17:50 21.05.2024
2024 թվականին կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի յոթ նիստ: Նիստերում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին իրականացված 21 հուշարձանների հնագիտական պեղումների հաշվետվությունները, այդ թվում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արուճի միջնադարյան ամրոց-դղյակի, Երևան քաղաքի Էրեբունի ամրոցի, ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի Շամիրամի երկաթեդարյան քաղաքատեղի և դամբարանադաշտի, ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի […]
16:09 21.05.2024
Լոնդոն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բրիտանական թանգարան և հանդիպել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ջոնսին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ցուցահանդեսի շրջանակում, համաձայն Բրիտանական թանգարանի հետ կնքված պայմանագրի, Հայաստանի պատմության թանգարանում […]
11:15 21.05.2024
Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչ և գլխավոր հովանավոր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իրականացրել է «Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիրը։ Նման ձևաչափը Հայաստանի պաշտոնական տաղավարում առաջին անգամ է կիրառվել։ Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել չորս հանդիպում՝ շուրջ 60 ուսանողի և այլ այցելուների ներգրավմամբ՝ հեղինակավոր կրթամշակութային հաստատություններից, այդ թվում՝ Եվրոպական մշակութային ակադեմիայից (European Cultural […]
21:22 20.05.2024
Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ մայիսի 16-ին Փարիզի 9-րդ թաղամասի Նավարեն 22 փողոցում բացվեց հուշատախտակ՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին։ 1939-1956թթ․ ընթացքում Փարիզի Մոնմարտր պատմական այս թաղամասում է Շառլ Ազնավուրն անցկացրել իր մանկությունը։ Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Մարտիկների և պատերազմի զոհերի […]
19:26 20.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Մարզային շրջագայությունից առաջ՝ մայիսի 5-ին, Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ հնչել է Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 («Բաբի Յառ») […]
17:05 20.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Արայիկ Մնացականյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու (17-րդ դար) պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը. «ՀՀ կառավարության […]
16:16 20.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այն իր հարկի տակ էր հավաքել 16 հայազգի պատանի կոմպոզիտորի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից: Մրցութային երկու փուլերի (մայիսի 11-ին և 13-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) ընթացքում կրտսեր […]
15:05 19.05.2024
«Ազնավուր» հիմնադրամը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, ներկայացնում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ Երևանում: «Մայիսի 22-ին ժամը 20:00-ին սիրով հրավիրում ենք Կասկադ (Գաֆէսճեան քանդակների պարտեզ)՝ վայելելու Շանսոնյեի սիրված երգերը»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
20:44 18.05.2024
Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ նաև Հայաստանում: Իսկ դա նշանակում է՝ 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մինչև ժամը 24:00-ն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օրվա շրջանակում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Ծրագրին ծանոթացե՛ք այստեղ:
14:16 18.05.2024
Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով: Կարևորվել է հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական […]
13:54 18.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ. «Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և […]
20:07 17.05.2024
2024թ. մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած 110-րդ սայաթնովյան Վարդատոնը։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է տոնական միջոցառումների ծրագիրը։ 11։00 – Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից վարդերով քայլերթ դեպի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: 12։30 – Ծաղիկների խոնարհում և հոգեհանգստի կարգ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ: 13։00 – Տոնական բացօթյա […]
19:14 17.05.2024
Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Ներկայացվել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]
18:52 17.05.2024
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը։ Նիստին քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը, ինչպես նաև ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված 32 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերը։ Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանների թիվը համալրվել է տասով։ Դրանք են տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ ստացած […]
17:50 16.05.2024
ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սամվել Հովսեփյանի թիվ 116 հիմնական դպրոցում ներկա է եղել դասական երաժշտության «ԴասA» ծրագրին: Դանիել Դանիելյանը ողջունել է աշակերտներին և ուսուցիչներին՝ ընդգծելով, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթամշակութային ծրագրերի իրականացմանը. «Կրթված և դաստիարակված մարդը պետք է ամեն ինչից գաղափար ունենա: Մշակույթն ընդհանուր կրթության անբաժան […]
17:45 16.05.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելու և նպատակային օգտագործելու, պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հուշարձանի նկատմամբ առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գույքային իրավունքի պետական գրանցումը չի կատարել և լիարժեք չի օգտագործում հոգևոր նպատակներով: Որոշումը հնարավորություն կտա հուշարձանը և […]
16:44 16.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի վեցերորդ նիստը: Քննարկվել են Երևան քաղաքի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից՝ ՀՀ Շիրակի մարզի Հառիճավանքի (հանրապետական նշանակության հուշարձան) տանիքի ջրամեկուսացման, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Սբ Խաչ եկեղեցու (տեղական նշանակության հուշարձան) […]
15:05 16.05.2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը և Երևանի բուսաբանական այգին համատեղ կիրականացնեն «Բնության դեսպաններ» խորագրով բնապահպանական ցուցահանդես: «Բնության դեսպաններ» ցուցահանդեսի նպատակն է համախմբել բնապահպանական կրթություն իրականացնող կազմակերպություններին և դպրոցներին՝ ստեղծելով համագործակցության հարթակ ապագա նախաձեռնությունների համար։ էքսպոյին տաղավարներում կողք կողքի իրենց նախագծերն են ցուցադրելու մրցութային կարգով ընտրված 14 դպրոց Երևանից և […]
20:26 14.05.2024
93 տարեկանում մահացել է կանադացի գրող, 2013 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր Էլիս Մանրոն, հայտնում է Globe and Mail-ը՝ հղում անելով հարազատներին։ «Մահացել է գրող Էլիս Մանրոն՝ 2013 թվականի գրականության Նոբելյան և 2009 թվականի միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիրը»,- գրում է հրատարակությունը։ Գրողն առնվազն տասը տարի տառապում էր տկարամտությամբ։ Մանրոն մահացել է Օնտարիոյի ծերանոցում: Էլիս Մանրոն գրականության […]
15:41 14.05.2024
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
08:48 14.05.2024
Առաջին անգամ Հայաստանում հունիսի 16-23-ը «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջզգային երաժշտական փառատոնը Երևանում` հանդես կգա համերգներով` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարությամբ: Շաբաթվա ընթացքում Երևանի երաժշտական տարբեր հարթակներում՝ հինավուրց Զվարթնոցի տաճարի բացօթյա հրապարակում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում, Արամ Խաչատրյան համերգասրահում, հանդես կգան համաշխարհային աստղեր Իտալիայի, Ռուսաստանի և Հայաստանի երաժշտական բեմերից: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի […]
22:08 13.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում ներկա է եղել Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ցերեկույթին մասնակցել են Արարարտի մարզի 14 դպրոցներ, որոնցում դասավանդվում է ֆրանսերեն։ Դպրոցականները հյուրերին նախասրահում դիմավորել են երաժշտական կատարումներով և նկարչական […]
11:39 13.05.2024
98 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոջեր Քորմանը։ Այս մասին հայտնել է ABC News-ը։ Հրատարակությունը պնդում է, որ Քորմանը մահացել է մայիսի 9-ին, սակայն չի նշում մահվան պատճառը։ Քորմանին անվանում են «B ֆիլմերի արքա» (ցածր բյուջեով կոմերցիոն սարսափ ֆիլմեր): Նա ներգրավված էր դասական, բայց ցածր բյուջետային ֆիլմերի մշակմամբ, ինչպիսիք են «Սարսափների փոքրիկ […]
22:28 12.05.2024
Գիտնականները հերքել են տարածված առասպելն այն մասին, որ Բեթհովենը թունավորվել է կապարի չափազանց մեծ չափաբաժնով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Chemistry ամսագրում: 2000 թվականին փորձագետները վերլուծել են մազի մի նմուշ, որը, ենթադրաբար, պատկանում էր Բեթհովենին, և հայտնաբերել են կապարի չափազանց բարձր մակարդակ, ինչը հանգեցրել է այն պնդումների, որ ծանր մետաղներով թունավորումը մահացու առողջական խնդիրներ է […]
11:46 12.05.2024
Երևանում. Կարմիր բլուր Ուրարտական ամրոցը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում՝ Ռուսա երկրորդի օրոք: Այսօր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր։ Մանրամասները՝ տեսանյութում:
10:16 12.05.2024
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթել է Շվեյցարիան, որը հանդես էր գալիս Նեմոն «The Code» երգով: Երկրորդ հորիզոնականում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ն հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում «Ժակո» երգով վաստակել է 183 միավոր և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:
23:06 11.05.2024
Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի մեկնարկել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա 19 համարի ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը Հայաստանում հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Սևակ Հակոբյանը: Հայաստանից բացի եզրափակչում հանդես կգան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, […]
22:19 11.05.2024
Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ. Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերեց ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետի հրավերով առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ. մայրաքաղաքում ելույթ կունենան աշխարհի բեմերը նվաճած հայտնի երաժիշտ կատարողներ, թատերախմբեր, պարախմբեր և սիմֆոնիկ նվագախմբեր: Մանրամասները՝ տեսանյութում:
15:41 11.05.2024
Վենետիկ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն, որտեղ հանդիպում է ունեցել միաբաններ Հ. Համազասպ Վրդ. Քէշիշեանի և Հ. Սերովբէ Վրդ. Չամուրլեանի հետ: Նախևառաջ Գլխավոր հանձնակատարը շրջայց է ունեցել միաբանության տարածքում, ծանոթացել 300-ամյա պատմությանը, ժառանգությանը, մշակույթին: Միաբանների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գրասենյակի ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել […]