TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Իրանի խոշորագույն ձեռագրական կենտրոնում առաջին անգամ կուսումնասիրվեն հայերեն ձեռագրերը

17:12 30.01.2024

Մատենադարանի պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։ Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանն իսլամական ձեռագրերի խոշորագույն կենտրոնն է Իրանում և երրորդը՝ ամբողջ իսլամական աշխարհում։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 85,000 ձեռագիր տարբեր լեզուներով, որոնք բովանդակում են ինչպես կրոնական բնույթի, այնպես էլ գիտության տարբեր […]

̰
Ամբերդն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում

15:27 30.01.2024

Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։ «Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտն այսօր հայտարարել են Եվրոպայում գտնվող 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները: 2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են. Ամբերդ պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ Դուրեսի հնավայր (Muret e Portës), ԱԼԲԱՆԻԱ Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս և Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

11:00 30.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկար տարիների գործընկերությունը երկու երկրների միջև և նշել, որ համագործակցության լավ փորձ է ձևավորվել, որը զարգանալու և ընդլայնվելու […]

̰
Հայկական պարարվեստը ներկայացվել է Սաուդյան Արաբիայում

19:17 29.01.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայաստանի պարի պետական անսամբլը հունվարի 18-28-ը հյուրախաղերով մասնակցել է Սաուդյան Արաբիայի «Քեմամ» («Qemam») լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոնին (International Festival for Mountain Performance Arts)։ Հայաստանի պարի պետական անսամբլը՝ գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ, ելույթներով հանդես է եկել Բաստա Ալ-Քաբիլում, Ալ. Մասկիի Աբու Շահրա, Ալ-Մուշեյթ […]

̰
Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

18:42 29.01.2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը, գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար […]

̰
2024թ. բյուջեով աննախադեպ միջոցներ են հատկացվել Երևանում տարբեր նախագծեր ու ծրագրեր իրականացնելու նպատակով

14:34 29.01.2024

Այս տարի մայրաքաղաքում մշակութային միջոցառումների պակաս չի լինի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նշվում է, որ 2024թ. բյուջեով աննախադեպ միջոցներ են հատկացվել տարբեր նախագծեր ու ծրագրեր իրականացնելու նպատակով:

̰
ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է. փոխնախարար

14:28 29.01.2024

Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը մշտապես Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է: Այդ հարցը բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում: Եթե կհիշեք՝, 2020 թվականի […]

̰
Փարիզում էկոակտիվիստները ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավի վրա

15:03 28.01.2024

Փարիզում էկոակտիվիստները ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Լա Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի վրա, որը գտնվում է Լուվրի թանգարանում, և որը պաշտպանված է զրահապատ ապակիներով, հայտնում է AFP-ն։ «Կիրակի առավոտյան երկու բնապահպան ակտիվիստ ապուր են լցրել Լուվրի «Լա Ջոկոնդան» պաշտպանող զրահապատ ապակու վրա՝ հիմնավորելով իրենց գործողությունները, մասնավորապես, «առողջ և կայուն սննդի իրավունքը» խթանելու ցանկությամբ, […]

̰
Երբ հնչում է Ձե՛ր երաժշտությունը, փորձում ենք մի պահ կտրվել և վայելել այն. Ժաննա Անդրեասյանը` Տիգրան Մանսուրյանին

00:11 28.01.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առթիվ կազմակերպել է հոբելյանական համերգ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Սիրելի՛ Մաեստրո, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Պատիվ է լինել […]

̰
Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակի կապակցությամբ՝ Թբիլիսիում տեղի է ունեցել ցուցահանդեսի և հուշատախտակի բացում

23:28 27.01.2024

Հունվարի 26-ին Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակի կապակցությամբ՝ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել ցուցահանդեսի և հուշատախտակի բացում։ «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար […]

̰
Կձայնագրվեն և կթողարկվեն մաեստրո Տիգրան Մանսուրյանի կոնցերտների և կինոֆիլմերի երաժշտության ալբոմները. Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել

22:03 27.01.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան տարեդարձի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ մաեստրո, շնորհավորում եմ Ձեզ 85-րդ տարեդարձի առթիվ։ Ուրախ եմ, որ Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանում առաջին անգամ կձայնագրվեն և կթողարկվեն մաեստրո Տիգրան Մանսուրյանի կոնցերտների և […]

̰
Գնել Սանոսյանը Թբիլիսիում մասնակցել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսի բացման արարողությանը

14:11 27.01.2024

Հունվարի 26-ին Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։ Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում և Ազգային գրադարաններում, […]

̰
«Հովեր» երգչախումբը տարին սկսում է պրեմիերաներով

08:39 27.01.2024

Հունվարի 30-ին, ժամը 19։00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենահամերգը։ Ծրագրում ընդգրկված են 16-րդ, 17-րդ և 20-րդ դարի իտալացի երեք կոմպոզիտորների՝ Կառլո Ջեզուալդոյի, Կլաուդիո Մոնտեվերդիի, Լուչանո Բերիոյի ստեղծագործությունները, որոնք երգչախմբի կողմից կկատարվեն առաջին անգամ։ Համերգը ղեկավարելու է Նարինե Ոսկանյանը, ում խոսքով երեք կոմպոզիտորների ստեղծագործությունները մեկ համերգում զետեղելը պայմանավորված չէ միայն նրանց՝ […]

̰
Կանցկացվի Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթը

16:57 26.01.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2024 թվականի մայիսի 11-15-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Պատանի ստեղծագործողների մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ տարիքային երկու խմբի համար: Առաջին փուլում ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն առավելագույնը 10 րոպե տևողությամբ անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար), իսկ կրտսեր […]

̰
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու առաջին անգամ անցկացվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը

13:19 26.01.2024

Երևանի քաղաքապետարանը փետրվարի 12-ին, ժամը ՝ 19:00-ին, հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու առաջին անգամ անցկացվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուրարդ Թոփչյանի գլխավորությամբ կհնչեն Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:

̰
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գևորգ Հակոբյանը  ելույթ է ունեցել Բեռլինի օպերայում

13:04 26.01.2024

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր կատարողական արվեստով բարձր է գնահատվել եվրոպական առաջատար բեմերում: Թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը հունվարին առաջնախաղով հանդես է եկել Բեռլինի գերմանական օպերային թատրոնում (Deutsche Oper Berlin) Պուչինիի «Տոսկա» օպերայում՝ մարմնավորելով Սկարպիայի կերպարը։ Դասական երաժշտության կենտրոնի՝ Բեռլինի, խստապահանջ հանդիսատեսը նրա ելույթը ջերմ ընդունելության է արժանացել: […]

̰
Իտալիայի Պատգամավորների պալատում անցկացվել է «Մեր ժամանակների մշակութային ցեղասպանությունը։ Նախիջևան. հայկական մշակույթի և պատմության ոչնչացումը» գրքի շնորհանդեսը

15:37 24.01.2024

2024թ. հունվարի 23-ին Իտալիայի Պատգամավորների պալատի մամուլի սրահում անցկացվել է «Մեր ժամանակների մշակութային ցեղասպանությունը։ Նախիջևան. հայկական մշակույթի և պատմության ոչնչացումը» գրքի շնորհանդեսը։ Անտոնիա Արսլանի և Ալդո Ֆերարիի այս գիրքը հրատարակվել է Guerini e Associati հրատարակչության կողմից (Միլան, 2023 թ.)։ Ելույթներով հանդես են եկել գրող, էսսեիստ և գրքի խմբագիր Անտոնիա Արսլանը, Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ […]

̰
Սևակ-100. Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ է խոնարհել գրողի շիրիմին

15:30 24.01.2024

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն՝ ծաղիկներ խոնարհելու գրողի հիշատակին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի […]

̰
Մեկնարկում են Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

13:13 23.01.2024

Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանական տարին հագեցած կլինի տարաբնույթ միջոցառումներով, որոնց մեկնարկը տրվելու է 2024 թ. հունվարի 24-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 24-ին կմեկնի բանաստեղծի ծննդավայր` Արարատի մարզի Զանգակատուն համայնք և ծաղիկներ կխոնարհի նրա շիրիմին, ինչպես նաև կայցելի Պարույր Սևակի տուն-թանգարան: Նույն օրը՝ ժամը 13:00-ին, […]

̰
Ամփոփվել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթը. մասնակցել է ավելի քան 4000 սովորող

16:06 22.01.2024

Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն գրողի, նրա ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը: Պարույր Սևակի […]

̰
Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները

13:37 21.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում հունվարի 19-ին կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ–ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Առաջնախաղին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ռոնից ընտրված սենատոր, Ֆրանսիայի սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, […]

̰
Սիլվա Կապուտիկյանը մշտապես ապրեց իր ժողովրդի ցավերով ու մտահոգություններով. բանաստեղծուհին 105 տարեկան է

23:54 20.01.2024

Հայ դարավոր գրականությանը նոր գույն ու վառք, նոր գոհարներ նվիրած շողշողուն անուն է Սիլվա Կապուտիկյանը: Պատահական չէ, որ ժողովուրդն ինքնաբուխ ձևով նրան կոչել է ամենայն հայոց բանաստեղծուհի և այսօր էլ՝ հունվարի 20-ին, եկել էր հարգանքի տուրք մատուցելու շիրիմի մոտ, մեծարելու նրա հիշատակը:, այս մասին պատմում է բանաստեղծուհու տունթանգարանը Բանաստեղծուհու ծննդյան 105-ամյակի առիթով Ե. Չարենցի անվան […]

̰
Սիլվա Կապուտիկյանի հիշատակի խնկարկման արարողություն` պանթեոնում

16:14 20.01.2024

Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակը։ Այս առիթով Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրիմի մոտ, տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հիշատակի արարողությանը ներկա են եղել նաև ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, […]

̰
Իրանի դեսպանն ու խորհրդականն այցելել են Մատենադարան

18:57 19.01.2024

Մատենադարան են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանը և դեսպանի խորհրդական Մեհդի Սուսանը։ Դեսպանը կարևորել է հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը, որը ոչ միայն հայերեն ձեռագրերի և քրիստոնեական արժեքների ուսումնասիրման և պահպանման կենտրոն է, այլև այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է […]

̰
Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ​​ղեկավարը կլինի Էմանուել Ճգնավորյանը

21:29 18.01.2024

Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ​​ղեկավարը կլինի վիեննացի, հայկական ծագումով Էմանուել Ճգնավորյանը։ «Արվեստի զավակ, ընդամենը 28 տարեկան Ճգնավորյանն արդեն ունի հիանալի ուսումնական ծրագիր, նաև որպես ջութակահար. անցյալ տարի նա Չայլիի հետ բացեց Լա Սկալայի Ֆիլհարմոնիկ սեզոնը»,-նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ:

̰
Կստեղծվեն ազգային ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմներ, կվերահսկվեն հեղինակային իրավունքները

16:00 18.01.2024

Կառավարությունը հաստատել է Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը՝ Հայաստանում ֆիլմերի վարձույթի շուկան կարգավորելու նպատակով: Արդյունքում՝ կստեղծվեն ազգային ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմներ, կվերահսկվեն հեղինակային իրավունքները, կհամակարգվեն պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը և վարձույթի շուկայի իրավակարգավորումը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի […]

̰
Թուրքիան հերքել է Այա Սոֆիայի տաճարը կրկին թանգարանի վերածելու լուրերը

20:07 16.01.2024

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է այն պնդումները, թե Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթը կրկին թանգարանի է վերածվում, նման հարց չի բարձրացվում։ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթի մուտքը հունվարի 15-ից վճարովի է դարձել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, սակայն Թուրքիայի քաղաքացիների համար մուտքը մնում է անվճար, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։ Նախարարի խոսքով՝ […]

̰
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վերադարձել է Չինաստան կատարած մեծ շրջագայությունից. ԿԳՄՍՆ

17:11 16.01.2024

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, վերադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մեծ շրջագայությունից: Նվագախումբը 9 համերգով հանդես է եկել Չինաստանի հեղինակավոր համերգասրահներում, որոնցից 6 համերգի տոմսերն ամբողջովին սպառված էին: Շրջագայությունը կայացել է «Armstrong Poly» երաժշտական գործակալության հրավերով, որը Չինաստանում ծավալում է իր գործունեությունը պետական հովանու ներքո և հանդիսանում է Չինաստանի լավագույն համերգասրահներում ամենանշանակալի […]

̰
Ժողովրդի սերը չափելի չէ․ Արդարադատության նախարարության պարզաբանումը՝ կոչումների չեղարկման նախագծի կապակցությամբ

13:08 16.01.2024

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել երեկ Ազգային ժողովում փոխնախարրի ելույթի կապակցությամբ։ «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած պատվավոր կոչումների չեղարկման նախագծի հետ կապված որոշ լրատվամիջոցներ և անհատներ՝ սխալ ներկայացնելով Արդարադատության փոխնախարարի խոսքը, խեղաթյուրել են այն: Տիկին Արմենուհի Հարությունյանը, մինչդեռ, իր ելույթում նշելով հարգարժան մի քանի մշակութային գործիչների անուններ, ասել է, որ այս մարդկանց հարգում և […]

̰
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի

11:56 16.01.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը» ծրագրի անդամ, ջութակահար Դավիթ Բաբայանը Համբուրգում կայացած International Showcase Music Competition մրցույթի B խմբում (12-14 տարեկաններ) արժանացել է 2-րդ մրցանակի։ Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ։ «Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական […]

̰
BACK_TO_TOP