Միխայիլ Պիոտրովսկին Երևանի պատվավոր քաղաքացի դարձավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+16.09 oC

Միխայիլ Պիոտրովսկին Երևանի պատվավոր քաղաքացի դարձավ

14:40 08.10.2019

Երևանի ավագանու որոշմամբ` այսօր Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Ավագանու անդամ Արսեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ց ելնելով է նման որոշում կայացվում, ինչպիսի՞ կապ կա Պիոտրովսկու ու Երևան քաղաքի միջև:

Նրան տեղեկացրին, որ Պիոտրովսկին մայրական կողմից Ջանփոլադյան է, Հայաստանի հետ միշտ եղել է կապը: Ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանն էլ հայտնեց.

«Նա երևանցի է, ծնվել է այստեղ, երկար ժամանակ ապրել է այստեղ, նաև ուղիղ կապ կա Էրեբունի թանգարանի և Էրմիտաժում ներկայացվող, հանրահռչակվող ուրարտական մեր ժառանգության միջև: Այն, որ նույն ջատագովությամբ ու հոգատարությամբ ժառանգվել էր իր ղեկավարության պարագայում, դա ևս կարևոր դեր ունի, ինչպես և իր անձնական ու մասնագիտական կապը ԳԱԱ հնագիտության թևի, փորձագիտական կենտրոնի և այլնի հետ»:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ տեղեկացրեց՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ իրենք փաստացի զգացին, թե ինչ առանձնակի ուշադրություն է դարձվում հենց ուրարտական հավաքածուին, այն ուրույն կերպով ներկայացվում է ամեն անգամ: Մարությանը հայտնեց՝ հենց ինքը՝ Պիոտրովսկին, հետաքրքրվել է՝ ինչ վիճակում է Կարմիր բլուրը, իրենք ներկայացրել են վիճակը, նրան հրավիրել աշնանը այցելել, ծանոթանալ կատարված աշխատանքներին:

Վերջինս էլ պատրաստակամորեն ընդունել է հրավերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

21:30 27.05.2025

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

ԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

21:21 27.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

21:13 27.05.2025

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

Դանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

21:00 27.05.2025

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP