17:00 07.10.2019
Ադրբեջանը սահմանապահ ուղեկալ է կառուցել Դավիդ Գարեջի համալիրի վրաց-ադրբեջանական սահմանի չհամաձայնեցված գոտում` այն տարածքում, որը ադրբեջանական կողմն անվանում է «Քեշիկչիդագ» պատմամշակութային արգելոց: Ադրբեջանցի պատմաբանները Դավիթ-Գարեջին անվանում են «Ադրբեջանի քարե հիշողություն»` պնդելով, որ համալիրը ներկայացնում է կովկասյան Ալբանիայի պատմությունը: «Համալիրի բացման արարողության ժամանակ նշվել է, որ պատմամշակութային արգելոցի տարածքում ուղեկալի առկայությունը միտված է պաշտպանել ադրբեջանցի ժողովրդի […]
00:00 07.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Հրաշալի համերգ էր, փառահեղ երաժշտություն և նվագախումբ։ Շնորհակալություն բազմաթիվ աննկարագրելի զգացողությունների համար։ Հայաստանը պատվով ազդարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի մեկնարկը #WCIT2019 #Armenia»:
12:07 06.10.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում Հանրապետության հրապարակից տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Արհեստական բանականությունը ստեղծում է երաժշտություն հենց այս պահին»։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:53 05.10.2019
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը պատմել է, որ նա քաղցկեղի բուժումից հետո ստացած վարակի հետևանքով կարող էր մահանալ, գրում է The Guardian–ը: Նշվում է, որ 72-ամյա դերասանի մոտ 2017-ին ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղ: Դերասանը քիմիոթերապիայի փոխարեն նախընտրել էր վիրահատությունը: Նա լոնդոնյան հիվանդանոցում անցկացրել էր 11 օր։ Այդ ժամանակ երգիչը չեղարկել էր համերգները և սկսել էր ժամանակ […]
21:47 05.10.2019
Թբիլիսիի 2019-ի տոնակատարությունները ներկայացված են գերազանցապես հին Թբիլիսիի մի քանի շրջաններում`մասնավորապես հին թաղամասերում և կենտրոնում: «Թբիլիսոբա 2019» ծրագիրը նախատեսված է տարբեր տարիքի և հետաքրքրությունների մարդկանց համար: Այն ազգային տոնակատարություն է Թբիլիսիին հատուկ գունագեղությամբ, տրամադրությամբ ու ճոխությամբ։ Այս տարվա պետական տոնի հիմնական հայեցակարգը Թբիլիսիի անցած և նորագույն պատմության սինթեզն է: Տոնակատարության ծրագրում […]
19:30 05.10.2019
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին` ժ. 20.00-ին, հանդես կգա լեգենդար ջութակահար, «Գրեմմիի» կրկնակի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանը: Նրա կատարմամբ կհնչեն երկու գլուխգործոցներ` Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Արդեն շուրջ կես դար տասնամյակ Պինխաս Ցուկերմանը համաշխարհային երաժշտության ֆենոմենն է։ Նա […]
19:00 05.10.2019
Հայտնի ռեժիսոր Լյուկ Բեսոնին բռնաբարության մեղադրանք է առաջադրվել: Այս մասին գրում է Le Parisien-ը: Ընթացիկ տարվա մայիսին Փարիզի դատախազությունը չեղարկել է դերասանուհի Սանդ Վան Ռոյի համապատասխան հայցը, քանի որ Բեսոնի մեղավորության վերաբերյալ բավարար ապացույցներ չէր ներկայացրել: Սակայն օրերս նրա փաստաբանը տեղեկացրել է, որ գործը կրկին բացվել է: Սանդ Վան Ռոյը նկարահանվել է Բեսոնի «Տաքսի 5» և […]
18:00 05.10.2019
Երգչուհի Սիան նշել է, որ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ, հայտնում է CNN-ը: Երգչուհին թվիթերյան գրառում է կատարել՝ նշելով, որ տառապում է Էլերս-Դանլոսի համախտանիշով: Նա աջակցության խոսքեր է ուղղել բոլոր երկրպագուներին, ովքեր տառապում են ֆիզիկական կամ հուզական ցավից: Էլերս-Դանլոսը քրոնիկ և ցավոտ հիվանդություն է, որն ազդում է հոդերի, մաշկի և արյունատար անոթների վրա: Այդ հիվանդությամբ տառապող […]
15:15 05.10.2019
ՀՀ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ առավոտյան Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հյուրընկալվել է Ռուբեն Բաբայանին. «Առավոտ կանուխ Տիկնիկայինում հյուրընկալվեցի Ռուբեն Բաբայանին: Խոսեցինք վերջին օրերի զարգացումների մասին: Մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումներն անընդունելի են, և որոշել ենք համատեղ պայքարել նման երևույթների դեմ»:
22:20 04.10.2019
Դերասան Վարդան ՊԵտրոսյանն անդրադարձել է իրավական ու բանտային համակարգում կտրուկ փոփոխություններ կատարելու հավանականության թեմային: Իր բնորոշմամբ՝ սա փոփոխությունների համար շատ ավելի բարդ համակարգ է, քանի կարելի է պատկերացնել: «Ես կարծում եմ՝ սա ամենադժվար համակարգերից մեկն է, եթե չասեմ՝ ամենադժվարը: Ավելի դժվար, քան կրթական համակարգը, առողջապահության… շատ դժվար է: Էստեղ կան շատ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: […]
21:39 04.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր «Թատրոն տանիքում» դիտել են «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացումը: «Ստացված, դիպուկ, հուզիչ ներկայացում էր: Շնորհակալ եմ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
19:00 04.10.2019
Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն մեղադրվում է Studio 4-ի իր նախկին ուսանողուհիներ Սառա Տիթեր Կապլանի և Տոնի Գաալի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ կանայք դիմել են դատարան: Փաստաբանները կարծում են, որ Ֆրանկոն ցանկանում է աղջիկների մշտական հոսք ապահովել և կրթության քողի տակ օգտագործել նրանց սեռական պոտենցիալը անձնական և աշխատանքային նպատակներով: […]
18:00 04.10.2019
Փողոցային նկարիչ Բենքսիի հեղինակած՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ծաղրող նկարը վաճառվել է ռեկորդային գնով: Ինչպես հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը, այն վաճառվել է 12 մլն դոլարով: Սակարկությունը տևել է 13 րոպե: Վաճառքից հետո նկարը համարվել է փողոցային նկարչի կողմից արված ամենաթանկ լուսանկարը: Նախկինում՝ 2008 թվականին Հեմիեն Հերսթի կողմից հեղինակած բազմագույն պուտերով նկարը գնահատվել էր 1.87 մլն […]
17:40 04.10.2019
Իսպանական էստրադային երգիչ Էնրիկե Իգլեսիասը ցույց է տվել իր որդուն` Նիկոլասին, որը ծնվել է ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովայի հետ հարաբերությունների արդյունքում: Հոր հետ սելֆիում տղան մտախոհ տեսքով է նայում: Լուսանկարը երգիչը հրապարակել է իր Instagram- ում կից գրառմամբ` «Կարծում եմ, որ նա իմ գեներն ունի»` այդկերպ կատակելով, քանի որ կապուտաչյա և բաց գույնի մազերով […]
17:20 04.10.2019
Ամուսնալուծված երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի հավաքածուում, պարզվում է, կա Հովհաննես Այվազովսկու օրիգինալ կտավ՝ «Ծովում՝ լուսնկա գիշերով»։ Հիմա նախկին ամուսինները պետք է ի թիվս այլ ունեցվածքի, բաժանեն նաև այս կտավը։ Այս մանրամասները հայտնի են դարձել ռուսական մամուլին։ Պարզվել է, որ ամուսինները իրենց համատեղ կյանքի ընթացքում ամբողջ պատկերասրահ են հավաքել, որ բազմամիլիոնանոց կարողություն արժի։ Միայն […]
23:55 03.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում դերասան Վարդան Պետրոսյանն անդրադարձել է իր վերջին ներկայացման մեջ անդրադարձած թեմաներին. ոստիկաններ, դատարաններ, արդարադատության համակարգ, բանտային կյանք: Ի պատասխան հարց-դիտարկմանը, որ ինքն այստեղ անդրադառնում է հիմնականում նախահեղափոխական համակարգի շրջանում տիրող իրավիճակին և գուցե իր դիտարկմամբ այսօր որևէ բան փոխվել է իր ներկայացման մեջ ներկայացված իրականությունից՝ Վարդան Պետրոսյանն ասել է, որ […]
23:13 03.10.2019
«Ես էլ, հանդիսատեսն էլ երևի իրար կարոտել էինք, և երկուսս էլ բեմն էինք կարոտել… շատ լավ եմ զգում, ինչպես ձուկը ջրում: «Շանթ» հեռուստաընկերության եթերում այսպես է բնութագրել իր զգացողությունները դերասան Վարդան Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ զգացողություններ ունի երկար ընդմիջումից հետո բեմ բարձրանալուց հետո: Անդրադառնալով այն հարցին, թե բեմական ժամանակավոր դադարից հետո արդյո՞ք մտածել է […]
19:00 03.10.2019
Երգչուհի Բեյոնսեն հոր՝ պրոդյուսեր Մեթյու Նոուլզի ախտորոշումից հետո ստիպված է եղել բուժզննում անցնել՝ համոզվելու, թե արդյոք քաղցկեղով հիվա՞նդ չէ, հայտնում է RTE-ն: Բեյոնսեի հայրը պատմել է, որ իր մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Ամռանը Նոուլզը հաջողությամբ վիրահատվել է և այժմ վերականգնվում է: Նրա խոսքերով՝ առաջին բանը, որ ինքն արել է ախտորոշման մասին իմանալուց հետո, ընտանիքին զանգահարելն […]
16:58 03.10.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3-ին դարձավ 84 տարեկան: Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին խոսել է նրա խորթ տղան՝ Ստեփան Ջիգարխանյանը, գրում է Rusarminfo-ն. «Այս պահին Արմեն Բորիսովիչի առողջական վիճակը նորմալ է: Օգոստոսի վերջին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այնպիսի տպավորություն է, որ նա 10-15 տարով երիտասարդացել է: Ես այդ ամենը բացատրում եմ իր և Տատյանա […]
15:31 03.10.2019
Կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագչյանը, որ Հայաստանի և Կանադայի թանգարաններում, փողոցներում մի շարք քանդակներ է տեղադրել, օրեր առաջ Ազնավուրի հիշատակի օրվա առթիվ նրա թանգարանին է նվիրել շանսոնյեի կիսանդրին: «Փոքր տարիքից վայելել եմ Ազնավուրի երաժշտությունը, երբ մահացավ, անցյալ տարի այստեղ էինք և որոշեցի իր կիսանդրին պատրաստել: Ի սկզբանե նախատեսված էր տեղադրել կիսանդրին Մոնրեալ քաղաքում, սակայն հետո որոշեցի […]
21:43 02.10.2019
Աշխարհահռչակ սթիրթ-արթ նկարիչ Բենքսին բացում է խանութ «ՀՆԱ» անունով, որտեղ ներկայացված կլինի իր համանուն ապրանքանիշը: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին: Խանութը, որի ապակիների ետևում ցուցադրված են Բենքսիի կողմից պատրաստված տարբեր իրեր, կատարում է միայն գովազդային գործառույթ: Ինչպես հայտնում է նկարիչը, խանութի դռները չեն բացվի, և ներկայացված ապրանքները հնարավոր կլինի […]
19:58 02.10.2019
«Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները Գյումրիում եղած վերականգնման ենթակա Մինասի վերջին գործերն են: Ջաջուռցի գեղանկարիչը երկուսն էլ 1974 թվականին է նկարել, որոնք 30 տարուց ավելի կիսաքանդ շենքում էին` առանց հատուկ պահպանության: «Ցերեկ» որմնանկարի մեծ մասն արդեն քայքայված ու ոչնչացված է, ամբողջությամբ վերականգնելու հնարավորություն իտալացի ռեստավրատորները չեն տեսնում: Մինասի որմնանկարների ռեստավրացիոն գործերի հեղինակ Ֆաբրիցիո Իակոպինին այժմ Գյումրիում […]
19:21 02.10.2019
Անի Սարգսյանն ու Նարինե Եղոյանը զբաղվում են արծաթագործությամբ՝ կոտրելով այն կարծրատիպը, որ այս մասնագիտությունը կանանց համար չէ: Մանրամասները` տեսանյութում:
18:00 02.10.2019
Գանձագողության դեպքերը լուծելու համար ԿԳՄՍ նախարարությունը աշխատում է ոստիկանության հետ։ Նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց, որ հնավայրերից ու դամբարաններից գանձագողության և ազատ վաճառքի դեպքեր իրենք ֆիքսել են նաև Վերնիսաժում։ «Ոստիկանությունը մեզ հետ այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատում է։ Եվ նույնիսկ կարող է պայմանավորվածություն լինել, որ առանձին փոքր ստորաբաժանում լինի, […]
15:46 02.10.2019
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված կենսագրական մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Լոս Անջելեսի The Hotel Café-ում, գրում է asbarez.com-ը: Ամերիկահայ Թալին Բաբայանի «Շառլ» ստեղծագործությունը հիմնված է Ազնավուրի չտպագրված երկու ինքնակենսագրականների վրա: 90 րոպե տևողությամբ մյուզիքլում հնչելու են շանսոնյեի 15-ից ավելի սիրված երգեր: Մյուզիքլն ԱՄՆ-ում գործող Boundaryless Productions-ի արտադրությունն է` Թալին […]
14:55 02.10.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որով ազդարարում է, թե ինչ միջոցառումներ են նախատեսված՝ ի հիշատակ մեծագույն շանսոնյե Շառ Ազնավուրի: «Հայ ժողովուրդը սգում է մեծանուն հայորդու մահը: Սակայն նա միշտ ներկա է, նա մեզ հետ է, նրա ժառանգությունը ժամանակի անսահմանության մեջ միշտ հուզելու և ոգեշնչելու է սերունդներին: Աշխարհը նրան […]
13:57 02.10.2019
Մահացել է խորհրդային շրջանի հայտնի չեխ երգիչ Կարել Գոտը: Նա 80 տարեկան էր: Պատճառների մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա: Սակայն ընդամենը օրեր առաջ երգիչը խոստովանել էր, որ իր մոտ սուր լեյկեմիա է ախտորոշվել և ինքը բուժում է ստանում Պրահայի կլինիկաներից մեկում: Կարել Գոտը իր կարիերան սկսել էր 1950-ականներից: Նրան համարում էին չեխական փոփ երաժշտության թագավոր, […]
13:50 02.10.2019
Մահացել է «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի համար երաժշտություն գրած կոմպոզիտոր Գիա Կանչելին, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը կյանքից հեռացել է 85-րդ տարեկան հասակում: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ վերջին շրջանում Կանչելին բուժվում էր Թբիլիսիի կլինիկաներից մեկում: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Կանչելին ծնվել է 1935թ., Թբիլիսիում, ավարտել է տեղի կոնսերվատորիան: