23:55 03.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում դերասան Վարդան Պետրոսյանն անդրադարձել է իր վերջին ներկայացման մեջ անդրադարձած թեմաներին. ոստիկաններ, դատարաններ, արդարադատության համակարգ, բանտային կյանք:
Ի պատասխան հարց-դիտարկմանը, որ ինքն այստեղ անդրադառնում է հիմնականում նախահեղափոխական համակարգի շրջանում տիրող իրավիճակին և գուցե իր դիտարկմամբ այսօր որևէ բան փոխվել է իր ներկայացման մեջ ներկայացված իրականությունից՝ Վարդան Պետրոսյանն ասել է, որ դժվար թե կարողանա պատասխանել, քանի որ հիմա ծանոթ չէ ներսի իրավիճակին:
«Դրա (դա հասկանալու համար-խմբ.) համար ես պետք է նորից նստեմ… էնպես որ, մեր իշխանությունները շանս ունեն դեռևս ինձ նստեցնելու… եթե ինձ նստեցնեն՝ ես կարող եմ ասել: Որովհետև ես պատմել եմ՝ ինչ տեսել եմ: Ես նախորդ իշխանությունների օրոք եմ նստել, իմ պատմածը ճիշտ է, փաստերով ապացուցելի նույնիսկ, բայց դա վերաբերում է նախորդ իշխանությունների համակարգին: Հիմա ինչքան է փոխվել՝ ես չգիտեմ: Եվ իմ ընկերները, որոնք ինձ հետ նստած էին, և միասին կիսում էինք մեր կյանքը, իրենք բոլորը դրսում են: Հիմա դժվար է ասել, իսկ էնպես, ուղղակի, ես չեմ ուզում խոսել»,- ասել է դերասանը:
12:35 10.07.2025
Արդարադատության նախարարի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստինԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ առաջնահերթություն համարվող ոլորտներում վերջին տարվա առաջընթացը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը և այդ նպատակով նոր ճանապարհային քարտեզի մշակմանը, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի […] ...
12:27 10.07.2025
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […] ...
12:18 10.07.2025
Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրությունԱզգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […] ...
12:15 10.07.2025
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից«Լիոնը» 2024/25 մրցաշրջանում կխաղա Լիգա 1-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վերահսկողության ու կառավարման կոմիտեն բավարարել է «Լիոնի» բողոքարկումը։ «Այս որոշումը «Լիոնի» հանդեպ վստահության վերականգնման առաջին քայլն է։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների ուղղությամբ», – գրված է Ֆրանսիայի 7-ակիի չեմպիոնի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան, պայմանավորված […] ...
12:07 10.07.2025
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...