15:26 19.10.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանը Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր» հնավայր: Միխայիլ Պիոտրովսկին զրուցել է լրագրողների հետ նշել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հայտնվում են պարբերականների առաջին էջերին: «Ես ծնվել եմ Երևանում, լավ գիտեմ Երևանը, Սարյանին, Թումանյանին, Երևանին մաղթում եմ նրան ևս 2800, ապա ևս 2800 տարի»,- ասել է նա:
14:54 19.10.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երվանդ Մանարյանի մասին. ««Երևանը ես եմ»,- ասում է Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանը»: «Ինձ շատ եք ոգևորել թե ստեղծագործական Ձեր անցած կյանքով, թե պետականաշինությանը Ձեր մասնակցությամբ: Դա նոր Հայաստանի կերտման գործում շատ կարևոր էր հայաստանցիների համար, որոնք բռնել էին պայքարի ուղին և երազում […]
13:12 19.10.2019
Սիրված հայ դերասան Երվանդ Մանարյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Երևանի տոնի առթիվ Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանին այցելեց քաղաքապետ Հայկ Մարությանը և նրան հանձնեց մեդալը:
10:59 19.10.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ կատարած այցի շրջանակում նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և կրթության հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հետ։ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև ընթացող ծրագրերը և համագործակցության […]
23:57 18.10.2019
Սկանդալային Լեդի Գագան Լաս Վեգասում Ջեք անունով մի երկրպագուի հետ համերգի ժամանակ պարելիս սայթաքել և ընկել է բեմից՝ նրա հետ գրկախառնված: Այդ ֆանտաստիկ թռիչքը նկարահանել են հանդիսատեսները և տարածել սոցցանցերում: «Մենք մտածեցինք՝ նա կմեռնի»,- գրել էր օգտատերերից մեկը: Մինչդեռ Գագան շրջվել է դեպի միլիոնավոր հանդիսատեսները և ասել. «Սա զարմանալի է: Մենք այնքան ենք իրար սիրում, […]
19:00 18.10.2019
Ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) իր Instagram-ում տեղադրել է լուսանկարներ Հայաստանից: Լուսանկարներից մեկում, որը վերնագրված է «Թռչելով դեպի հայրենիք», պատկերված է Արարատ լեռը: «Միանգամից բոլոր մանկական հիշողությունները: Երևան, հայրենիք». դերասանուհին այդպես է վերնագրել հաջորդ լուսանկարը: Սաթի Սպիվակովան պատմել է, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Արցախի […]
18:46 18.10.2019
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը կնոջ` Կրիստինա Ազնավուրի հետ, այցելել է Գյումրի։ Նա մասնակցել է Գյումրիի բարեկամության այգու վերակառուցման ծրագրի մեկնարկին։ Բարեկամության այգին, որը վերածվել էր տնակային ավանի, վերակառուցվելու է և դառնալու է ժամանցավայր։ Նախ` տարածքն ազատվել է 24 տնակներից։ Այս հարցում աջակցել է նաև «Ազնավուր» հիմնադրամը։ Նիկոլա Ազնավուրը անձամբ է այցելել ու […]
18:22 18.10.2019
Լոս Անջելեսում՝ ամերիկացի հայտնի գրող Վիլյամ Սարոյանի անվան հրապարակում, կտեղադրվի հուշատախտակ, գրում է Los Angeles Times-ը: Հուշատախտակը տեղադրելու որոշումը կայացվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից: Այն կտեղադրվի Կոմմերս ավենյուի և Վալմոնտի փողոցի խաչմերուկում: Նշվում է, որ հուշատախտակի տեղադրումը միանշանակ չի ընդունվել քաղաքի որոշ բնակիչների կողմից, քանի որ այն կարող է մոռացնել տալ խաչմերուկի պատմական […]
17:47 18.10.2019
Երեկ Գյումրիում բարեկամության այգու վերակառուցման ծրագրի մեկնարկի միջոցառմանը մասնակցել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Նախկին այգին, որը 1988-ից հետո վերածվել էր տնակային ավանի, որպես հանգստի ու ժամանցի վայր՝ վերադարձվելու է քաղաքին։ Տարածքն ազատվել է 24 տնակներից: Ընտանիքներին նոր բնակարաններ հատկացնելու հարցում օգնել է նաև «Ազնավուր» հիմնադրամը։ Նիկոլա Ազնավուրին գյումրեցի փոքրիկները հոլ են նվիրել: «Գյումրին […]
22:06 17.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել արցախյան թեման արծարծող «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային: Դրամայի ժանրում նկարահանված ֆիլմը նվիրված է Արցախյան պատերազմին, գործողությունները ծավալվում են 2016 թվականին: Ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Արցախում և Լիտվայում: Համաարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան և Իտալիան: Դերասանական կազմը ներկայացնում են […]
19:38 17.10.2019
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան ներկա է եղել Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում բացված Կոմիտասի 150-ամյակի ցուցահանդեսին, որի ժամանակ հնչել են նաև կոմիտասյան երաժշտական կատարումներ: Նախաձեռնության հեղինակը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է, որի արխիվից հանված նկարներում տարբեր ժամանակներում Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներ են:
21:32 16.10.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան, հրատարակել է իր ստեղագործությունների նոր գիրքը։ Այն լույս է տեսել «համաշխարհային» մի շարք կազմակերպություններ ներկայացնող ադրբեջանցիների միջնորդությամբ Թուրքիայում։ «Ժամանակ, ես քեզ խնդրում եմ, կա՜նգ առ, Սպասի՜ր, վերցրո՜ւ ինձ քեզ հետ, Կիսվի՜ր, այդ ո՞ւր ես շտապում, Ես էլ իմ գաղտնիքները քեզ կպատմեմ»: Ադրբեջանական մամուլը շտապել է հիշեցնել, որ իրենց […]
19:48 16.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Բարեփոխելով աշխարհը» փառատոնի հիմնադիր, հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր, ամերիկյան «Associated Television International» ֆիլմարտադրող ընկերության ղեկավար Դեյվիդ ՄաքՔենզիին և փառատոնի համահիմնադիրների ու կազմակերպիչների խմբին: Հյուրերը նախագահին տեղեկացրել են «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում անցկացվող «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնի մասին, որը նվիրված է մարդու իրավունքներին և մարդասիրական սկզբունքների […]
19:30 16.10.2019
Փարիզի Նոտր Դամի տաճարում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին փոքր սերիալ կնկարահանվի՝ 6 մասից բաղկացած: Այս մասին հայտնում է Variety-ն: Նախագիծը Pathe и Vendôme կինոստուդիաներինն է, որոնք համատեղ են ձեռք բերել The New York Times-ի լրագրողական բացառիկ հետաքննությունն օգտագործելու իրավունքը: Դրանք լույս են սփռում հրդեհի պատճառների վրա, ներկայացնում, թե ինչպես են հրշեջներն ու ոստիկանությունը պայքարել […]
18:45 16.10.2019
YouTube-ում ամերիկյան Guns N’Roses խմբի տեսահոլովակի դիտումների քանակը հատել է միլիարդի սահմանը: Sweet Child O ‘Mine-ը ռեկորդ է սահմանել: Տեսահոլովակը տեղադրվել է խմբի պաշտոնական ալիքում 2009 թվականին: Գրառման մասին հաղորդվել է խմբի ֆեյսբուքյան էջում: Այս ցուցանիշը ռեկորդ է 80-ականներին թողարկված երաժշտական տեսահոլովակների համար: Sweet Child O’ Mine տեսահոլովակը խմբին ժողովրդականություն է բերել:
23:05 15.10.2019
Սալվադոր Դալիի «Ընձուղտ կրակի վրա» 20 հազար դոլար արժողությամբ նկարը գողացվել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի պատկերասրահից: Այդ մասին հայտնում է Associated Press-ը: Պատկերասրահի տնօրեն Ռաշադ Հոփկինսը ենթադրում է, որ գողը մեկ րոպեից պակաս ժամակահատվածում է գողացել կտավը. «Նա միանգամից ներս մտավ և դուրս եկավ»: Հաստատության ղեկավարը ենթադրել է նաև, որ հանցագործը նախապես չի ծրագրել հանցագործությունը, […]
19:30 15.10.2019
«Թարգմանչաց տոնը» Գյումրիում նշելը կազմակերպիչները կարևորում են երկու պատճառով` մեկը, որ քաղաքի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու առիթ է, և այն, որ դասական հայ գրականության հանճարների ծննդավայրն այստեղ է: Ռուսաստան, Լեհաստան, Վրաստան, Իրան, Կանադա… Այս երկրներից ժամանած գրականագետները 5-օրյա միջազգային փառատոնի ընթացքում ներկայացրել են իրենց հրատարակած թարգմանչական գործերը: Հայ գրողները օտարազգի ստեղծագործությունների, իսկ արտասահմանյան գրողները հայ գրականության […]
14:00 15.10.2019
«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր Instagram-ում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատկերող լուսանկարների կոլաժ: «Հիտլերը և Էրդողանը: Իսկապես զարմանալի է»,- գրել է Թանկյանը: Լուսանկարում նշված է երկու ամսաթիվ ՝ 1939 թվականը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և 2019 թվականը՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ […]
22:40 14.10.2019
Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրական «Ես» գրքում Մայքլ Ջեքսոնին անվանել է հոգեկան հիվանդ, հայտնում է TMZ–ն: Բրիտանացի երգիչը պատմել է, որ ինքը Ջեքսոնին ճանաչել է 13 կամ 14 տարեկան հասակից: Նա «ամենահրաշալի երեխան էր», բայց ինչ-որ պահի սկսել է հեռանալ իրականությունից այնպես, ինչպես Էլվիս Փրեսլին: «Աստված գիտի, թե ինչ էր կատարվում նրա գլխում, և Աստված գիտի, […]
20:25 14.10.2019
Ռեփեր Քանյե Ուեսթը Վաշինգտոնում հանգստյան օրերին անակնկալ կերպով հայտնվել է Հովարդի համալսարանում և ներկայացրել է իր նոր Jesus Is King ալբոմը, հայտնում է dailymail.co.uk-ը: Երեկույթի ընթացքում 42-ամյա ռեփերը հաստատել է, որ «պաշտոնապես» քրիստոնյա է, թեպետ նրա կազմակերպած կիրակնօրյա պատարագը և նոր ալբոմի անունն արդեն հուշում էին այդ մասին: Dailymail.co.uk-ը նաև հիշեցնում է, որ Ուեսթը և […]
19:00 14.10.2019
Էլթոն Ջոնի խորթ եղբայր Ջեֆ Դուայթը քննադատել է նրան այն բանի համար, թե ինչպես է երգիչը նկարագրել իրենց հորը իր ինքնակենսագրականում, գրում է Mirror-ը: Էլթոն Ջոնը քննադատել է իր հորը՝ նշելով, որ չի հիշում, թե վերջինս երբ է որպես հանդիսական ներկա եղել իր ելույթներին: Դուայթը նշում է, որ ինքը հոր և մոր հետ բազմիցս եղել […]
18:30 14.10.2019
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում վարպետաց դաս է անցկացրել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար և դիրիժոր Դանիել Երաժիշտը: «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի կատարումների ուղեկցությամբ Դանիել Երաժիշտը մեկնաբանել է երկու հանճարների՝ երգահան Կոմիտասի և աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների բովանդակությունը, խոսել համաշխարհային երաժշտարվեստում վերջիններիս ունեցած մեծ ավանդի մասին: «Կոմիտասի դերը, նշանակությունը, որպես հայկական ազգային կոմպոզիտորական գործերի […]
16:50 14.10.2019
Արդարադատության գերագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն Վրաստանի իշխանությանը քաղաքական առաջարկ է ներկայացրել Դավիդ Գարեջի վանական համալիրը վերածել պահպանվող տարածքի: «Դա պատմական հնարավորություն կտա օգտագործել այս մարտահրավերը Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական վիճակը բարելավելու համար»,- «Palitranews» ՀԸ եթերից հայտարարել է նա: «Այս առաջարկը վաղուց է դրված սեղանին: Այն միջազգային աջակցությամբ մշակվել է ականավոր գիտնականների, […]
15:27 13.10.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Շիրակի մարզպես Տիգրան Պետրոսյանի գրառմամբ, թե ինչպիսի իրավիճակ է տիրում Գյումրիում թանգարանների դիմաց: «Շիրակի մարզպետը տեղեկացնում է, որ Գյումրիում թանգարանների դիմաց այսպիսի երանելի վիճակ է»,-գրել է նա:
14:18 13.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: «Ցավով տեղեկացա նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին: Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր: Ռիշար Ժերանյանը միշտ կապված […]
20:37 12.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստաֆիլմի ցուցադրությունը երկու շաբաթ է՝ ավարտվել է, բայց չեն ավարտվում ֆիլմի սցենարի ու կերպարների շուրջ հեռուսադիտողների արձագանքն ու քննարկումները: Հեռուստադիտողներն այժմ էլ շարունակում են մեկնաբանություններ գրել «Շանթի» ֆեյսբուքյան էջին ու էլեկտրոնային փոստին: Գյումրիում նկարահանված 24 մասից բաղկացած ֆիլմը՝ ինչ հետք է թողել տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի մոտ, այս մասին խոսում […]
19:59 12.10.2019
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքն «Ինստագրամում» հայտարարություն է հրապարակել: Նրանք շնորհակալություն են հայտնել սրտացավ մարդկանց, ովքեր աջակցել են դերասանուհուն «Ինստագրամում» բացված հատուկ էջում: Դերասանուհու ընտանիքը ցավով հայտնել է, որ սոցկայքի ադմինիստրացիան արգելափակել է այդ էջը: «Ցավում ենք, որ նման անկեղծ և զանգվածային, միասնական պոռթկումը ռոբոտացված համակարգը չկարողացավ մարսել: Այնքան սրտացավ մարդիկ էին մեզ միացել ընդամենը մեկ […]
13:14 12.10.2019
Հոկտեմբերի 11-ին չեխ հայտնի երգիչ Կարել Գոտի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցել է շուրջ 50 հազար մարդ: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել Պրահայի հայտնի Ժոֆին պալատում: Կազմակերպիչները ստիպված են եղել մի քանի ժամով երկարաձգել արարողությունը, քանի որ մարդկային հոսքը շատ մեծ է եղել: Չեխիայում այս կապակցությամբ գնացքների լրացուցիչ չվերթներ են ավելացվել, իսկ մայրաքաղաքում […]