TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+38.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Գանձա գյուղում տեղի է ունեցել մեծ բանաստեղծին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը

20:00 21.07.2024

Հուլիսի 21-ին հայ մեծանուն գրող Վահան Տերյանի ծննդավայրում` Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Գանձա գյուղում, տեղի է ունեցել մեծ բանաստեղծին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: «Միջոցառմանն իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ողջունեց արդեն ավանդական դարձած տոնակատարության անցկացումը Վրաստանում` կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ-վրացական հասարակական և մշակութային կապերի ամրապնդման հարցում։ […]

̰
«1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումներ» խորագրով ցուցադրության բացումը նշանավորվել է երկու նոր ձեռագրի մուտքով

14:39 21.07.2024

«1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումներ» խորագրով ցուցադրության բացումը նշանավորվել է երկու նոր ձեռագրի մուտքով։ Այս մասին հայտնում են Մատենադարանից: «Հավաքչական գործունեությունը բոլոր ժամանակներում եղել է Մատենադարանի առաքելությունը։ Եվ այդ առումով բավական արդյունավետ է եղել նաև 2023 թ. հուլիսից-2024 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածը. ավելի քան 40 միավոր բացառիկ ձեռագրեր, հնագույն պատառիկներ ու լուսանկարներ, առանձնապես արժեքավոր […]

̰
Հայագիտական միջազգային կոնգրեսը համախմբել է աշխարհի տարբեր կրթագիտական հաստատությունների հայագետներին

17:37 19.07.2024

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում այսօր մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որին մասնակցում են 16 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ […]

̰
Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

14:55 19.07.2024

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային […]

̰
Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ

12:57 19.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին: Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգան սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), […]

̰
15 մլն 693 հազար դրամ՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակմանը

14:55 18.07.2024

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2024 թվականի պետական բյուջեում և ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխմամբ 15 մլն 693 հազար դրամ գումար է հատկացվել Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ աշնանը նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպմանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ցուցադրությունը կարևոր […]

̰
«Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական պերֆորմանսներ» համերգը՝ նվիրված Փարաջանովին

17:16 15.07.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանը իրականացրել են հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված երաժշտական մուլտիմեդիա-համերգ՝ «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական պերֆորմանսներ» խորագրով։ Այն տեղի է ունեցել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում: Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, «Նռան ձայնը» նախագծի էքսպերիմենտալ երաժշտական կատարումով հանդես են եկել […]

̰
«Կապանը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է». փառատոնի հիմնադիր

16:06 13.07.2024

Հուլիսի 4-ից Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ այն համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը կրկին Կապանում է. կազմակերպիչները խոստանում են հուլիսի 4-18-ն անցկացնել հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և […]

̰
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան

13:18 13.07.2024

«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային երևանյան կինոփառատոնի շրջանակում կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Երևանի մասին պատմող կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ալմանախը հինգ ռեժիսորների աշխատանք է: Այն միահյուսում է մայրաքաղաքի խնդիրներն ու կոլորիտը և պատմում քաղաքի՝ բնակիչներին ուղղված սիրո մասին: Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Ֆիլմի առաջնախաղին ներկա է եղել Երևանի քաղաքապետի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին

19:56 10.07.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահում բացված՝ «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին՝ նվիրված Իտալիայի ազգային տոնին՝ Հանրապետության հռչակմանը: Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի ուղեկցությամբ նախագահը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել Պատկերասրահի տրամադրության տակ գտնվող տարբեր ժամանակաշրջանների իտալական կերպարվեստի հավաքածուին և կիրառական արվեստի նմուշներին:

̰
Ակադեմիական քաղաքը մի միջավայր է լինելու, որտեղ բոլորս կձգտենք օր առաջ տեղափոխվել. նախարար Անդրեասյան

22:15 09.07.2024

Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող՝ մոտ 680 հա տարածքում: Նախնական հաշվարկներով, այնտեղ առաջին փուլով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:  Մատենադարանում այսօր ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հանդիպել է կինոարվեստի սիրահարների հետ

20:32 09.07.2024

Թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հանդիպել է կինոարվեստի սիրահարներին: Նա խոսել է իր անցած ուղու, կերտած դերերի ու դեպի կինոաշխարհ՝ անհավանական ճամփորդության մասին, նաև պատասխանել երկրպագուների հարցերին, կիսվել փորձով: Կրկնակի օսկարակիր, «Ոսկե գլոբուսի»-ի արժանացած դերասանը գրառում է արել կինոգործիչների միության պատին. «Շնորհակալություն հրաշալի ուղևորության և այս գեղեցիկ կինոփառատոնի […]

̰
Արթիկում բացվել է «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը

17:04 09.07.2024

Արթիկ համայնքում այսօր հանդիսավորությամբ բացվել է «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության փոխդեսպան Նիկոլաս Պասամանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ՅՈՒՆԻԵՍՖի հայաստանյան գրասենյակի և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի պատասխանատուներ, […]

̰
Իրականացվել է Երերույքի տաճարի մշտադիտարկում. նախատեսված են մի շարք աշխատանքներ

16:52 08.07.2024

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները մշտադիտարկման նպատակով այցելել են Արագածոտնի և Շիրակի մարզերի հուշարձաններ: Աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դ. թվագրվող Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ ԿԳՄՍ նախարարության և բարերար Համլետ Թադևոսյանի համագործակցությամբ իրականացվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ: Ներկա պահին կատարվում են հուշարձանի տանիքածածկի իրականացման աշխատանքները: Համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ […]

̰
Միջոցառումներ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

14:00 08.07.2024

Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում հուլիսի 9-ին կայանալու է երկու միջոցառում. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում ժամը 15։00-ին տեղի կունենա «Արարատ» ֆիլմի հատուկ ցուցադրություն՝ ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանի ներկայությամբ: Նույն օրը՝ ժամը 17:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Ռոժե Կասպարյանի՝ Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Միջոցառումների մուտքն ազատ է:

̰
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի Երևան է բերել կինոյի համաշխարհային դեմքերի

10:25 08.07.2024

Մեկնարկել է Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Կինոտոնն այս տարի Երևան է բերել կինոյի համաշխարհային դեմքեր՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից Քևին Սփեյսիին, կրկնակի oսկարակիր, կինռեժիսոր Ալեքսանդր Փեյնին, Թարսեմ Սինգհին, Ատոմ Էգոյանին: 21-րդ «Ոսկե ծիրան»-ին կներկայացվեն ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և մի շարք այլ փառատոններից:

̰
Գիտնականները Պերուում մարդկային զոհաբերության հնագույն տաճար են հայտնաբերել

18:35 06.07.2024

Պերուի Հայրապետական ​​կաթոլիկ համալսարանի հնագետների խումբը հայտնաբերել է 4000-ամյա ծիսական տաճարի ավերակներ, որոնք թաղված են Պերուի հյուսիսում գտնվող Խաղաղ օվկիանոսի ափին՝ Զանա անապատային շրջանի ավազներում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Խումբը պեղել է համալիրը և ներսում հայտնաբերել երեք մեծահասակի կմախք: Նրանցից մեկը փաթաթված է եղել խալաթի կամ ինչ-որ կտորի մեջ: Նրա կողքին հայտնաբերվել […]

̰
Ալեն Սիմոնյանը Տիգրան Ավինյանին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

16:34 04.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը: Այս մասին Ալեն Սիմոնյանը գրել է Տելեգրամի իր ալիքում: «Այսօր հայ կինոյի և թատրոնի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 94-ամյա հոբելյանն է։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք […]

̰
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ նրա անվան թատրոնում տեղի կունենա Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացումը

10:22 04.07.2024

Այսօր հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում ժամը 19։30-ին տեղի կունենա Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացումը։ Հրավիրյալ հյուրերի ցանկում են արտիստներ, թատրոնի և կինոյի դերասաններ, ռեժիսորներ և ոլորտի այլ անվանի ներկայացուցիչներ։

̰
Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

21:17 03.07.2024

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

̰
««Ոսկե ծիրանը» համախմբող երևույթ է». Դանիել Դանիելյան

16:50 03.07.2024

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «Ոսկե ծիրան»-ի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» […]

̰
Գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

12:19 02.07.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստը: Նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր: Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի Սբ Մակարավանք վանական համալիրի գավթի, աղբյուրի, երիցատան վերականգնման նախագիծը որոշակի վերապահումներով արժանացել է հավանության: Լոռու մարզի […]

̰
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագիրը

11:44 02.07.2024

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա տարածաշրջանի համար բացառիկ մի իրադարձություն. մեկնարկում է միջազգային մեծ ճանաչում ունեցող «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագիրը: Ծրագրի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և Primavera Foundation of Armenia հիմնադրամը (գեղարվեստական խորհրդի նախագահ` Վասիլի Պետրենկո): «Վասիլի […]

̰
Կյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը

08:21 02.07.2024

Կյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր, բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը: Գոյ թատրոնի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

̰
Ներկայացված նախագծերը հավանության են արժանացել աշխատանքային խմբի կողմից՝ մասնակի փոփոխություններ կատարելու պայմանով

15:30 01.07.2024

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 2024 թվականի երկրորդ նիստը: Նիստին քննարկվել են Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի գավիթից Սբ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի վերնամասում պահպանված որմնանկարների մակերեսի մաքրման և ամրակայման լրամշակված նախագիծը, Լոռու մարզի Ախթալա գյուղի Ախթալա վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային […]

̰
ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

23:45 28.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան: Նրան ուղեկցել է Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մասնավոր թանգարանների հետ համագործակցությունը ՀՀ կառավարության համար առանցքային […]

̰
ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

18:36 28.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան: Նրան ուղեկցել է Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մասնավոր թանգարանների հետ համագործակցությունը ՀՀ կառավարության համար առանցքային է՝ ոլորտի առաջխաղացման, նոր գաղափարների իրագործման, թանգարանները հանրության […]

̰
Ամփոփվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը. հայտնի են հաղթողները

17:52 28.06.2024

Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի են ունեցել «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսն ու հաղթողների պարգևատրման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համագործակցությամբ իրականացվել է «Ես նկարում եմ […]

̰
Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել բալետային ներկայացմանը

14:34 28.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Նախարարը և հյուրերը վերանորոգված դահլիճի բեմում դիտել են Մինկուսի «Պախիտա» բալետի առաջնախաղը Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաների կատարմամբ: Բալետի բեմադրությունն […]

̰
Միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցության 100-ամյակին

14:35 26.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վենետիկի արվեստի 60-րդ միջազգային բիենալեի Հայաստանի ոչ պաշտոնական տաղավարում՝ AKNEYE ֆիջիթալ սփեյսում, կայացել է միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի առաջին մասնակցության 100-ամյակին: Նախագծի հեղինակներն են «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ն և Fastex-ի «AKNEYE»-ը: Միջոցառմանը մասնակցում էին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, […]

̰
BACK_TO_TOP