11:08 02.01.2024
Երկարատև հիվանդությունից հետո 43 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին հայտնում է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։ «Լուսինես լույս դարձավ … Սիրեք, մարդի՜կ, Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս … Ամեն վայրկյանը գնահատեք… Լուսոս Սպասում էր հրաշքի` չիմանալով , որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանն իր Ինստագրամի էջում։ Լուսինե Ղարիբյանն ավարտել է Երևանի […]
23:27 30.12.2023
75 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Թոմ (Թոմաս) Ուիլկինսոնը, որը երկու անգամ առաջադրվել էր «Օսկար» մրցանակի, հայտնում է Բրիտանական մամուլի ասոցիացիան՝ հղում անելով դերասանի ընտանիքին։ Նրա դերերը «Ննջասենյակում» (2001) և «Մայքլ Քլեյթոն» (2007) ֆիլմերում ստացել են անվանակարգեր։ «Օսկար»-ի առաջադրված բրիտանացի դերասան Թոմ Ուիլկինսոնը, ով առավել հայտնի է «Fly Monty» ֆիլմում իր դերակատարմամբ, մահացել է […]
22:18 30.12.2023
Եվս մեկ օր, և 2023 թվականն արդեն անցյալում կլինի: Տարին ուրախ և հաճելի պահերով եզրափակելու և նոր տարին բարձր տրամադրությամբ սկսելու համար «Շանթ»-ը իր հեռուստադիտողի համար անակնկալ ունի: Տարեմուտին եթերում կլինի «Ամանորը Շանթում» ծրագիրը, որը խոստանում է ապահովել հեռուստադիտողների տոնական տրամադրությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:45 30.12.2023
«Շանթ» հեռուստաընկերության ամանորյա եթերը, ինչպես միշտ, կլինի հագեցած սեփական արտադրության բազմաթիվ ծրագրերով ու նախագծերով, կլինի վառ ու գունեղ, կլինի տարբերվող ու ինչպես միշտ կլինի մի նոր անակնկալ: Այս անգամ անակնկալի անունն է «Ամենաթանկ նվերը»: Ասում են՝ նույնիսկ այն, ինչ չի կարող լինել, մի օր անպայման կլինի, եթե հավատում եք հրաշքների: Դրա համար կյանքում միշտ պետք […]
16:14 30.12.2023
Հայաստանի երկու պետական անսամբլների համար 2023 թվականը հոբելյանական էր. Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի պարի պետական անսամբլը նշել է ստեղծման 65, «Ալթունյան» պետական անսամբլը՝ 85-ամյակը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանական տարվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ է հանձնել Հայաստանի պարի պետական անսամբլի երաժիշտներ Սևադա […]
11:46 30.12.2023
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից: «Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Նշենք, որ […]
14:22 29.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ինչպես նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մի խումբ երեխաներ վերջին մեկ շաբաթում դիտել են ամանորյա մանկական տարատեսակ ներկայացումներ: Ամանորյա ներկայացումներին երեխաներին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Երեխաները դիտել են Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի «Սանտայի […]
11:55 29.12.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես իրականացվել է Սբ Գևորգ եկեղեցուն կցակառուցված գավիթի վրա` 20-րդ դարի սկզբին ավելացված վերնահարկի հեռացմամբ «սահմանապահ» դարձած եկեղեցու զանգակատունը, ինչպես նաև ամբողջությամբ վերականգնվել է 4-5-րդ դարերով թվագրվող միանավ եկեղեցին, վերականգնվել են 17-րդ դարի գավիթը, հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով […]
22:35 28.12.2023
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամփոփվեց «Արվեստը՝ դպրոցում» նախագիծը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ կյանքի կոչվող ծրագրի շրջանակում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես եկավ Երևանի երաժշտական և արվեստի 24 դպրոցներում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շուրջ 2 ամիս տևած վարպետության դասերին մասնակցեցին մշակութային կրթօջախների շուրջ […]
13:17 28.12.2023
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, համատեղ ֆիլմարտադրության զարգացման, ինչպես նաև միջազգային կինոնախագծերի ստեղծման պայմանների հստակեցման և իրավակարգավորման հանգամանքներով: ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում […]
19:44 27.12.2023
«Տարատեսակ սահմանափակումները ոչինչ են, եթե կա ոգու թռիչք»,- Շանթ ՀԸ նախագծերից հայտնի «Էլի լավ ա» թիմի տղաներին հյուրընկալելիս` ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Կառավարությունը կօժանդակի, որ հաշմանդամություն ունեցող այս տղաները գարնանը հանդես գան միջազգային բեմերում և կոտրեն կարծրատիպեր: «Տղաները լավ օրինակ են ծառայում, թե ինչպես պետք է մարդը փոխի ինքն իրեն և աշխարհին […]
08:23 27.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցիների վերականգնման՝ 2023 թվականի համար նախատեսված աշխատանքներն ավարտվել են։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են հուշարձանների տարածքներ՝ հեղինակային և տեխնիկական […]
15:35 26.12.2023
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ: Հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի հունվարի 26-ը՝ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]: Առաջարկը պետք է ներառի՝ հակիրճ բովանդակություն (1-2 էջ), նախահաշիվ, տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ, […]
12:29 26.12.2023
Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե […]
18:12 25.12.2023
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանն այսօր հանդես են եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով: Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է հուշարձանների պահպանության և մշակութային ժառանգության ոլորտներում կատարված հիմնական աշխատանքները՝ սկսելով օրենսդրական բարեփոխումներից: Շրջանառվում է «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին լրամշակվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության […]
17:32 25.12.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում այսօր անդրադարձել է ժամանակակից արվեստի ոլորտում իրականացված աշխատանքներին: Կառավարման համակարգի բարեփոխումներ Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կատարված աշխատանքների համատեքստում ընդգծել է մշակույթի ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրը, որը միտված է թատերահամերգային կազմակերպությունների կառավարման համակարգի բարեփոխմանը, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ և հավասար մրցակցային դաշտի ապահովմանը։ «Ողջ […]
16:25 25.12.2023
«Հայկական անիմացիոն ֆիլմերի պաստառներ» ամփոփիչ ցուցահանդեսի բացմամբ ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ԱՐՄԱՆԻՄԱՑԻԱ 85» համահայկական նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները: Մրցույթն անցկացվել է Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում: Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելն է, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելը։ Միջոցառմանը ներկա է […]
11:57 25.12.2023
Ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ամանորին ընդառաջ զարդարել է իր ամառանոցը և ցուցադրել արդյունքները։ Նա լուսանկարները տարածել է Instagram-ում: Այս տարի բլոգերը ընտրել է սպիտակը և ինտերիերը զարդարել է իր սեփական ապրանքանիշի՝ Skims-ի սպիտակեղեն տրիկոտաժով պատված նվերներով: Քիմ Քարդաշյանն առաջարկում է մի քանի անգամ օգտագործել այս փաթեթավորումը։ Նա տան լվացարանը շագանակագույն հեղուկով է լցրել և մեջը […]
11:00 25.12.2023
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն […]
17:50 24.12.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Ելույթ են ունեցել Հայաստանի պետական […]
12:08 24.12.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-րդ հոբելյանի առթիվ պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ներկա էի Հայաստանի ազգային հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 95-րդ հոբելյանի միջոցառմանը: Սիրելի՛ մաեստրո, Ձեր ուժն ու եռանդն իսկապես նախանձելի են և օրինակելի: Շնորհակալ ենք հայ երգարվեստում Ձեր […]
10:57 23.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով․ «Մեծարգո մաեստրո, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյա հոբելյանի առիթով: Ձեր ողջ կյանքն ու աշխատանքային գործունեությունը երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորում են, իրական մտավորականի կերպարի արտացոլում: Իբրև արժանավոր արվեստագետ՝ Դուք Ձեր նշանակալի ավանդն ունեք հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում: Ձեր […]
08:52 23.12.2023
Ամերիկացի դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի նախկին դեսպան Անջելինա Ջոլին դատապարտել է այն փաստը, որ արդարությունը գոյություն ունի մարդկանց մի խմբի համար, բայց ոչ այլ խմբերի համար, որոնք, ըստ նրա, առկա են «նույնիսկ ՄԱԿ-ում»: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Սիրիացի լրագրող Վաադ Ալ-Քաթեաբի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ 20 տարի առաջ սկսել է […]
17:00 22.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն հրատարակել է «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը: «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը հրատարակվել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում: Օրերս տեղի է ունեցել հրատարակության շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, անվանի արվեստագետներ, […]
11:05 22.12.2023
Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայտնվել է Ամերկյան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության շորթլիստում՝ ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկյան կինոակադեմիայի կայքում հրապարակված տեղեկատվությունը։ Ֆիլմի առանցքում ընկած է հայ կերպար։ Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, որոնք լավ վիճակում են պահպանում ավելի […]
10:09 22.12.2023
Դեկտեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացվեց Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Երևանը կանանց համար» դրամաշնորհային մրցութային ծրագրի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը և համերգը, որին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Նատալի Գալստյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերին հայտարարել էր «Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը, որը միտված է կին արվեստագետների ստեղծագործական գործունեության խթանմանը, արվեստի և […]
22:05 21.12.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում: «Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված լինելով ՝ այն հնարավորություն է տալիս բացահայտել, կրթել և աջակցել նոր սերնդի երաժիշտներին, արվեստի ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում: Հիմնադրամի առաքելությունը շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին կրթաթոշակների և նյութական […]
15:21 21.12.2023
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 510 մլն 592 հազար դրամ գումարի չափով: Ընդունված որոշմամբ նաև վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 804 մլն 641 հազար դրամի չափով, ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշմամբ […]
13:13 21.12.2023
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Միասին» թատերախմբի պատանի դերասանները Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում հանդես են եկել «Ջրաշուշանի ճամփորդությունը» ներկայացման առաջնախաղով: Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել է պատանի դերասաններին առաջնախաղի առթիվ և վստահություն հայտնել, որ թատերախումբը դեռ երկար ճանապարհ է անցնելու՝ հանրապետության տարբեր բեմերում, հանդիսատեսին փոխանցելով դրական […]
11:35 21.12.2023
«Դպրոցական լավագույն մինի այգի» երրորդ մրցույթն ավարտվել է Լոռու մարզի Նեղոց գյուղի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ։ Մրցույթն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից: Միջոցառման ընթացքում ամփոփվել են մրցույթի արդյունքները, պարգևատրվել […]