21:45 29.03.2024
Երևան համայնքին վերադարձված նախկին «Կանազ» մշակույթի տանը կհիմնվի միջազգային չափանիշներին համապատասխան երաժշտական կրթական հաստատություն՝ «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիան, որտեղ կկազմակերպվի ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մանուկների, պատանիների և երիտասարդների ուսումնառությունը: «Կանազ» մշակույթի տունը կառուցվել է 1958թ.-ին: Այն ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի աշխատակիցների ազատ ժամանցի և ստեղծագործական ինքնագործունեության ապահովման նպատակով: Երկար տարիներ մշակույթի տանը գործել […]
16:55 29.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 25-ից 31-ն իրականացնում է «Թատերական շաբաթ» ծրագիրը: Թատերական այս նոր նախագծին մասնակցում են նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնությունը մեծապես ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը: Մեծ ակտիվություն են ցուցաբերում ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի թատերական կազմակերպությունները: Ծրագրի շրջանակում մարտի […]
16:21 29.03.2024
Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության վերականգնող վարպետները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով: Վերականգնող մասնագետների շուրջ 5 տարվա ջանադիր աշխատանքից հետո օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայտնի կտավի ցուցադրությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր դիտել է Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը, ծանոթացել […]
10:33 29.03.2024
ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Մինչ միջոցառումը՝ […]
22:55 28.03.2024
Հայաստանի պատմության թանգարանում այսօր հյուրընկալվել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացան գործող ցուցադրություններին։ Հանդիպման ավարտին Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն տպավորությունների […]
17:46 28.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն: Նախարարը և տեղակալը թատրոնում դիտել են «Լռակյաց հիվանդը» ներկայացումը: «Լռակյաց հիվանդը» յուրահատուկ տեղ է զբաղեցնում թատրոնի խաղացանկում: Ներկայացման ռեժիսոր Աննա Պողոսյանի բեմադրությունը ստեղծվել է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» բեսթսելլեր գրքի հիման վրա: Ներկայացման մեջ ներգրավված […]
15:36 28.03.2024
ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը: Սերգեյ Փարաջանովի և Շառլ […]
15:11 27.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ իրականացնում է «Մշակութային երկամսյակ» նախաձեռնությունը: Երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։ Օրերս Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ ֆրանսահայ գրող […]
12:44 27.03.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ․ Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ: Վստահաբար կարելի է ասել, որ Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում: Այդ երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերն են, նշանավոր դերասաններն ու բեմադրիչներն են, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն են […]
10:30 27.03.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ. «Թատերական աշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ թատերասերներ, ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մշակութային կյանքի, թատերասեր հանրության համար կարևոր իրադարձություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու թատրոնի անփոխարինելի դերը բոլոր ժամանակներում։ Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը՝ իր վարքականոններով, կենցաղավարությամբ, […]
17:04 26.03.2024
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային […]
16:51 25.03.2024
Այսօրվանից մեկնարկել է «Թատերական շաբաթը», որի մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր օրեր առաջ: Նոր նախաձեռնության շրջանակում թատրոններում իրականացվում են տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, հանդիպումներ, շրջայցեր դպրոցահասակ երեխաների համար։ «Թատերական շաբաթի» մեկնարկին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի պետական կամերային թատրոն, որտեղ հյուրընկալվել […]
15:24 25.03.2024
Օրբելի եղբայրների տուն-թանգարանն օրերս կազմակերպել էր գիտաժողով՝ նվիրված հնագետ, արևելագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 137-ամյակին: Գիտաժողովի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել մեծանուն գիտնականի հիշատակին, քննարկել վերջինիս գիտական գործունեության այն բնագավառները, որոնք քիչ են հայտնի հանրությանը։ Գիտաժողովի շրջանակում ներկայացվել է ականավոր արևելագետ, գիտնական, Էրմիտաժի տնօրեն, Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելու բացառիկ վառ […]
10:36 25.03.2024
Մարտի 24֊ին Վանաձորի Ազատամարտիկների 20 հասցեում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր ռեժիսոր, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի հուշաքարը։ Նախաձեռնության հովանավորը Կարեն Ադամյանն է, քանդակագործը` Էդիկ Բոջուկյանը։ Բացման խոսքով հանդես է եկել տնօրեն Լուսինե Սահակյանը, այնուհետ ողջույնի, գնահատանքի խոսքեր են ասել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանը, Ռոզա Մխիթարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Թերեզա Շահվերդյանը։ […]
21:06 23.03.2024
Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը. այս տարի ներկայացվում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրությունից հանված և վերականգնման արվեստանոց տեղափոխված «Սալոմե»-ն վերադարձել է ցուցասրահ։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Կարեն Գիլոյանը, պետական պաշտոնյաներ, […]
23:36 22.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցության՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը: Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պաշտոնատար անձինք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, արվեստասերներ։ […]
14:57 22.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ մեկնարկում է Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին: Փառատոնի մրցութային մասը տեղի կունենա մայիսի 5-15-ը Երևանում։ Փառատոնին կարող են մասնակցել երաժշտական ուսումնական հաստատությունների «Ակադեմիական երգեցողություն» բաժնում սովորող 15-25 տարեկան անհատ կատարողները։ Փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային ՀԿ-ն և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան […]
11:37 22.03.2024
Ամերիկացի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի կրտսեր որդին՝ Բլանկետը, դատական հայց է ներկայացրել իր տատիկ Քեթրինի՝ արտիստի 93-ամյա մոր դեմ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Բլանկետ Ջեքսոնը պահանջում է, որ արգելեն կնոջը երաժշտի ժառանգությունից գումար ծախսել երգչի ստեղծագործությունների իրավունքների վերաբերյալ դատական գործընթացների վրա։ Հարազատների միջեւ վիճելի գործարքի չափն անհայտ է։ Նախնական տվյալներով՝ խոսքը գնում է Sony-ի […]
09:08 22.03.2024
Մարտի 28-ին, ժամը 19:00 Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ՌԴ վաստակավոր արտիստ, շանսոնի լեգենդ Միխայիլ Շուֆուտինսկու համերգը։ Այն նվիրված է արտիստի 75-րդ հոբելյանին։ Հնչելու են Շուֆուտինսկու բոլոր ժամանակների հիթային երգերը՝ լեգենդար շոու-բալետի և կենդանի երաժշտության ուղեկցությամբ։ Արտիստը, ով 10 տարուց ավելի Հայաստանում հանդես չի եկել, հայ հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում նշում է․ «Իմ սիրելի հայեր, […]
22:08 21.03.2024
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր պաշտոնապես մեկնարկեցին Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները: Միջոցառմանն իր ողջույնի խոսքը հղեց նախագահ Վահագն Խաչատուրյանը․ «Շառլ Ազնավուրի ընտանիքի սիրելի անդամներ, Պետական այրեր, Տիկնայք և պարոնայք, Այսօր մեկնարկում են ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Պատահական չէ, որ այդ […]
17:21 21.03.2024
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր մեկնարկել է «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական երկօրյա գիտաժողովը` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, թանգարանի […]
14:40 21.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ 2023-2024 ուսումնական տարում իրականացրել են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին: Մրցույթն անցկացվել է ՀՀ դպրոցների և արտերկրի հայկական ու հայկական բաղադրիչով կրթօջախների շրջանում: Մրցույթում 27 ֆիլմ է ընդգրկվել Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից և Թեհրանից: Մրցույթի […]
13:52 21.03.2024
Մարտի 20-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված գալա համերգ և պաշտոնական ընդունելություն, որով ազդարարվեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառման բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ […]
13:10 21.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 25-31-ը կիրականացնի «Թատերական շաբաթ» նոր ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրն աննախադեպ իրադարձություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, թատրոններում կիրականացվեն տարաբնույթ […]
12:24 20.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ապրիլ-հունիս ամիսներին անցկացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է աշխարհում խաղաղությանը՝ պատերազմի և բռնության բացառմանը։ «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը: Մրցույթը միտված է շնորհալի երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական […]
20:35 19.03.2024
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը։ Հավաքածուն ներկայացնում է Թորամանյանի՝ Անիում և Հայաստանի տարբեր շրջաններում ծավալած գործունեությունը՝ կատարած չափագրությունները, ճարտարապետական հուշարձանների լուսանկարները, գիտական աշխատությունները, նամակները, ճամփորդական նոթերը, ինչպես նաև 1927 թ. Թորամանյանի ջանքերով Գյումրու հյուսիսարևմտյան ծայրամասում գտնվող «Կազաչի պոստ» կոչվող ավազահանքի […]
17:04 19.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ անցկացնում է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 15-րդ փառատոնը։ Փառատոնի շրջանակում մարտի 14-28-ը կներկայացվեն 20-րդ դարի մեծանուն և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 14-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել իտալացի թավջութակահար‚ հեղինակավոր մրցույթների դափնեկիր‚ […]
16:06 19.03.2024
Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, հուշարձանների պահպանության եւ պաշտպանության ինստիտուցիոնալ մակարդակը բարձրացնելու, ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ օրենսդրական ամրագրումներ ունենալու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի […]
14:38 19.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի առաջին անգամ կազմակերպել է համահայկական մանկապատանեկան մրցույթ՝ ուղղված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում։ Մրցույթում ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց […]
14:02 19.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների, Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։ Ներկայացմանը հետևել են դեսպանները, դիվանագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: «Նռան գույնը» ներկայացումը ջերմ ընդունելություն է գտել հանդիսատեսի […]