22:03 06.06.2024
4 օր, 40 հազար հանդիսատես. «Երևան բալետ ֆեստ» մեգանախագիծը հաջորդ տարի կընդլայնի աշխարհագրությունն ու ծավալները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ավելի վաղ հայտնել էինք՝ 4 օր Երևանում բալետային փիլիսոփայություն էր՝ պարարվեստի չկրկնվող ու յուրահատուկ ձեռագրերով: Երևանի բալետային փառատոնն ամփոփեցին Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնի արտիստները: Ծրագրում՝ դասական ու նեոդասական բալետային համարներ […]
18:21 06.06.2024
Հունիսի 6-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին և հանրահռչակել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս տարի մրցույթը կանցկացվի «Ջութակ» մասնագիտական կարգում։ Մասնակցության իրավունք է ստացել 13 երկրի 20 ջութակահար։ Նրանք ներկայացնում են Հայաստանը, […]
16:16 06.06.2024
Եվրոպայի օրվա շրջանակում ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ներկայացումը երևանյան բեմում էր Եվրոպական խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո: Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե […]
19:50 05.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ և առաջատար մենակատար Ռազմիկ Մարուքյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Սերգեյ Սաֆարյանը: 2024 թվականին Ռազմիկ Մարուքյանը ՌԴ Պերմ քաղաքում […]
15:05 05.06.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ, արտագնա նիստը տեղի է ունեցել Տավուշի մարզում: Դիլիջանի Գորկու 3/1 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի՝ օտարման ոչ ենթակա համարվող Աղասի Խանջյանի ամառանոցի (ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 15-ի 385-Ն որոշում, պետ. ցուցիչ՝ 10.3.130) տարածքում կայացած նիստին, բացի գիտամեթոդական խորհրդի անդամներից, ներկա են եղել նաև հրավիրված անձինք: Տեղում ներկայացվել […]
18:41 04.06.2024
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այն նվիրված է Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին: Ցուցահանդեսը, որում ներկայացված է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի յուրահատուկ […]
17:48 04.06.2024
Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական միջոցառումների ամփոփիչ մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս […]
12:03 04.06.2024
ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտադիտարկման հերթական այցն են կատարել մի շարք հուշարձաններ: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մասնագետները, մասնավորապես, այցելել են Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիր, Պեմզաշենի վանք: Նրանք մասնակցել են «Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի ավարտված շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի շրջայցին: Արված աշխատանքները […]
23:02 03.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հունիսի 4-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կիրականացնի հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները: Միջոցառումը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառի հանրահռչակմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, Երևան-մարզ […]
22:45 03.06.2024
«Երևան բալետ ֆեստ»-ը մեկնարկել է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնի ծրագրով: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, փառատոնը կշարունակվի ևս երկու օր. հունիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է՝ «Կարապի լիճը» ներկայացմամբ: Հունիսի 5-ին բեմում կլինի Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնը՝ գալա ծրագրով: Երեկոների սկիզբը՝ ժամը […]
22:27 03.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին անցկացրել է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կայացել են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել է Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի, […]
22:20 03.06.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է եղել «Շառլ Ազնավուր 100» համերգ-երեկոյին։ Այդ մասին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Երեկոյի ընթացքում հնչել են աշխարհահռչակ շանսոնյեի երգերը Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի և հայտնի մեներգիչների կատարմամբ։
20:12 03.06.2024
Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը: Վերջերս Լեհաստանում, Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, բացվել է «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» լուսանկարչական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ «Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, աղվանաուդի քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ […]
19:42 03.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին անցկացրել է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կայացել են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել է Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի, […]
17:30 03.06.2024
ԿԳՄՍ նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու կղմինդրե տանիքածածկը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Գմբեթի և լանջերի կղմինդրե ծածկը տարիների ընթացքում խիստ քայքայվել էր և վնասվել եկեղեցի ներթափանցած խոնավության հետևանքով: Տանիքածածկի նորոգման ճարտարապետական նախագիծը նախապես համաձայնեցվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ ստանալով գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունը: […]
19:47 01.06.2024
Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում տեղի է ունեցել բացօթյա տոնական համերգ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Swag Kids մանկապատանեկան խումբը, եվրատեսիլյան պատվիրակներ Նարե Ղազարյանը և «Yan […]
11:48 31.05.2024
Գերմանիայի Ուզեդոմ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական փառատոների ասոցիացիայի «Արվեստի փառատոններ» 2024 թվականի գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ «Իրազեկման, հոգատարության և համագործակցության արվեստը» խորագիրը կրող այս տարվա գագաթնաժողովին ներկա է եղել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Երևանյան միջազգային թատերական փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյանը։ Քվեարկության արդյունքում Երևանյան միջազգային թատերական փառատոնը դարձել […]
18:41 30.05.2024
Մայիսի 30-ին՝ Փարիզում ընթացող ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ, մարվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված՝ «ՀայՓոստի» թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի թողարկած նամականիշը: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի հիմքում Շառլ Ազնավուրի լուսանկարն է, որի հեղինակը […]
11:52 30.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին իրականացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու միջազգային հեղինակավոր հարթակներում։ Մրցույթի ամփոփիչ […]
11:55 29.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կբացվի «Արվեստի ասպետ. Արամ Աբրահամյան» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է թանգարանի հիմնադիր, բժիշկ, պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին և Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40-ամյակին։ Ցուցադրությունում լուսանկարների, փաստաթղթերի և անձնական իրերի միջոցով ներկայացվում են […]
17:55 27.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ներկա է եղել Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարող ցուցադրությանը ներկայացվել են ավելի քան 200 արխիվային փաստաթղթերի և լուսանկարների պատճեններ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, […]
12:59 27.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ: Մասնավորապես՝ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել պատմամշակութային հուշարձանների հնարավոր վնասման հետ կապված մոնիթորինգի աշխատանքներ […]
15:49 24.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը: Փառատոնի նպատակն է երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը: Փառատոնի առաջին համերգաշարը բաղկացած կլինի երեք համերգից, որոնցից առաջինը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն […]
22:29 23.05.2024
Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական պուրակներից մեկն անվանակոչվել է մեծանուն երաժիշտ Շառլ Ազնավուրի անունով: Երեկ Փարիզում պատվավոր հյուրերի մասնակցությամբ կայացել է հանդիսավոր արարողությունը: Կոնկրետ որտե՞ղ է պուրակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պուրակը բացվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ: Այն Փարիզի 8-րդ շրջանում է, քաղաքի ամենասրտում, զբոսաշրջային կենտրոնում՝ Ելիսեյան պալատից և Կոնկորդ հրապարակից ոչ հեռու: […]
19:07 23.05.2024
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր է հանձնել «Քեզ համար, Ազնավո՛ւր» և «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթների հաղթողներին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Արաքսիա Սվաջյանը և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը: Նախարարը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար՝ կարևորելով հոբելյանական տարվա մի շարք ծրագրերից զատ […]
18:40 23.05.2024
ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ մայիսի 23-ին Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է մեծանուն հայ արվեստագետի «Որս» քանդակը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Քանդակի տեղադրմանը նախորդել է ակտիվ աշխատանքային համագործակցություն Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները կազմակերպող աշխատանքային խմբի, մասնավորապես՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]
12:20 22.05.2024
Այսօր Ազնավուրը կդառնար 100 տարեկան։ Փարիզում էինք, 2008թ. նոյեմբերն էր. հայ-ֆրանսիական համագործակցության ու բարեկամության մասին ռեպորտաժն առավել հետաքրքիր պատրաստելու համար իմ գործընկեր օպերատորի հետ խորհրդակցեցինք ու որոշեցինք Փարիզի փողոցներում մի քանի հարցում անել՝ հետաքրքրվելով, թե սովորական ֆրանսիացիներն ինչ գիտեն հայերիս ու հայ-ֆրանսիական առնչությունների մասին: Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում էր. սուրճի վերջին կումն անելուց հետո դուրս […]
11:56 22.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի առիթով․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձը: Սա մի հոբելյան է, որ մեզնից յուրաքանչյուրի հոգում ու մտքում հույզեր է արթնացնում, որովհետև Շառլ Ազնավուր անունը Հայաստանի Հանրապետությունում գիտեն բոլորը, և այդ անունը հարազատ է բոլորին […]