TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր

11:46 12.05.2024

Երևանում. Կարմիր բլուր Ուրարտական ամրոցը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում՝ Ռուսա երկրորդի օրոք: Այսօր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, հաղթել է Շվեյցարիան

10:16 12.05.2024

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթել է Շվեյցարիան, որը հանդես էր գալիս Նեմոն «The Code» երգով: Երկրորդ հորիզոնականում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ն հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում «Ժակո» երգով վաստակել է 183 միավոր և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:    

̰
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո

23:06 11.05.2024

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի մեկնարկել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա 19 համարի ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը Հայաստանում հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Սևակ Հակոբյանը: Հայաստանից բացի եզրափակչում հանդես կգան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, […]

̰
Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը

22:19 11.05.2024

Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ. Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերեց ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետի հրավերով առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ. մայրաքաղաքում ելույթ կունենան աշխարհի բեմերը նվաճած հայտնի երաժիշտ կատարողներ, թատերախմբեր, պարախմբեր և սիմֆոնիկ նվագախմբեր: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գլխավոր հանձնակատարն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն

15:41 11.05.2024

Վենետիկ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն, որտեղ հանդիպում է ունեցել միաբաններ Հ. Համազասպ Վրդ. Քէշիշեանի և Հ. Սերովբէ Վրդ. Չամուրլեանի հետ: Նախևառաջ Գլխավոր հանձնակատարը շրջայց է ունեցել միաբանության տարածքում, ծանոթացել 300-ամյա պատմությանը, ժառանգությանը, մշակույթին: Միաբանների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գրասենյակի ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել […]

̰
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթ

16:45 10.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ը Երևանում տեղի կունենա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Միրզոյանական մրցույթին այս տարի իրավունք է ստացել մասնակցելու 16 հայազգի պատանի ստեղծագործող Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից: Կրտսեր խմբում հանդես կգան Ալեն Օգանեսովը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գագիկ Ավետիսյանը, Էրիկ […]

̰
Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ

12:18 10.05.2024

Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ: Թատերախումբը գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական անձնակազմերով Երևան է ժամանել հատուկ չվերթով: Հյուրախաղերն իրականացվում են Երևան քաղաքի բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում: Ամբողջ հասույթն ուղղվելու է «Երևան բալետ ֆեստ 2024» նախագծի իրականացմանը: Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացման ցուցադրությունները կկայանան մայիսի 10-ին, ժամը 19:00-ին, մայիսի […]

̰
Իտալիայում կայացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 155 և Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակներին

11:36 10.05.2024

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Միլանի Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցու խորհրդի ատենապետ, Իտալիայում սփյուռքի գործերի հանձնակատար Սարո Խուդավերդիի հրավերով՝ նա մասնակցել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգին՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 155 և Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակներին: Համերգն անցկացվել է Միլանի Սանտա Մարիա դելլա Գրացիե եկեղեցում, որին ներկա են […]

̰
«Լադանիվա» խումբն անցել է «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի եզրափակիչ փուլ

09:52 10.05.2024

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը հաղթահարել է երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 9-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այն հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Հայաստանից բացի, երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը: Ֆրանսիան, […]

̰
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ

16:49 06.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը: «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում: «Ափդեյթ» շարքի նախորդ ծրագրերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդները գրանցել, նոտայագրել, ձայնագրել և ՀՀ Գեղարքունիքի […]

̰
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

10:13 06.05.2024

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ և նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգները տեղի կունենան հունիսի 26-ին Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ» համերգասրահում‚ հունիսի 27-ին՝ Նյու Յորքի […]

̰
Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան

23:13 04.05.2024

48 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, GITIS-ի վոկալ արվեստի բաժնի դոցենտ Գալինա Դավիդովան։ Մայիսի 4-ին հայտնել է ինստիտուտի մամուլի ծառայությանը։ «Կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, վոկալ արվեստի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գալինա Եվգենիևնա Դավիդովան», – ասված է բարձրագույն ուսումնական հաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գալինա Դավիդովան ծնվել է 1975 թվականին […]

̰
Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

15:42 04.05.2024

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների հատուկ ցուցադրությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը: Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները կցուցադրվեն մինչև […]

̰
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

15:18 04.05.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային աննախադեպ շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մինչ մարզային շրջագայությունն սկսելը, Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ կունենա Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ […]

̰
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

14:54 03.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին: Այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական […]

̰
Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»

21:28 02.05.2024

Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը Կաննի 77-րդ կինոփառատոնում կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»։ Այս մասին ասվում է կինոփառատոնի ղեկավարության տարածած կոմյունիկեում։ «Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «A Cry in the Dark» ֆիլմի համար պատվավոր մրցանակը ստանալուց 35 տարի անց Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» համաշխարհային կինոյի զարգացման գործում ներդրում ունենալու համար»,- նշված է հայտարարության մեջ։ «Մերիլ […]

̰
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

19:39 02.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հմ. 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 2-ից 17-ը: Կմասնակցեն Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ […]

̰
Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները

14:44 02.05.2024

Գործադիրն ընդունել է ««Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, Հայաստանի կինոյի հիմնադրամի ստեղծումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև կինոյի ոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման՝ այդ թվում, կինո-ռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, համատեղ արտադրության ֆիլմերի […]

̰
Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը

14:01 01.05.2024

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը։ «Երևանցիներն ու քաղաքի հյուրերը մինչև գիշեր վայելել են սիրված ստեղծագործություններ»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

12:15 30.04.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ մայիսի 17-31-ը կանցկացվի Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ. Գյումրու հանդիսատեսին կներկայացվեն հայաստանյան և միջազգային թատրոնների և […]

̰
Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել  ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

23:59 29.04.2024

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մտավորականներ, արվեստագետներ, Վալենտին Պոդպոմոգովի ընտանիքի անդամները, նրա արվեստի […]

̰
Լուվրը նախատեսում է «Մոնա Լիզան» տեղափոխել նկուղ

11:33 29.04.2024

Կերպարվեստի աշխարհի ամենահայտնի գլուխգործոցներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», կարող է անհետանալ Լուվրի իր սովորական վայրից. թանգարանի ղեկավարությունը նախատեսում է կտավը տեղափոխել հատուկ ստորգետնյա սենյակ։ Այս մասին գրում է Telegraph թերթը։ Նյութում ասվում է, որ չնայած «Մոնա Լիզայի» մեծ ժողովրդականությանը Լուվրի այցելուների շրջանում՝ վերջիններս, դատելով հարցումներից, սովորաբար մնում են հիասթափված իրենց տեսածից և այն […]

̰
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին

00:02 28.04.2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին։ Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը […]

̰
Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

19:30 26.04.2024

2024 թվականի ապրիլի 29-ին լրանում է հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ […]

̰
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի ժամանակացույց

11:40 26.04.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով: Փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում՝ ծրագրում ներառելով մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։ Համերգները կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ դահլիճում, Դիլիջանի միջազգային […]

̰
Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

15:48 25.04.2024

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում՝ 23759.0 հազար դրամ, թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Նախատեսվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում: Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից: Տոմսերի վաճառքի համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու […]

̰
Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

15:30 23.04.2024

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին […]

̰
Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

10:16 23.04.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Դին Փաուերը (տենոր) […]

̰
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

09:53 23.04.2024

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երևանում և Դիլիջանում։ 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը և Երևան լարային քառյակը։ «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, […]

̰
BACK_TO_TOP