TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Վարչապետը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը

23:38 18.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը: Բեմադրության հեղինակն է Նարինե Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը: Բեմադրության հեղինակն է Նարինե Գրիգորյանը:

̰
Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը

15:09 18.03.2024

Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այս պահին շտկվում են թերությունները:

̰
Առաջարկվում է առավել հստակեցնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի կարգավորումները

12:35 18.03.2024

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականին եւ անցնող ժամանակաշրջանում այն մի քանի անգամ լրամշակվել է, կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Ոլորտը շարունակական զարգացման ընթացքի մեջ է եւ իրավահարաբերությունները կարգավորելու ու առավել հստակեցնելու անհրաժեշտություն կա: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» […]

̰
«Քեզ համար, Հայաստան» և «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունների բացում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի երկամսյակին

20:51 16.03.2024

Սույն թվականի մարտի 21-ին` ժամը 16:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրությունների բացում «Քեզ համար, Հայաստան» և «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրերով՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի երկամսյակին: «Քեզ համար, Հայաստան» ցուցադրությունը ներկայացնում է Համիդյան ջարդերից մինչև Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի և ֆրանսիացիների մարդասիրական ջանքերը՝ ուղղված Օսմանյան կայսրության հայ բնակչության փրկությանը: «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրով […]

̰
Ջասթին Բիբերի կինը ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին թաքցրել է մատնեմատը

23:41 15.03.2024

Ջասթին Բիբերի կինը՝ մոդել Հեյլին, հրապարակ է դուրս եկել՝ թաքցնելով մատնեմատը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Մոդելը լուսանկարվել է Արևմտյան Հոլիվուդի ռեստորանում ընթրիքին պատրաստվելիս։ Հեյլի Բիբերը կրում էր լայնածավալ ցածրաճիտ ջինսեր և երկար բեժ թրենչ: Պապարացիների առջև նա ձեռքը դրել է գրպանը՝ թաքցնելով մատնեմատը։ Միջադեպը տեղի է ունեցել ամուսնալուծության մասին լուրերի տարածումից անմիջապես հետո։ […]

̰
Կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը

22:58 15.03.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը , […]

̰
Մահացել է Ալեքսանդր Շիրվինդտը

22:07 15.03.2024

90 տարեկանում մահացել է Երգիծանքի թատրոնի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Սերգեյ Գազարովը։ «Ինձ զանգահարեց Ալեքսանդր Անատոլևիչի որդին՝ Միշան, նա մահացել է հիվանդանոցում,- ասել է գործակալության զրուցակիցը։ Շիրվինդտը ծնվել է 1934 թվականի հուլիսի 19-ին Մոսկվայում։ Խաղացել է մի շարք հայտնի ֆիլմերում` «Ծերունի ավազակները»(1971), «Ճակատագրի հեգնանք կամ […]

̰
«Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումն արժանացել առաջին մրցանակի «Մոնոկլ» միջազգային փառատոնում

16:11 15.03.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արմմոնո» փառատոնի նախագիծը՝ «Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումը, Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 14-րդ միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: «Մոնոկլ» մոնոներկայացումների փառատոնը մեկնարկել է մարտի 1-ին, «Բալերինա. Վարեչկա» ներկայացմամբ: Ներկայացումը Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի բեմադրությունն է, ռեժիսորը Ելենա Վարդանյանն է: «Բալերինա. Վարեչկա» ներկայացման հերոսուհու կերպարը կերտել է դերասանուհի Լիլիա Մուկուչյանը: Սանկտ Պետերբուրգի թատերասեր […]

̰
Հայաստանում թանգարանների վերաբերյալ մայր օրենք կընդունվի

15:32 15.03.2024

Թանգարանների մասին նոր օրենքի, մշակույթի ոլորոտում իրականացվող բարեփոխումների ու նոր նախագծերի վերաբերյալ ասուլիսով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալները: «Անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող, հիմնական օրենքը՝ այսպես կոչված մայր օրենքը, որը չափազանց սպասված էր ու կարևոր: Այդ օրենքը կարգավորում է թանգարանի գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում է թանգարանային […]

̰
Փարաջանովի արվեստը պարի լեզվով. տեղի կունենա «Նռան գույնը» պարային բեմադրության երևանյան առաջնախաղը

19:42 14.03.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ 2024 թվականի մարտի 15-ին և 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։ «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության երևանյան առաջնախաղին ընդառաջ ՀՀ […]

̰
«Թատերական շաբաթ 2024». ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է նոր նախաձեռնություն

19:35 14.03.2024

Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնության մասին: Մարտի 25-31-ը կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Շաբաթվա ընթացքում, որն համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ […]

̰
Ձեր գործունեությամբ նոր շունչ ու կենսականություն եք բերել թատրոն. Դանիել Դանիելյանը՝ Կարեն Դուրգարյանին

16:33 14.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և իր անունից շնորհավորելու տնօրենին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին, 55-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Դուք՝ որպես մեր ամենակարևոր մշակութային կոթողի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար, Ձեր գործունեությամբ նոր շունչ […]

̰
Խրախուսում ենք կամերային ժանրի զարգացումը. Դանիել Դանիելյան

18:42 13.03.2024

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Քառյակը, մինչ «Ավետիս» անվամբ հանդես գալը, արդեն մի քանի տարի երաժշտական գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Խմբի անդամների նպատակն է ձևավորել համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխանող լարային քառյակ, […]

̰
Հայաստանի 325 կրթական ու մշակութային հաստատություն տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

17:12 13.03.2024

Հայաստանում մարտի 20-ին հերթական անգամ կտոնվի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որն այս տարի կնվիրվի հայ նշանավոր դիվանագետ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ի շրջանակում երկու ամիս շարունակ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվի ավելի քան 30 միջոցառում: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, ժամանակակից արվեստ։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր կազմակերպված մամուլի […]

̰
«Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են

13:04 13.03.2024

«Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,-նշված է տեսահոլովակին կից ներկայացված հաղորդագրության մեջ։

̰
Թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջոցառում Երևանում

12:28 13.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկա է եղել թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանատան համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովը, տարբեր երկրների դեսպաններ ու դիվանագետներ, պաշտոնատար անձինք: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը […]

̰
Ազգային արխիվում բացվել է Արամ Խաչատրյանին նվիրված ցուցադրությունը. արդարադատության և ԿԳՄՍ նախարարները ծանոթացել են ներկայացված նմուշներին

11:44 13.03.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ Ազգային արխիվի նորաբաց ցուցասրահում ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը։ Ցուցադրության ընթացքում ներկայացվել են ինչպես Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերում պահպանվող Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության վերաբերյալ նորահայտ արխիվային փաստաթղթերը, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից բերված մեծանուն կոմպոզիտորի անձնական իրերը։ Միջոցառմանը ներկա էին նաև […]

̰
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահը կհամալրվի նոր սարքավորումներով

17:30 12.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ներկա է եղել Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի մեկնարկի արարողությանը: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարարության անունից շնորհակալություն […]

̰
Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեում

18:52 11.03.2024

2024 թվականի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը կանցկացվի Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն: Հայաստանի Հանրապետությունը Վենետիկի 60-րդ՝ հոբելյանական արվեստի բիենալեում կներկայանա փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանի մասնակցությանը Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]

̰
Հայաստան-Իրան մշակութային առնչությունների ընդլայնում՝ ժառանգության պահպանության ուղղությամբ

17:22 11.03.2024

2024 թ. մարտի 4-8-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի գործադիր խորհրդի 3-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը Հայաստանից մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության […]

̰
«Լադանիվա» խումբը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում

21:40 09.03.2024

«Երվատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը: «Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օր անց»,-ասվում է հաղորդագրության տեքստում: «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, […]

̰
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի ելույթը՝ Վանաձորում

21:07 09.03.2024

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն իր առաջին շրջագայությունը սկսում է Վանաձորից: Նվագախմբի հաջորդ համերգը վաղն է՝ Գյումրիում:    

̰
Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է ՀՀ ուղարկել դիտորդներ «ադրբեջանական հուշարձանների» վիճակին ծանոթանալու համար

22:39 08.03.2024

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿO-ին` պահանջելով Հայաստան դիտորդական առաքելություն գործուղել: Դիտորդների նպատակը, ըստ Իլհամ Ալիևի, պետք է լինի ադրբեջանական հուշարձանների զարգվածային ոչնչացման փաստի արձանագրումը: Ադրբեջանական ո՞ր հուշարձանների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն մասին, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է նման պահանջով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մինչ այդ էլ տեղեկություն ունեինք, բայց այսօր դա […]

̰
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը

15:18 07.03.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի անդրանիկ նիստը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հոբելյանական միջոցառումների փաթեթը: Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել ներկայացված առաջարկների շուրջ, քննարկել միջոցառումների անցկացման ձևաչափերը, առաջարկված փաթեթի հիման վրա հստակեցրել հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակը: […]

̰
Հակոբ Հակոբյանի հինգ մանրաքանդակով համալրվել է ՀԱՊ-ի հավաքածուն

16:37 06.03.2024

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններով: Արվեստագետի ընտանիքը թանգարանին է նվիրել աշխատանքային գործիքներով ստեղծված և հայկական կերպարվեստում աննախադեպ երևույթ համարվող հինգ մանրաքանդակ: Հակոբ Հակոբյանի ավելի քան երեսուն ստեղծագործություն այսօր պահվում է ՀԱՊ-ի ֆոնդերում, որոնցից տասը համալրվել է դեռևս հեղինակի հայրենադարձությունից առաջ՝ 1958 թվականին արված նվիրատվության շնորհիվ: Հետագայում ձեռքբերումների բարի […]

̰
Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով կլինի Երևանում

14:22 06.03.2024

Երևանի քաղաքապետարանի հրավերով Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով կլինի Երևանում: Ակրամ Խանի բեմադրությամբ լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մայիսի 10-ին և 11-ին:

̰
Կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ «1900+» նախագծի 15-ամյակի հոբելյանական համերգը

23:48 05.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ «1900+» նախագծի 15-ամյակի հոբելյանական համերգը՝ նվիրված 20 և 21-րդ դարերի հայ երաժշտությանը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, տարբեր […]

̰
Հավատարմագրման վկայագրեր են հանձնվել մշակութային արժեքների փորձագետներին

15:12 05.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով յոթ մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու նպատակով: Այդ ոլորտներն են` հայ կերպարվեստ, եվրոպական կերպարվեստ, ռուսական կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, սրբապատկեր, ձեռագիր ժառանգություն և տպագիր ժառանգություն։ Հավատարմագրման վկայագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Շնորհավորելով փորձագետներին` նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այս […]

̰
Դուք եք մեր մշակույթի այսօրվա հիմնասյունը. Դանիել Դանիելյանը հանդիպել է բալետի արտիստներին և մեներգիչներին

15:52 04.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է 2020-2023 թթ. միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստներին և մեներգիչներին: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է՝ նմանատիպ հանդիպումների նպատակը մասնագիտական նվաճումներ գրանցած անձանց խրախուսումն ու գնահատումն է, առկա խնդիրների […]

̰
Որոշ խմբերի կանանց Երևանի քաղաքապետարանը կտրամադրի տոմսեր՝ «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար

14:20 04.03.2024

Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց մարտի 8-ի առթիվ համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանը։ Նշվում է նաև, որ համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15.000 կանանց էլ մշակութային տարատեսակ միջոցառումների […]

̰
BACK_TO_TOP