարեկան տղան iPad-ով հայերեն է սովորում. Սերժ Թանկյան

16:40 09.10.2019

«Իմ 5 տարեկան տղան iPad-ով սովորում է հայերեն, անգլերեն և իսպաներեն: Մենք շատ ուշադիր ենք: Կրթական գործիքներ ենք տեղադրել iPad-ում և թույլ ենք տալիս նրան օգտվել հատկապես երկարատև թռիչքների ժամանակ, այսինքն` մենք սահմանափակումներ ենք դրել iPad-ից օգտվելու վրա: Նա կարող է օգտագործել դա հատուկ ժամերին, հանգստյան օրերի որոշակի ժամերի, թռիչքների ժամանակ: Նրա համար դա կարծես […]

̰
Եկող տարի հունիսին SOAD-ով գալիս ենք Երևան․ Սերժ Թանկյան

16:23 09.10.2019

Եկող տարի հունիսին SOAD-ով գալիս ենք Երևան: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ին ի պատասխան՝ նշեց SOAD անդամ Սերժ Թանկյանը: «Մայիս-հունիսին եվրոպական տուր ենք անում, Երևանն էլ այդտեղ ավելացրել ենք: Փորձում ենք լավ ներկայացում անել»,- ասաց նա: Հարցին՝ դարձյալ Հանրապետության հրապարակո՞ւմ կլինի համերգը, Թանկյանը պատասխանեց. «Դեռ վստահ չեմ կարող ասել՝ որտեղ ենք անելու համերգը»: Նա տեղեկացրեց, որ […]

̰
Գերմանական «Կուս» քառյակն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

11:48 09.10.2019

Հոկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի  հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական «Կուս» լարային քառյակին: Քառյակի անդամներն են Յանա Կուսը` ջութակ, Օլիվեր Ուայլը՝ ջութակ, Ուիլյամ Քոլմանը՝ ալտ, Միքայել Հախնազարյանը՝ թավջութակ: Ղեկավար Յանա Կուսը և Օլիվեր Ուայլը միասին հանդես են գալիս ավելին քան 25 տարի: Իրենց վաղեմի գործընկերներ Ուիլյամ Քոլմանի և Միքայել Հախնազարյանի […]

̰
Մադոննան վնասվածքի պատճառով ստիպված է եղել հետաձգել համերգը

23:22 08.10.2019

Ամերկյան հանրահայտ երգչուհի Մադոննան ոտքի վնասվածքի պատճառով ստիպված է եղել հետաձգել նախատեսված համերգը: Այս մասին հայտնում է NME-ն: Համերգային շոուն նախատեսված է եղել անցկացնել BAM Howard Gilman Opera House-ում, սակայն բժիշկները երգչուհուն խորհորդ են տվել մի քանի օր սպասել, մինչև վնասված ծունկը վերջնականապես ապաքինվի: Երկրպագուներին խորհուրդ են տվել պահպանել տոմսերը, քանի որ համերգը կայանալու է։ […]

̰
Միշտ կարոտում եմ, ուզում եմ ավելի շատ գալ Հայաստան. Սերժ Թանկյան

19:36 08.10.2019

«System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է Հայաստան տեղափոխվելու մտադրության մասին: «Միշտ կարոտում եմ, ուզում եմ ավելի շատ գալ, եթե գործերս այնտեղ ավելի քիչ լինեին, ավելի շատ կգայի: Ուզում եմ այստեղ ավելի շատ ժամանակ անցկացնել»: Սերժ Թանկյանը մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ ոգևորում է իր ընկերներին, որ ներդրումներ […]

̰
Դատարանը բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցը. նա կվերականգնվի տնօրենի պաշտոնում

19:18 08.10.2019

Երևան քաղաքի դատարանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին հրապարակել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ Մշակույթի նախարարության գործով դատական  ակտը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Օրբելյանի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը։ Երևան քաղաքի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը վճռել է ամբողջությամբ բավարարել Կոնստանտին Օրբելյանի հայցը, անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող […]

̰
Որպեսզի առանձին-առանձին չպատմեմ` ոնց հասա հաջողության, որոշեցի գիրք գրել. Ալեքսիս Օհանյան

18:40 08.10.2019

Այսօր Երևանում տեղի ունեցավ մեր հայրենակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ալեքսիս Օհանյանը գիրքը գրել է 6 տարի առաջ: Գրքում ներկայացվում է Օհանյանի մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ընկած ժամանակահատվածը: «Գիրքը գրելու հիմնական պատճառն այն էր, որ շատերն էին հարցնում, թե ոնց հասար այս հաջողությանը, […]

̰
Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը

18:38 08.10.2019

Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում այսօր մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը` նվիրված Վարդապետի 150-ամյակին: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը: «Կոմիտաս Վարդապետն իր անփոխարինելի […]

̰
Շատ եմ սիրում Երևանը, որն արդեն չկա՝ Հին բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր. Միխայիլ Պիոտրովսկի

15:27 08.10.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով հռչակավոր արեւելագետ, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Միխայիլ Բորիսովիչը քիչ առաջ ուղերձ է հղել մեզ՝ արձագանքելով ավագանու որոշմանը. «Ես զգացված եմ, երջանիկ և շոյված: Սա հսկայական պատիվ է, […]

̰
Միխայիլ Պիոտրովսկին Երևանի պատվավոր քաղաքացի դարձավ

14:40 08.10.2019

Երևանի ավագանու որոշմամբ` այսօր Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Ավագանու անդամ Արսեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ց ելնելով է նման որոշում կայացվում, ինչպիսի՞ կապ կա Պիոտրովսկու ու Երևան քաղաքի միջև: Նրան տեղեկացրին, որ Պիոտրովսկին մայրական կողմից Ջանփոլադյան է, Հայաստանի հետ միշտ եղել է կապը: Ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանն էլ հայտնեց. «Նա […]

̰
8-ամյա հայ թավջութակահարուհին Գալկինին խորհուրդ է տվել հայերեն սովորել

21:50 07.10.2019

Հայ 8-ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը ռուսական «Лучше всех» (Բոլորից լավը-խմբ. բառացի թարգմանություն) մանկական հաղորդման ժամանակ հիացրել է բոլորին իր կատարմամբ: Հաղորդման ժամանակ անցկացրած «վարպետության դաս» է անցկացրել Մաքսիմ Գալկինի հետ։ Գալկինը Լիանայից հետաքրքրվել է, թե ինչ անվանում ունի գործիքը՝ Լիանան ասել է, որ այն հայերեն թավջութակ են անվանում, բայց ինքն այն «թավդուջակ» է անվանում: Գալկինի […]

̰
Ես ոչ ոքի չեմ բռնաբարել. Լյուկ Բեսոնը հերքում է մեղադրանքները

19:00 07.10.2019

Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Լյուկ Բեսոնը հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները, որում մեղադրվում է սեռական բռնություն գործադրելու մեջ, գրում է BFM–ը: Նշվում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Լյուկ Բեսոնի դեմ գործը վերաբացվել է: Դերասանը հայտարարել է, որ իր հասցեին հնչող մեղադրանքները սուտ են և ինքը չի կատարել կանանց հանդեպ ոչ իրավաչափ գործողություններ: «Ես երբեք նրանց […]

̰
Մոնա Լիզային «տեղն են դրել» Լուվրի պատկերասրահում

18:20 07.10.2019

Իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը վերադարձրել են Լուվրի պատկերասրահի այն սրահը, որտեղ այն պահվում էր դեռ 19-րդ դարի սկզբներից։ Երկու ամիս առաջ Լուվրի ղեկավարությունը նախաձեռնել էր այդ սրահի նորոգումը, մի բան, որ 15 տարի չէր եղել։ Իսկ կտավը «տեղահանել էին» ու ներկայացնում էին Ռիշելյեների թևի Մեդիչի սրահում։ Այդ ընթացքում նորոգել […]

̰
BACK_TO_TOP